Օրվա լրահոսը
Հմայակ Հովհաննիսյանը Մոսկվայի տանը թաքուն թաղեց ծխախոտի մնացորդը՝ հերթական քրգործից խուսափելու համար
Այսօր «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսից հետո մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ: Բանն այն է, որ այդ ակումբը գտնվում է Մոսկվայի տանը: Ասուլիսից հետո Հմայակ Հովհաննիսյանը որոշեց ծխել ու մի փոքր լիցքաթափվել, սակայն այսպես ասած երբ հասավ ծխախոտի ֆիլտրին՝ սկսեց միջանցքներում փնտրել մոխրաման եւ ծխելը թույլատրող նշան: Մի քիչ տարածքում
ԱԺ-ում լսումներ կլինեն համընդհանուր ներառական կրթության վերաբերյալ
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ
Աշխարհում ամենաերկար անվանումով տեղանունը
Նոր Զելանդիայում գտնվող 350 մ բարձրությամբ Տաումատաուկատանգիինգակոաոաոուտամատեապոկանուենուկիտանատահու՝ (Taumata-whakatangihanga-kōauau-a-Tamatea-pōkai-whenua-ki-tana-tahu) կոչվող բլուրը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար անվանումով տեղանուն: Տեղացիները խոսակցությունն հեշտացնելու համար բլրակը կոչում են պարզապես Տաումատա: Առավոտյան արթնանալու եւ թարմ լինելու համար ավելի օգտակար է մեկ հատ խնձորը, քան` մեկ բաժակ սուրճը: Ձյան 95% կազմված է օդից և այդ է պատճառը, որ նորմալ
«Ոչ մանկական պարեր». Մյուզիքլն արժանացել է հավանության
Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային կինոթատրոնները պրեմիերաների պակաս չեն ունեցել: Տարբեր ժանրերի ֆիլմերը փոխարինում էին մեկը մյուսին: Հատկանշական է, որ դրանց մեջ իրենց տեղը ունեին մյուզիքլները: Դրանցից մեկն էլ «Ոչ մանկական պարեր (Battlefield America)»-ն էր: «Brian եւ Barrett Pictures»-ի կողմից նկարահանված ֆիլմի համաշխարհային պրեմիերան եղել է այս տարվա հունիսի 1-ին: Ռեժիսորը` Քրիս Ստոուկսն է: Ժամ
Հայաստանը մեծացնում է իր դերը ադամանդի արդյունաբերությունում
Հայաստանը նոր քաղաքականություն է վարում, որպեսզի մեծացնի երկրի դերը անդամանդի արդյունաբերության մեջ: Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիների համար հեշտացրել է չմշակված ադամանդի ներմուծման և հղկված ադամանդի արտահանման գործընթացը: Գրում է Իսրայելի ադամանդի արդյունաբերության պաշտոնական կայքը: Նոր կարգը ադամանդյա ընկերություններից պահանջում է ներկայացնել ընդամենը չորս փաստաթուղթ՝ հայտ, պայմանագրի պատճեն, Քիմբերլի գործընթացի հավաստագիր և լիազորված գործակալության կողմից տրված
Եվրատեսիլի նոր հավակնորդները կամ պարզապես՝ ֆեյսբուքը չի լռում
Վերջին շրջանում հատկապես առօրյա քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ո՞վ է այս տարի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը: Ավելանում են ինչպես Եվրատեսիլի հավակնորդները, այնպես էլ այն մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ֆեյսբուքում իրենց սիրելի երգչի անունով էջ բացելու ու հանուն նրա հաղթանակի՝ պայքարելու համար 🙂 : Սիրուշոյից, Լիլիթ Հովհաննիսյանից բացի՝ հիմա էլ
Օրիգինալ սիրո խոստովանությունը զարմացրել էր ուսանողներին (Ֆոտոշարք)
Այս հրաշալի տեսարանը Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 5-րդ հարկում էր: Սիրո օրիգինալ խոտովանությունը նվիրված էր Դանիելային: «Մեր իտալերենի ամբիոնից ա, չեմ ճանաչում, բայց լսել եմ ՝լավ աղջիկ ա, կարծում եմ ՝ 20ամյակի առիթով են նվիրել» ,-պատմում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը: «Չէ, սա ծնունդի հետ կապ չունի»,-առարկում է նրա ընկերուհին, իսկ մեկ ուրիշը պնդում
«Սիվիլիթաս»-ը բողոքեց Վճռաբեկ
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել փողերի լվացման հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ա. Գրիգորյանը: Ըստ կողմի, հիշյալ որոշմամբ խախտվել են «Սիվիլիթաս» հիմնադրամի իրավունքները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանները մերժել են նույնաբովանդակ բողոքները:
Բալասանյանը նեղացրել է ինչպես ՀՀԿ-ականներին, այնպես էլ ՕԵԿ-ականներին
Դեռևս նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրեն անմնացորդ սատարելու համար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՕԵԿ հիմնադիր, Ազգային անվտանգության ծառայության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանից իր շնորհակալությունը հայտնեց` մոտ 10 ՕԵԿ-ականների քաղաքապետարանում աշխատանքի տեղավորելով: Այդ ժամանակ հանուն Արթուր Բաղդասարյանի քաղաքապետը նույնիսկ ապօրինություն գործեց. սահմանված օրենքի համաձայն, թեև իրեն երկրորդ փոխքաղաքապետ չէր հասնում, սակայն բերեց ու աշխատանքի տեղավորեց
