Օրվա լրահոսը

youtube-ից հեռացվել է հայտնի ձայնագրությունը

Քիչ առաջ youtube-ից հեռացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությունը: ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ձայնագրությունը հեռացվել է այն մարդու կողմից, ով այն տեղադրել էր: «Ինքն իր խնդիրը լուծել է, մեծ աղմուկ բարձրացրեց և դարձավ հանրային քննարկման թեմա: Հիմա արդեն այլևս կարևոր չէ՝ այն կա՞

Ուրախության արտասունքներ ու գրկախառնություն ` Շիրակի դատարանում (ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, անմեղ ճանաչեց 9 տարի շարունակ Մատաղիսի գործով դատվող 27-ամյա երեք երիտասարդներին` վանաձորցի Արայիկ Զալյանին և գյումրեցիներ Մուսա Սերոբյանին ու Ռազմիկ Սարգսյանին: Վերջիններս մեղադրվում էին 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասում զինծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին ու Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ: Այսօր վճիռը հրապարակվելու էր ժամը 14.00-ին,

Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նախկին արտգործնախարար,«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմում են հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» եւ ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով:  Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումը քիչ առաջ մուտքագրել են Ազգային ժողովի քարտուղարություն, որտեղից

«Ես քեզ նվիրում եմ իմ հոգին». Ի՞նչ նվիրել զուգընկերոջը Ամանորին

Ամանորին մնացել են հաշված օրեր: Այս ընթացքում գրեթե բոլորը՝ հատկապես սիրահար զույգերը փորձում են միմյանց համար ընտրել հաճելի և օգտակար նվերներ: Այս առիթով «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց հարցում (հարցմանը մասնակցել է 25հոգի)՝ պարզելու, թե ինչպիսի անակնկալների են սպասում հայ երիտասարդները և ինչպիսի նվերներ են պատրաստում նվիրել իրենց սիրելիներին: Պատկերը հետեւյալն է. Ի՞նչ կցանկանան նվիրել. .Տուփ՝ համբույրենով, որոնք

Ամերիկայի Հայկական Համագումարն անցկացրեց իր ամենամյա Ճեպազրույցները

Անցած շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարն իր ամենամյա ճեպազրույցները և ընդունելություններն անցկացրեց Վաշինգտոնում և Մասաչուսեթս նահանգում. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Վաշինգտոնի հավաքին, որի կազմակերպմանն աջակցել եր Հայաստանի Հանրապետության դեսպանատան անձնակազմն ու անձնապես դեսպան Թաթուլ Մարկարյանը, բացման խոսքով հանդես եկավ Համագումարի կամավորական ծրագրի նախկին մասնակից` Արամ Գավուրը, ով նաև ստանձնեց հանդիսության վարողի դերը: Միջոցառմանը հրավիրված խոսնակն

Տիկո. «Ուզում եմ՝ գալիք տարում մարդիկ ապրեն, այլ ոչ թե պլանավորեն ապրել»

«Թիվ 5»-ի Տիկոն հուսով է, որ աշխարհի վերջը չի գա և ինչպես ամեն տարի Ամանորը կդիմավորի ուրախ և նոր հույսերով: Նա չի հավատում Ձմեռ պապի առեղծվածին, բայց միշտ էլ անհամբերությամբ է սպասում Ամանորին, քանի որ հավատում է,  որ այն լինելու է իր համար հրաշքներով և անակնկալներով լի: Այս տարի էլ, ինչպես ամեն տարի, սպասում է

Северный Рабочий. «Շոստակովիչը՝ հայկական ձևով»

