Օրվա լրահոսը
Թոշակառուի ննջասենյակից կատարված գողությունը բացահայտվեց
Հունվարի 4-ին, ժամը 13.30-ին, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մի բնակիչ՝ թոշակառու, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը իր տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր, 28.000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 2.000 ՌԴ ռուբլի` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ գողությունը կատարել է նույն
«Հրանտ Բագրատյանը չէ, թող Նիկոլ Փաշինյանը լինի, ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ ներդրվի ու անցնի»
Aravot.am-ը դաշնակցական պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց, թե որպես Հրանտ Բագրատյանի վարչապետությանն ականատես եղած մտավորական, ինչպե՞ ս է վերաբերում նրա նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին: «Ինձ թվում է առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. եթե ՀԱԿ-ից չառաջադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ, ոնց որ ասում են, ռեզերվայինը մնում էր Հրանտ Բագրատյանը: Իսկ նա, իմ կարծիքով, իր ընտրազանգվածով, իր գործողություններով չի կարող
ԱՄՆ իշխանություններն արդարացրին Google-ին (Տեսանյութ)
Google ընկերությունը խուսափեց ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանքներից: Ինչպես հաղորդում է Դաշնային առեւտրային հանձնաժողովը, ինտերնետ հսկայի նկատմամբ իրականացված համապարփակ հետաքննությամբ՝ պարզելու անազնիվ մրցակցային պայքարի մեթոդներ օգտագործելու վերաբերյալ կասկածները՝ չի հայտնաբերվել երկրի օրենքների որեւէ խախտում: Հետաքննության պահանջը, որը տեւեց երկու տարի, ներկայացրել էին Google-ի մրցակիցները: euronews.com
Փամփուշտներ՝ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտից
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել
Համարյա՝ «Բաղնիքդ անուշ»
Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից և չի վերադարձել: Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի
Ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին
Հունվարի 3-ի գիշերը, ժամը 02.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 2-ի ժամը15.30-ից մինչև հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իր տնից գողացել են բջջային հեռախոս և 230.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Իվան Մելքոնյանը, որը հունվարի
Մահացու վրաերթ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում
Հունվարի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Գոհար Դումիկյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ո՞վ է տարվա գյումրեցի ամենաակտիվ պատգամավորը
Այս հարցը Aravot.am-ը ուղղեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին` նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե իր կարծիքով Գյումրիից ընտրված պատգամավորներից ո՞ր մեկն է ամենից շատ աչքի ընկել քաղաքի հիմնախնդիրները Ազգային ժողովում բարձրաձայնելով ու դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելով: «Ես հարցին մի քիչ ավելի կփորձեմ ոչ ուղիղ պատասխանել. ձեր թույլտվությամբ. պատգամավորի ակտիվ լինելը կախված է
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Հունվարի 6-ին տեղ-տեղ, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երեւանում հունվարի 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Ամանորի գիշերն ապտակել է կնոջը եւ որոշել ամուսնալուծվել
Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի եւ «Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը ամանորի առիթով կազմակերպված երեկոյի ժամանակ հյուրերի ներկայությամբ անհասկանալի պատճառներով ապտակել է կնոջը՝ հեռուստահաղորդավարուհի եւ ֆոտոմոդել Սիլվիային: Ճիշտ է, զույգը տհաճ միջադեպից հետո հայտարարել, թե միմյանց ներել են ու հաշտվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք որոշել են ամուսնալուծվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իտալացի պոռնոաստղը սպառնում է բացահայտել իր կյանքի ֆուտբոլիստներին
Պոռնո դերասանուհի Լեա դի Լեոն պատրաստվում է գիրք հրատարակել իր հետ սեքսուալ հարաբերություններ ունեցած սիրեկանների մասին, որոնց մեջ քիչ չեն ֆուտբոլիստները: Այն էլ այնպիսի, ինչպիսիք են Լուկա Տոնին, Ինձագին, Յակվինտան, Մասիմո Ամբրոզոինին, Գալանտեն: Սակայն պոռնոաստղը խոստովանում է, որ իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտած ֆուտբոլիստների ցուցակն անհամեմատ երկար է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանի հոգեւոր առաջնորդը հերթական անգամ որոշում է Ղարաբաղի պատկանելության հարցը
