Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Ռիո Ֆերդինանդին հետապնդող մոդելին բանտ է նստեցրել

Հոկտեմբեր 21,2012 10:25

 Նախկին մոդել Սյուզաննա Իբրուն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդին մշտապես հետապնդելու համար դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման: Ոստիկանությունն Իբրուին ձերբակալել էր անցած ամիս այն բանի համար, որ չնայած դատարանը նրան արդեն մեկ անգամ 10 շաբաթով բանտ էր նստեցրել եւ արգելել տասը տարի մոտենալ ֆուտբոլիստի առանձնատանը, որտեղ նա ապրում է կնոջ եւ երեք փոքրիկ երեխաների հետ, մոդելը կրկին հերթապահել է շրջակայքում: Այս անգամ դատարանն արդեն Իբրուի վարքագիծը գնահատել է որպես ոտնձգություն մասնավոր սեփականության նկատմամբ, ինչն Անգլիայի օրենքներով խիստ դատապարտելի է:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031