Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը` Սիրունյանի մասին. «Անհայտությունից եկավ, գնաց դեպի անհայտություն»

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս ՀԱԿ-ում որոշակի կանոններ են գործում, որ եթե մտար` էլ դուրս գալ չի կարելի, հակառակ դեպքում դավաճանի պիտակ ես կրելու, ինչպես վստահեցրել էր նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: Զոյա Թադեւոսյանի խոսքերով`«Ես Սուրեն Սիրունյանին երբեք ՀԱԿ-ում չեմ հանդիպել, նրան երբեք ակտիվ քաղաքական գործունեության մեջ չեմ տեսել: Թե հիմա նա

Որտե՞ղ կխաղան աշխարհի թագի հավակնորդները

Այս հարցը շարունակում է մնալ առկախ: Անգամ Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Աին քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի համաժողովի ավարտից հետո: Լոնդոնի եւ Բաքվի միջեւ իրավունքի համար պայքարում մասնագետները նախապատվությունը տալիս են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին տեղեկացրել է միջազգային ֆեդերացիայի Մոսկվայի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաեււը: Բայց նաեւ ավելացրել է, թե առայժմ  պաշտոնական որոշում գոյություն

Աշխարհի երեք լավագույնները հաստատել են իրենց մասնակցությունը

Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրել այն մասին, որ հաստատվել է աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական` 7-րդ հուշամրցաշարի անցկացման ժամկետը: Այն կմեկնարկի հունիսի 7-ին եւ եզրագիծը կհատի հունիսի 19-ին: Արդեն այդ մրցաշարին իրենց մասնակցությունը հաստատել են ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երեք առաջատարները` նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ

Նախագահն այցելել է Սարինյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան» բժշկական կենտրոնում բուժվող  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակաշատ պրոֆեսոր Սերգեյ Սարինյանին:  Հանրապետության ղեկավարն անվանի գիտնականին մաղթել է շուտափույթ ապաքինում: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Զրո գլխանոց մարդիկ խորհրդարանում (Տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության անդամ Արեգ Ղուկասյանն այսօր հակադարձելով «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանին, ով երկգլխանիների մասին  ակնարկ  էր արել, ասաց.« Չգիտեմ՝ գլուխներո՞վ են հաշվում մարդկանց, թե՞ չէ, ես համարում եմ, որ դահլիճում կան նաեւ զրո գլխանոց մարդիկ, ովքեր դահլիճում են, բայց չեն քվեարկում»: Սրանից հետո սկսվեց  աղմուկ եւ իրարանցում,  պատգամավորները մեկը մյուսին  բարձրաձայն  էթիկայի դասեր էին

Երկգլխանի մարդիկ խորհրդարանում

ԱԺ այսօրվա նիստը չփայլեց իր մարդաշատությամբ, թեպետ տեղի ունեցան մի քանի օրինագծերի քվեարկություններ: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նկատելով, որ ՀՀԿ-ական  Արեգ Ղուկասյանը քվեարկում է  ոչ միայն իր, այլեւ՝ կողքի  բացակա ընկերոջ փոխարեն, դիտողություն  արեց. «Հետաքրքիր պահ է, երբ ցանկացած էթիկայի օրինագիծ զրոյացվում է: Ես պնդում եմ, որ այստեղ չկա 67 պատգամավոր: Իմ առաջարկությունը՝ դիմել

Սուրեն Սիրունյան. «Դե թող ձեռագիր ցուցմունքներս հրապարակեն»

«Այդ հրապարակման մեջ խեղաթյուրված են իմ նախաքննական ցուցմունքները: Ես պատրաստ եմ իմ տված ցուցմունքներն ամբողջությամբ տրամադրել մամուլին, դրանք իմ ձեռքի տակ են, եւ ինքներդ կհամոզվեք, որ դրանք խեղաթյուրված են»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված իր նախաքննական ցուցմունքներին, ասաց «7-ի գործով» կալանավորված Սուրեն Սիրունյանը, որն այժմ հեռակա «հակամարտության» մեջ է ՀԱԿ-ի հետ եւ արդեն իսկ

«Կճեղքի՞» Սասուն Միքայելյանը «իշխանական քրեաօլիգարխիկ բուրգը» (տեսանյութ)

