Օրվա լրահոսը
Օբաման հանդիպել է Կոնեկտիկուտ նահանգում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին
ԱՄՆ-ի նախագահը խոստացել է անել ամեն ինչ իր ուժերի սահմանում՝ երաշխավորելու համար, որպեսզի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգության նման ողբերգություններ այլևս չկրկնվեն ԱՄՆ-ի նախագահը խոստացել է անել ամեն ինչ իր ուժերի սահմանում՝ երաշխավորելու համար, որպեսզի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգության նման ողբերգություններ այլևս չկրկնվեն: Նախագահ Օբաման նախօրեին միացել է Նյութաունում 26
«Ընդդիմության նկատմամբ հիասթափությունները կավելանան». Ստեփան Սաֆարյանը` ձայնագրության մասին
Մեծ աղմուկ բարձացրած Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնի ձայնագրությունը եւ հրապարակայնացումը, ըստ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի, առաջիկա նախագահական ընտրություններին բացասական ազդեցություն կունենա ընդդիմության վարկանիշի վրա: «Զրույցի ժամանակ Զուրաբյանի խոսքում որոշ դետալներ, հնչեցրած գնահատականներ շահավետ չէին ընդդիմության համար: Մասնավորպես այն հատվածը, ուր խոսվում է մարտի մեկի մասին, գնահատելու ձեւը, վերաբերմունքը,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը,-Կոնգրեսի ներքին խոհանոցը բացվեց հանրության
Հոգեորսության դեմ
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր չեն հարում որեւէ կրոնական կազմակերպության: Այս տարվա հաշվարկներով՝ 82.4 միլիոն գերմանացիներից 27 միլիոնը հրաժարվում է որեւէ կրոնական կազմակերպության մեջ ընդգրկվելուց: Նշվում է, որ գերմանացիները դեմ են հոգեորսությանը եւ մերժում են նմանատիպ գործունեությամբ զբաղվող մարդկանց ներկայությունն իրենց շրջապատում: Ուշագրավ է նաեւ այն, որ վերջին 3 տարվա
Նախագահի թեկնածուները գոհ չեն քաղաքական գովազդի սահմանված սակագներից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշ մասնավոր հեռուստաընկերություններ Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքի սակագինը, որը ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հրապարակել ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Aravot.am-ը նախագահի որոշ թեկնածուներից հետաքրքրվեց արդեն ֆիքսված սակագները խելամիտ և հասանելի՞ են և
Հերմինե Նաղդալյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Մեր հոգատարությունը ԲՀԿ-ի նկատմամբ մի՛ սահմանափակեք»
Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորման հետ կապված փոփոխություններին, որն առաջարկում է իշխանությունը: Մինչ այդ նա նախ կոչ արեց կոռեկտ խոսել Արփինե Հովհաննիսյանի հետ: Նշենք, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ինքը ձեռնպահ մնաց Արփինեին հարցեր տալ, որովհետեւ նա չէ այդ հարցերի
Ուշացած գազիֆիկացում
2007թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանից «Անանիա Շիրակացի» շքանշան ստանալիս Ոսկեվանի գյուղապետ (այժմ՝ նախկին) Էմմա Հակոբյանը նախագահից խնդրել էր գյուղի գազիֆիկացման հարցը լուծել: 2010թ. Ոսկեվանին կից ՝ Բաղանիս գյուղի ծայրին գործարկվեց ավտոգազալցավորման ճնշման կայան, սակայն սահմանամերձ Բաղանիսն ու մյուս գյուղերն առանց գազի մնացին: Ներկայումս ընթանում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Բարեկավանի, Կոթիի, Ոսկեվանի, Բաղանիսի գազիֆիկացման
Զուրաբյանը դատի՞ կտա
Արդյո՞ք լրատվամիջոցները պետք է հրապարակեին պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնի արված ձայնագրությունը։ «Տեղի է ունեցել անձնական կյանքի ոտնահարում: Առանց մարդկանց տեղեկացնելու իրենց խոսակցությունները ձայնագրվել է»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում չի ստացվել
Հատուկ քննչական ծառայությունից, ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցը գաղտնալսելու, ձայնագրելու եւ YouTube գցելու հետ կապված դիմում ստացվել է՞, հայտնեցին. «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հանցագործության մասին հաղորդում չի ստացվել»:
