Օրվա լրահոսը
«Սերժ ջան, բալա ջան, էս թանկացումները վերջ ունե՞ն» (ֆոտոշարք)
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարներ Արմեն Գևորգյանի ու Սամվել Թադևոսյանի հետ եկել էր Գյումրի` 23 տարի սպասված Մուշ 2 և Անի թաղամասերի նորակառույց բնակարանների բանալիները անօթևաններին հանձնելու համար: Նշենք, որ այսօր շահագործման հանձնվեց «Գլենդել հիլզ» շինկազմակերպության կողմից կառուցված 38 բազմաբնակարան շենք` 1756 բնակարանով , որոնց մեջ կային 1-ից մինչև չորս
Ռուբիկ Եգանյան. «6-րդ երեխա ունենալը խրախուսելը անլուրջ բան է»
«6-րդ երեխա ունենալու դեպքում պետբյուջեից ավտոմեքենա տալով՝ ժողովրդագրական վիճակը չես փոխի: Շատ դժվար է ժողովրդագրական արդյունավետ միջամտությունը: Դա շատ ծախսատար է, ավելի ծախսատար, քան ծնողներին ավտոմեքենա նվիրելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանը: Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ե՞րբ է ծնողն ուզում երեխա ունենալ. «Ինքը մինչ այդ հարյուրավոր գործոններ է հաշվարկում՝
Սփյուռքի նախարար. «Լրագրողները նախարարությունը քննադատության թիրախ են դարձրել»
Ինչպես հաղորդել էինք, այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2012թ-ի գործունեությունը: Անդրադառնալով սիրիահայերի հիմնախնդիրների հետ կապված աշխատանքներին` Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խումբ», իսկ վերջերս՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն. «Այս պահին ՀՀ-ում է գտնվում շուրջ 5000 սիրիահայ՝ ավելի քան 1700 ընտանիք, որոնց խնդիրների լուծման համար ՀՀ օրենքներում
Նախկին նախարար. «Այդ նախընտրական զավեշտն ամփոփեց նախարարի պիոներական խոստումը՝ ես ամեն ինչ կանեմ»
«Նույն ինքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, մինչեւ խորհրդարանական ընտրությունները, ամեն առիթն օգտագործում էր՝ գովերգելու համար կառավարության կատարած բարեշրջումները առողջապահության բնագավառում: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ 3-4 ամիս հետո, մենք ականատես ենք լինում լրջագույն բացահայտումների եւ մտահոգությունների»,- այս հարցն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի մոտ առաջացել է ուրբաթ օրը, երբ լրատվամիջոցները սկսեցին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արա Աբրահամյանի և Արթուր Չիլինգարովի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան- 2794» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ պետական դումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի տոնին մասնակցելու համար և նկատել, որ սա ևս մեկ ապացույց է, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ու հնարավորության դեպքում,
Regnum. «Աֆղաններն իրենց կյանքն են տվել Ադրբեջանի անկախության և ազատության համար»
«Ադրբեջանի համար ծանր պահերին աֆղանները եկել են այստեղ, Ադրբեջանի ժողովրդի հետ ուս ուսի են տվել, իրենց կյանքն են տվել Ադրբեջանի ազատության, անկախության և ինքնիշխանության համար», – Բաքվում լրագրողներին ասել է Աֆղանստանի արտգործնախարար Զալմայ Ռասուլը: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հավելենք , որ Զալմայ Ռասուլի այս խոսքերը կարելի է ընդունել որպես խոստովանություն, որ աֆղանները
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նիստ: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նիստը վարել է տիկին Զոհրաբյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: «Քանի որ մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք խորհրդարանական քառօրյայի աշխատանքներին՝ քննարկվել են զուտ աշխատանքային հարցեր: Որեւէ արտառոց հարց խմբակցության նիստում չի քննարկվել»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Ն.
