Օրվա լրահոսը
Մեքենան ընկել է փոսը
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան ընկել է Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 105 հասցեի դիմաց գտնվող փոսը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նրանք եկվորներ չեն
Ես Վարդան Օսկանյանի գաղափարակիցը չեմ: Ավելին՝ երբ նա, սկբունքորեն՝ արդարացիորեն, քննադատում է ներկա իշխանություններին՝ ժողովրդավարության պակասի համար, ես չեմ կարող չհիշել, որ նա աշխատում էր մի վարչակազմում, որի ժամանակ ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը ավելի շատ էին ճնշվում, քան հիմա: Օրինակ՝ հարցազրույցներից մեկում պարոն Օսկանյանը դժգոհում էր, որ որոշ հեռուստաընկերություններ միակողմանի են լուսաբանում իր խնդիրը: Իսկ
Ուղիղ միացում. Արթուր Ղազինյանը եւ Արամ Կարապետյանը՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 49-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Քննարկման թեման`Հայաստանի եվրոինտեգրացման գործընթացը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Մահացու պատահար Վանաձորում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում բախվել է ծառի: Վարորդը` 1991 թ. ծնված Գևորգ Ոսկանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Սաակաշվիլին խուսափել է ավիավթարից
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցած գիշեր մի քանի ժամ ուշացումով է վերադարձել Ռումինիայից։ Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի – 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։ Սաակաշվիլին Ռումինիայի մայրաքաղաքում մասնակցում էրԵվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին։ «Ազատություն»
Բաքուն ԱՄՆ-ից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում Ղարաբաղի հարցում
Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։ «Վերջին ժամանակներս պասիվություն է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի ԱՄՆ-ը ավելի
Արամ Կարապետյան Սերժ Սարգսյանն էլ մարդ չունի՝ փչի, դնի ու կրի
«Նոր Ժամանակներ» Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում քաղաքական կյանքը ճահճի է նմանեցնում : «ՍերԺ Սարգսյանն ու իշխանությունն այնքան են ոչնչացրել դաշտը, որ էլ մարդ չունեն փչեն, դնեն, կրեն: Այնքան է ոչնչացված դաշտը, բայց ինչ-որ մեկին պետք է, չէ՞, գոնե ժողովրդավարության համար փորձել հաղթել»,- այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց պարոն Կարապետյանը: Նրա գնահատմամբ, քաղաքական ուժերի
Ակադեմիկոս. Թուրքերը Չուխաճյանին որպես թուրք են ներկայացնում
Այս պահին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից կազմակերպված Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը: Բացման խոսքում ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանն ասաց, որ նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո` երիտասարդ գիտնականների
«Արմավիայի» ինքնաթիռներով ինչ-որ տեղ մեկնելր բախտի բան է
Երեկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մոտ հինգժամյա հերթական դադարից հետո կրկին վերականգնել է «Արմավիա» ավիաընկերության թռիչների սպասարկումը։ Նախօրդ օրը նույնպես թռիչքները մի քանի ժամով դադարեցվել էին: «ՉԻ» – Փաստորեն, «Արմավիայի» ինքնաթիռներով ինչ-որ տեղ մեկնելր բախտի բան է. բալքիմ ստացվի, բալքիմ չստացվի։ Երեւի ավելի ճիշտ կլինի, եթե սրանից հետո «Արմավիան» տոմսերի հետ նաեւ իրենց գլխավոր հաշվապահի
Գալուստ Սահակյան. «Ո՞վ կբերի 2 մլն փող կտա, կասի ոնց ուզում ես՝ բարեգործություն արա, Հայաստանում մենակ Օսկանյա՞նն էր»
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ԱՄՆ դեսպանի հայտարարության հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց. «ԱՄՆ դեսպանի հայտաարությունը խորացրեց կասկածները: Չինաստանի կամ Ճապոնիայի դեսպանը ինչո՞ւ հայտարարեց: ԱՄՆ-ի պատմության մեջ չի եղել նման բան: Իմիջիայլոց, շատ խորամանկ հայտարարություն էր, նա առաջ էր տանում՝ ինչո՞ւ մյուսներին չէ, այլ մենակ Օսկանյանին: Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ Չինաստանի դեսպանը
ՀՀԿ-ական. « Հիմա, եթե ես մաոդ սպանեմ, հանրապետականը կոկորդը պատռելով ինձ արդարացնելո՞ւ է»
Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հարցազրույցից: – Էս երկիրը մեր երկիրն է, որտեղ կոնտրաստն ամեն քայլափոխի աչք է ծակում, և մեր բոլորի աչքն ու ականջը տեղն են։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Օսկանյանը ձկան այն մեծ գլուխն է, որից սկսվում է կոռուպցիայի դեմ պայքարը։ – Ուրեմն ասեմ, որ էդ բեմադրության հեղինակը մենք չենք։ Իրենք բերեցին
Գալուստ Սահակյան. «Երբ դոլարի կուրսը փոխվի՝ կասենք, թե որն է Գագիկ Ծառուկյանին վճարվող գինը»
«Որեւէ բանակցություն այս պահին չի գնում՝ նոր կոալիցիոն հուշագիր ստորագրելու համար»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, նախկին կոալիցիոն հուշագիրը դեռ ուժի մեջ է, իսկ այնտեղ ԲՀԿ-ն խոստացել է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հարցին՝ այսինքն՝ Դուք առաջնորդվում եք այն հուշագրով, որտեղ Գագիկ Ծառուկյանը նման բան է խոստացել՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք
Ռիփփի. Իմ նշանածին դուր է գալիս էն, ինչ ես եմ անում
Երգչուհի Ռիփփին մուտք գործեց հայկական շոու բիզնես բավական համարձակ կերպարով ու իր գրավիչ հանդերձանքով գրավեց շատերի ուշադրությունը, շարժեց նաեւ ոմանց նախանձը։ Երգից բացի, Ռիփփին նկարահանվում էր «Կարգին սերիալ»-ում՝ մարմնավորելով Մոնիկայի կերպարը: Ի դեպ, Ռիփփին դերասանական կրթություն ունի, ավարտել է թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ – Համարձակ կերպարով սկսեցիք Ձեր ուղին, այդ ամենը կանխավ մտածվա՞ծ էր։ –
Ծառուկյանն էլի ե՛ւ ճանապարհել, ե՛ւ դիմավորել է Սերժ Սարգսյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին գնացե՞լ է օդանավակայան՝ Սերժ Սարգսյանին Բուխարեստ ճանապարհելու եւ երեկ օդանավակայանում դիմավորե՞լ է նրան՝ մեր թղթակցի այս հարցին երեկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Արարողակարգի համաձայն, Գագիկ Ծառուկյանը՝ որպես անվտանգության խորհրդի անդամ ե՛ւ ճանապարհել, ե՛ւ դիմավորել է Սերժ Սարգսյանին»։ Արդեն տեղեկացրել ենք, որ այդ արարողակարգը գոյություն ունի
Արտաշես Գեղամյան. Այնքան կռռացին, որ Փարաքարն իսկապես փակվեց «Արմավիայի առաջ
Հատված «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցից: –Վստա՞հ եք, որ Հայաստանի «ինտենսիվ եվրաինտեգրման» հեռանկարը չի մտահոգում ռուսներին։ -Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր արտաքին ուղեգիծը կառուցում է ոչ թե ուժային կենտրոնների, գերտերությունների շահերի հակադրման, այլ համադրման համատեքստում։ Այո, նախագահն իր ելույթում հստակ շեշտադրեց, որ եվրոպական ասոցացման գործընթացը մտնում է գործնական
Կարապետ Ռուբինյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում էր, որ ցուցակի առաջին համարներն ինքնաբացարկ հայտարարեն
Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո տեսնելով, որ ցուցակից շատ փոքր թվով մարդիկ են ԱԺ անցնում, ցուցակի բոլոր անդամներից ինքնաբացարկի դիմում է պահանջել՝ խորհրդարանական փոքրիկ ֆրակցիան իր ուզածով ձեւավորելու հնարավորություն ունենալու համար։ ԱԴ անդամները հիմնականում կտրականապես հրաժարվել են նման դիմումներ ներկայացնել։ Դիմում ներկայացնողներ, սակայն, եղել են։ Երեկ մեր այդ տեղեկությունն իր մասով հաստատեց «Ժառանգության» ցուցակի
Vitamin Ա
– Մեր համակարգիչն էնքան վատն ա, որ համարյա ամեն օր մեջը վիրուս ա ընկնում: – Մեր համակարգիչն էնքան վատն ա, որ հենց մեջը վիրուս ա ընկնում, սաղ ընտանիքով վարակվում ենք:
Նավասարդ Կճոյանի սանիկին ձերբակալել են
Գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է եւ մոտ 10 ժամ հարցաքննվել տեղի ոստիկանությունում։ Հիշեցնենք, որ նա եւ գործարար Փայլակ Հայրապետյանը կոնֆլիկտ ունեն։ Ամիսներ առաջ Հայրապետյանը գրավադրել էր գրեթե ողջ ունեցվածքը, որի դիմաց Սուքիասյանը բանկից 12 միլիոն դոլար գումար էր վերցրել՝ իբր Սիեռա Լեոնեում գտնվող իր ալմաստի
Ի՞նչ օդանավերով են թռչում սպորտի հետ առնչվող ՌԴ միլիարդատերերը
Նրանք ոչ միայն չափազանց զբաղված են իրենց բիզնեսներով, որոնք տարեցտարի ծաղկում են, այլեւ սիրում են սպորտը եւ ժամանակ ու հսկայական միջոցներ են ներդնում նախասիրած մարզաձեւերում: Հասկանալի է, այդ օլիգարխները հաճախ են հանգամանքների բերումով շտապ հեռավոր ուղեւորությունների մեկնում: Եվ այս պարագայում ժամանակը նրանց համար «ոսկի արժե»: Դրա համար էլ նրանք ձեռք են բերում հատուկ փոխադրամիջոցներ, որոնք
