Օրվա լրահոսը

AceShowbiz. «Քլոե Քարդաշյանը կվարի «X-Factor (ԱՄՆ)» ծրագիրը»

Ամերիկայի «X-Factor» ծրագրի հաղորդավարների հետ կապված ասեկոսեները ավարտված են: Այս երեքշաբթի` հոկտեմբերի 16-ին, «FOX» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ հաղորդումը վարելու են Քլոե Քարդաշյանն ու Մարիո Լոպեզը: Հաղորդում է «ԷյսՇոուբիզ» լրատվականը: Իր զգացումները կիսելով` Քլոեն ասել է. «Ես անչափ հուզված եմ, որ դառնում եմ «X-Factor» ընտանիքի մի մասը: Ես այս ներկայացման մեծ երկրպագուն եմ»: Այնուհետև ավելացրել

Ոչ աղքատ ապրելու համար, 4 հոգանոց ընտանիքին ամսական 600-700 հազար մաքուր եկամուտ է պետք

2013 թվականի բյուջեն, ցավոք սրտի սոցիալական ուղղվածություն ունի, բայց լավ կլիներ՝ այն լիներ ներդրողական, այլ ոչ թե սպառողական: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Բացի այս, պարոն Սաֆարյանի դիտարկմամբ, պետք է մեր երկրում արդյունաբերությունը զարգացնել, ինչի համար ունենք բավարար հիմքեր. «Պետք է քայլեր ձեռնարկել սեւ եւ գունավոր մետալուրգիայի

Էլիտար սերմացուի «պտուղները» տեսնելու համար ֆերմերը ՀՀ նախագահին հրավիրել է հացահատիկի դաշտ

Փոքր Վեդի համայնքի ֆերմեր Մեսրոպ Հայրապետյանը ՀՀ կառավարության էլիտար տեսակի սերմացուն ցանել է ու ձմռան շեմին մնացել առանց հացի, դեռ մի բան էլ կառավարությանը պարտք է մնացել. «Գյուղատնտեսը վստահեցրեց, որ 1 հեկտարից 5-6 տոննա բերք կստանամ, բայց 1 հեկտարից 14 ցենտներ էլ դուրս չեկավ: Մեկ կիլոգրամի դիմաց գյուղացին իրենց պետք է 2-ը հետ տար, բայց

Պարույր Հայրիկյանը պատրաստվում է խորհրդարանի կազմը 131-ից իջեցնել 81-ի

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  ազդարարեց, որ ինքն այն ժամանակ մեզ հաղթանակած ժողովուրդ կհամարի, երբ հարեւանների հետ ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր կնքենք: Բայց խաղաղություն դեռեւս չկա եւ չի էլ նշմարվում: Լարվածությունը պահպանվում է, խորանում: Իսկ իրավիճակը ձեռնտու է ադրբեջանական բռնապետական իշխանություններին, որոնք շահարկելով անվտանգության խնդիրները՝ զբաղված են նավթաոսկիներ կուտակելով: Բայց կան զուգահեռ շահեր: Ադրբեջանի

Վալերիա Չելեկյան. «Ես ցանկանում եմ մի փոքրիկ Հայաստան տանել Արգենտինա»

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Իսպանական շաբաթ Հայաստանում» փառատոնը: Միջոցառման կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի շրջանակներում իրականացրել են տարբեր միջոցառումներ` տարբեր թիրախային խմբերի համար. «Ես մարտին Գերմանիայում մասնակցում էի մի ծրագրի, որտեղ պետք է ընտրվեր մի ոլորտ ու արվեր մշակութային փոքրիկ միջոցառում: Դա էլ եղավ հենց այս փառատոնը: Առաջին անգամ էր

The Times of India «Հայ գրոսմայստերները քնած են մնացել ու բաց թողել իրենց հանդիպումները»

Երկու հայ գրոսմայստերներ միջազգային մրցաշարում բաց են թողել երկրորդ փուլի իրենց հանդիպումները: Հայտնում է «Դը թայմս օֆ Ինդիա» թերթը: Միջոցառման կազմակերպիչները շախմատիստներին հայտնաբերել են հյուրանոցի իրենց համարներում քնած, որոնք տեղյակ չէին, որ 11-րդ տուրը երկրորդ փուլ ունի: Մեկ ժամ սպասելուց հետո գլխավոր մրցավարը հաղթանակը շնորհել է հայ շախմատիստների` Դավիթ Պետրոսյանի և Գևորգ Հարությունյանի հակառակորդներին: Գլխավոր