«Տեղական ընտրություններ. ԱԺ ընտրությունների վարժա՞նք»` այս թեմայով էր այն քննարկումը, որն այսօր կազմակերպել էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: Քննարկմանը ներկա էին եւ իշխանության ներկայացուցիչը` հանձին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի, եւ ընդդիմության ներկայացուցիչները`ՀՀՇ-ական Սարգիս Թամազյանն ու «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Բնականաբար, քննարկումն անմիջապես կապվեց երեք օրից` փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների հետ:  Եթե Հովհաննես

Մանկապարտեզի տնօրենները կշեռք կգնեն, սակայն ոչ թե ծնողների՝ այլ իրենց տնտեսած գումարներով

 Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի նորանշանակ պետ Գայանե Հարությունյանը մանկապարտեզների տնօրեններին հորդորել է էլեկտրոնային կշեռքներ գնել, ինչի համար չեն նախատեսվել լրացուցիչ գումարներ: Այս առնչությամբ, որոշ ծնողներ մտահոգություն հայտնեցին, թե տնօրեններն արդեն «լսեցնում» են, որ այդ գումարները պետք է հավաքեն ծնողներից: Aravot.am-ը Գայանե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է կշռեն այդ կշեռքներով մանկապարտեզի

International Alert. Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում գերակշռում են թշնամու պատկերները եւ բացասական կարծրատիպերը

Մեդիամաքս: International Alert Բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը կարծում է, «Հարավային Կովկասի ԶԼՄ-ներում գերակշռում են թշնամու պատկերները եւ բացասական կարծրատիպերը»:   International Alert-ը գտնվում է մեկ տարվա ընթացքում անց կացվող հետազոտության վերջնական փուլում, որը փնտրում է հետեւյալ հարցի պատասխանը. ինչո՞ւ են այդքան խորը արմատացվել «թշնամու պատկերները» եւ բացասական կարծրատիպերը հակամարտության կողմերի հարաբերութուններում: Ուսումնասիրությունների համաձայն, Հարավային Կովկասի

Հատված Քրիստ Էլազյանի նամակից

«Ես այս նամակն ուղարկում եմ արտերկրից, քանի որ ստիպված եմ եղել լքել Հայաստանի Հանրապետությունը: Ես այն մարդն եմ, որ ենթարկվել եմ բռնությունների՝ եւ իշխանությունների, եւ ՀԱԿ-ի կողմից: Իմ՝ երկրից հեռանալն այս պահին ընդհանրապես կապ չունի իշխանությունների հետ: Ընդհակառակը, կապ ունի այն կառույցի հետ, որտեղ ինձ կոչում էին քաղբանտարկյալ»,-սա մի հատված է Քրիստ Էլազյանի նամակից, որը

ՀԱԿ անդամ. Բոլոր օլիգարխները ծառայում են ՀՀԿ-ին (Տեսանյութ)

«Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի (ՀԱԿ) եւ ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (ՀՀԿ)` «Հայելի» ակումբում հնչեցրած տեսակետներն այդպես էլ չունեցան ընդհանուր եզրեր: Հ. Հովհաննիսյանը նշեց. «Այսօրվա իշխանությունների համար իշխանությունը անձնային եւ կորպորատիվ շահերի մեծ եկամուտ բերող կով է, որ արդեն տասնհինգ տարի իշխանությունը կթում եւ բավարարում է բոլորի շահերը»: Հ. Հովհաննիսյանը

Որպես «Բանգլադեշցի Համո» հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել

«Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել կալանքից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից, փոխվել է նրա խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով: Անցած ամիս դատարանը Ավետիսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել, բայց երեկ նրան ազատ են արձակել։ Աշոտ Ավետիսյանը, ով, ըստ լրատվամիջոցների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի

Գագիկ Հովհաննիսյանը` ՖԻԴԵ-ի լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ

ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր, սիրող շախմատիստների աշխարհի չեմպիոն Գագիկ Հովհաննիսյանին նշանակել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի լրատվության հանձնաժողովի նախագահ-շախմատային լրատվամիջոցների հատուկ ծրագրի ղեկավար: Մինչ այժմ պարոն Հովհաննիսյանը հանձնաժողովի համանախագահն էր` շախմատային հայտնի մեկնաբան իսպանացի Լեոնսիո Գարսիայի հետ:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախարարի հայտարարությունը ծիծաղեցրել է փոխնախարարին

