Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Մերոնք ադրբեջանցի հաքերներին այդ հարցում չեն զիջում»

Սեպտեմբեր 11,2012 21:04

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու են ադրբեջանցի հաքերներն անընդհատ հարձակում գործում հայկական կայքերի վրա, ջարդում դրանք: Նրա խոսքերով՝ «Տեղեկատվական պատերազմն անընդհատ է, եւ հաքերների հարձակումներն այդ պատերազմի մի մասն են: Քանի որ ամբողջ հայկական կայքերը, էլեկտրոնային  լրատվամիջոցներն ամբողջությամբ լուսաբանում են ադրբեջանա-հունգարական գործարքը, որը նաեւ միջազգային հանրությանն ապահովում է օբյեկտիվ տեղեկատվություն, ադրբեջանցիները փորձում են նաեւ հաքերային եղանակով  սահմանափակել տեղեկատվական հոսքերը՝ դրանով  զուգահեռաբար մատուցելով իրենց կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը եւ  հակահայկական քարոզչությունը: Դա անընդհատ է եղել»:

Մեր հարցին՝ հայկական կողմը չի՞ կարողանում նույն կերպ հակահարված տալ, թե՞ իսկապես մեծ գումարի հարց է, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Հայկական կողմը կարող է տալ, եւ  տալիս է: Մերոնք այդ հարցում չեն զիջում: Ես պետք է ասեմ, որ կարողանում ենք ապահովել նաեւ մեր տեղեկատվության միջոցների անվտանգությունը»:

Հիշեցնենք, որ հայ հաքերները կոտրել էին մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կայքը, Ադրբեջանի կապի եւ տրանսպորտի նախարարության եւ եւս մի քանի այլ պաշտոնական կարեւոր կայքեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930