Դատախազը պետք է ապահովի հանրության վստահությունը. ԵՄ պատվիրակությունը՝ Օսկանյանի գործի մասին
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը ՍիվիլՆեթի խնդրանքով մեկնաբանություն է տվել նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: «Մենք ուշադիր հետևել ենք Սիվիլիթաս հիմնադրամ ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր Վարդան Օսկանյանի գործի շուրջ զարգացումներին: Պարոն Օսկանյանի պարագայում արդարադատության խտրական կիրառման և գործի՝ քաղաքական դրդապատճառներ ունենալու մասին ընկալումներից խուսափելու համար շատ էական է,
«Եթե իմ ամուսինն ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել». Հայաստանում շատ կանայք անտեղյակ են իրենց իրավունքներից
Մարզերում երիտասարդ կանանց ու աղջիկների մոտ ամուսնու կողմից ծեծի ենթարկվելը, բարձրագույն կրթություն չստանալը, չաշխատելը և այլ քարացած կարծրատիպերը, ըստ մի շարք ՀԿ-ների կատարած ուսումնասիրությունների, գենդերային հավասարության և կանանց իրավունքների մասին տեղեկացված չլինելու հետևանք են: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անցկացրած «Համապետական հարցում Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ 2008-2010» ուսումնասիրության՝ 4720 տնային տնտեսությունում հարցվածների
Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքին ոչ թե հրամայում, այլ դիմում են»
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. գործունեությունը: Սփյուռքի նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իր աշխատանքը նպատակաուղղել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ սփյուռքի նախարարության առջեւ դրված գերակա խնդիրների, աշխատանքային ծրագրի կատարմանը: Նախարարի համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունը պետական կառավարման կայացած մարմին է եւ լուծել է իր առջեւ դրված կազմակերպչական, իրավական եւ գաղափարական խնդիրները. «Նախարարությունը,
Սամվել Հովհաննիսյանի կալանքը դարձյալ երկարացվել է
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ երկարացրել է 2 ամսով: Հիշեցնենք, որ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ հուլիսին էր ընտրվել առաջին անգամ կալանքը:Սա թվով երրորդ անգամն էր: Ս.Հովհաննիսյանը ցուցմունք է տվել: ԱԱԾ-ն կասկածում է նրան այլ դատապարտյալի միջոցով՝ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Ջամալ
Ճապոնացին ճանաչվել է աշխարհի ամենածեր տղամարդը
Ճապոնացի Կիմուր Ձիրոեմոն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Երկիր մոլորակի ամենածեր տղամարդը: Այսօր նա դարձավ 115 տարեկան և 179 օրեկան: Կիմուրն ունի 7 երեխա, 14 թոռ, 25 ծոռ և 13 ծոռորդի։ Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը հարցին, ռեկորդակիրը պատասխանել է .«Որքան էլ համեղ լինի ուտեստը, միշտ պետք է չափավոր ուտել»: Պեվերել անունով բրիտանացի հոգևորականը
Քոքոբելյանի հարցը «Ժառանգությունում» կորոշեն ամսի 21-ին
«Մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ, կարծում եմ, ամեն ինչ պարզ է. Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության հետ կապված նույնիսկ հերքում էլ չէր արել: Ընդամենը գնահատական տվեց, որ դա հուզական հայտարարություն է, բայց չասաց, որ այն, ինչ ասում է պարոն Հովհաննիսյանը, ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ուրբաթ օրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի
«Փաստորեն կոլումբացիները շուռ տված հայեր են». Ֆեյսբուքի նոր թեման
Երգչուհի Շակիրայի քայլը մեծ աղմուկի պատճառ է դարձել: Բաքվի Crystal Hall-ում կայացած համերգի ժամանակ նա բարձրացրել է Հայաստանի դրոշը, բայց մի շտապեք զարմանալ. երգչուհին իրականում բարձրացրել է իր հայրենի երկրի՝ Կոլումբիայի, դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն պատահաբար այն գլխիվայր շրջված է պահել, ինչը դարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների փնովման պատճառ: Բայց արդյո՞ք այդ ամենը պատահականություն էր.