 «Դա նախարարի մի քիչ կիսակատակ հայտարարություններից էր, հաջողված կատակ , ինձ դուր եկավ, ես ծիծաղեցի դրա վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե հատուկ խրախուսանքներ է պատրաստել նախարարության աշխատակիցների համար, որոնք կխթանեն նաեւ իր 4 չամուսնացած փոխնախարարների ամուսնանալուն: Պարոն Մուրադյանից հետաքրքրվեցինք, նախարարի ծրագրած այդ քայլերից ինչքանո՞վ են

Եթե ՀԱԿ-ական դասախոսը զգար, որ իր ուսանողը դառնալու է ՀՀԿ-ական

«Ավելի լավ է 1 մոմ վառել, քան անընդհատ խավարն անիծել»,- այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին խորհուրդ տվեց ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը` ասելով, որ եթե երկրում տնտեսական, քաղաքական ծանր իրավիճակ է` ի՞նչ եք անում դուք: Տիկին Թադեւոսյանն էլ նշեց, որ մենք լծակներ չունենք, մենք ի՞նչ կարող էինք անել: Ըստ Արտակ Դավթյանի, իրենք անպտուղ բանավեճերի

«Բարգավաճը» քաղաքական դեմարշ արեց»

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին «Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԱԿ) և ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ): Նրանք քննարկեցին «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրենքի նախագծին առնչվող խնդրահարույց հարցեր: Օրենքի նախագծի` ընտրություններից առաջ քննարկման դնելը վերջին օրերին մեկնաբանվեց, թե այն թաքնված նպատակ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանխիկ գործարքները վերահսկելու: Արդյունքում առաջացավ

«Ծառայությունը հաճույք է, միայն պետք է դա հասկանալ». Նախկին զինվորի «օրագրից»

30-ամյա  Արսենի  այսօրվա  վերլուծությունները  անցնում  են  բանակային  կյանքի  պրիզմայով:  Նա  համարձակորեն  նշում  է,  որ  խիղճն  ու  հասուն  մտածելակերպը  իր մեջ  ձևավորվել  են  բանակային  կյանքում  տեսածով  ու  հասկացածով: Բակից  հեռու… Իմ  կյանքում  առաջին  բաժանվելը,  կտրվելը  աշխարհիկ  կյանքից  (բանակը  համարում  եմ  ուրիշ,  ոչ  աշխարհիկ  կյանք)  եղավ  բանակը: Դուրս  եկա  մեր  բակի  «շուկայից»,  որտեղ  ինձ  շատ  թանկ  «սպառում» 

Բողոք կառավարության շենքի առջեւ (Տեսանյութ)

«Հանրապետականները ավազակներ են»,- այսօր կառավարության շենքի առջեւ բացականչում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ապավեն Զաքարյանը. «Նախկին կոմունիստական ավազակներից մնացած նույն ավազակներն են, միայն իրենց մորթին են փոխել, գառան մորթի են հագել, բայց գելու  բալաներ  են: Գելու բալան հավատարիմ շուն չի դառնա, դրանք կույր աղիքներ են, ինչքան շուտ ապերացիա լինի, դրանք հեռանան , ժողովուրդը կփրկվի,

Նիկոլ Փաշինյանն այդ հարցին չի կարող պատասխանել

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում շրջանառվող լուրերի համաձայն, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հավանական է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվի թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Դիլիջան, Իջեւան, Բերդ քաղաքները՝ հարակից գյուղերով: Խոսվում է նաեւ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հավանականության մասին: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց,

Բանակը չի՞ ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ

Հրայր Թովմասյանն ուզում է տեսնել այն պատգամավորին, որոնց կարծիքով այս օրինագծով բանակը ներքաշվելու է քաղաքական գործընթացների մեջ։ Նախարարը բոլորին հանգստացնում է՝ արտակարգ դրության օրինագիծը դատական իշխանության անկախության վրա չի ազդի. «Սահմանադրական կարգն է, որի պահպանման համար այս ուժերը կարող են օգտագործվել»: Նախարարն ասում է, որ արտակարգ դրության օրերին բանակն առաջնորդվելու է ներքին զորքերի կանոնակարգով ու

