Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում աչքի ընկած մեր երեք ծանրորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սեպտեմբեր 11,2012 20:57

Սեպտեմբերի 16-22-ը Սլովակիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը կմասնակցի վեց մարզիկով: Կոշիցե քաղաքի մրցահարթակում մեր երկիրը կներկայացնեն 56 կգ քաշային Արամ Համբարձումյանը (Սեւան), Վարդան Միլիտոսյանը (Գյումրի)՝ 69 կգ, Անդրանիկ Կարապետյանը (Սամաղար) եւ գյումրեցի Դավիթ Թաթոյանը ( երկուսն էլ՝ 77կգ) եւ 94 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը (Ջրառատ) ու Նարեկ Հովհաննիսյանը (Քասախ):
Մեր ծանրորդներից երեքը՝ Վարդան Միլիտոսյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը, վերջերս փայլուն ելույթ ունեցան Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ նվաճելով մեդալներ, իսկ երեք ոսկի նվաճած Անդրանիկ Կարապետյանը ոչ միայն ճանաչվեց Եվրոպայի այդ տարիքային խմբի լավագույն ծանրորդ, այլեւ Եվրոպայի 3 եւ աշխարհի 2 ռեկորդ սահմանեց:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնության մասնակից մեր պատանի ծանրորդներից աշխարհի առաջնությունում ընտրվել այն երեք մարզիկները, որոնք ներկա պահին քաշ գցելու խնդիր չունեն, իսկ մյուսներին հավաքական այս անգամ չեն ընդգրկել, քանի որ իրավունք չունեն այդքան կարճ ժամանակահատվածում հարկադրել կրկին անցնել այդ դժվարին գործընթացը եւ արդյունքներ պահանջել:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930