Օրվա լրահոսը
Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի հետ հարաբերությունների մասին. «Հորողբեր-մորողբեր չկա, եղունգ ունես՝ գլուխդ քորի»
Գեներալ Մանվելի եղբորորդին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ընդգրկված է ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում: Aravot.am-ը երեկ նրանից փորձեց պարզել՝ ի՞նչ բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրներ կան ծառացած այսօր մեր երկրի առջեւ: «Ի՞նչ գործ ունես բնապահպանությունից, կռիվ-մռիվ չի՞ եղել այսօր, դրանից գրի: Լսի, Վերահսկիչ պալատն ասում է՝ 900 մլն-ից 404 մլն-ը լափել են, փոխանակ դրանից
Ստացվել է նախագահին ուղղված նամակի պատասխանը
Օգոստոսի 1-ին Կապանի 8 հ/կ-ներ դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը` մտահոգություն հայտնելով, որ տվյալ ընկերության կողմից իրականացված աշխատանքերը մեծ վտանգ են ներկայացնում մարզկենտրոնը սնուցող խմելու ջրերի համար: Ինչպես տեղեկացրել էինք, մասնագետները հավաստիացնում են, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը
Փախուստի փորձը կանխվեց
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. սեպտեմբերի 12-ին կանխվել է փախոստի դեպք: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների և ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ: Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում քննություն: Մուշեղ Ասատրյանին մեղադրանք է
Համակարգիչնե՞րը շուտ կլինեն, թե՞ կառավարության հրաժարականը
«Ե՞րբ եւ ինչպե՞ս են 2012-2013 ուստարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված համակարգիչները: Կարո՞ղ եք երաշխավորել, որ համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության հրաժարականը »,- այս հարցը ՀԱԿ պատագամավոր Նիկոլ Փաշինյանը գրավոր ուղղել էր ՀՀ կառավարությանը` հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն, նախագահական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն: Կառավարությունից Փաշինյանը գրավոր
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի
Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան հերթական բանավեճի համար բանակցություններ են տարվում
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար Վանիկ Էլիզբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրավիրում են քաղաքակիրթ բանավեճի՝ իրենց ակումբում: Վանիկ Էլիզբարյանի խոսքերով՝ «Քաղաքակիրթ մթնոլորտում ողջ բանավեճը կազակերպելու եւ անցկացնելու նախաձեռնությունը վերցնում ենք մեզ վրա: Պատրաստ ենք երկու կողմերի ընդհանուր համաձայնությամբ այն իրականացնել»: Հիշեցնենք, որ Նիկոլ
Գյումրիում ճանապարհային նշաններ չկան
Գյումրիի փողոցներում բացակայում են ճանապարհային նշանները: Մնացել են միայն խորհրդանշական ամրաձողերը: Արսեն Վարդանյան` (mynews.am)
Փոքրերը` համակարգչային խաղեր, մեծահասակները` հեքիաթներ
44-ամյա Սիմոն Հարությունյանը մեծ ոգևորությամբ այս տարիքում դիտում է մուլտֆիլմեր`սկսած սովետական արտադրության, վերջացրած վերջին տարիների նկարահանածներից: Բացատրում է, որ միայն մուլտֆիլմերի մեջ կարող ես գտնել բարություն ու պարզություն: Սիրած մուլտֆիլմերն են «Թոմը եւ Ջերին», «Մաուգլին», «Տարզանը»: Սիրած հերոսն էլ «Թոմ եւ Ջերի» մուլտֆիլմից շան կերպարն է, որին էլ իրեն է նմանեցնում: «Իմ մանկությունն անցել է
Ժամանակակից տղամարդիկ ավելի շատ գնահատում են կնոջ խելքը, քան արտաքին տեսքը
Ամերիկյան հայտնի Psychological Science ամսագիրը հրապարեկել է ավելի քան 12000 հարցվողների պատասխանները շուրջ 30 երկրներից: Հարցումներից պարզ է դարձել, որ տղամարդկանց գերակշռող մասը կնոջը գնահատելիս նախապատվությունը տալիս են նրա մտավոր ունակությանը, քան արտաքին տվյալներին: «Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակակից, առավել զարգացած հասարակության շրջաններում կանայք առավել շատ արժեքավորվում են իրենց խելքով»,- նշել են հետաազոտողները: Արաբական Միացյալ Էմիրությունների
