Օրվա լրահոսը
Երկու ընկերական հանդիպում Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ընթացքում
Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի Մինչեւ 16 եւ Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականների հետ:: Հայաստանի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հանքավանի մարզաբազայում, իսկ Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների
ԳԱԱ նախագահը տեղյակ չէ՝ Վերահսկիչ պալատը գիտության ոլորտում ինչ խախտումներ է բացահայտել
«Չէ, երեկ մի մոմենտ լսեցի, որտեղի՞ց պետք է ես իմանամ, առայժմ տեղյակ չեմ, պետք է տպագրվի, նոր կիմանանք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` անդրադառնալով գիտության ոլորտում Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին: Ավելի ուշ նա պնդեց, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները մանր-մունր խախտումներ են. «Ինչ -որ բաների մասին նրանց հաշվետվության
Բուսաբույժ Աշոտ Աշոտյան. «Ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել»
Վերջին 20 տարիներին քաղցկեղների առաջացումը 70 տոկոսով աճել է, հատկապես կանանց հիվանդությունների մեջ ավելացել են կաթնագեղձի քաղցկեղի դեպքերը: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում այս մասին հայտարարեց կենսաբանական գիտությունների թեկնածու, բուսաբույժ, ժողովրդական բժշկության մի շարք գրքերի հեղինակ Աշոտ Աշոտյանը: Նրա ներկայացմամբ, արտադրական թափոնների ունեցած ազդեցության հետեւանքով այսօր ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել: Ըստ բանախոսի,
Հրանտ Բագրատյանը՝ կուտակային կենսաթոշակի օրինագծի մասին. «Սա կաշխատի,՞ թե՞ չէ, ձեր պատասխանը սա է՝ 23 տարի հետո կերեւա»
Կուտակային կենսաթոշակի օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ, այսօր ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրեց. «Կոնկրետ որոշե՞լ եք, այդ փողերը որ հավաքեք, ի՞նչ եք անելու: Խոսքը մի քանի հարյուր մլրդ դրամի մասին է»: Վարդան Արամյանը պատասխանեց. «Ակտիվների կառավարիչն է որոշելու ուր է դնելու, մենք պետք է դիվերսիֆիկացիա ապահովենք, որ ռիսկայնությունը քիչ լինի:
Կհանձնվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի
Ժամանակակից արվեստագետը կնոջ մարմինը համադրել է հին հայկական նշանների հետ (ֆոտոշարք)
Օրերս «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ Գագիկ Չարչյանի, Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արթուր Սարգսյանի, Կարինե Մնացականյանի, Դիանա Հակոբյանի, Կարինե Մացակյանի եւ Մերի Մունի խմբակային ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Եվգինե Մարտիրոսյանն ասաց, որ իր ներկայացրած ժամանակակից արվեստի երկու գործերը կոչվում են՝ «Այն, ինչի կարիքն ունես, սերն է», իսկ մյուսը՝ «Կանացի»: «Առաջինում կնոջ մարմինը համադրված
Արդյունքը համատեղ աշխատանքով է գալիս
Ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ եւ 56 երկրների մեջ ընդհանուր թիմային պայքարում զբաղեցրեց չորրորդ տեղը: Վերջին տարիներին սա թերեւս առաջին անգամ է, որ մեր ազատ ոճայինները նույն մրցման ժամանակ ավելի հաջող են հանդես գալիս հունահռոմեականներից: «Առավոտը» դիմավորման արարողության ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեց Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականի
«Արվեստիս հետ հաղորդակցվելու համար հարկ չկա վճարելու»
Յարոսլավլի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Մուրադ Աննամամեդովի խնդրանքով, տեղի Լ. Վ. Սոբինովի անվան պետական ֆիլհարմոնիայի դահլիճում Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիայում քամանչայի մենանվագը կատարելու նպատակով, դեռեւս մայիսի վերջին հրավիրվել էր Հակոբ Խալաթյանը: Այդ ժամանակից մինչ վերջերս լուր չկար հայ երաժշտից: Մասնագիտական շրջանակներում կատակում էին, թե Հակոբը խոպան է մեկնել: Միայն օրերս,
Հունգարիան բանի տեղ չի դրել Հայաստանին, որի քաղաքացին է սպանվողը
Հանցանք կատարած անձանց արտահանձնելու ինստիտուտ (էքստրադիցիա) նշանակում է հանցագործություն կատարած անձին պետությունը, որի տարածքում նա գտնվում է, հայցում անող պետությանը հանձնելը: Հիշյալ ինստիտուտը կարգավորվում է Ստրասբուրգի 1957թ. դեկտեմբերի 13-ի արտահանձնելու մասին Եվրոպական կոնվենցիայով եւ 13.10.1975թ., 17.03.1978թթ. լրացուցիչ արձանագրություններով: Հիշյալ ինստիտուտը հիմնված է պետությունների միջեւ կնքված բազմակողմ եւ երկկողմ պայմանագրերի հիման վրա, ըստ որի՝ պարտավորվում են
Հաշմանդամ մարդուց պահանջում են գրագիտություն
