Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր արժեքը եւ՛ պատմական է, եւ՛ արդիական»

Հոկտեմբեր 21,2012 10:21

Հոկտեմբերի 20-ին կայացավ «Հայկական զարդատառեր» գրքի շնորհանդեսը: Այն դիզայներ Արմեն Քյուրքչյանի եւ լուսանկարիչ Հրաչ Խաչերյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: «Գիրքը հայկական զարդարվեստի մասին է: Ներառված են աշխարհի տարբեր երկրների մանրանկարչության թանգարաններից, մատենադարաններից վերցված նյութերը: Դրանք եղել են հայ գրագիրների աշխատանքները: Սա մեր երկրորդ գիրքն է»,- ասում է Հրաչ Խաչերյանը:

Արմեն Քյուրքչյանի խոսքով` փորձել են լայն ձեւով ներկայացնել հայկական մշակույթը. «Սա ավելի շատ դասագիրք է: Այն մարդկանց պետք է մեկ քայլ առաջ գտնվելու համար»: Դիզայներն ասում է, որ եթե չլիներ Խաչերյանի բարդ բնավորությունը, չէր լինի «Հայկական զարդատառեր»-ը. «Նրա շնորհքն է, որ կարողացել է այդքան թանգարաններից վերցնել նյութերը: Միայն Նյու-Յորքի թանագարանի համար կես տարի գնացել-եկել է, տարբեր պայմանագրեր է ստորագրել»:

«Ժառանգություն» կուսակցության  ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, Քյուրքչյանը եւ Խաչերյանը իրենց աշխատանքով ապացուցել են, որ յուրաքանչյուր մարդ կարող է պահպանել իր անհատականությունը ու միաժամանակ մասնակցել համազգային արժեքի ստեղծմանը. «Մեր արժեքը եւ՛ պատմական է, եւ՛ արդիական: Թեկուզ երկու ուղեղ մեր հողի վրա ցանկանա արժեք ստեղծել, ապա մենք դա կանենք»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031