Սամվել Ալեքսանյանը պարզաբանումներ է տվել
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Այս նիստի ընթացքում քննարկվել է քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը, ինչպես նաեւ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը: Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ի հետ զրույցում չմանրամասնեց նիստի օրակարգի հետ կապված հարցերը` նշելով, որ ԱԺ կանոնակարգով հանձնաժողովի անդամները որոշակի փուլերում
PR մասնագետ. «Այսօր ուսյալ մարդու հակաPR է արվում»
Արդյոք այսօր մոդայի՞կ է կրթված մարդը, պետական մակարդակով ուսյալ մարդու, ազգային մշակույթի PR արվո՞ւմ է: Այս եւ այլ հարցերի մասին Aravot.am-ը զրուցեց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ: Նրա ձեւակերպմամբ, ընդհակառակը՝ ուսյալ մարդու հակաPR է արվում. «Հայաստանում հակառակն է՝ գիրք կարդալը, կրթություն ստանալը ո՞ւմ է պետք, եթե կա ծանոթ, փող, կաշառք եւ այլն»: Հայկ Կիրակոսյանը անհասկանալի
Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր
Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի
Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Անի Ամիրաղյանն անցավ 2-րդ մրցափուլ
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իսրայելի Ակկո քաղաքում այսօր մեկնարկած թենիսի $10 հազար մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարի 1-ին շրջանում 6:2, 6:4 հաշվով հաղթեց իսրայելցի Եկատերինա Տուրին: Վաղը` 2-րդ մրցափուլում, Անին խաղալու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլլա Լիյվոյի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հակոբկոխյանը կընտրի տղամարդ թեկնածուին
Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը դեռ չի որոշել առաջիկա նախագահի ընտրություններում ում է պաշտպանելու, սակայն առաջնորդվելու է մեկ սկզբունքով` ընտրելու է տղամարդ թեկնածուին; «Տղամարդը նա է, ով մի բան է ասում եւ իր ասածին հետամուտ է լինում»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Իսրայել Հակոբկոխյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Չորրորդ ամիսն է՝ ստուգում են
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30
Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրենի այցը Մատենադարան
Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտիի գլխավորած պատվիրակության այցը Երևան: Այցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը: Այցի շրջանակներում քննարկվեցին Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի եւ Մատենադարանի միջև հնարավոր համատեղ ծրագրերի իրագործումը, ստորագրվեց երկու հաստատությունների միջև համագործակցության մասին արձանագրություն: Արձանագրության ստորագրման
Կիրո Մանոյան. «ԱՄՆ նախագահի թեկնածուները հայկական համայնքին չեն ուզում խաբել»
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ, ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում ո՛չ գործող նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին չսատարելու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի որոշումը տեղին էր: «Վստահ եմ, որ նրանք ծանր ու թեթեւ են արել , հետո ինչ-որ եզրակացության եկել: Քաղաքականության մեջ երկու ուղղությամբ էլ կարող են
Լ. Զուրաբյան. «Ինչքան անհանգստանան, այնքան շատ ադրենալին կարտադրվի»
Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը ոչ մի տեղ չի քննարկվել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Վարդան Օսկանյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու լինելու վերաբերյալ, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն անմիջապես հավելեց, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: «Մինչեւ օրենքով
Դատարանը բավարարել է ՀՔԱՎ-ի բողոքը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության բողոքը` կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ: Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի
Հայ գիտնականները միջազգային գիտաժողովներում 1-ին մրցանակի են արժանացել (տեսանյութ)
«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, ով ամփոփեց եռամսյա ծրագրի արդյունքները: Վարդանյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի առաջարկով հուլիսի մեկից մեկնարկած ծրագրին տրամադրվել է ընդհանուր առմամբ հարյուր միլիոն դրամ. «Ծրագիրն ընթացել է չորս ուղղությամբ՝ երիտասարդ գիտնականների արտասահմանյան գործուղումների ֆինանսական աջակցություն, երիտասարդ գիտնականների
Պարգևներ` հայանպաստ գործունեության համար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում գտնվող Ավստրիայի կրթության, գիտության և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Ողջունելով հյուրերին` նախարարը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին: «Շնորհակալություն յուրաքանչյուրիդ` ձեր ջանքերի համար, որ գործադրում եք մեր երկիրն Ավստրիայում ավելի ճանաչելի դարձնելու, հայագիտական հետազոտություններին աջակցելու և Լեռնային
Անի Ամիրաղյանն 1-ին սեթից հետո հաղթում է
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իսրայելի Ակկո քաղաքում այսօր մեկնարկած $10 հազար մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարում այս պահին խաղում է իսրայելցի Եկատերինա Տուրի հետ: «Aravot.am»-ը տեղեկացավ, որ Ամիրաղյանն առաջին սեթում հաղթել է 6:2 հաշվով: Հիմա թենիսիստուհիները պայքարում են երկրորդ սեթում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ սամբիստները Աշխարհի առաջնությանը նվաճեցին յոթ մեդալ
2012թ. հոկտեմբերի 11-ից 15-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը. առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիների աշխարհի առաջնություն Ջիվան Ղազարյան /48կգ/-արծաթե մեդալ Գրիգոր
Լ. Սարգսյան. «Մարտի 1-ի էջը փակված լինել չի կարող»
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը օրեր առաջ հանդես եկան «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության
Գագիկ Մինասյան. «Այս տարի կունենանք բավականին լավ գնաճ»
Եկող տարի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կլինի 6,2 %, իսկ այս տարվա ակնկալիքները բավականին բարձր են լինելու` 7.1% ՀՆԱ-ի աճ: Այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով` գնաճը, ինչպես որ վերջին տարիների համար է լինում` ստանդարտ ցուցանիշ, 2013-ին` 4 % գնաճ, պլյուս-մինուս 0.5%. «Ակնկալիքներն այնպիսին են, որ
Երվանդ Մանարյան. «Կրիմինալնի» սերիալի դերասանը պետք է շուկայում նարի՞նջ վաճառի (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, այսօր դերասան Երվանդ Մանարյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեցին հակահայկական ֆիլմերից: Անդրադառնալով հեռուստաեթերի «կրիմինալնի» ֆիլմերին եւ սերիալներին՝ ռեժիսորն ասաց. «Կրիմինալ ֆիլմերը նկարահանվում են գլխավորապես Ամերիկայում եւ Ֆրանսիայում, բայց չեն գովազդում կրիմինալը: Մեզանում հակառակն է՝ հաղթում է կրիմինալը: Երեխաները չեն ուզում դառնալ այն ոստիկանը, որը ֆիլմում ինչ- որ հերոսություն է անում եւ կյանք
«Ազդարար» հանդեսի խմբագիր . «Աշխատանքի շնորհիվ է պատմության էջեր կերտվում»
Ամենամյա հայկական մամուլի օրվա, ինչպես նաեւ «Ազդարար» միջազգային, պատմամշակութային, գիտակրթական հանդեսի հիմնադրման 218-ամյակի կապակցությամբ, «Ազդարարի» համահայկական խմբագրությունը այսօր կազմակերպել էր «Հարություն Շմավոնյան» մրցանակաբաշխություն: Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը մրցանակաբաշխությունը նվիրական գործ է համարում. «Լրագրողները այս դժվարին օրերին մեծ ու նվիրական գործ են կատարում, կուզենայի, որ նրանք լինեին անաչառ, սկզբունքային : Մրցանակաբաշխությունը առաջին անգամ տեղի ունեցավ Ազգային
Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս
Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն՝ մասնակցելու Նիկոսիա քաղաքում կայանալիք «Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր» թեմայով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը կազմակերպվում է Դատական կատարողների միջազգային միության կողմից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


















