ՀՅԴ-ն «պոպուլիստական» է որակում ՀԱԿ-ի առաջարկը՝ Հովիկ Աբրահամյանին
ՀՅԴ խմբակցության քարտուղար եւ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին այսօր Aravot.am-ը հարցրեց, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում միանալ ՀԱԿ-ի առաջարկին եւ կիսո՞ւմ է ՀԱԿ-ի մտահոգությունը, որ մեր նման փոքր բյուջե ունեցող պետության համար շքեղություն է ԱԺ խմբակցություններին ու հանձնաժողովներին թանկարժեք Toyota Camry ավտոմեքենաներ հատկացնել: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ընդհանրապես նման ծրագրերը, նման ծախսերն ամբողջ պետության մակարդակով
Գյումրու հեղինակավոր տղամարդիկ ու հայտնի կլաններն` ընդդեմ Բալասանյանի՞
Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետ Ռուբեն Սանոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ թեև քաղաքի բոլոր կլաններն ու կուսակցությունները աշխատեցին ի վնաս Սամվել Բալասանյանի, սակայն նա հաղթեց` 27 500 ձայնով ընտրվելով Գյումրու քաղաքապետ: Թե ովքե՞ր են այդ կլաններն ու կուսակցությունների ներկայացուցիչները, պարոն Սանոյանը հարկ չհամարեց մանրամասնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Ս. Բալասանյանի գլխավոր մրցակցին` ՀՅԴ-ական
«Քոչարյանը միայն մի շուն ունի, այն էլ` դատարկ տեղը չի հաչում». Ռուբեն Հայրապետյանին պատասխանում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ: «Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին)
Առանց Գագիկ Ջհանգիրյանի կարծիքն իմանալու՝ ՀԱԿ խմբակցության անունից նամա՞կ է գրվել
ՀԱԿ խմբակցության համար Toyota Camry ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 15 մլն դրամ: Նույն մակնիշի մեքենաներ տրամադրվելու են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներին: Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով քննարկել այն հարցը, որ ԱԺ աշխատանքների ապահովման համար կարելի է ավելի էժան ավտոմեքենաներ գնել: Երբ
Սամվել Բաբայանը ռամկավար չի դարձել
«Հարություն Առաքելյանը վաղուց «փախած է», ինչպես ասում են, որովհետեւ իր դեմ քրեական գործ կա, հիմա մենք վարչության որոշմամբ մեր կողմից էլ պետք է դատի տանք իրեն, որովհետեւ նախկին 6 գրասենյակներից, որոնք կուսակցության սեփականությունն էին, 5-ը չկան այսօր, վաճառվել են անօրինական ձեւով», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը։ Վաճառված գրասենյակներից 2-ը, որի առնչությամբ
Սիրիահայերի աշխատանքի տեղավորման հետ կապված դեռ խնդիրներ կան
Սիրիայում մոլեգնած քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան ներգաղթած հազարավոր սիրիահայեր աշխատանքի խնդիր ունեն: Սփյուռքի նախարարությունը Հայաստանում գործող աշխատանքի տեղավորման գործակալություններին խնդրել է սիրիահայերին աշխատանք գտնելու հարցում աջակցել` ինչով կարող են: Այս օրերին գործակալությունները առանց վճար վերցնելու նրանց համար աշխատանք են փնտրում: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 20-25 սիրիահայ արդեն տեղավորվել
«Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ԵՄ անդամ երկրների զահլան տանել Սաֆարովի գործով, ապա չի բացառվում, որ մարտի 1-ի հարցը՝ որպես պատասխան»
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը մի շարք կոնկրետ և խիստ հարցադրումների շարքում ընդգծեց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, վարում ֆաշիստական քաղաքականություն: Այն, որ նա ներում է շնորհել ոճրագործին, որը սպանել է մարդուն միայն հայ
Պատգամավորներին «ասկոֆեն» է պետք
Շատ պատգամավորներ լրագրողներիի հարցերից խուսափելու համար հազար ու մի պատճառ են բերում: «Հավես չունենք», «գլուխս ցավում ա», «էսօր ժամանակ չունեմ, վաղը զանգի՝ խոսենք» եւ այսպես շարունակ: Հերթական անգամ, երբ խնդրեցի գեներալ Մանվելի եղբորորդուն՝ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատասխանել մեր հարցերին՝ նա ասաց. «Ազիզ ջան, գլոխս ցավում ա, հետո»: Քանի որ այդ պահին մոտս «Սպազմալգոն» կար՝ ցավազրկող
