Օրվա լրահոսը
Սաֆարովը «ստի հերոսն» է
Ստի բացահայտման մասնագետ Սպարտակ Պետրոսյանը ուսումնասիրել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շարժուձեւը՝ նրա թաքցրած էմոցիաները հայտնաբերելու համար։ «Իր դեմքի արտահայտությամբ Սաֆարովը նման է մահվանը գնացող տեռորիստի, այլ ոչ հերոսի»,- այս եզրահանգմանն է եկել Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը: Նա պնդում է, որ Սաֆարովը ունի վախի զգացողություն: «Նայելով Սաֆարովի նկարին մենք տեսում ենք,
Արտակ Զաքարյան. «Մերոնք ադրբեջանցի հաքերներին այդ հարցում չեն զիջում»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու են ադրբեջանցի հաքերներն անընդհատ հարձակում գործում հայկական կայքերի վրա, ջարդում դրանք: Նրա խոսքերով՝ «Տեղեկատվական պատերազմն անընդհատ է, եւ հաքերների հարձակումներն այդ պատերազմի մի մասն են: Քանի որ ամբողջ հայկական կայքերը, էլեկտրոնային լրատվամիջոցներն ամբողջությամբ լուսաբանում են ադրբեջանա-հունգարական գործարքը, որը նաեւ միջազգային
Առաջին անգամ բուսակերների համար «Մաքդոնալդսը» Հնդկաստանում
Հայտնի «Մաքդոնալդս» ընկերությունը բացել է իր հերթական արագ սննդի կենտրոններից մեկը, սակայն այս անգամ այն առանձնանում է նրանով, որ այստեղ չեն մատուցվելու մսից պատրաստված ուտեստներ: Պատճառն այն է, որ Հնդկաստանի բնակչության շուրջ 42% -ը բուսակարներ են: «Մաքդոնալդսն» այս կերպ ձորձել է զանազանություն մտցնել իր ցանցերում ու դրանք դարձնել ավելի մասսայական: Աշխարհում կլոնավորված առաջին կաթնասունը` Դոլլի ոչխարը, ապրեց
Եվրոպայում աչքի ընկած մեր երեք ծանրորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Սեպտեմբերի 16-22-ը Սլովակիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը կմասնակցի վեց մարզիկով: Կոշիցե քաղաքի մրցահարթակում մեր երկիրը կներկայացնեն 56 կգ քաշային Արամ Համբարձումյանը (Սեւան), Վարդան Միլիտոսյանը (Գյումրի)՝ 69 կգ, Անդրանիկ Կարապետյանը (Սամաղար) եւ գյումրեցի Դավիթ Թաթոյանը ( երկուսն էլ՝ 77կգ) եւ 94 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը (Ջրառատ) ու Նարեկ Հովհաննիսյանը (Քասախ): Մեր ծանրորդներից երեքը՝ Վարդան
Սյունիքի մարզի Քաշունի գյուղում ընդամենը 10 հոգի է մասնակցել ընտրություններին
Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի շատ համայնքների պես Քաշունի գյուղական համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Այդ օրը ընդամենը 10 հոգի է մասնակցել ընտրություններին Քաշունիում, որտեղ ընտրությունները կայացել են շատ հանգիստ ու առանց խախտումների: Բանն այն է, որ Քաշունիում ընդամենը 23 բնակիչ կա, որից միայն 15-ն ուներ ընտրելու իրավունք, մեկ ընտրող էլ մահացել էր նախքան ընտրությունները:
Ակցիա` ընդդեմ կանանց եւ երեխաների հանդեպ բռնության
Կանանց իրավունքների կենտրոն (ԿԻԿ) կազմակերպությունը այսօր նախաձեռնել էր «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիա, որի ընթացքում ԿԻԿ-ի համանուն ցանցի անդամները իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ներգրավելով անցորդ տղամարդկանց` իրենց կարծիքը արտահայտելու կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը լուսանկարվեց իր գրառած հղումի հետ միասին: ԿԻԿ համակարգող Սաթենիկ Գևորգյանը Aravot.am –ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի
«Դեմ առ դեմ». Արամ Կարապետյան – Կարապետ Ռուբինյան
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Գագիկ Ջհանգիրյան.«Ես երկկնությամբ չեմ զբաղվում, որեւէ մի վտանգավոր բան էլ չկա կենսագրությանս մեջ, թող դնեն»