Յուրի Սուվարյան. Ադրբեջանցիները մեզ համարում են աֆղանների հետնորդներ

Այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում ընթանում է «Ալբանիա-Աղուանք-Առան. էթնո-քաղաքական պատմության եւ քրիստոնեական մշակույթի հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց, որ գիտաժողովը քննարկելու է հայ ժողովրդի պատմության համար չափազանց կարեւոր խնդիր` երբեմնի գոյություն ունեցած Աղուանք պետության պատմությունը. «Դրա որոշ բաց էջեր

Արամ Կարապետյան. Եթե կա ազատ դաշտ, որտեղ գրաքննություն չկա՝ դա Facebook սոցիալական ցանցն է

Այսօր «Դեբատ» ակումբում կազմակերպվել էր քննարկում, որը նվիրված էր Մամուլի օրվան: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ` Հայաստանում ասել ազատ մամուլ, նշանակում է` ապրել վիրտուալ կյանքով: Նա կարծում է, որ օբյեկտիվ քննադատություն մեզ մոտ չի լինում: Եթե կա ազատ դաշտ, որտեղ գրաքննություն չկա ու մարդիկ ազատ գրում են այն, ինչ ցանկանում են, ապա Կարապետյանի

Մանվել Ղազարյանը վստահեցնում է, որ Սամվել Ալեքսանյանը «Վեդի ալկոյի» օղիները չի կեղծել

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են օղու շուկայում կեղծումները վնասել կոնկրետ «Վեդի ալկոյի» արտադրանքի իրացմանը: Գիտենք, որ ՏՄՊՊ-ն մի քանի անգամ տուգանեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգին»՝ օղու շուկայում կեղծումների համար, ուստի մենք մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչքանով այդ ընկերության գործունեությունը վնասեց իրենց: Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ այդ

«Պանարմենիան Մեդիա Գրուպ». «Պատասխանատուները պատժված են, մեղավորները՝ աշխատանքից ազատված»

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը armeniatv.am-ում հանդես է եկել Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների վերաբերյալ պարզաբանմամբ: Ի դեպ, այս հաղորդագրության մեջ նաեւ մանրամասներ են հրապարակված «Պանարմենիան» Մեդիա Գրուպ» միավորման կազմի վերաբերյալ: «Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ. «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից «Արմենիա Թի Վի» հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա

«Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրենն ընդդեմ ՊԵԿ փոխնախագահի

Այսօր Վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ լսվեց «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանն ընդդեմ ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի գործը՝ անմեղության կանխավարկածի խախտման հայցով: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին մեղադրում է խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, որը

ԱԺ լսումներ՝ քննարկելու քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը: Նախագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ «Մեծահասակների կրթության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը,

Մանվել Ղազարյան. «Ամեն մարդ կարողանում է նստի ու հարեւանի փողերը հաշվի»

«Վեդի ալկոյի» խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանն այսօր «Հայելի» ակումբում նշեց, որ որոշակի խնդիրներ կան. խաղողագործները մտածում էին, որ բերքը հասունացել է, մթերողներ չկա, մթերողներն էլ մտածում էին, որ բերքը պետք է ավելի հասունանա, որ լավ գինի ստացվի: Մանվել Ղազարյանի խոսքերով՝ «Ամերիկյան եւ ռուսական շուկա արտահանման ծավալները նվազել են, այս ամեն ինչը եկել եւ կուտակվել է

Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյան- Ռոբերտ Քոչարյան բացասական ժառանգության կրողն է»

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր «Զարկերակ» ակումբում խոսելով արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանի բացթողումներից, ասաց, որ մենք արդեն երկու տասնամյակ է, որ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում ենք, իսկ դա  անթույլատրելի է, հատկապես ԵԱՀԿ անդամ պետությունների համար. «Հայաստանի հանդեպ սպառնալիքները շարունակվում են, իսկ Հայաստանի  հանդուրժողական վերաբերմունքը արդարացնում է սպառնացողների հիմնավորումները: Այժմ Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ  Թուրքիան

