Օրվա լրահոսը

Նոր մասնագիտություն՝ «անշարժ գործակալ»

Անշարժ գույքի գործակալությունները շատ են: Սակայն շուկայում հայտնվել է մեկը, ով կարող է «վայիս լինել նրանց հացին» 😀 . մի պահ նայեք նկարին եւ կհասկանաք:  Նրա բոլորից տարբերվող հատկանիշը՝ իր անշարժությունն է J:   Արամ Արարատյան

Բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ «Parada»-ի արգելման մասին. հատուկ են անում, որ Հայաստանին բրթեն դեպի Ռուսաստան

Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սեռական փոքրամասնությունների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրության՝ հերթական անգամ չեղյալ հայտարարվելու մասին, ասաց, որ դա հատուկ է արվում, ու իր տպավորությամբ միտում կա Հայաստանը բռի, անտաշ եւ մասնավորապես պրոռուսական ներկայացնելու: «Ես իրենց (նախաձեռնության հեղինակ ԵՄ պատվիրակությանն ու Գերմանական դեսպանությանը) 1000 անգամ բացատրել եմ, որ դրանք ոչ թե

Աղբ և ավերակներ` քաղաքի սրտում

Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում են գտնվում այս կիսադատարկ աղբամանները` կողքին կուտակված աղբով և ավերակներով: Տեսարանն ինձ՝ սովորական անցորդիս, ով  հաճախ է այս տարածքով անցնում և ամեն անգամ զարմանում, թե  ինչպես շքեղ նորակառույցներից մի քանի մետր  հեռավորության վրա կարող է տիրել նման վիճակ, անտարբեր չթողեց: Երբ ցանկանում էի նկարել այն, մոտակայքում կանգնած մի մարդ ասաց.

Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքում չունենք հայագետ մասնագետների պատրաստման հնարավորություն»

Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստը: Օրակարգում էր «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. արդյունքների ամփոփումը եւ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների եւ դրանց կարգավորման մասին: ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի խոսքով ամառային դպրոցի ծրագիրը կառավարությունը ընդունեց եւ հաստատեց, որպես գերակա ուղղություն 2012թ.-ի համար. «Աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության

«Դեռ չիրականացած երազանքները շատ են». Ավետ Բարսեղյան

Բազում հոգեբանների, փիլիսոփաների և մտավորականների խորին համոզմամբ, «սիրված լինելու համար, նախ և առաջ պետք է ինքդ քեզ սիրես»: Գուցե այդ ասույթի ճշմարտությամբ էլ պայմանավորված է «Առաջին ծրագիր», «Թեժ տասնյակ» «Կռունկ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Հայ սուպերսթար», «Խելք խելքի», «Առավոտը Շանթում», «Բարի լույս, հայեր», «Բարի գիշեր, հայեր», «Դուդուկի նվիրյալները», «Ուլտրամութ»  և այլ հաղորդումների վարող, հայ

«Եթե պատվիրատուն տեղյակ էր, որ փուչիկները լցված են մեթանով, ի՞նչու պետք է միայն պատվեր կատարողը պատժվի». իրավապաշտպան

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Փուչիկների» գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, անխուսափելի էր: Ըստ նրա՝ անկախ այն բանից պատվիրատուն գիտեր այն մասին, թե փուչիկնեչը լիցքավորված են մեթան գազով, թե ոչ, միեւնույն է լիցքավորողը պետք է պատժվեր: «Բայց այստեղ խնդիրը այլ է, եթե պատվիրատուն նույնպես տեղյակ

«Ժառանգության» մասնակցությունը ԵԺԿ բուխարեստյան համաժողովին

17 հոկտեմբերի, 2012թ., Բուխարեստ: «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովին: ԵԺԿ միջոցառումների շրջանակներում Փոստանջյանը եւ Սաֆարյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած անդամ-կուսակցությունների պատվիրակների, ԵԺԿ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներ են կայացել, մասնավորապես, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի, փոխնախագահ

«Հարսնաքարի» գործով» պաշտպանները միջնորդում են սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Դավիթ Հարությունյան) հայտարարվել էր ընդմիջում՝ «Հարսնաքարի» գործով տուժող կողմի միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու համար: Կես ժամ ընդմիջումից հետո դատարան ներկայացավ նաեւ տուժող Արտակ Բայադյանը: Մինչ պաշտպանական կողմը կներկայացներ 20 կետից բաղկացած միջնորդության վերաբերյալ իր կարծիքը, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց, որպեսզի

Սաակաշվիլին առաջադրեց Իվանիշվիլիին վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջղալաձեն։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մանջղալաձեն նշել է, որ Իվանիշվիլին պետք է կառավարության կազմը նախագահին ներկայացնի տասնօրյա ժամկետում։ «Վրացական երազանք»-ի առաջնորդը արդեն

Դավիթ Մաթեւոսյան. «Մենք ունենք հայ գրականության միջազգայնացման խնդիր»

Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի երրորդ «Գրական տապան» փառատոնը: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, փառատոնի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են 30 օտարերկրյա եւ 30 հայ գրողներ: Իր խոսքով, մասնակիցների ընտրությունը կատարվել է ըստ հանրահայտության, կլինեն նաեւ այն գրողները, ովքեր մասնակցության ցանկություն են հայտնել. «Փորձում ենք աշխարհագրությունը ընդլայնել, որպեսզի միայն Եվրոպան չլինի:

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ուդալցովի նկատմամբ

Ուդալցովին մեղադրում են զանգվածային խռովություններ հրահրելու ծրագրերի մշակման մեջ Ռուսատանի իշխանությունները հայտնել են երկրի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Ուդալցովի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Ուդալցովին մեղադրում են զանգվածային խռովություններ հրահրելու ծրագրերի մշակման մեջ: Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է, որ հետաքննության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ երկրի կառավարությանը սատարող հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել է

Նունե Մանուկյան. Մանկապատանեկան փառատոնի հիմքը երեխաներն են (Տեսանյութ)

Հոկտեմբերի 20-24-ը Երեւանում, ապա՝ երեսուն օր ՀՀ մարզերում, տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին այսօր հայտնեց փառատոնի մամլո քարտուղար Կարինե Գրիգորյանը՝ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման ժամանակ: Տիկին Գրիգորյանի փոխանցմամբ՝ փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ՝ 27 երկրից. «Այս

«Կոնգրեսում» դեռ չգիտեն ինչ ասել «Parada»-ի հանվելու մասին

ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի դեսպանության նախաձեռնությամբ այսօր, ժամը 19:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում պետք է կայանար  միասեռականների իրավունքների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը, սակայն ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ուղարկած մամուլի հաղորդագրությամբ ԶԼՄ-ները ծանուցվեցին, որ  «Կոնգրես» հյուրանոցը ճնշումների պատճառով ստիպված է եղել հանել ֆիլմի ցուցադրությունը: Կազմակերպիչները նույն հաղորդագրությամբ պատրաստակամություն են հայտնել ցուցադրել ֆիլմը նրանց 

Փորձագետը՝ պաշտոնական Երեւանի ու Մայր աթոռի մասին. Մտածել են պատրիարք է՝ հողին հանձնենք, հետ գանք

Վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը խոշոր դեմք էր ոչ միայն երուսաղեմահայերի, այլեւ ողջ հայության համար: Aravot.am-ի տեղեկություններով, Երուսաղեմ մեկնող հայաստանյան պատվիրակությունը նվազ ներկայացուցչական է, մինչդեռ պետք է հաշվի առնվեր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կարեւորությունը եւ հայոց ներկայությունը Երուսաղեմում: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը մեր զրույցում հաստատեց, որ մեկնողների թվում

2 մլրդ 160 մլն դրամով 50 ծրագիր է իրականացվել Սյունիքի մարզում

Սյունիքի մարզպետարանի կողմից մշակվել եւ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել մարզի 4-րդ հրատապ ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Կապանի Երկաթուղայինների փողոցի, դեպի Վահանավանք տանող ճանապարհները, նմանատիպ աշխատանքներ կիրականացվեն նաեւ Գորիս քաղաքի Ա. Սաթյան, Քոլատակ թաղամասի, Նոր Վանքի տափի, Սիսիանի Խանջյան փողոցի, Մեղրու Ադելյան եւ մաքսատնից դեպի Ագարակ տանող ճանապարհների վրա: Բացի այդ, նորոգման աշխատանքներ

Արտակ Դավթյանին մի քանի հաղորդաշարեր նյարդայնացնում են

Բռնության, դաժանության, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակությամբ ինֆորմացիայի լուսաբանումը ԶԼՄ-ներում բազմիցս քննարկվել ու քննադատվել է: Այս խնդրին առնչվող հարցերն այնքան են սրվել, որ դրանց լուծումներ տալու փորձ կարվի ՀՀ ԱԺ-ի մակարդակով, քանի որ այսօրվա նիստում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 17-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.99 դրամ:

Մանվել Ղազարյան. «Ինչի՞ պետք է Օսկանյանը «Սիվիլիթաս» թե այլ թաս կազմակերպություն ունենա ու դրսից հովանավորվի»

«Գիտեք, ասում են ընկածին պիտի չխփես, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես Երկրապահ կամավորական միության անդամ շատ վատ եմ նայում, որ իմ երկրի չինովնիկը որեւէ այլ երկրից փողեր է ստանում: Ես շատ վատ եմ նայում դրան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործի մասին այսպիսի տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել

La Stampa. «Մխիթարյանը «Շախտյոր»-ը լքելու մասին դեռ չի մտածում»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Լա Ստամպա» հանդեսին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Իտալիա խաղում իր խփած գոլին: Հայտնում է «Շախտյոր» ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանն ասել է. «Հրաշալի է, մեծ ուրախություն է: Միայն ափսոս, որ այդ գոլը հերիք չէր, որ ուրախություն պարգեւինք մեր բոլոր երկրպագուներին»: Մխիթարյանը նաև մեկնաբանել է իտալական «Յուվենթուս» ակումբ տեղափոխվելու հնարավորությունը.