2013թ. հունվարի 3-ին Բաքվից Թբիլիսի է ժամանել Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն` մասնակցելու Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի ծննդյան 80 եւ գահակալման 35- ամյակի տոնակատարություններին: Փաշազադեին օդանավակայանում դիմավորել է անձամբ կաթողիկոս Իլյա Երկրորդը: Իսկ այսօր նրանց հանդիպման ժամանակ Իլյա Երկրորդն ասել է.«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը`ամենեւին ոչ: Մենք
Նոր տարվա շեմին արգենտինացիներն այրել են Լիոնել Մեսիի խրտվիլակը
Ըստ Արգենտինայում ընդունված ավանդույթի, եթե ցանկանում ես, որպեսզի այս կամ այն մարդը հաջողություն ունենա հաջորդ տարում, պետք է նախապես պատրաստես նրա խրտվիլակը եւ այրես: Այդպես են վարվել Լա-Պլատա քաղաքի բնակիչները՝ Ամանորի գիշերն այրելով իրենց կուռքի հսկայական խրտվիլակը: Նրանք հավատում են, որ Օձի տարին նոր հաջողություններ է բերելու Լեոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:
«Ատլետիկոն» կարող է հանդես գալ Ադրբեջանը գովազդող մարզազգեստով
«Marca»-ն տեղեկացնում է, որ «Ատլետիկոն» սկսած այս տարվանից կարող է մեկուկես տարի հագնել հարեւան հանրապետությունը գովազդող մարզազգեստով: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբը 2012 թվականի վերջին երեք տարբեր առաջարկություններ է ստացել Ադրբեջանից, Չինաստանից եւ ՄԱԷ-ից եւ ամենայն հավանականությամբ նախընտրելու է Ադրբեջանի առաջարկը եւ 12 միլիոն եվրոյով 18 ամսվա պայմանագիր կստորագրի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դիմավորում է Ամանորը
2-rd.am կայքը տեղադրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան լուսանկարները` Ամանորի առթիվ: Տոնական լուսանկարները 2-nd.am-ին տրամադրել է Ռ. Քոչարյանի գրասենյակը:
Հենրիխ Մխիթարյանը համընդհանուր ճանաչում ունի
«Sports.ru»-ն հավաքել է բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որոնք 2012 թվականին թեեւ արտասահմանյան ակումբներ չեն տեղափոխվել, սակայն համընդհանուր ճանաչում են ձեռք բերել՝ այդպիսով կազմելով բոլոր վարկածներով հնարավոր լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստի անուն, սկսած Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստից, մինչեւ Ասիայի լավագույն խաղացող: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան, Հայաստանի 2012 թվականի լավագույն
Հրայր Մկոյանը տեղափոխվում է Նալչիկի «Սպարտա՞կ»
«Football.ua»-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանն արդեն այս ամիս պետք է որ տեղափոխվի Լվով եւ կարիերան շարունակի տեղի «Կարպատներում»: Մկոյանն անցած տարի կարճաժամկետ պայմանագիր էր ստորագրել Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն, երբ թիմը դուրս մնաց Ռուսաստանի պրեմյեր լիգայից, ֆուտբոլիստը վերադարձել էր «Շիրակ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանում ցուցարարները պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը
Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Դրանցից մեկի ղեկավար Միխայիլ Անդգուլաձեի խոսքով, հասարակական կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են գործող նախագահի հրաժարականի պահանջը պաշտպանող շուրջ 800
Կապան քաղաքի փողոցներից մեկը ողողվել է ջրով
Այսօր ժամը 17-ի սահմաններում Կապան քաղաքի մոտ 40 տոկոսը սնուցող Գեղիի ջրագծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով Ռաֆայել Մինասյան փողոցն ողողվել է ջրով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը, ով աշխատակիցների հետ արդեն դեպքի վայր էր ժամանել, փոխանցեց, որ վթարի պատճառը հնամաշ խողովակաշարն է, որն արդեն սպառել է իր օգտագործման
Հարավային Կորեան և Ճապոնիան քննարկում են հարաբերությունների բարելավման հարցը
Ճապոնիայի վարչապետն իր նամակում նշել է, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հարևան ամենակարևոր պետությունն է, և հանձն է առել բարելավել երկկողմ հարաբերությունները Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Փաք Գին-հենը հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նորընտիր վարչապետ Շինզո Աբեի հանձնակատարի հետ՝ փորձելով մեկնարկել երկու պետությունների միջև առկա խորը տարաձայնությունների լուծմանն ուղղված գործընթացը: Հարավային Կորեայի նախագահը հույս է հայտնել, որ
Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ընդամենը 7 թեկնածու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Ընդհանուր առմամբ, առաջադրվել է 15 թեկնածու, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Մանուկյանը, առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում 8 միլիոն դրամ գրավի վճարման անդորրագիրը ներկայացրել են թեկնածուներից միայն 7-ը։ Նրանք ենք՝ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ
Բրիջիտ Բարդոն եւս Ռուսաստանի քաղաքացիություն կհայցի
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է նաեւ կենդանիների պաշտպանությանն ուղղված իր ակտիվ գործունեությամբ, ուրբաթ օրը հայտարարել է, որ կդիմի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար` եթե Ֆրանսիայի իշխանությունները չհրաժարվեն Լիոն քաղաքի կրկեսի երկու հիվանդ փղերին քնեցնելու միջոցով սպանելու մտադրությունից: «Եթե իշխանություններն այնքան վախկոտ ու անամոթ գտնվեն, որ սպանեն Բեբի եւ Նեպալա փղերին, ես կհայցեմ Ռուսաստանի
ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ տասնութերորդ ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է Եվ Շիրազը հիացմունքով նայեց Խորոզին ու ասաց՝ «էս գիզալական տղին էլ վայրենի կըսեն», եւ մենք նայեցինք Խորոզին ու նկատեցինք, որ Խորոզի մորուքին ինչ-որ փետուր է կպած, եւ Եսայան Ռուբոն ծիծաղելով Խորոզին հարցրեց՝ «էդ ծիտ ե՞ս կերել, վայրենի ջան», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Շողիկը, որ էդ
Թուրքիայի կառավարությունը բանակցում է քուրդ ապստամբների առաջնորդի հետ
Հարցականի տակ է մնում այն հանգամանքը, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը պատրաստ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ համոզելու համար քուրդ ապստամբներին հրաժարվել իրենց պայքարից Թուրքիայի կառավարությունը բանակցություններ է վարում քուրդ ապստամբների բանտարկության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Հարցականի տակ է սակայն մնում այն հանգամանքը, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը պատրաստ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ՝ համոզելու համար քուրդ
Մեկ շաբաթում հակառակորդը 1000 կրակոց է արձակել
Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և
Երկիրն այսօր գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս` Արեգակ բառերից) կամ արևամերձ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից 149.6 մլն կմ է, որն ընդունված է որպես աստղագիտական միավոր (ա.մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է 147.1–152.1 մլն կմ-ի սահմաններում:
Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթն ավարտվել է հրդեհով
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկոները միշտ էլ մարդաշատ են եւ անցնում են աղմկոտ: Այս տարի էլ ռուս միլիարդատիրոջ Կարիբյան ծովում գտնվող Սուրբ Բարդուղեմիոս կղզու իր առանձնատուն (Աբրամովիչն այն $ 59միլոնով 2009 թվականին գնել է Ռոկֆելլերների ընտանիքից) հրավիրված 400 VIP հյուրերը կեսգիշերին վայելել են 15 րոպեանոց շքեղ հրավառությունը: Սակայն այս անգամ շոուն ավարտվել է մոտակա
Գուսան Հայկազունը` «Գետաշեն» երգի մասին. «Թող չիմանան հեղինակին, կարեւորը` լինի դասագրքերում»
«Արցախյան ազատամարտի հերոսներին հիշելու հարցում ցավալի վիճակ է տիրում, որովհետեւ մեր սերունդը չի ճանաչում հերոսներին: Ժամանակին Երեւանի փողոցները լցված էին «Իմ զենքը իմ երգն է», «Իմ զենքը իմ…քամանչան է» եւ այլ գրությամբ պաստառներով, որոնցում ով ասես` երեւում էր, փոխարենը` չկար մեր հերոսներից ոչ մեկը: Դուդուկը, քամանչան կամ երգը զենք չեն, զենքը այն էր, որը
Նախագահի մերժված թեկնածուն բացակայությունները պայմանավորել է ՀՀ նախագահի գաղտնի հանձնարարությամբ գործուղման գնալով
Վարչական դատարանը նախագահի մեկ այլ թեկնածու Մարտիկ Սարգսյանի հայցը՝ ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, նույնպես մերժել է: Հիշեցնենք՝ այս թեկնածուն եւս դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել: Դատարանը հայցի մերժումը հիմնավորել է հայցվորի ՝ հանրապետությունից երկարատեւ բացակայությամբ՝ մի դեպքում 10 ամիս 28 օր, մյուս դեպքում՝


















































