Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մանկական պարեր». Մյուզիքլն արժանացել է հավանության

Հոկտեմբեր 16,2012 18:21

 

Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային կինոթատրոնները պրեմիերաների պակաս չեն ունեցել: Տարբեր ժանրերի ֆիլմերը փոխարինում էին մեկը մյուսին: Հատկանշական է, որ դրանց մեջ իրենց տեղը ունեին մյուզիքլները: Դրանցից մեկն էլ «Ոչ մանկական պարեր (Battlefield America)»-ն էր: «Brian եւ Barrett Pictures»-ի կողմից նկարահանված ֆիլմի համաշխարհային պրեմիերան եղել է այս տարվա հունիսի 1-ին: Ռեժիսորը` Քրիս Ստոուկսն է: Ժամ ու կես տեւողությամբ ֆիլմը ԱՄՆ-ի լավագույն պարային խմբի մասին է: Ընթացքում կտեսնեք հրաշալի պարային համարներ, հնարքներ, մրցակցություն, հարգանք եւ իհարկե` սեր: Այս ամենը իրականացնում են Մարկ Հյուսթոնը, Մեկիա Կոքսը, Չանդլեր Կինին, Թրեյսի Հեգինսը, Կրիստոֆեր Ջոնսը, Ջո Ռայթը, Վալերի Պետիֆորդը եւ Գարի Ստուրգիսը:
Կայքերից մեկում հանդիպած մեկնաբանությունները դրական էին, իսկ մեկնաբանողների մեծ մասն էլ երիտասարդներ էին: «Ոչ մանկական պարեր»-ը կարող եք դիտել Առավոտ երիտասարդականի ֆեյսբուքյան էջում: Չմոռանաք մեկնաբանել` հավանե՞լ եք ֆիլմը, թե՞ ոչ:

ծTrailer` 

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031