«Դուք այն հազվագյուտ պատգամավորներից եք, որի կենսագրությունն ու լուսանկարը բացակայում է ԱԺ-ի կայքից: Ուզում ենք իմանալ՝ Ձեր կենսագրության մեջ բաներ կան, որոնք չե՞ք ուզում հրապարակային դարձնել, դրա համար Ձեր տվյալները չե՞ք տվել, թե՞ այլ պատճառ կա»: Aravot.am-ը այս հարցն ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, որի տվյալներն իսկապես բացակայում են կայքի մյուս պատգամավորների շարքում: Գագիկ Ջհանգիրյանը,
Ազատամուտի գյուղապետը պարզաբանում է աշխատակցուհուն բռնաբարելու փորձերի մասին լուրերը (ձայնագրություն)
«Վանդալիզմ է, ի՞նչ է: Այդ աղջիկը Երեւանում ամուսնացած էր, բաժանված եկել ազատման դիմում էր գրել, իմ կոմպյուտորի վրա աշխատողն է, տեղեկանքներ է գրում, ասացի՝ աղջիկ ջան ինչո՞ւ ես ազատվում, կոլեկտիվի մեջ էր, ասաց ամուսինս զանգել է, որ գործից ազատվեմ, նորից միանանք, ասացի՝ ես երկու ձեռքով կմակագրեմ, որ միանաք: Սրանք էլ վերագրել են, որ ես մարդուն,
Էլինար Վարդանյան. «Մենք իշխանության մաս չենք, ՀՀԿ-ի հետ մեզ մոտ գաղափարական պայքար է»
Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ին շատերն են քննադատում՝ ասելով, որ ԲՀԿ-ն դեռ իշխանության մաս է, ակտիվորեն մասնակցել է ընտրակաշառքներ բաժանելուն, եւ նրան ՀՀԿ-ից տարանջատելը միամտություն է: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում այս քննադատություններին, տեղի՞ն են դրանք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես, բնականաբար, չպետք է համաձայնեմ այդ քննադատություններին, որովհետեւ մենք իշխանության մաս
ԲՀԿ-ն պայմանավորվել է ՀԱԿ-ի հետ՝ միանալու ՀԱԿ ակտիվիստների պաշտպանության ակցիաներին
Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ այս ընթացքում քաղաքական հայացքների համար դատապարտվեցին ՀԱԿ ակտիվիստները, ինչո՞ւ ԲՀԿ-ն չկանգնեց նրանց կողքին ու չի մասնակցում ՀԱԿ-ի կողմից ի պաշտպանություն ակտիվիստների կազմակերպվող ակցիաներին: Նշենք, որ Էլինար Վարդանյանը civilnet.am-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրգործի հետ կապված ասել էր՝ «Ինչպես ասաց ԲՀԿ նախագահը, մեր թիմը սատարելու
Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարկի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին: Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ: Ի մասնավորի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ԱԺ նիստին
Այսօր մենք քննարկեցինք ու քվեարկեցինք «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, նման փոփոխության անհրաժեշտություն իրավամբ կա: Ասեմ, որ այս օրենսգիրքը ամենաշատ կարկատվածն է և մեր քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում է այս օրենսգրքով և անհրաժեշտություն կա հաճախ փոփոխելու: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985թ. և մի քանի տասնյակ փոփոխություններ են արվել, բայց ինձ ուղղակի
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան, 2008 փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծումը եւ մարտիմեկյան սպանդը Հայաստանում ստեղծել են խորը քաղաքական ճգնաժամ, որի հետեւանքբերը մինչեւ այսօր հաղթահարված չեն: Իշխանության ոչ-լեգիտիմության ճգնաժամը, մարտի 1-ի սպանությունների պարտակումը եւ ժողովրդավարական ազատությունների այլ սահմանափակումները միայն խորացնում են իշխանության օտարումը ժողովրդից, նպաստում հուսալքությանն ու արտագաղթին: Սակայն կա մի հարց, որը շատ է լարում իրավիճակը եւ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Նախ թույլ տվեք այս ամբիոնից իմ խորին երախտագիտությունը հայտնել շախմատային մեր հսկաներին՝ համախմբման, հպարտության ու պարծանքի այն բերկրալի պահերի համար, որ նրանք պարգևեցին բոլորիս։ Այս տղաներն ու նրանց նմաններն են այն ինտելեկտուալ ու մշակութային միջուկը, որ հասարակության մեջ ձևավորում է աշխարհայացք, մարդկանց մտքերում կատարում հեղափոխություն, սերմանում արժեքներ։ Մարդկային այս տեսակը, որպես կանոն, պահանջներ չի առաջադրում,