Փողոցում ավելի գրագետ են խոսում, քան Facebook-ում

Այս կարծիքին է գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը «1922թ. բոլշեւիկներն ուզեցին ամբոջ սովետմիության ժողովուրդներին լատինատառ գրող դարձնել, ուղղագրական փոփոխություն անել եւ հայերին 1500 տարվա գրությունը մոռանալ տալ, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ՝ հայերը շարունակեցին մեսրոպյան այբուբենն օգտագործել: Իսկ հիմա տեխնիկան, համակարգիչը եկել ու կարողանում է թելադրել իր կամքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գրող, թարգմանիչ, հրատարակիչ,

Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ 75-րդ քայլում

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի Aeroflot Open 2012 ներկայացուցչական միջազգային մրցաշարում երեկ երկրորդ տուրի օրն էր: A խմբում հանդես եկող Հայաստանի երկու ներկայացուցիչներից համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը սեւերով հանդիպեց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Հայ գրոսմայստերը երկար պայքարեց մրցակցի շոշափելի առավելությունը չեզոքացնելու համար, սակայն հաջողության չհասնելով՝ 78-րդ քայլում ստիպված իրեն պարտված ճանաչեց:

Ավտովթար Արշակունյաց պողոտայում. իրար են բախվել «Մերսեդես»-ն ու «Ֆոլքսվագեն»-ը (ֆոտոշարք)

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 80 PP 888 համարանիշի և «Ֆոլքսվագեն» մակնիշի 26 ՕՕ 669 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները դեպքի վայր

«Զենիթը» սառնամանիքի պատճառով կիսատ է թողել «Չեզենայի» հետ խաղը

Եվրոպան պարուրած աննախադեպ սառնամանիքների պատճառով որոշ ազգային առաջնություններում խաղացանկի փոփոխություններ են կատարվել: Իսկ ահա Իտալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստները, որոնք, թվում է, սովոր պետք է լինեն ռուսական ցրտերին, «Չեզենայի» հետ ընկերական հանդիպման 63-րդ րոպեին կիսատ են թողել պայքարը եւ հեռացել դաշտից: Նախաձեռնության հեղինակը եղել է պիտերցիների գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին: Նա խորհրդակցել

Խանդը կարող է հանգեցնել սեռական ցանկության կորուստի

«Իմ կեսը գրեթե ինձ առիթ չի տալիս խանդելու, սակայն առանց խանդելու սեր չի լինում: Հիմնականում խանդում եմ այն ժամանակ, երբ իր նախկին ընկերուհիներն են ի հայտ գալիս: Սկանդալ չեմ սարքում, ուրիշների մոտ խանդս ցույց չեմ տալիս, բայց հետո դա քննարկում եմ իմ սիրեցյալի հետ և դժգոհություներս եմ հայտնում»,- ասում է Լիլիթը: Հոգեբան Լիլիթ Եփրեմյանն այս

Մ17-ը սկսում է մրցաշրջանը

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն այս տարվա առաջին  ուսումնամարզական հավաքն անցկացնելու է փետրվարի 11-16-ը ֆուտբոլի ակադեմիայում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժինը ֆեդերացիայի պաշտոնական կայքին իրազեկել է, որ հավաքականի մարզչական շտաբը՝  ավագ մարզիչ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ, հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Վոլոդյա Ավագյան Միհրան Մնացականյան Պաշտպաններ. Վահան

Կստեղծվի արտերկրում սովորողների տվյալների բազա

Այս տարվա հունվարի 15-ից Հայկական գիտական համագործակցությունը (Armenian Scientific Cooperation) նախաձեռնել է արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրման ծրագիր: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց armscoop.com կայքի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Կրթական խորհրդատվական կենտրոն: Վերջինիս հիմնական նպատակն է անհատական խորհրդատվությունների եւ խմբային սեմինարների միջոցով տեղեկատվություն տրամադրել հայ ուսանողներին եւ երիտասարդներին

«Պատմության հաշվին կոմերցիա անելը դավաճանություն է»

Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը մտահոգված է Այս օրերին մեծ էկրանին ցուցադրվում է երիտասարդ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը, որի մտահղացման, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանին (Կուկ) զայրացրել է, իր խոսքով` ֆիլմի սուտ պատմությունը: Նրա համոզմամբ, ազգային արժանապատվության ու պատմության հաշվին կոմերցիա անելը ամենաքիչը դավաճանություն է: Հիշեցնենք, որ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031