Bloomberg. «Հայկական գինին` աշխարհի լավագույնների տասնյակում»
«Բլումբերգ» պարբերականում հրապարակված մի նյութում հեղինակը ներկայացրել է այս տարի իր փորձած գինիների լավագույն տասնյակը: Հեղինակը գրում է, որ այս տարի նա ավելի քան 4000 տարբեր տեսակի գինիներ է փորձել և որ իր փորձած լավագույն գինիներից է հայկական Զորահ գինին (Zorah Karasi Areni Noir): «Իզմիրում, Թուրքիայում, առաջին անգամ հայկական գինի փորձելով` ես հիացած էի նրանով,
ՕԵԿ-ական պատգամավորը ՀԱԿ-ի՝ «ոչ սերժանտացմանը եւ այո դոդացմանը» սկզբունքով պայքարի մասին
ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի զրույցի ապօրինի ձայնագրությունը անընդունելի երեւույթ, բայց բովանդակային առումով հետաքրքիր է համարում: «Պարզ երեւաց, որ ՀԱԿ-ում լուրջ հիմնախնդիրներ կան: Պառակտումներ կան, որոնց մասին բարձրաձայնվում էին, բայց ապացույցներ չկային: Զրույցում հասկացանք, որ իսկապես ՀԱԿ-ն ունի լուրջ խնդիրներ: Այդ երեւույթի դեմն առնելու համար դժվար է,
Նիկոլ Փաշինյան. «Թող քննություն լինի, բացահայտվի, մենք բոլորս կիմանանք՝ ով է ձայնագրել, ինչի համար, ինչ նպատակ է ունեցել»
Այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին՝ արդյո՞ք Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի տարածված ձայնագրությունը ՀԱԿ-ը պառակտելու նպատակ ունի՝ նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել՝ ասելով, որ թող իրավապահ մարմինները բացահայտեն, հրապարակեն դատաքննությունը եւ մենք բոլորս կիմանանք՝ ում էր ուղղված եւ ինչի՞ էր ուղղված այն: Զուտ ձայնագրության բովանդակության հետ կապված Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ
Հայր Ռուբենը՝ Նաիրի Հունանյանի մասին. Որպես հոգեւորական ասել եմ, որ փրկության ճանապարհը զղջալն է
Արդեն 20 տարի է՝ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մուտք ունեն Քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ): Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի ՔԿՀ բաժնի հոգեւոր պատասխանատու տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը, որը Կենտրոն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների հետ է շփվում, նշում է, որ կալանավայրերում մարդիկ երբեմն ավելի լավ են ընդունում հոգեւորականին, քան ազատության մեջ գտնվողները: «Երբ մարդը գտնվում է ազատության առումով
«Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտման եւ հաղորդակցման».Օլիվեր Մկքոյ
«Գրքում հրապարակված է 19 կարծիք մամուլի դեմ բերված դատական գործերի վերաբերյալ: Ամփոփված են բոլոր դատական գործերը, որտեղ ներգրավված են եղել ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները, անհատներ, որոնք դատի են տվել թերթերի, հեռուստաընկերությունների, կայքերի՝ պատվի, արժանապատվության նպատակով»,-այսօր «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ անդամ Շուշան Դոյդոյանը: Նրա համոզմամբ խորհուրդը տվել է իր
Գուսան Հայկազունը` «ՊռեԳոմեշի» մասին. Սիրուշոն նման բան անելու իրավունք չուներ
Այսօր «Տեսակետ» ակումբում «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունն անդրադարձավ երգչուհի Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» կատարմանը եւ ասաց. «Կոմիտասի և ոչ միայն նրա երգերը մեզ են հասել աղբյուրից դուրս եկող զուլալ ջրի պես, այսինքն` մաքուր վիճակում: Կոմիտասի երգերից որևէ մեկը մշակել ցանկացողը գոնե պետք է Կոմիտասի մատնափը լինի, որ նման բան անի, այլապես` ո՞վ իրավունք ունի մշակել
Շառլ Ազնավուրը Պեկինում
Դեկտեմբերի 13-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ: Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ
Էշի փոխարեն մեղու