ՊՆ մամուլի խոսնակ. Խեղումներ ունեցող զինվորներն են դիմում ինքնասպանության
Նախորդ տարի զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 11 մահացության դեպք է գրանցվել, 9 հոգի մահացել են կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում, 6-ը` դժբախտ պատահարի, 3-ը` անվտանգության կանոնների խախտման, մեկ դեպքի պատճառները հայտնի չեն , 10 -ը ինքնասպանություն են գործել, դիտավորյալ սպանության մեկ դեպք է գրանցվել , 2 հոգի մահացել են առողջական խնդիրների պատճառով: Այս տվյալները
Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգությունը» վերականգնվել է
Վերականգնվել է Մինաս Ավետիսյանի ամենամեծ որմնանկարը՝ «Հայկական հովվերգությունը»: Վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով Իտալիայից ժամանել էր “Palazzo Spinelli” Արվեստի և վերականգնման ինստիտուտի դասախոս, ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին իր մի խումբ ուսանողների հետ: Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման և ամրակայման ծրագիրը մեկնարկել է 2007 թ.-ին: Այս ընթացքում վերականգնվել է 8 որմնանկար: «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնումը սկսվել է ամռան սկզբին
Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ
«Բարի օր…կարծում եմ՝ դու էլ իմ նման Աստծո հետ խոսելիս «դու»-ով ես խոսում։ Նա էլ, ով Աստծուն չի հավատում, ինքն իր հետ խոսելիս, երևի թե «դու»-ով է սկսում… Կցանկանայի, որ գոնե որոշ իշխանավորներ մի փոքր ժամանակ գտնեն ու կարդան այս դիմում-նամակը։ Բարև Ձեզ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան։ Բարև Ձեզ, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյան։
Այսօր գյուղի կանանց միջազգային օրն է
«Քաղաքացին գոնե գիտի, որ առավոտվա ժամը 9-ից մինչև 6-ը աշխատում ա, շաբաթ կամ կիրակի տանն ա, իսկ գյուղի կինը ամբողջ օրն ա աշխատում. առավոտյան անասուներին ես ուղարկում հանդ, խմոր ես անում, ապա գնում ես հողամաս, հետո դաշտ ես գնում՝ խոտ հավաքելու: Դու պիտի հասցնես զբաղվել երեխաների դաստիարակությամբ »,-ասում է 65-ամյա Հռիփսիմեն: Տիկին Հռիփսիմեն արդեն 10
Թուրքիա. 1000 ու 1 խնդիր հարեւանների հետ
Սիրիայի դեմ պատերազմական գործողություններ հրահրելով` Թուրքիան սպառնում է տարածաշրջանային կայունությանը, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ վարելու մեկամյա մանդատ է տվել` առանց կոնկրետացնելու, թե որ երկրի դեմ կարող են ուղղվել այդ գործողությունները. «Ստացվում է, որ թուրքական
Նաիրա Զոհրաբյան. «Վարդան Վարդանյանն ասելիք ունի այս գործերի հետ կապված»
«Սրան պետք է նորմալ վերաբերվել: Այս ամենում պետք չէ սենսացիաներ փնտրել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր առավոտյան տարածված այն տեղեկությանը, որ քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը հիշեցնում է գլխավոր դատախազի մամուլի խոսնակի օրերս արած այն հայտարարությունը, որ պարոն Վարդանյանը
Խնոցու կարագից մինչեւ կարմրախայտ, ավելուկից` նվիկ. Գյուղացիների համոզմամբ, Հերմոնն ամեն ինչ ունի «տուրիստական կենտրոն դառնալու համար»
Վայոց ձոր տանող ճանապարհը փոխվում է ամեն շրջապտույտից հետո: Դեպի հարավ` գույներն ավելի տաք ու կանչող են դառնում: Արփա գետի մեծ ու փոքր վտակների կտրատած հովիտները Վայոց ձորը զարդարում են բնական ճարմանդներով: Լեռների ստորոտներին ու հովիտների արանքում փռված են գյուղերը: Մարզի հյուսիսարևելյան հատվածում` ժայռերի արանքներում, ծվարել է Հերմոնը: Գյուղի տները տարբերվում են իրարից: Բակերից մեկում
Շարունակվում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ 2012» մրցաշարը
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի եւ Աշտարակի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի «Վարչապետի գավաթ 2012» մրցաշարի հանդիպումները, որոնց մասնակցում են բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցներից կազմված թիմերը: Խմբային մրցաշարի 5-րդ մրցափուլում, Առողջապահության նախարարությունը հինգ անպատասխան գնդակ անցկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դարպասը, Պաշտպանության նախարարությունը 4:1 հաշվով պարտության մատնեց ՀՀ դատախազությանը, Տարածքային կառավարման նախարարությունը առավելության