Կրճատվում է տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը

Հոկտեմբերի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել «Վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման իրականացման կարգը, բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու» մասին որոշումը: Միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2006

«Փուչիկների գործով» մեղադրվող Բոզոյանին ազատազրկեցին

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ժամը 13.00-ին հրապարակեց «Փուչիկների գործով»  մեղադրվող Սերոբ Բոզոյանի դատավճիռը:  Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով, դատապարտվեց մեկ տարի ազատազրկման, իսկ երկու տարով զրկվեց կենցաղային նպատակներով դյուրավառ, այրիչ  նյութերի պահպանման, օգտագործելու գործունեության իրավունքից: Դատարանի վճիռը կբողոքարկվի՞ արդյոք, Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանն ասաց,

Ո՞վ է սպիտակ ձեռնափայտով մարդը

Մենք մեծ մասամբ անտեղյակ ենք լսողության, տեսողության եւ այդ կարգի խնդիրներ ունեցող մարդկանց դժվարություններին։ Ու թե առնչվում էլ ենք այդ մարդկանց խնդիրներին, ապա առավելաբար գրականության կամ կինոյի միջոցով։ Մինչդեռ լսողության կամ տեսողության կորուստը պատկերացնելն անգամ սարսափելի է: Իսկ թույլ տեսնող եւ տեսողությունից լիովին զուրկ մարդկանց խնդիրներով անձինք Հայաստանում 12 հազար են։ Տեղեկացնենք, որ այս տարի

«Վերեւներում» ծանոթներ չունեմ

Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը կառավարական պարգեւներ չի ակնկալում Կարծրատիպ կա, թե հայրենիքից հեռացած շատ արվեստագետներ Հայաստանը հիշում են միայն սեփական հոբելյանները նշելու առիթով: Օրերս մի բացառիկ փաստի առնչվեցինք. շուրջ 20 տարի շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը, ով հեղինակ է նվագախմբային, երգչախմբային, կամերային, կինո եւ էլեկտրոնային երաժշտության, այս տարվա ընթացքում երրորդ անգամ Երեւանում նշում է իր ծննդյան

Շոու-բիզնեսի նախարարության եւ ուսյալ մարդու հակաPR-ի մասին

PR մասնագետ  Հայկ Կիրակոսյանի դիտարկումները Արդյոք այսօր մոդայի՞կ է կրթված մարդը, պետական մակարդակով ուսյալ մարդու, ազգային մշակույթի PR արվո՞ւմ է: Այս եւ այլ հարցերի մասին «Առավոտը» զրուցեց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, ընդհակառակը՝ ուսյալ մարդու հակաPR է արվում. «Հայաստանում հակառակն է՝ գիրք կարդալը, կրթություն ստանալը ո՞ւմ է պետք, եթե կա ծանոթ, փող, կաշառք

Զինծառայողը տուժող եւ՝ ամբաստանյա՞լ

Հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի զինծառայող, ՊՆ զորամասերից մեկի մոտոհրաձգային գումարտակի 2-րդ վաշտի հրաձիգ-նռնակաձիգ Հենրիկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ. Հարությունյանը մեղադրական եզրակացությունը հաստատել էր այս տարվա սեպտեմբերի 17-ին: Վանաձոր քաղաքի բնակիչ Հենրիկ Կարապետյանը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության՝ 2010 թվականի նոյեմբերի

2013-ի բյուջեն այս տարվա համարյա կրկնությունն է

Կարծում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կարծես թե կաշկանդված է եղել եւ շատ չի ընդարձակվել. այն համարձակ կամ զարգացող տնտեսության բյուջե չի կարելի համար: «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ վերլուծելով 2013-ի բյուջեի նախագիծը: Իսկ կաշկանդվածությունը, ըստ պարոն Մակարյանի, արտահայտվում

Մարգարիտ Եսայան. ԲՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին սատարելը կլինի բնական