Փրկարարը վնասվածք է ստացել փրկարարական աշխատանքների ժամանակ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Կ. Դեմիրճյան պողոտայի 1 հասցեում՝ բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 278 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին։ Պատահարի հետևանքով վարորդ`
«Վարչապետի գավաթ 2012»-ի խմբային մրցաշարն ավարտվում է
Ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012»-ի խմբային մրցաշարի նախավերջին՝ 6-րդ, մրցափուլի պլանավորված վեց հանդիպումներից երեքը չեն կայացել կողմերից մեկի չներկայանալու պատճառով: Ֆինանսների նախարարությունը չէր ժամանել Աշտարակի քաղաքային ստադիոն, որի համար 3:0 հաշվով հաղթանակ շնորհվեց Պաշտպանության նախարարության թիմին: Ավելի ուշ նույն ստադիոնում 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց նաեւ Կառավարությանը՝ Ոստիկանության հետ նշանակված հանդիպմանը չներկայանալու համար: Նույն ճակատագրին
Եզդի Ջնդի. Կրիմինալի հետ տալիս առնում եմ, բայց ոչ օրենք եմ խախտել, ոչ էլ մեկի հացին վայիս եմ եղել
«Հա՜, Մոսկվայում քրեական հեղինակությամբ բարեկամներ ունեմ, որոնց հետ տալիս առնում եմ, սաղի հետ էլ մոտիկ եմ։ Բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արեւելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր,
Հռիփսիմե Խուրշուդյան. «Շատ կանացի ու գեղեցիկ է հարսանեկան զգեստս» (ֆոտոշարք)
esyes.am-ը ներկայացրել է ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի պսակադրության և հարսանեկան արարողության լուսանկարները: Հռիփսիմեն պատմել էր, որ իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: «Շատ կանացի ու գեղեցիկ զգեստ է: Տարոնն արդեն սովոր է ինձ մարզական հագուստով տեսնել, կարծում եմ նրա համար մեծ անակնկալ կլինի ինձ այդպիսին տեսնել»,- հարսանիքից ժամեր առաջ ասել էր հարսնացուն:
Գլխացավ` գյումրեցի մարմնավաճառուհիների պատմածներից
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձած 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշ Մ.-ի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ կավատությամբ զբաղվելու ու Հրանուշին մարմնավաճության մղելու մեղադրանքով կալանավորվել են գյումրեցի մարմնավաճառուհի Նարինե Մ.-ն և Թուրքիայում բնակվող երևանցի առևտրական Սուսսաննա Մ.-ն: Թեև դատավարությունը մեկ ամիս է ընթացքի մեջ է,
Արմեն Ռուստամյանն իմացե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը հովանավորում է միասնական շտաբը
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հատարարության հետ կապված հորդորեց Հմայակ Հովհաննիսյանին բացատրություններ տալ, թե ի՞նչ հիմքեր ունի. «Թող փաստերով խոսի: Դա անլուրջ է, ծիծաղելի է: Կոնգրեսը եթե նպատակահարմար գտնի, հանդես կգա հայտարարությամբ, իսկ ես անլուրջ եմ համարում այդ հայտարարությունը»: Մենք Հմայակ Հովհաննիսյանին խնդրեցինք ներկայացնել կոնկրետ փաստեր, թե
Wetpaint. «Ամերիկահայ փոփ սենսացիան»
«Ուեթ փեյնթ» լրատվականը զրուցել է ազգությամբ հայ 18-ամյա փոփ երաժիշտ Սքայ Սթիվենսի հետ, որին անվանել է պատանի փոփ սենսացիա, և որը հաջողության է հասել «Takes All Night» երգով: Զրույցի ժամանակ շոշափվել է տղայի հայկական արմատներն ու թե արդյոք Քարդաշյանները օգնել են պատանուն, որպեսզի նա իր համար ճանապարհ հարթի: «Իմ գործը կապ չունի հայկական մշակույթի հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց և փոխվստահության պայմաններում: Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորվել է նաև
«Դեմ առ դեմ». Արթուր Ղազինյան եւ Արամ Կարապետյան
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 49-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Քննարկման թեման`Հայաստանի եվրոինտեգրացման գործընթացը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
«Իրենք են ինձ թելադրում, թե որին ինչ շոր հագցնեմ, ինքը ով կարող է դառնալ». Վանաձորցի տինիկագործը փայփայում է իր աշխատանքները
Նստելով պատուհանի տակ դրված աթոռին` տիկնիկագործը ձեռքն է առնում թել ու ասեղն ու շտապում մարդկային մարմին հիշեցնող բամբակով լի կտորին շունչ ու հոգի պարգեւել: Ձեռքերի ճարպիկ շարժումներով նա ուղղում է իրանի ներքեւի հատվածում տեղ-տեղ առաջացած անհարթությունները, ապա նախօրոք բամբակով լցված մարդկային ոտք հիշեցնող կտորը ամրացնում իրանին: Մի քանի օր, եւ տիկնիկն արդեն կհագնի նորից


















































