Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա. 1000 ու 1 խնդիր հարեւանների հետ

Հոկտեմբեր 15,2012 17:31

Սիրիայի դեմ պատերազմական գործողություններ հրահրելով` Թուրքիան սպառնում է տարածաշրջանային կայունությանը, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ վարելու մեկամյա մանդատ է տվել` առանց կոնկրետացնելու, թե որ երկրի դեմ կարող են ուղղվել այդ գործողությունները. «Ստացվում է, որ թուրքական կառավարությունն այսօր պատերազմ կարող է սկսել, Իրաքի, Իրանի, Հայաստանի, Սիրիայի, Վրաստանի, անգամ` Բալկանյան երկրների դեմ: Մանավանդ, որ Թուրքիան խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարեւանների հետ»։

Ըստ նրա, Էրդողանի կառավարության հռչակած «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսը կյանքում վերածվել է «հարեւանների հետ հազար ու մի խնդիր» կարգախոսի:

Արայիկ Սարգսյանի խոսքով, Սիրիայի դեմ պատերազմի պատրաստվող Թուրքիան նպատակ ուներ սադրանքի միջոցով դրա մեջ ներքաշել նաեւ Ռուսաստանին:

«Հայտնի է, որ այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է այցելեր Ստամբուլ: Ծրագրված էր, որ Պուտինի այցի հաջորդ օրը Թուրքիան պետք է լայնամասշտաբ պատերազմ սկսի Սիրիայի դեմ: Հասկանալի է, որ արաբական աշխարհը պետք է ընկալեր, որ Պուտինն իր այցելությամբ հավանություն է տվել թուրքական իշխանությունների գործողություններին», – նշեց փորձագետը:

Ըստ նրա` հենց այդ պատճառով էլ ՌԴ նախագահը անորոշ ժամկետով հետաձգել է Թուրքիա կատարելիք իր այցը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031