Դեկտեմբերի 11-ին Սևմաշի տեխնիկայի տանը ելույթ է ունեցել «Խաչատրյան» եռյակը: Դաշնամուր` Արմինե Գրիգորյան, ջութակ` Կարեն Շահգելդյան, թավջութակ` Կարեն Քոչարյան: Քոչարյանին Սևերոդվինսկի երաժշտասերները ճանաչում և սիրում են. այս հրաշալի երաժիշտն արդեն երկու անգամ ելույթ է ունեցել այստեղ: Գրում է «Սևեռնի ռաբոչի» պարբերականը: Խումբը ստեղծվել է 1999թ. և համերգներ է տվել ոչ միայն Ռուսաստանում, այլև Շվեյցարիայում, Լատինական

406.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 18-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:

The Armenian Reporter. «13-ամյա վիրտուոզ ջութակահարին մեծ ապագա է սպասվում»

Հայկ Արամ Հովսեփյանը բոլոր 13-ամյա պատանիների պես սիրում է համակարգչային խաղեր՝ յութուբ, բիթ բոքսինգ, բրեյք- դանս, լող և երաժշտություն: Նրան բոլորից տարանջատում է ջութակը, սակայն շատ հանգիստ կարող է լինել նաև սաքսոֆոնը, կլարնետը կամ դաշնամուրը: Նա հմուտ նվագում է այդ բոլոր չորս գործիքների վրա: Գրում է «Արմենիան ռիփորթեր»-ը ու ավելացնում, որ Հայկը նաև շվի  է

Երեք հանրային լսում` մեկ օրում

ՀՀ բնապապանության նախարարությունն օրնիբուն աշխատում է ի բարօրություն բիզնես ոլորտի. երեք հանրային լսում՝ մեկ օրում:  Ս. թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է իրականացնել միաժամանակ 3 հանրային լսում, այն էլ հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի` ս. թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Սոթքի գյուղապետարանում տեղի կունենան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»

Շարմազանով. «Եթե ես էլ իմանայի, որ ինձնից այլ կուսակցության գործընկերներիս մոտ բամբասում են, շատ ծանր կտանեի»

«Ես իմ գործընկերոջը կխնդրեի պարզապես կոռեկտություն պահպանել: Ես հասկանում եմ ինքը ինչից է ջղաձգված: Բնական է, եթե ես էլ իմանայի, Աստված չանի, որ ինձնից այլ կուսակցության գործընկերներիս մոտ բամբասում են, ասում են, որ ինքը այլ գծի մեջ է, մենք իր վրա աշխատում ենք, բնականաբար, մարդկայնորեն շատ ծանր կտանեի: Ես կարծում եմ, որ իմ հարգարժան գործընկերոջ

«Մաշտոց» կրթամշակութային հանդեսը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պատվոգրի արժանացավ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մաշտոց» կրթամշակութային հանդեսին և նրա խմբագրակազմին նախարարության պատվոգրով պարգևատրելու արարողությունը: 2012-ի հոկտեմբերին լրացել է «Մաշտոց» հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդեսի լույսընծայման 15 տարին: Հանդեսը հիմնադրել է Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այն տարածվում է ինչպես Հայաստանում, այպես էլ տարբեր երկրների հայ համայնքներում: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս

ԿԳ նախարար. Մարզերի 100-ից ավելի համայնքներում դպրոցն ինտերնետ ունեցող միակ տեղն է

«Ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, մինչ տարեվերջ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները կունենան ինտերնետ: Փորձարկման փուլում են գտնվում անգամ հեռավոր` բարձր լեռնային գոտիներում գտնվող դպրոցների ինտերնետ-սենյակները: Նախորդ տարվա համեմատ, առնվազն երկու անգամ աճել է կապի որակը, իսկ մայրաքաղաքում ինտերնետն այս պահին ավելի արագ է: Սակայն մենք չունենք դպրոց, որը չունի հիմնական կամ փորձարարական ինտերնետ: Մեկ- երկու դպրոց

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ

Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի՝ Մատաղիսի գործով. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»