«Հըլը մի հատ ինձ ճանաչի».ինչ է դա Քրեական դատավարական օրենսդրության մեջ ապացույցների հավաքման միջոցը քննչական գործողություններն են: Քննչական գործողություններից մեկն էլ ճանաչման ներկայացնելն է: Ինչ է ճանաչումը կամ ճանաչման ներկայացնելը: Ճանաչման ներկայացնելու մասին վերջերս ընթացող դատավարություններում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին սպանված Վահե Ավետյանի եւ «Արտուշ Հակոբյանի եւ մյուսների»/«Բանդայի» գործ/, ոչ միայն հնչում է,
Ռուբեն Թովմասյան. Ստերի տոպրակը նորից կբացվի
«Իշխանությունները ձգտում են մաքրել քաղաքական դաշտը, որ հաղթեն գալիք նախագահական ընտրություններում: Ի հայտ են եկել մարդիկ, ովքեր քաղաքական դաշտում անհայտ են, ոչ մի կերպ չեն երեւացել, ոչ մի տեղ չեն աշխատել։ Ընտրությունների ժամանակ դիմակահանդես է լինելու, իսկ որոշ մարդիկ արդեն սկսել են իրենց դիմակները հանել։ Միեւնույն է՝ այս ընտրություններից հետո էլ երկրում ոչինչ չի փոխվելու:
«Մի կոմպրոմատ ավել, մի կոմպրոմատ պակաս ոչ մի ազդեցություն չի ունենա». քաղտեխնոլոգ
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշում է, որ այդ գաղտնի ձայնագրությունը էական ազդեցություն չի ունենա եկող նախագահական ընտրությունների վրա: «Նման կոմպրոմատային նյութը ոչ մեկին ոչ օգուտ կտա, ոչ վնաս, զրո ազդեցություն: Այդպիսի կոմպրոմատային նյութերը ազդեցություն են ունենում, երբ արեւմտյան մրցակցային ընտրապայքար է լինում, ինչպես եղավ Վրաստանի ընտրությունների ժամանակ: Իսկ մեզ մոտ, քանի որ
Գրիպի «հարձակում» չի սպասվում
Նախորդ տարվա համեմատ` այս տարի գրիպի հիվանդացությունը մոտ 1.1 անգամ նվազել է. այս տարի հիվանդացության վիճակը բավականին կայուն է: Այսօր «Հենակետ» ակումբում այս մասին հայտնեց ՀՀ Ան պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Ըստ համաճարակաբանության բաժնի պետի` փակ տարածքում, վատ օդափոխվող սենյակում երկար մնալը կամ եղանակին
Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստում «սեր է խոստովանում» օրիորդ Արփինեին ու վիճում նրան նեղող պատգամավորների հետ (Տեսանյութ)
«Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, գոնե դա հաշվի առեք»,- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ նիստում այսպես կանգնեց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի «թասիբին»՝ թույլ չտալով, որ ՀՅԴ պատգամավորները նրան հարցերով «խեղճացնեն»: Իսկ ՀՅԴ պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչու է Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էթիկայի հանձնաժողովի կազմը փոխելու նախաձեռնությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ «Ձեզ ի՞նչ,
«Էթնայի» մոտ տեղի ունեցած սպանության գործով 3-ի կալանքը փոխել են
Հոկտեմբերի 18-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում դաժանաբար սպանվեց 27-ամյա Արսեն Շահբազյանը: Նույն օրը, ժ. 23.50-ի սահմաններում, Արսեն Շահբազյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «որովայնի ձախակողմյան շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 19-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեկտեմբերի 1-ին «Դինո գոլդում» տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցվել է 2 մլն 4 հազար 800 դրամի վնաս
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել է դեկտեմբերի 1-ին Deno Gold Minig ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբար տանող պոչատար խողովակաշարի վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի հաշվարկումը: Ըստ Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի` շրջակա միջավայրին հասցրած ընդհանուր վնասի չափը կազմում է 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ: «Չորս ժամ տեւած վթարի
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ընտրության խնդրի վերաբերյալ
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել նրա կնոջը՝ արվեստի հետ ոչ մի կապ և անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանին: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ
Գուսան Հայկազուն. Ռուսաստանի հայ համայնքը կարոտ է ազգագրական երգին
Օրերս «Հայկազունք» համույթը` գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունի գլխավորությամբ, վերադարձել է Ռուսաստանում տեղի ունեցած համերգային շրջագայությունից, որը կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Այս մասին այսօր` «Տեսակետ» ակումբում ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունը: Նա նշեց, որ յոթ հոգուց բաղկացած խումբը համերգներ է տվել Ուֆայում, Սամարայում, Օրենբուրգում եւ Կազանում. «Լեփ-լեցուն դահլիճներում համերգներ ենք հանդես եկել
Բողոքում են մահվան հանգեցրած արարքի սխալ որակման դեմ
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում հայտարարվել է մահվան ելքով վրաերթի գործով նախաքննության ավարտի մասին: Ըստ նախաքննության եզրակացության, «2012 թվականի հունվարի 27-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Ալվինա Հարությունյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 8 կմ հատվածում ընթացքի է գցել «Համմեր» մակնիշի 18 ՍՕ 524 համարանիշի ավտոմեքենան և չնկատելով ավտոմեքենայի աջ կողնակից կառչած Նարեկ Զարգարյանին, վրաերթի է ենթարկել
ՀՀԿ-ականներն «անձնական վրեժ» են լուծում Նիկոլ Փաշինյանից՝ էթիկայի հանձնաժողովի համար (Տեսանյութ)
Կառավարության առաջարկով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի ընթացքում ընդունվեցին մի քանի օրենքներ՝ Շրջանառության հարկի, Լիցենզավորման մասին օրենքները, Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրինագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ կառավարության կողմից ներկայացաված Դրամարկղային գործառույթների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը՝ 67 կողմ, 8 դեմ, 28 ձեռնպահ՝ քվեարկությամբ: Ընդերքի մասին օրենքում փոփոխություներ կատարելու օրինագիծն էլ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն «Օլիմպիական հույսեր 19-22» Հայաստանն արդեն ունի նվազագույնը 3 բրոնզե մեդալ
Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 3 բռնցքամարտիկ` Կորյուն Սողոմոնյանը (49կգ), Նարեկ Աբգարյանը (52կգ) և Արամ Ավագյանը (56կգ): Այս առաջնության 10 քաշային կարգերում Հայաստանը ներկայացված է 7 մարզիկներով, որոնցից 3-ն այսօր պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչ փուլում: Աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը 49կգ քաշային կարգում ունեցած
«Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանը էն պրոդուկտը չէին, որ պիտի հետաքրքրեր ԱԱԾ-ին, նրանք ազգի համար վտանգավոր չեն»
«Երեւույթին շատ վատ եմ վերաբերվում: Մանավանդ մեր օրենքները թույլ չեն տալիս»,- այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի հայտնի ձայնագրությունը: Նրա խոսքերով՝ «Դա կարող է ինչ-որ մեկի բջջայինով արած լինել, կարող է այդ պահին մարդիկ են եղել, որոնք ներկա են եղել եւ ձայնագրել են:
«Երկիր մեդիա»-ն՝ 30.000 դրամ, «Կենտրոն»-ը՝ 32.400 դրամ. քաղաքական գովազդի 1 րոպեի սակագները
ԿԸՀ-ն սահմանել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները` անկախ սեփականության ձևից, պետք է ներկայացնեն վճարովի եթերաժամի սակագինը: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը պետք է հրապարակեն ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Սակայն Aravot.am-ի հարցումը մասնավոր հեռուստաընկերությունների շրջանում ցույց տվեց,
Բնակարանային գողի ինքնությունը պարզվել է
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Լիանա մի բնակարանից գողություն է կատարել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություն կատարող ոմն Լիանան իրականում 1993 թ. ծնված Շողիկ Մկրտչյանն է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն


















