Բայց դա ապահովելու համար պետությունը մատը մատին չի տալիս Երկու տարի առաջ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների՝ ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրած մեր երկիրը, կարելի է ասել, բավականին դանդաղ տեմպերով է հաշմանդամ մարդուն ինտեգրում հասարակությանը: Այսօր մատների վրա հաշված գործատուներ կան, որոնք իրենց հիմնարկում ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդիկ ունեն աշխատող: Այն կազմակերպություններն էլ, որտեղ աշխատում են հաշմանդամ մարդիկ,
«ՆԱՏՕ-ն մեր թշնամի՞ն է, ռուսների՛ թշնամին է»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ սաֆարովյան գործարքը պետք է դիտարկել Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում: Իսկ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը չի հավատում նման բազմակոմբինացիոն դավադրությունների տեսություններին եւ կարծում է, որ խնդիրը շատ ավելի պարզ բացատրություն ունի: Ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ: Կարապետ Ռուբինյան- Սաֆարովի ազատ արձակման գործընթացը սկսվել է նրա ձերբակալությունից անմիջապես
«32.500 դրամով դուք կարո՞ղ եք ապրել»
ԲՀԿ-ն պետական միջոցների կառավարման իր եղանակներն է առաջարկում ԲՀԿ-ում կիսում են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ նախօրեին խորհրդարանին ներկայացրած հաշվետվության մեջ ՀՀ կառավարությանն ուղղված հարցադրումները՝ պետական հատվածի կառավարման մասով, մասնավորաբար, պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության արդյունավետության եւ շահաբաժիններին, պետական անշարժ գույքի վարձակալության հետ կապված խնդիրներին, պետական ընկերությունների անշարժ գույքի եւ մասնավորեցված ընկերությունների ներդրումային պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցադրումները:
Ձեւի հետ փոխվող բովանդակություն
Գիտե՞ք, թե որն է Վրաստանի ցանկացած բնակավայրի՝ նույնիսկ աղքատ, հետամնաց գյուղերի ամենաշքեղ կառույցը: Դա ոստիկանության բաժանմունքն է. բոլորն ակնհայտորեն սարքած են մեկ նախագծով՝ երեք կողմից ապակեպատ շինություններ են: Ցանկացած անցնող-դարձողը կարող է տեսնել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Սա, այսպես ասած, ձեւի եւ բովանդակության միասնության դրսեւորումներից մեկն է՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստով թափանցիկության ցուցադրում:
Երևանի Քաղաքապետը այսօր պաշտոնանկ է անելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին
Սեպտեմբերի 12-ին, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքից ազատելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով Ա. Քոթանջյանը Երևանի Քաղաքապետի մեկ այլ հրամանով նշանակվելու է Քաղաքապետի խորհրդական: shamshyan.com
«Մինչև հիմա «երեսովս» է տալիս, որ առաջինը ես եմ սեր խոստովանել». Աղջկա սիրո խոստովանությանը տղան պատասխանեց ժպիտով
Նարեն կարծում է, որ իր եւ Սամվելի սիրո պատմությունը տարբերվում է բոլոր զույգերի սիրային պատմություններից. «Առաջինը ես եմ խոստովանել իմ զգացմունքների մասին, – ժպտալով ասում է Նարեն,- ես և Սամվելը միասին էինք սովորում, համակուրսեցիներ էինք: Առաջին մի քանի օրն էր, ինչ դասի էինք գնում, երբ հասկացա, որ նա ինձ դուր է գալիս, բայց իհարկե հայ
«Ձյաձյա, ոստիկանություն մի զանգեք». Դատախազի քույրը ցուցմունք է տալիս
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ քրեական գործի դատաքննությունը: Մեղադրող Հարություն Հարությունյանն այսօր հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ այս տարվա մայիսի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի 36 շենքի
Երեւանը կհյուրընկալի լեգենդար Բորոդինի անվան լարային քառյակին
Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Դրա շրջանակներում սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի լեգենդար Բորոդինի անվան լարային քառյակին: Այսօր «Peoplemeter» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ խմբի անդամ, թավջութակահար Վլադիմիր Բալշինն ասաց, որ սեպտեմբերի 14-ին կհնչեն Բեթհովենի, Շոստակովիչի եւ Միրզոյանի կվարտետները, իսկ ամսի 15-ին կկայանա Լուիս Շպորի` լարային կվարտետի եւ
Կարապետիչը համարեց պոռնկություն
2013թ. նախագահի ընտրություններում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը փոխհատուցում է ակնկալում ժողովրդից քվեի տեսքով։ Տիգրան Կարապետյանի տվյալներով, իր գլխավորած կուսակցությունն այսօր ունի 1200 -15000 անդամ, սակայն վստահ չէ, որ իր անդամների ձայնն իրեն կհասնի. «Ոչ մեկը համոզված չէ, որովհետեւ դավաճանությունը դարձել է Հայաստանում նորմ»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ֆուտբոլային խաղի որոշ դրվագներ
Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման,
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պարզաբանել է Վարուժան Կարապետյանին ներում շնորհելու մասին լուրերը
Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտա¬հանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի: Այս հայտարարությունը չի համապատասխանում