«Մատաղիսի գործով շատ լավ, դիմեք Կոստանյան ինչ է՝ Գեւորգին»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ է եղել՝ այսպես արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: Aravot.am-ի դիտարկմանը, որ փաստորեն տարիներ շարունակ այդ տղաները անարդարացիորեն ազատազրկված են եղել՝ նա պատասխանեց. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ:

Արզուման Հարությունյան. Թրաֆիքինգի մասին գրելիս, չպետք է գնալ սենսացիայի հետեւից

Այսօր կայացած, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը ասաց, որ վերջին մեկ տարում իրենք դիտարկել են ԶԼՄ-ներում տեղ գտած 90-ից ավելի հոդվածներ ու պարզել, որ 7 առցանց լրատվամիջոց, այս թեմային բավականին շատ է անդրադարձել ու խախտումներ թույլ տվել. «Հիմնական խախտումը բառի ոչ

Արշակ Սադոյան. «բեսեդկաներում էլ անվճար Wi-Fi պետք է լինի»

Արտագնա աշխատանքի մեկնողների, աշխարհով մեկ ցրված հայկական սփյուռքի հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է մեր երկրում զարգացնել տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում էլ հայերը կարողանան տեսաձայնային հեռախոսակապից օգտվել: Այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը գործարարներին, հիմնարկ-ձեռնարկություններին կոչ արեց միանալ այս նախաձեռնությանը եւ ստեղծել մի հայկական սոցիալական ցանց, որտեղ աշխարհի

Վերահուղարկավորման դեմ վերաքննիչ բողոք

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթ է ընդունվել քաղաքացի Ա. Խաչատրյանի բողոքը: Նա վիճարկում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա նոյեմբերի 12-ին կայացրած վճիռը, համաձայն որի՝ բավարարվել է հայցվոր Աշոտ Չիթիրյանի հայցը: Հիշեցնենք, որ Աշոտ Չիթիրյանը հայտնել էր, որ իր հայրական գերեզմանոցում՝ Սովետաշենի գերեզմանատանը հուղարկավորվել է

ՀՀԿ-ականն ԱԺ-ում քվեարկում է գործընկերոջ փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը մի քանի անգամ քվեարկել է իր բացակա կուսակցի փոխարեն: Այդ պահը ֆիքսել է  Epress.am-ի թղթակցի տեսախցիկը: Նման կերպ Մուրադյանը քվեարկել է մի քանի օրինագծերի համար: Այսօր քվեարկության դրված օրինագծերից մեկը եղել է ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած Էթիկայի հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը, որն անցել է առաջին

Վ. Հարությունյան. «Տխուր է, որ ՀՀ իշխանությունները փորձում են այդ ուղղությամբ ընդդիմության դեմ պայքարել»

Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի երկխոսության գաղտնի ձայնագրության՝ համացանցում հայտնվելը վերջին օրերին քննարկումների լուրջ առիթ է դարձել: Տարբեր շրջանակներ այս փաստը տարբեր կերպ են մեկնաբանում՝ ընդդիմության դեմ պայքար, կոնկրետ անձերին ուղղված գործողություն: Aravot.am-ի հետ զրույցում  «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս արարքը «քրեորեն հետապնդելի» համարեց և մանրամասնեց. «Իհարկե, օրենքից դուրս է, երբ մարդկանց ձայնագրում

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշեց մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին

Հաշվի առնելով, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախորդ մամուլի հաղորդագրությունը տեղ չի գտել ԶԼՄ-ներում կրկին ներկայացնում ենք Մրցաշրջան 2012-ի 10 լավագույն մարզիկներին: 2012թ. դեկտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, ուր մի շարս այլ հարցերի որոշվեցին նաև Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները: Հարկ է նշել, որ ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝

Թրաֆիքինգի ենթարկվողն ու կոմերցիոն սեքսի համար Թուրքիա գնացողը տարբեր են

  Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ,Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպել էր թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով, որի նպատակն էր՝ լրագրողներին ներկայացնել ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը եւ օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվություն: Փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանի խոսքով,

