Օրվա լրահոսը
Գեւորգ Պողոսյան. «ԲՀԿ-ն դարձել է քաղաքական դաշտ ինովացիոն տարրեր ներմուծող ուժ»
Հատված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից –Ինչի՞ մասն է վկայում ԲՀԿ–ի եւ Վարդան Օսկանյանի հետ կապված պատմությունը։ -ԲՀԿ-ն դարձել է քաղաքական դաշտ ինովացիոն տարրեր ներմուծող ուժ եւ նոր լուծումներ է առաջարկում, անսպասելի քայլեր է կատարում: ԲՀԿ-ի «կաթսան» դեռ եփում է, դեռ հստակ որոշումներ չեն կայացրել, տարակարծություններ կան: Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցած
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` մեր քաղաքական գործիչները «աչքաչափով» են իրենց «փիառի» վրա աշխատում
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հերթական հարցումն է անցկացրել` պարզելու համար հասարակության կողմից նախագահական թեկնածուների կերպարների ընկալումը: Այսօր այդ հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս, կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով նախագահի թեկնածուների հանդեպ հասարակության համակրանքի եւ հակակրանքի մասին, ասաց, որ նախկին նախագահներն ամենախիստ գնահատականին են արժանանում, օրինակ, Տեր-Պետրոսյանին համակրում է հարցվածների ընդհամենը 1/3-ը, գրեթե նույնքան մարդ է համակրում
Աղվան Վարդանյան. «Հայաստանում չեն կարող գործել այլ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի օրենքները»
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հարցազրույցը: -Նախորդ քառօրյայում՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը դեմ արտահայտվեց Ռուսաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնած «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը, ինչին հետեւեց դեսպանի կտրուկ արձագանքը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ առաջացավ այս խնդիրը։ -Ռուսաստանի Դաշնության կողմից նախկին խորհրդային երկրների համար մշակված «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն տարիներ շարունակ։ Բայց մեր երկրում պետք է
Ահարոն Ադիբեկյան. «Ով իմ մասին վատ է խոսում` վատ մարդ է, ով լավ է խոսում` լավ մարդ է»
«Շատ նորմալ եմ վերաբերվում, ուրախ եմ, որ ինձ չեն մոռանում, ինչ ուզում են` խոսեն, կարեւորը չմոռանան»,-այսպես արձագանքեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր հասցեին ընդդիմադիր թեւից հնչող այն կարծիքներին, որ «ծախված» է եւ այլն: «Եթե, օրինակ, իմ մասին լավ բան ասի Տիգրան Կարապետյանը` իմ ռեյտինգը
Իսկ պարտադի՞ր է, որ անպայման տեղի ունենա «Պարադայի», այսպես ասած, պաշտոնական ցուցադրություն
Մեջբերելով սահմանադրության համապատասխան հոդվածը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հայտարարությունն ավարտում է պահանջով. «Գրասենյակը պահանջում է ապահովել վերոհիշյալ հոդվածով սահմանված իրավունքների ապահովումը եւ հայտնում է, որ պատրաստ է կազմակերպության տարածքը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար»: Դե ինչ, կարելի է չկասկածել, որ շատ շուտով Սաքունցի գրպանում կլինեն ԵՄ-ի ու Գերմանիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհները: Բայց ինչի՞ մասին է
Հմայակ Հովհաննիսյան. «Հիմար սելիֆանների ժամանակ է»
Հմայակ Հովհաննիսյանը ընդգծում է, որ այսօր առաջացել է գաղափարական շփոթ, ինչպես Գոգոլի հայտնի ՙՄեռած հոգիներ՚ վեպում, որտեղ ասվում է ՙհիմար Սելիֆան, չգիտի՝ որտեղ է աջը, որտեղ ձախը. «Այ , հիմա հենց այդ հիմար սելիֆաններից է բաղկացած մեր քաղաքական իրականությունը՚: Նա շեշտում է, որ կուսակցությունները գաղափարները դիտում են անհրաժեշտ, բայց ոչ դետերմինացիոն շղարշ. ՙՇատ անգամ ծրագրերը
Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ նոր մեղադրանք են գտել
Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը «կամայականությունից ելնելով» սխալ քայլեր է կատարել եւ Հայաստանը ներգրավել պատերազմի մեջ։ «ՉԻ» – Սա իսկապես ֆանտաստիկ մեղադրանք է, որովհետեւ Տեր-Պետրոսյանին ինչում ասես մեղադրել էին, բացի սրանից։ Փաստորեն, ըստ Հայրիկյանի, Հայաստանը պիտի Ղարաբաղին մենակ թողներ Ադրբեջանի դեմ, չներքաշվեր պատերազմի մեջ», իսկ երբ ադրբեջանցիները ռմբակոծում էին Տավուշի մարզը կամ
Միգուցե Օսկանյանն իր կուսակցական առաջնորդ Ծառուկյանի՞ց հետաքրքրվի, թե ի՞նչ ասել է տնտեսական մենաշնորհը Հայաստանում
Վարդան Օսկանյանը իրեն վերաբերող քրեական գործով հարցաքննությունների ժամանակ լռելու «տեղը հանում է» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առատ գրառումներ անելով: Երեկվա օրն էլ բացառություն չէր, չնայած, այդ գրառումներին ծանոթանալով, հասկանում ես, որ նա կորցրել է լռելու եւս մի հրաշալի առիթ: Իսկ ի՞նչ է երեկ գրառել «Սիվիլիթասի» ու ոչ վաղ անցյալում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ահավասիկ, մուտքը.
Վրաստանում լիակատար ժողովրդավարության մասին «դեռ վաղ է խոսելը»
Վրաստանի նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթը ընդմիջվեց ծափահարություններով, երբ վերջինս հեռակա պատասխանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հիշեցնելով Ռուսաստանի արձագանքը վրացական ընտրություններին, շեշտելով, որ իրենց հյուսիսային հարեւանը մեծ ուշադրությամբ էր հետեւում ընտրություններին, եւ որ Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Վրաստանում իշխանափոխության կապակցությամբ, Սահակաշվիլին հայտարարեց.
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով և դիմային ոսկրերի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Սամվել Գ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց շենքի մուտքում վայր ընկնելու հետևանքով: Սակայն ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի
ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությունից բան չի մնացել
Իշխանական վերնախավը եւ նրանց աջակցող լրատվամիջոցները, որոնցից շատերն իբրեւ անկախ են ներկայանում, ցանկանում են ներշնչել մեր բնակչությանը, որ Ս. Սարգսյանը արեւմտամետ է եւ վայելում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությունը։ Մի պահ իսկապես այդպես էր, եւ Միացյալ Նահանգները ջանք չէր խնայում՝ աջակցելու Ս. Սարգսյանի վիճահարույց եւ արդյունքում ամբողջապես ձախողված քայլերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն,
Վարդան Բոստանջյան. «Շփումներս ԲՀԿ-ի հետ ավտոմատ չկան»
Հատվածներ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հարցազրույցից – Պարոն Բոստանջյան, այս օրերի ընթացքում անընդհատ ԲՀԿ–ի շուրջ օղակը «սեղմվում» է, նախկին ԲՀԿ–ականների դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորման վտանգ կա, ի՞նչ է այս ամենը Ձեր կարծիքով։ – Ես ԲՀԿ-ի շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված որեւէ բան չեմ ուզում խոսել, քանի որ բացարձակապես դրա անհրաժեշտությունը
«Վոլվո»-ն կողաշրջվել է
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 146-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ի՞նչն է խթանում պետությունը, կամ՝ խթանո՞ւմ է արդյոք որևէ բան