Էդվարդ Նալբանդյան. «Տասնյակ արտգործնախարարներ զանգում են ինձ ու լիակատար աջակցություն հայտնում»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ եւս մեկ անգամ բարձրաձայնեց Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը՝ հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում: «Ժամանակը չէ՞ որ Հայաստանի ԱԳՆ-ն Մինսկի խմբին պահանջ ներկայացնի համանախագահ պետությունների կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար»,- ասաց Ռուբեն Հակոբյանը, ընդգծելով նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Ջենիֆերն ու Ջասթինը ամուսնանում են
Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Թերին հստակեցրել են իրենց ամուսնության օրը. զույգը հայտնել է, որ ամուսնանալու են դեկտեմբերին, Լոս Անջելեսում: Զույգը որոշել է համեստ հարսանիք կազմակերպել, որին ներկա կլինեն միայն նրանց հարազատները: Հարսանեկան արարողությունից հետո ամուսինները մեղրամիսը կանցկացնեն Քենիայում: Հիշեցնենք, որ Ջենիֆերն ու Ջասթինը մեկ ամիս առաջ էին նշանադրվել: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Հաշմանդամություն ունեցող 20-30 մարդ կաշխատի ԱԻՆ-ում
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ հաշմանդամության խնդրին առնչվող մի շարք հասարակական եւ պետական կազմակերպությունների հետ համատեղ քննարկվեց ԱԻՆ համակարգում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց աշխատանքի անցնելու հարցը: Նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց արդեն 4 ամիս գործող ճգնաժամային կառավարման կենտրոնը ՝ «911» ծառայությունը, որտեղ էլ կներգրավվեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: Սակայն նախարարը վստահեցրեց,
Դեպրեսիվ տղամարդիկ գեր կանանց են նախընտրում
Լոնդոնի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե տղամարդիկ հոգեվիճակով պայմանավորված, ինչպես են արձագանքում շրջապատող կանանց, ում են ավելի շատ նախընտրում, օրինակ, երբ ընկճված ու դեպրեսիվ են լինում, ինչպիսի կազմվածքով կանայք են նրանց գրավում, «գիրուկնե՞րը», թե՞ նիհարները: Պարզվել է՝ հետազոտվող տղամարդիկ, որոնց թվում եղել են նաեւ տրանսֆեստիտներ, սթրեսային պահերին բարձր են գնահատել գեր կանանց ընկերակցությունը,
Ոստիկանությունը աշխատավարձը չտվեց, բայց ԿԳՆ-ն օգնեց
Aravot.am-ն օգոստոսի 31-ին «Կոտայքի մարզպետն ու Քաղսիի համայնքապետը չօգնեցին, որպեսզի ընդամենը 3 երեխա դպրոցական հագուստ ունենա» հրապարակմամբ անդրադարձել էր նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի եւ նրա տիկնոջ` Շուշանիկ Նասիբովայի այն դժգոհությանը, որ ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է վճարել Ալումյանի արտաժամյա աշխատանքի գումարը, ինչի պատճառով Ալումյաններն իրենց երեք երեխաների` 6-ամյա Նարեկի, Գայանեի ու Կարինեի համար չեն կարողացել դպրոցական
Ժամանակակից արվեստի գործերը չեն արխիվացվում
Երեկ «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ Գագիկ Չարչյանի, Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիոսյանի, Արթուր Սարգսյանի, Կարինե Մնացականյանի, Դիանա Հակոբյանի, Կարինե Մացակյանի եւ Մերի Մունի խմբակային ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Եվգինե Մարտիրոսյանն ասաց, որ կցանկանար տեսնել ժամանակակից արվեստի համապատասխան թանգարան, քանի որ վերջին տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ լավ գործեր. «Հենրիկ Իգիթյանի հիմնադրած թանգարանում ցուցադրվում
Միջազգային հանրության արձագանքը Նալբանդյանի՞ ձեռքբերումն է
ԱԺ-ում կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ արտգործնախարարությունը՝ օգոստոսի 31-ից հետո: Պարոն Վարդանյանը նկատի ուներ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելուց հետո: Հարցին պատասխանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ խոսեց. «Օգոստոսի 31-ից հետո բազմաթիվ անգամ հայտարարություններ են եղել հանրապետության նախագահի, ԱԳՆ-ի եւ այլոց կողմից: Դուք նաեւ