«Bond by GQ»-ը՝ մինչեւ նոյեմբերի 20-ը
Օրերս Մոսկվայի պետական ցուցասրահում հանրության դատին է հանձնվել «Bond by GQ» մուլտիմեդիա ցուցահանդեսը, նվիրված Ջեյմ Բոնդի մասին առաջին ֆիլմի թողարկման 50-ամյակին: Ներկայացվել են նաեւ Բոնդի զենքերը, հագուստը, լուսանկարներ եւ այն ամենը՝ ինչը կապված է այդ հերոսի ու ֆիլմի հետ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Էդվարդ Միլիտոնյան. Դավիթ Գասպարյանը պիտի ամոթ ունենա
Aravot.am-ը Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեց` ի վերջո ի՞նչ պատճառով է Դավիթ Գասպարյանի ձեւակերպմամբ՝ արգելանքի տակ դրվել չարենցագետի կազմած «Գիրք մնացորդացը»: «Ի՜նչ արգելանք, գրականագետը բառերը պետք է ճիշտ օգտագործի… Չարենցն ունի ժառանգներ, ժառանգնե՛րն են բողոքել: Եվ հետո դա արգելանք չէ, տպաքանակի մի մասը թանգարանին է հանձնված, ինչպես Չարենցն է կտակել, եթե ինքը (Դավիթ
408.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.75 դրամ:
Ամենաթանկ կոկտեյլը՝ 9 հազար դոլար (Տեսանյութ)
Պատրաստվել է աշխարհի ամենաթանկ կոկտեյլը, որը շուտով կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Կոկտեյլը պատրաստվել է բրիտանացի բարմենի կողմից: Այս խմիչքի բաղադրությունը բաղկացած է ամենաթանկարժեք խմիչքներից, եւ այն արժե 9 հազար ԱՄՆ դոլար: Մինչ այս կոկտեյլը, Գինեսի գրքում գրանցված ամենաթանկ կոկտեյլն արժեցել է 6 հազար ԱՄՆ դոլար: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Իջեւանցի պատանին ինքնասպանության 2 փորձ է կատարել
Հոկտեմբերի 15-ին իջեւանցի 15-ամյա մի տղա փորձել է ինքնասպանություն գործել: Նա սկզբում նետվել է ավտոմեքենայի առաջ, սակայն վարորդին հաջողվել է արգելակել, խուսափել վթարից: Այնուհետեւ պատանին նետվել է Աղստեւ գետի կամուրջներից մեկից, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել: Ներկայումս տղան իր տանը քնած է: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ վաղը պատանուն ուղարկելու են Երեւան՝ հոգեբուժական փորձաքննության: Իջեւանի մեր
ՊՆ մամուլի խոսնակ. Բանակում 90-ականների համեմատ սննդի որակը բարձրացել է
«90-ականների եւ 2000-ականների սկզբին բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են: Սրա համար որեւէ ուսումնասիրություններ պետք չեն: Բանակում տարեցտարի սննդի որակի եւ այլ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են տարվում»,– բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու վերաբերյալ հարցին այսօր ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջարկելով այդ խնդրին վերաբերող հարցերն
Թուրքիան բաց է թողել հայկական ինքնաթիռը
Թուրքիան ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերել հայկական օդանավում և թույլ է տալիս, որպեսզի այն շարունակի իր չվերթը: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը`հիմնվելով Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Հարինչի խոսքերին: «Հայկական օդանավը տանում էր 4 տոննա սնունդ», – Թվիթերում գրել է արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքն, – «Վայրէջք կատարելու մեր պահանջը չծրագրված բեռներ փոխադրող ինքնաթիռի
2794-ամյա աղբատար` Հանրապետության հրապարակում
Երեկվանից սոցիալական ցանցերում բուռն քննարկվում են Էրեբունի-Երեւան տոնակատարությունների մանրամասները` ինչո՞ւ հրավիրվեց Վերա Բրեժնեւան, ամոթ չէ՞ր, որ կաթողիկոսի առաջ ելույթ ունեցավ ռուսական «Սերեբրո» խումբը, ինչքա՞ն փող ծախսվեց, ո՞ր երգիչը շատ փող ուզեց, ինչո՞ւ հրդեհ բռնկվեց եւ այլն: Այդ բոլոր քննարկումներից զատ, նշենք, որ երեկ շքեղ տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակում հյուրերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երեւանի քաղաքապետարանի


















