Հայաստանի Սպառողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է պետության տնտեսական քաղաքականությանը՝ նշելով, որ Հայաստանի 2013թ. բյուջեի նախագիծը խթանում է սպառումը, ոչ թե տնտեսությունը (ասել է թե՝ առաջարկը): Վ. Սաֆարյանը նշել է, որ բյուջեում արդյունաբերության շահերը հարկ եղած չափով հաշվի չեն առնվել: Եթե ավելի գլոբալ դիտարկենք՝
«Ռուսական հակահրթիռային համակարգերի թիրախը Թուրքիան է»
«Ռուսական հակահրթիռային համակարգերի թիրախը Թուրքիան է», – պնդում է Ստամբուլում լույս տեսնող Hurriyet պարբերականը: Թերթի տեղեկություններով, Ռուսաստանը մինչեւ տարեվերջ նորագույն հակահրթիռային համակարգեր կտեղադրի իր հարավային սահմանագծին` ի պատասխան ՆԱՏՕ-ի կողմից նմանատիպ համակարգերի տեղակայմանը Արեւելյան Անատոլիայում: Թուրքական թերթը նկատի ունի ռուսական արտադրության C-400 Триумф տեսակի հակահրթիռային համակարգերը, որոնք պաշտպանության նախարարությունը 2007 թվականից է սկսել առաքել Ռուսաստանի
Ալեքսերվ» ԱՊԸ-ն նույնքան է կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը»
Այս տարվա ապրիլի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ի եւ «Ալեքսերվ» ՍՊԸ-ի միջեւ կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն՝ հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվ»-ը։ «Է հա, ի՞նչ անենք»,- կասի ընթերցողը։ Ոչի՛նչ, առաջին հայացքից՝ ոչինչ, քանի դեռ չենք կարդացել այդ շրջանակային պայմանագրի ամենավերջին հատվածը, որտեղ նշվում են պայմանագրի կողմերի տվյալները։ Եվ ահա նայում
Կառավարությունը մերժեց ՀՅԴ խմբակցության առաջարկը
Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը բացատրեց .«Մեծամասնական ընտրակարգը համամասնականի հետ զուգահեռ ձեւավորում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորություն: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնությունը կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ
ՀԱԿ անդամ. «Վրաստանը կերազեր մեզ նման կազմակերպված քաղաքական ընդդիմություն ունենալ»
Հատված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մակեյան, հաշվի առնելով Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունները, Ձեր կարծիքով, ներկայացված «Ընտրական օրենսգրքի» նախագիծն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում։ Նաեւ հաշվի առնելով մի շարք հայտնի իրողություններ, օրինակ՝ թե իշխանության վերարտադրության գործընթացն ինչպես է իրականում կատարվում, չե՞ք կարծում, որ ՀԱԿ–ն այս առաջարկը տվյալ ժամանակահատվածում վեր
Հրդեհ մանկապարտեզում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու 69 հասցեում գտնվող 93-րդ մանկապարտեզում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել՝ 20.30-ին: 1-ին հարկում գտնվող դաստիարակչուհու սենյակում այրվել է պատուհան և գույքը՝ մասամբ, ծխախեղդվել՝ 2 թութակ: ԱԻՆ
Կոսովոյում արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարների դեմ
Կոսովոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երկրում բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականաշնորհման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ: Երեկ Կոսովոյի կառավարությունը հայտարարել էր, որ պետության կողմից կառավարվող բաշխիչ ցանցերը 34.5 միլիոն դոլարով վաճառել է մի թուրքական կոնսորցիումի: Քննադատները սեփականաշնորհման գործընթացում կոռուպցիա են տեսնում` պնդելով, որ պետական ձեռնարկությունները սեփականաշնորհվում են շուկայական արժեքից ցածր գներով: «Ազատություն» ռադիոկայան
FOLK
Մարդ կա՝ էնքան ա ազնիվ ու բարի, Չի կարում լույսի վարձը վճարի: Մարդ էլ կա՝ լիքը փող ունի. փողով Ներթափանցել ա Ազգային ժողով:
Ապօրինի բնակիչները
