Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից արվեստի գործերը չեն արխիվացվում

Սեպտեմբեր 12,2012 17:36

Երեկ «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ Գագիկ Չարչյանի, Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիոսյանի, Արթուր Սարգսյանի, Կարինե Մնացականյանի, Դիանա Հակոբյանի, Կարինե Մացակյանի եւ Մերի Մունի խմբակային ցուցահանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում  Եվգինե Մարտիրոսյանն ասաց, որ կցանկանար տեսնել  ժամանակակից արվեստի համապատասխան թանգարան, քանի որ վերջին տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ լավ գործեր. «Հենրիկ Իգիթյանի հիմնադրած թանգարանում ցուցադրվում են ժամանակակից արվեստի մի շարք գործեր, բայց մնացածները չեն արխիվացվել: Միաժամանակ փաստեմ, որ մեր ժողովուրդը սիրում է արվեստը, պարզապես այն ճիշտ լուսաբանման եւ քարոզչության կարիք ունի»:

Արվեստագետ Արթուր Սարգսյանի կարծիքով, արվեստը Հայաստանում անուշադրության է մատնված. «Փոխարենը, կան ժամանակակից արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր առավել ազատ են եւ մաքուր»:

Մանրամասներն ընթերցեք «Առավոտի» վաղվա համարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930