Ակնալիճի նորընտիր ղեկավարից շատերն են բողոքում
Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայքում կայացան ընտրություններ, այնպես ինչպես մյուս համայնքներում: Ընտրություններ, որոնք ստի ու կեղծիքի, շինծության և երեսպաշտության ամենամեծ չափաբաժնով էին: Համայնքի բնակչության կեսից ավելիի նյարդերը պարզապես տեղի էին տվել: Ինչո՞ւ և ինչի՞ համար: Փաստորեն 15 տարի շարունակ գյուղը պետք է ղեկավարի կիսագրագետ համայնքապետ, մարդ, որը ոչինչ չի անում և չի կարող անել
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 11 սեպտեմբերի 2012թ. նիստում
Մասիս քաղաքի աղբանոցի անօրինական շահագործման, Մասիս քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակի մասին բազմաթիվ քաղաքացիների ահազանգի հիման վրա իմ կողմից պատագամվորական հարցում էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իմ վերոնշյալ հարցմանը ի պատասխան փաստել է, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության «բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են
Կառավարության հեռախոսները չեն աշխատում
Արդեն քանի օր է՝ ՀՀ կառավարության հեռախոսները չեն աշխատում: Դեպի կառավարություն քաղաքացիների զանգերին անգլերեն լեզվով պատասխանում է օպերատոր-ռոբոտը` հայտնելով, որ համարը զբաղված է: Աշխատում է միայն կառավարության «թեժ գիծը»` 52.70.00: Aravot.am-ի հեռախոսազանգին ի պատասխան՝ «թեժ գծի» օպերատորը հայտնեց, որ իրենց համակարգում խնդիրներ կան, իսկ թե երբ կլուծվեն դրանք` հայտնի չէ: «ԱրմենՏել» ընկերությունից նույնպես հավաստեցին, որ
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և
Գիզիրյա ՞ նն էր ճիշտ, թե ՞ նրա դաշնակցական ֆինանսիստը
ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը կարծիք էր հայտնել, որ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, ՀՅԴ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովսեփ Սիմոնյանը ձայներ չի հավաքի: Ըստ գեներալ-մարզպետի, ինքն այս մասին ասել էր նաև Հովսեփին: ՀՅԴ-ական թեկնածուն, մեր միջոցով պատասխանելով իր շեֆին` հայտարարել էր. «Ամսի 10-ը կգա, կտեսնենք մե՞նք ճիշտ դուրս
Աշխատանքային քննարկում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,
Նոր աղբամաններ ժամանցային կենտրոնի հարեւանությամբ
Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող Ավետիք Իսահակյանի անունը կրող դպրոցից ընդամենը 50 մետր հեռավորության վրա են գտնվում այս աղբամանները: Նրանցից մեկը վնասված վիճակում է, իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական զվարճալիքների շենքին կից աղբամանները լրիվ նոր են: Արսեն Վարդանյան՝ (mynews.am)
ՏԻՄ ընտրությունների մասին. «Մեր ծրագրում չկար խոստում, որ ամեն օր քաղաքացին երկու կիլո միս է ստանալու, մայլի հարցերը խառոշիներով ենք լուծելու, պապիրոս ենք տալու»