ՀՀ սփյուռքի նախարարը Վենետիկում մասնակցեց Հայ գրատպության 500–ամյակին նվիրված միջոցառումներին

 Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500–ամյա հոբելյանին: Միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16–ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների   հոգիների հանգստության համար մատուցվեց Սուրբ Պատարագ: Առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի և

«Ընթերցման օլիմպիադա» նոր մրցույթը նպատակ ունի ընթերցասեր աշակերտին օրինակ դարձնել շրջապատի համար

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր տեղի ունեցավ հանդիպում` նվիրված դպրոցականների համար հայտարարված «Ընթերցման օլիմպիադա» ծրագրին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կողմից իրականացվող «Ընթերցման օլիմպիադան» պահանջել է նախնական կազմակերպչական մեծ աշխատանք եւ անցկացվում է ԿԳՆ անմիջական հսկողության ներքո: Մշակույթի նախարարը կարծում է, որ մրցույթը տրամաբանական շարունակությունն է ընթերցանության եւ

Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ

Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև  բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող

Daily News. «Լոս Անջելեսում հայը սպանել է նախկին կնոջն ու վիրավորել ընկերոջը»

Հայազգի տղամարդը մեղադրվում է իր նախկին կնոջը կրակելով սպանելու և նրա ընկերոջը վիրավորելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել կիրակի, Տարզանա թաղամասում գտնվող տանը, որտեղ բոլորը միասին էին ապրում, հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանությունից: Գրում է «Դեյլի նյուզ» թերթը: Հրանտ Մեգուերյանը ձերբակալվել է 51-ամյա Ազնիվ Մեգուերյանին սպանելու ու Ազնիվի ընկերոջը կրակելով վիրավորելու կասկածանքով: «Փոքր-ինչ անհասկանալի է,

Դատավորը 5 պաշտպանների բացակայությունը համարեց անհարգելի

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության դեկտեմբերի 18-ի նիստը նախատեսված ժամին` ժամը 11-ին չսկսվեց: Նիստին  ներկա չէին ամբաստանյալների պաշտպանները, մեղադրողները, տուժողի իրավահաջորդը եւ վերջինիս ներկայացուցիչները: Երեւանից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Իջեւան էին տեղափոխվել կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալները, կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանը եւս ներկայացել էր դատին: Դատավոր  Սամվել Մարդանյանը մեկ ժամով նիստը հետաձգեց: Կեսօրին վերսկսված

Մատաղիսի գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց «Մատաղիսի գործ»-ով վճիռը եւ արդարացրեց գործով մեղադրվող երեք անձանց: Հիշեցնենք` մեղադրող կողմը միջնորդել էր Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրօր 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ու դատապարտել 7 տարվա ազատազրկման, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին նույն մեղադրանքով դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։ Մանրամասն՝ ավելի ուշ

Ուկրաինական ռեստորաններում արգելել են ծխել

Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենքը, որը կտրականապես արգելում է ծխել սրճարաններում, ռեստորաններում, բարերում եւ դիսկոտեկներում: Բացի այդ՝ արգելված է ծխել բնակելի շենքերում եւ հասարակական փոխադրամիջոցների կանգառներում: https://ntdtv.ru/

Դատախազությունում Զուրաբյանին կամ Օսկանյանին են սպասում

Դատախազությունը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի տարածած հաղորդագրության հիման վրա ապօրինի գաղտնալսված զրույցի տարածման գործով չի կարող քննություն սկսել: «Ֆիզիկական անձանց կողմից հանցագործության մասին հաղորդում տալու կարգը սահմանված է քրեական դատավարության 177 հոդվածով, որը չի նախատեսում, որ ֆիզիկական անձինք կարող են մամուլով ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: Նրա կողմից պատշաճ հաղորդում ստանալուն պես ընթացք կտրվի»,- ասաց գլխավոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031