Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիա` ընդդեմ կանանց եւ երեխաների հանդեպ բռնության

Սեպտեմբեր 11,2012 20:26

Կանանց իրավունքների կենտրոն (ԿԻԿ) կազմակերպությունը այսօր նախաձեռնել էր  «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիա, որի ընթացքում ԿԻԿ-ի համանուն ցանցի անդամները իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ներգրավելով անցորդ տղամարդկանց` իրենց կարծիքը արտահայտելու կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը լուսանկարվեց իր գրառած հղումի հետ միասին:

ԿԻԿ համակարգող Սաթենիկ Գևորգյանը Aravot.am –ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը տղամարդկանց ներգրավումն է կանանց նկատմամբ բռնության պայքարի գործում: «Ցանկանում ենք, որպեսզի տղամարդիկ ընտանեկան և կանանց հանդեպ բռնության կանխարգելման նկատմամբ իրենց կարծիքն ունենան: Երիտասարդները ակտիվ կերպով են մասնակցում, իսկ տարեցները պարզապես խուսափում են: Լուսանկարված երիտասարդների նկարների հիման վրա հետագայում կնկարահանվի կարճամետրաժ տեսահոլովակ` ուղղված կանանց հանդեպ բռնության դեմ»:

Ակցիայի շրջանակներում ցուցափեղկերից մեկի վրա տպագրված էր հետևյալ հայտարարությունը.

Գայանե Աբրահամյան, 25 տարեկան, կրթությունը` թերի բարձրագույն. «Մինչ ամուսնանալս ապագա ամուսինս իմ հանդեպ ջերմ ու սիրալիր վերաբերմունք ուներ, սակայն ամուսնությունից մի քանի օր անց նա լրիվ փոխվեց, կարծես մի առարկա լինեի, որը կարելի էր առանց խղճի խայթի ջարդուփշուր անել, ես չեմ կարողանում աշխատանքի գնալ, քանի որ ոչ մի գրիմ դեմքիս կապտուկները չի կարող ծածկել: Այժմ հղի եմ, սակայն նույնիսկ իմ այդ վիճակում ամուսինս ինձ ծեծելով գցեց հատակին և սկսեց ոտքով հարվածել փորիս, նաև թույլ չի տալիս, որ բժշկի գնամ, հասկացել եմ, որ նա չի փոխվի և չգիտեմ ինչ անել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930