Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ֆուտբոլային խաղի որոշ դրվագներ

Սեպտեմբեր 13,2012 13:11

Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ  դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930