«Հարսնաքարի» գործով միջնորդություններով դատախազի դիրքորոշումը

  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ դատաքննության սկսվելը կողմերին բաժանվեցին նախորդ նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից պատրաստված միջնորդությունները: Դատախազ Արթուր Դավթյանը կետ առ կետ

Ո՞ւմ ականջներն է տեսնում Գեղամյանը Օսկանյանին PR անելու գործընթացում

«Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված այս անիմաստ իրարանցումը ծառայում է մեկ նպատակի ու տեղավորվում է նախագահական ընտրություններից առաջ համապատասխան PR տեխնոլոգիաների մեջ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա Վ. Օսկանյանի PR գործընթացի հետեւում քաղաքական ուժերի «ականջներ» է տեսնում. « Տարբեր ուժերի ու մարդկանց ականջներ են երեւում: Եվ յուրաքանչյուրն իր շահն

Ցմահ ազատազրկվածների խցերում տեղադրված էին հեռուստացույցներ, DVD-ներ, էլեկտրական թեյնիկներ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները եւ հանձնաժողովների նախագահները այցելում են ազատազրկման վայրեր: Այցելության նպատակը ազատազրկման վայրերում մարդկանց ապրելու պայմաններին ծանոթանալն է, տեղում տեսնել, եւ լսել, թե ինչ խնդիրներ ունեն ազատազրկվածները:Երկու հանձնաժողովները նոյեմբերի 20-ին պատրաստվում են անցկացնել համատեղ

Երեմ պապը՝ խայտառակ բարքերի դեմ

Կառավարության շենքի դիմաց 75 -ամյա Երեմ Ղուկասյանը բողոքում է, իր իսկ բառերով, «խայտառակ պետության խայտառակ բարքերի դեմ»: Իր պահանջը նա շարադրել է պաստառի վրա։ Նա պահանջում է վերադարձնել իր ողջ կյանքի աշխատանքը,որը որպես ավանդ ներդրել է խորհրդային բանկում: Արդեն երկրորդ օրն է՝ տարեց մարդը կանգնած է կառավարության շենքի դիմաց, ակնկալելով, որ պետական այրերից որևէ մեկին

Մանվել Ղազարյան. «Տեր-Պետրոսյանի կողքին չեմ եղել, ՀՀՇ-ի հետ չեմ եղել, 7-ի փաստաթղթի տակ ստորագրել եմ»

 Առջեւում նախագահական ընտրություններ են, եւ Aravot.am-ը նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է տեսնում` որպես ամենահավանական հաղթող թեկնածու: Մանվել Ղազարյանը պատասխանեց, որ միանշանակ տեսնում է միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մենք ճշտեցինք` դա զուտ շանսերի՞ առումով, թե՞ Ձեր համակրանքի առումով: Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ե’վ շանսերը, ե’ւ իմ համակրանքը»: Հիշեցնենք, որ Մանվել

«Սիվիլիթասը» հրապարակում է Հանթսմանի նամակի հայերեն թարգմանությունը

Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե Սիվիլիթաս հիմնադրամը կանոնադրական  նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը իբր թաքցնում է: Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ

Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը Օսկանյանի Facebook-յան դիտարկմանը եւ Ռալֆ Վալդո Էմերսոնի ասույթին

Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն: Հիմա` Էմերսոն, եւ ոչ միայն Վարդանի, այլեւ իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաեւ` իմ) համար. «Ծիծաղել հաճախ եւ շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին եւ հանդուրժել

Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ. Կարեն Ավագյանը` «Փուչիկների» գործի մասին

Ես ինքս հանդես չեմ եկել միջոցառման կազմակերպիչ, միջոցառման կազմակերպիչը ես չեմ, չգիտես ինչի` մարդիկ փորձում են դա չլսել, կամ էլ ձեռ չի տալիս դա լսել, հատկապես նրանք, ովքեր փորձում են այդ դժբախտ պատահարը օգտագործել իմ դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, News.am–ին ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը` անդրադառնալով «Փուչիկների» գործով ամբաստնայլ, քաղցկեղով հիվանդ Սերոբ

Խաչիկյանի փաստաբանն՝ իր պաշտպանյալի գործի մասին. «Չեմ կարծում, թե քաղաքական ենթատեքստ կա, բայց գործին դա չի էլ խանգարում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական

Գյումրիում անօթևաններն ապրում են նաև շենքերի ձեղնահարկերում (տեսանյութ)

Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթևան ընտանիքները, ովքեր մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան և հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Մեր դիտարկումներում ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթևան ընտանիք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031