Հոկտեմբերի 17-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ին Երևանի Մոլդովական 30/2 շենքի 45-րդ բնակարանից իրականացվելու է ապօրինի բնակվող բնակիչների վտարում, ովքեր սպառնում են հրկիզել բնակարանը: Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Փաստաթղթերի ճշգրտման նպատակով ոստիկանության աշխատակիցները հետաձգել են քաղաքացիների վտարման գործընթացը: ԱԻՆ
Մամա Լյուբան եւ իշխանությունների մակարդակը. Երեւանի տոնին բացակա հեղինակային երգիչների հավաստմամբ «խնդիրն արմատական է» (Տեսանյութ)
Երգահան, պոետ եւ սցենարիստ Վախթանգ Հարությունյանը նշում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ «ցավոք սրտի» վերջին դեպքն է: Ռուսական շոու-բիզնեսի «աստղերի» մասնակցությամբ, Երեւան քաղաքի ծննդյան տոնակատարությունը նշելը, ըստ նրա «մշակութային քաղաքականության իսպառ բացակայության արդյունք է»: «Պետք է գերակա գծեր մշակվեն մեր երկրի կառավարության կողմից, որպեսզի մշակութային քաղաքականությունը փոխվի, որպեսզի մեր պետական այրերը չնստեն առաջին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ (ֆոտոշարք)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է <<Էրեբունի – Երևան 2794>> տոնակատարության տրամաբանության շրջանակում ու, այդպիսով նաև, դառնում տոնական տրամադրության շարունակություն:
Քաղաքական առևտրականների կյանքից
Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված միասնական շտաբը ֆինանսավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որևէ նորմալ երկրում իսկական քաղաքական սկանդալի առարկա կդառնար, իսկ միասնական շտաբի անդամ ուժերը կամ պարզապես չէին իմանա ինչպես արդարանալ հասարակության առաջ, կամ էլ ուղղակի դատի կտային Հմայակ Հովհաննիսյանին իրենց զրպարտելու համար: Չէ՞ որ խոսքը ուղղակի
Եթե ոչ` Լևոնը, ուրեմն` Նիկոլը
«Ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը և իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով` Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է: Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավելևս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն
Միասեռականին փնտրեք ձեր ուղեղներում
«Պարադայի» ցուցադրման դեմ բողոքողները հասան նրան, որ այն չի ցուցադրվի Տիկնիկային թատրոնում։ Ոչինչ չունեմ ասելու։ Թող ընդհանրապես չցուցադրվի։ Բայց ինձ պարապ մարդու զբաղմունք են թվում այդպիսի բողոքները։ Ես չգիտեմ, թե ինչու չի կարելի ցուցադրել այդ կինոնկարը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու մեր հիմար սերիալները կարելի են, իսկ այդ կինոնկարը՝ ոչ։ Ինչու իշխանություն զավթել կարելի է,
Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Երեւանի «Միկան»՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց ակումբային 17-րդ առաջնությունը: Վերջին տուրում 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տանելով «Չիգորինի ակումբ» թիմի նկատմամբ՝ Երեւանի «Միկան» 10 միավորով շրջանցեց «Յուգրային» եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Վճռորոշ տուրում հաղթանակ տարան Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին, իսկ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց
Ամերիկահայերն իրենք կորոշեն` ում քվեարկել
«Հայ դատի հանձնախումբը կոչ չի անում ամերիկահայերին՝ ընտրություններին չմասնակցել, պարզապես ասում է, որ հաշվի առնելով մի շարք տվյալներ՝ որոշել է չաջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ մինչ քվեարկության օրը Հանձնախմբի այդ կեցվածքը կարող է եւ փոփոխվել, եթե հանկարծ «թեկնածուները իրենց


















