Հացադուլ է սկսել՝ օգգ-ի եւ հավերժական շարժիչի «ցնցող բացահայտումները» անտեսելու համար (Տեսանյութ)
Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել կառավարության շենքի առջեւ: Նա մի քանի տասնյակ գյուտեր ներկայացնող թղթերը շարել է կառավարության շենքի աստիճաններին ու դրանք ներկայացնում է անցնող-դարձողներին: Պարոն Մխիթարյանը Aravot.am-ին պատմեց, որ ինքը հարյուրավոր բանաձեւեր է հայտնաբերել աստղագիտության եւ ֆիզիկայի ոլորտում ու ներկայացրել Գիտությունների ազգային ակադեմիա, բայց այնտեղից պատասխանել են , որ չեն քննարկելու: Նրա
Հեռուստաընկերության ղեկավարը նույնպե՞ս այն կարծիքին է, որ «Ա1+»-ը վերադարձել է
«Շնորհավորում եմ մեր հասարակությանը «Ա1+»-ի՝ այսքան երկար սպասված վերադարձի համար», հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ «ՉԻ»- Փաստորեն՝ «Ա1+»-ը վերադարձել է, բայց մարդկանց վրա «խաբար չկա»։ Իշխանությունները, համենայն դեպս, շատ կցանկանային հարցը հենց այդպես ներկայացնել։ Մինչդեռ, մեր կարծիբով, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե այդ հեռուստաընկերության «վերադարձի» մասին կարծիք հարցնեին նաեւ հեռուստաընկերության տնօրենից եւ պարզեին՝
Հովիկ Աբրահամյանը՝ ընդդիմությանը. «Մի՛ ոտնահարեք մեր համեստությունը»
Խորհրդարանի նիստերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջին օրերին պարբերաբար դիտողություն է անում պատգամավորներին, որ չաղմկեն, չխոսեն ու չխանգարեն նիստը: Դիտողություններն ուղղվում են հատկապես ընդդիմության թեւին: Այսօր ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրինագծի ներկայացման ժամանակ Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին: Դիմելով ընդդիմությանը եւ մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին՝ նա ասաց. «Խնդրում ենք մի քիչ
Էջմիածին են ժամանելու տասը քաղաքապետեր
Հոկտեմբերի 7-9-ը Էջմիածնում կանցկացվի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողով և տնօրենների խորհրդի նիստ: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցելու են 10 քաղաքապետեր, խորհրդի անդամներ. «Հայաստանից այս կազմակերպության անդամ են Երևանը, Էջմիածինը, Գորիսը: Թուրքիայից կազմակերպությանն անդամակցում են մի քանի քաղաքներ, իսկ Ադրբեջանից` միայն Բաքուն»: Գրիգորյանն ասաց,
Նիկոլ Փաշինյանը բողոքում է Հանրային հեռուստատեսությունից. «Տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի կոպիտ խախտում»
Քիչ առաջ ԱԺ նիստում 91 կողմ, 2 դեմ եւ 13 ձեռնպահ արդյունքներով քվեարկվեց եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կանոնակարգում փոփոխությունների հարցը: Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կանոնակարգում որոշել են ընդդիմության որոշ առաջարկներ ընդունել եւ համաձայնության գալ: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որը նախորդ նիստին հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու կանոնակարգի փոփոխություններին,
Կառավարությունն անտարբեր է հայոց լեզվի խնդիրների նկատմամբ
Հատվածներ տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանի հարցազրույցից: – Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը։ – Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու։ Ճիշտն ասած՝ դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը»
«Դատախազ-լրագրող գործով» վկան ասում է, որ իրեն առեւանգել են
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության էր դրվել «Ռեգնում» լրատվական գործակալության պատասխանատու Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, դատակոչված վկա Բելլա Մովսիսյանը ցուցմունք տալու ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 5-ի դատական նիստի հետաձգվելուց հետո, չգիտի ովքեր՝ իրեն 6-րդ վարչություն են տարել: Նա
ԱԳՆ հյուպատոսության վարչության պետին կալանավորեցին
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանավորված է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: ԱԱԾ-ից մանրամասնել
«Ժառանգության» պատգամավորի անունը՝ երկու օրից
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցության խմբակցությունը համալրող պատգամավորի հարցը կորոշվի վաղը չէ մյուս օրը: Այլ մեկնաբանություններից՝ մամուլում շրջանառվող տարբեր անունների մասին, պարոն Մարտիրոսյանը զերծ մնաց, հավելելով, որ երկու օր հետո կայանալիք վարչության նիստում կորոշվի, թե ով կգնա խորհրդարան: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցրին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ս/թ սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։ Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական















