Հարցազրույց  ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ – Մամուլում հրապարակումներ եղան, որ մոտ օրերս ԲՀԿ-ն հայտարարություն կանի Սերժ Սարգսյանին սատարելու մասին, տեղյա՞կ եք նման գործընթացներից: – Ինքս այդ կարգի տեղեկություն չունեմ, սակայն եթե դա լինի էլ, մի՞թե զարմանալի կլինի: Իհարկե՝ ոչ, քանի որ դա կլինի բնական, մանավանդ՝ դեռ ուժի մեջ է հայտնի հուշագիրը, որից կողմերից ոչ

Առանց «պահեստային տարբերակի»

Եթե որեւէ քաղաքական գործիչ դեռեւս չի հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կարո՞ղ է արդյոք որեւէ քաղաքական ուժ պնդել, որ այդ գործիչը իր թեկնածուն է: Ինձ թվում է՝ նման հայտարարությունը ժամանակավրեպ կլինի: Բայց ՀԱԿ-ը հենց դա է անում. ասում է՝ Տեր-Պետրոսյանը իր թեկնածուն է, բայց ավելացնում, որ վերջինս դեռ չի կողմնորոշվել: Իհարկե, անհատական

Երեխաները տեղափոխվել են տուն

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ Ազատության պողոտայի 7/Ա շենքի թիվ 23 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2-ամյա Մարի և Մերի Իսունցները: Մեկնած օպերատիվ խմբին բժիշկը հայտնել է, որ բուժօգնության արդյունքում երեխաների վիճակը բարելավվել է և տեղափոխվել են տուն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Համակարգիչներ մարմարից եւ ոսկուց (ֆոտոշարք)

Համակարգչային դիզայներ եւ ինժեներ Ջորջ Կիրիտան ստեղծում է շքեղ եւ շատ թանկարժեք համակարգիչներ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց համար: Նրա բոլոր աշխատանքները Ֆրանսիայի թագավորներ Լյուդովիկոս XV-ի եւ Լյուդովիկոս XVI-րդի ոճով են եւ զարդարված են այնպիսի թանկ նյութերով, ինչպիսիք են ոսկին ու մարմարը: Ամենաէժան նման համակարգիչի գինը 21 հազար դոլար է:          It trend.am  

Վաղը Հռիփսիմե Խուրշուդյանի պսակադրության օրն է

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնանում է: Չնայած անվանի մարզուհին զբաղված է կյանքի, թերեւս, ամենակարեւոր իրադարձությանը նախապատրաստվելով, այդուհանդերձ, սիրով համաձայնեց պատասխանել Aravot.am-ի հարցերին: – Պսակադրությունը եկեղեցո՞ւմ եք անելու: – Այո: Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Շատ էի ցանկանում, որ Սուրբ Հռիփսիմեում պսակադրվեինք: Սակայն, ինչպես ասում են, ժամանակի մեջ չենք տեղավորվում: Այնտեղից կգնանք ««Շանթ» ռեստորան: –

Վարդան Օսկանյան. «Հայաստանն այսօր փակուղում է»

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքում՝ խոսելով բարեփոխումների բացակայության պատճառով տնտեսական բաց թողնված հնարավորությունների մասին: Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված

Արխիվային հրապարակում. «Արամ Կարապետյանը մտել է իշխանության դաշտ»

Իր ասելով, ե՛ւ «ՆԺ»-ն, ե՛ւ իշխանությունները գործում են միեւնույն՝ ռուսամետ դաշտում Հոկտեմբերի 31-ին «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին զանգահարած անհայտ անձը, ով փորձել էր սադրիչ հեռախոսազրույցի միջոցով նրան կապել քրեական տարրերի հետ, կատարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ

Շուշան Պետրոսյան. «ԱԺ պատգամավորի կարգավիճակն այդքան մի՛ ուռճացրեք»

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցազրույցից: – Տիկին Պետրոսյան, Ձեզ ո՞վ էր հրավիրել՝ մասնակցելու Երեւանի 2794-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ո՞ւմ խնդրանքով որոշեցիք երգել Երեւանի տոնին։ – «Շարմ» ընկերությունից, ինչպես միշտ, որ լինում է։ – Ինչո՞ւ որոշեցիք կրկին բեմում երգել, չէ՞ որ այժմ

Մահացու պատահար Արթիկ-Հոռոմ ճանապարհին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին  «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: «ՎԱԶ-21099»-ի ուղևորը` 1985 թ. ծնված  Վահան Ադամյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը  և   մյուս երկու ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031