Մուցք գյուղում կին-ամուսին ընտրապայքարն ավարտվեց ամուսնու հաղթանակով
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էր գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանն ու նրա կինը` Մուցքի հիմնական դպրոցի դասվար Հայկանդուխտ Կիրակոսյանը: Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին գործող գյուղապետը հավաքել է ավելի շատ ձայն, քան` իր կինը: Դրաստամատ Նավասարդյանի օգտին քվեարկել է 122 ընտրող, իսկ կնոջ` Հայկանդուխտ Կիրակոսյանին, կողմ է քվեարկել 36 համագյուղացի:
Հովհաննես Սահակյան. «Սպիտակի ապագայի հետ կապված, այս ավագանին համախմբված, լուրջ գործեր է կատարելու»
Սեպտեմբերի 9-ին, ինչպես մյուս համայնքներում, Սպիտակում ևս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Aravot.am-ը Սպիտակում տեղի ունեցած ընտրությունների մասին տեղեկատվություն ստացավ ԱԺ պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ Սպիտակի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Հովհաննես Սահակյանից: Մեզ հետ զրույցում գնահատելով Սպիտակում տեղի ունեցած ավագանու ընտրությունները, ԱԺ պատգամավորը նշեց. «Սպիտակում ընտրություններն անցել են նորմալ, արդար, թափանցիկ: Հանրապետական կուսակցության կողմից
Արամ Մանուկյանին գրավոր երաշխիքներ կտան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղելով կառավարության անդամներին, խոսեց Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքների մասին, հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումներին: Պարոն Մանուկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվել այդ իրադարձություններից հետո համայնքի բնականոն առօրյան ապահովելու համար, քանի որ տեղացիները դժգոհում են եւ անհանգստացած են: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ միջադեպում շոշափվում
Վլադիմիր Հակոբյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել օլիմպիադաներում այլեւս հանդես չգալու վերաբերյալ
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն անցկացված մամուլի ասուլիսում Aravot.am-ը Թուրինի, Դրեզդենի,Ստամբուլի համաշխարհային օլիմպիադաների հաղթող, թիմային հաշվարկով աշխարհի չեմպիոն, անհատական հաշվարկով ՖԻԴԵ-ի աշխարհի փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք, որ նա մտածում է այլեւս հանդես չգալ համաշխարհային օլիմպիադաներում: Վլադիմիր Հակոբյանը պատասխանեց. «Այդպիսի միտք կա: Այո, ուզում եմ: Բայց դեռ վերջնական որոշում չեմ
Վարչապետ. «Պաշտոնական հրավեր չենք ստացել»
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության եւ պատգամավորների հարցուպատասխանը: Կառավարությանը հարցեր ուղղելու համար հերթագրվել է 20 պատգամավոր: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք մեր կառավարության օրակարգում Եվրասիական միությանը անդամակցության հարցը, ստացե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, եւ ընդհանրապես որքանո՞վ են կառավարությունում կարեւորում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը դաշնակցական
Ամերիկացի գրողների գրքերի ցուցահանդեսի ընթացքում կլինեն հայտնագործություններ
«Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տոնակատարության շրջանակներում և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության բարեհաճ օգնության արդյունքում բացվեց ցուցահանդեսը»,- այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցած 20-21-րդ դարերի ամերիկացի գրողների գրքերի ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ռեկտորի խոսքով շատերը անշուշտ ծանոթ են ամերիկյան գրականությանը, սակայն ցուցահանդեսի ընթացքում կլինեն հայտնագործություններ, որոնք ներկաներին հաճելիորեն կզարմացնեն կապված ժամանակակից գրականության զարգացումների


















