Տարբեր քաղաքական ուժերի հարող և տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ խոսելով՝ պարզ դարձավ, որ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը ոչնչով չտարբերվեց մինչև այժմ մեր երկրում կազմակերպված ընտրություններից: Այս անգամ Aravot.am-ը ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին մեկնաբանություններ ստացավ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանից և Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից: Ա. Գևորգյանը Մուսալեռ գյուղի 19/02 տեղամասում հանձնաժողովի
410.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:
Ազատամուտի գյուղապետը փորձել է բռնաբարե՞լ աշխատակցուհուն
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Սերո Սարիբեկյանը ՀՀ ոստիկանապետին նամակ է գրել ու պատմել , որ գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի ահից իր եղբոր ընտանիքով արդեն մի քանի ամիս է տնից հեռացել են: Նրա պատմելով, ամեն ինչ սկսվել է մարտի 25-ին, երբ գյուղապետն իր երեք որդիներով ավազակային հարձակում է գործել իր եղբոր ընտանիքի վրա: Ըստ նրա, դեպքի
Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Բուդապեշտի առջեւ իր պարտավորությունը
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Ռամիլ Սաֆարովի հարցով Բուդապեշտի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։ Լրագրողներից մեկի խնդրանքին` ներկայացնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների խոսակցության վիճակը, Նյուլանդը արձագանքել է. – «Մենք, ինչպես գիտեք, այդ մասին հայտարարություն հրապարակեցինք հունգարացիների կողմից նրան
Հ. Բագրատյան. Սա է ՀՀԿ-Սերժ-Տիգրան ռեֆորմի էությունը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցման պատասխանին. «Պատգամավորական հարցում էի ուղարկել կառավարություն ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ: Ստացել եմ հետեւյալ պատասխանը: Ինչպես տեսնում ենք, փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու և ՓՄՁ-ները վարկավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ
«Մենք մտել էինք ու ահագին անցել, Մոսկվայից Ստալինը զանգեց և հետ կանչեց». Մանրամասներ հայ հետախույզի կյանքից
«Թուրքական Մեջլիսում կար մի պատգամավոր, ում շատ նման էր պապս`Սմբատ Խոջոյանը: Նա պետք է փոխարիներ այդ պատգամավորին: Շատ երկար ժամանակ տեսանյութերով, նկարներով ուսումնասիրել էր նրան՝ ձայնը, խոսելու ձևը, պահվածքը: Դա 40-ականներին էր,- պատմում է Սմբատ Խոջոյանի ավագ թոռ Գեորգի Խոջոյանը, ով այժմ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի թատրոնի ղեկավարն է,-Երկրորդ
Հանրապետական կուսակցությունից պատգամավորի որդին հարցաքննվել է ծեծի գործով
«ՄԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ՀՀ Ոստիկանություն: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, Պետրոսյանը հարցաքննվել է`որպես Բամբակաշատ գյուղի ավագանու թեկնածուներից մեկի վստահված անձին ծեծի ենթարկելու գործով վկա: Նշենք, որ նախօրեին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, որտեղ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, միջադեպ է
ԱԳ նախարար. համար մեկ հոգեբուժական հիվանդանոցը միայն կարող է աջակցել Ադրբեջանին
«Հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում, և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք եղավ: Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից և Հունգարիայից, ոչ պակաս շոկ է առաջացնում»,- այսօր Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` շարունակելով. «Եթե հունգարական կառավարության պաշտոնական պատասխանն այն է, թե իրենց


















































