Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Մերսեդեսը» ընկել է ձորը

Հոկտեմբեր 21,2012 11:51 Share

Հոկտեմբերի 20-ին ժամը 22.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174-րդ կմ-ում  (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 21 ՍՕ 191 պետհամարանիշով ավտոմեքենան (պատկանում է Կարեն Աղամյանին) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը:

Մեքենայի վարորդը և ուղևորները դեպքի վայրում չեն հայտնաբերվել:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել