Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից տղամարդիկ ավելի շատ գնահատում են կնոջ խելքը, քան արտաքին տեսքը

Սեպտեմբեր 12,2012 19:39

Ամերիկյան հայտնի Psychological Science ամսագիրը հրապարեկել է ավելի քան 12000 հարցվողների պատասխանները շուրջ 30 երկրներից: Հարցումներից պարզ է դարձել, որ տղամարդկանց գերակշռող մասը կնոջը գնահատելիս նախապատվությունը տալիս են նրա մտավոր ունակությանը, քան արտաքին տվյալներին: «Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակակից, առավել զարգացած հասարակության շրջաններում կանայք առավել շատ արժեքավորվում են իրենց խելքով»,- նշել են հետաազոտողները:

Արաբական Միացյալ Էմիրությունների մի կազմակերպություն և շոկոլադ  արտադրող ավստրիական հայտնի մի ընկերություն անսովոր արտադրանք` ուղտի կաթից շոկոլադ թողարկելու մասին պայմանագիր են կնքել: «Շոկոլադը պատրաստված կլինի նաև այլ, տարբեր նյութերից: Ոււղտի կաթը շոկոլադն առավել օգտակար է դարձնում, պատճառը դրանում քիչ քանակությամբ ճարպերի և մեծ քանակությամբ վիտամինների առկայությունն է: Այս տեսակի շոկոլադից կարող են օգտվել նաև շաքարախտով հիվանդները»,- նշել են արտադրողները:

Բոլոր սպիտակ արջերը ձախլիկ են: Նրանք աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչներն են և կշիռը 350-680 կգ է:

Ամենաբարձր վայրում գտնվող քաղաքը  պերուական Լա Ռինկոնադա քաղաքն է, որը ծովի մակարդակից գտնվում է 5100 մ բարձրության վրա:

Հնում մարդիկ դիտավորյալ փչացնում էին ու հեռացնում առջևի ատամները, քանի որ , կարծում էին, թե դրանք մարդկանց չարիք պատճառելու խորհրդավոր հատկություն ունեն:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930