Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը ռամկավար չի դարձել

Սեպտեմբեր 12,2012 18:46

«Հարություն Առաքելյանը վաղուց «փախած է», ինչպես ասում են, որովհետեւ իր դեմ քրեական գործ կա, հիմա մենք վարչության որոշմամբ մեր կողմից էլ պետք է դատի տանք իրեն, որովհետեւ նախկին 6 գրասենյակներից, որոնք կուսակցության սեփականությունն էին, 5-ը չկան այսօր, վաճառվել են անօրինական ձեւով», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը։
Վաճառված գրասենյակներից 2-ը, որի առնչությամբ դատախազությունը գործ է հարուցել, յուրացվել են իբր նվիրատվություն եւ վաճառքից տուրքեր եւ հարկեր չեն վճարել, ու պետությանը հասցված վնասի առումով է դատախազությունը գործ հարուցել։

«Բայց մեզ հետաքրքրում են մեր նախկին գրասենյակները՝ Վանաձորում, Նոր Հաճընում, Գորիսում, Արտաշատում ու Երեւանում: Մնացել է ընդամենը մեկը՝ Եղվարդի գրասենյակը, շնորհիվ այդ կառույցի ղեկավարի, որը պարզապես թույլ չի տվել այն վաճառել»,-ասում է պարոն Ավետիքյանը:

Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ի հետ միավորված Սամվել Բաբայանի «Դաշինք» եւ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունների անդամներին, ապա պարզվում է` ոչ միայն Բաբայանն ու Բազեյանը չեն անդամագրվել ՀՌԱԿ-ին, այլեւ այդ կուսակցություններից որեւէ մեկը ՌԱԿ անդամ չէ:

«Իրականում նրանց խնդիրն ինքնալուծարումն էր, ըստ երեւույթի, տպավորությունս այդպիսին է, այլապես իրենք անձամբ կդառնային ռամկավար: Իրենք չեն դարձել, ուղղակի կուսակցություններն են մտել ՀՌԱԿ-ի մեջ: Երբ միավորման բանակցությունները սկսել էինք Էդվարդ Անտինյանի հետ, որն այն ժամանակ ՀՌԱԿ-ի գրանցված ատենապետն էր, նրա շուրջ մի քանիսը կային, շատ քիչ էին, կարգին մարդիկ էին, բայց դրանք չմիացան մեզ, հիմա մենք գնում ենք դեպի անդամական ցուցակների ճշգրտում, այնտեղ իրենցից մարդ չեմ հանդիպել»,-խոստովանեց Հակոբ Ավետիքյանը:

Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 24-ին Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը , իսկ դեկտեմբերի 6-ին Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդը» առանց քաղխորհրդի համաձայնության, ունենալով ներկուսակցական հակասություններ, որոշում կայացրին միավորվել ՀՌԱԿ-ի հետ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930