Օրվա լրահոսը
Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ավան վարչական շրջանի և Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: «Մարսել կատարած այցի շրջանակում
Հայկ Բաբուխանյանը վերլուծել է ու պարզել, որ իրականում Հանթսմանի տված 2 մլն դոլարը Քոչարյանինն է
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՍԻՄ առաջնորդ եւ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վստահեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը իրենց սպառել են եւ ի վիճակի չեն Հայաստանում իրականացնել «նարնջագույն հեղափոխություն»: Դա, ըստ նրա, չի կարող անել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Րաֆֆին չկարողացավ կառավարել ընդամենը 4 հոգու, էլ ուր մնաց, որ նա կառավարի նարնջագույն իշխանափոխության լուրջ գործընթացը»: Հայկ
Դատավորը քնել կամ ճոճաթոռին նստած «ճոճվել է» նիստերին
Որովհետեւ պատվեր է ունեցել Բաղրամյան 26-ից Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում կայացել է այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչեւ վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների վերաքննիչ բողոքի քննության երկրորդ նիստը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն
Խախտումներն ավելի վաղ էին կատարվել
Զոլյանի գործով փաստաբանը հանդես է եկել հայցի լրացմամբ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես է եկել հայցի հիմքերը լրացնելու վերաբերյալ դիմումով: Հիշեցենք, որ Սուրեն Զոլյանը դատարան է դիմել եւ բողոքարկում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` կարգապահական տույժեր
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012 թ. 3-րդ եռամսյակի «Սեւ ցուցակը»
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակել է այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում /հուլիս-սեպտեմբեր/. 1. Վիկտոր Մարտիրոսյան – “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի պետ 29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն
Մեկնում են հաղթելու
Հաղթելու վճռականությամբ են «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի եւ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի երեք անդամները մեկնել Չիտա, որտեղ նրանք պետք է մասնակցեն հոկտեմբերի 13-ին «Մեգապոլիս» մարզասրահում մեկնարկող «Դրակա» միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու հայտ, բացի կազմակերպիչ երկրից, ներկայացրել են նաեւ Ուկրաինան, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Դաղստանը եւ Չինաստանը: Հայաստանից մրցավայր պիտի մեկնեին Ալբերտ Ղազարյանը` 60 կգ քաշային կարգ, Վլադիմիր Սիմոնյանը`
Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը
Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդես կգա միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցությամբ: Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով
Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել
galatv.am-ի տեղեկություններով երեկ`հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին: Ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ: Դեպքը, ինչպես պատմեցին Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է
Ամերիկյան նախագծերը՝ քայքայման եզրին
«Ժառանգություն»« «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ «չհասկացվածության պատը» նախօրեին կայացած Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչիկ Քոքոբելյան հանդիպումից հետո հայտարարվեց վերացված։ Սակայն այդ պատը վերացել է արտաքուստ եւ ժամանակավորապես։ Ուշագրավն այն է, որ այս հանդիպման մասին խոսում է միայն ԱԴԿ-Ն։ Քոքոբելյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Ինչ վերաբերում Է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին,
Վթարի ենթարկվածի մեքենայում խոշոր գումար է հայտնաբերվել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր քրեական գործ է հարուցվել երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Հիշեցնենք, որ երեկ ջիպ «ԼԻբերտի» մակնիշի 30 ՍԼ 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ 54-ամյա Հովիկ Գրիգորյանը, վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արծրուն Մելքոնյանին: Վրաերթի վայրից 300 մ հեռավորության վրա օպերատիվ
Խաչիկյանի խափանման միջոցը փոխվել է
Henaran.am-ի ունեցած տեղեկություններով փոխվելէ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը: Կալանքի փոխարեն ընտրվել է ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Երեկ երեկոյան արդեն նա ազատության մեջ է եղել: Տեղեկությունը հասատաեց Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: ”Քննության ընթացքում արդեն իսկ բավականին գործողություններ կատարելուց հետո հավանաբար պարզվել է, որ քննության ընթացքին խոչընդոտելու վտանգն
Թուրքիան դե ֆակտո ընդունել է հայոց ցեղասպանությունը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը այս տարվա հուլիսին հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատի էր տվել Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկին եւ շահել դատը: Այսօր ասուլիսում նա ասաց, որ ինքը օգտվել է Սլովակիայում 2009-ից գործող ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքից, որով գիտակցաբար մերժողներին 5 տարվա ազատազրկում է սահմանված, իսկ ոչ գիտակցաբար մերժողներին՝
Անցանկալի անձանց Ադրբեջանի ցուցակը ստվարանում է
Շվեյցարացի քաղաքական գործիչների այցը Լեռնային Ղարաբաղ անհանգստություն է պատճառել Ադրբեջանին, որը բողոք է հղել Շվեյցարիայի Դաշնության արտգործնախարարություն, իրազեկում է «20 minuten online» շվեյցարական էլեկտրոնային լրատունՙ անդրադառնալով Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատիՙ Ազգային խորհրդի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբիՙ անցյալ շաբաթ ԼՂ կատարած այցին: Սա այց է մի երկիր, որը ոչ մեկին չի պատկանում, իրազեկում է առցանց լրատունՙ հավելելով,
Մեքենաների կողային հայելիների և լուսարձակների գողը հայտնաբերվեց
Հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Վ.-ին: Արմեն Վ.-ն խոստովանել է, որ ս/թ հունիսից մինչ օրս Երևան քաղաքի տարբեր թաղամասերում, հիմնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կայանված 20 տարբեր «ԲՄՎ X-5» և «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենաներից գողացել
Սիրանուշի նամակը քաղաքապետին
Հարգելի պարոն քաղաքապետ Իմ անունը Սիրանուշ է: Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Գայի անվան թիվ 129 դպրոցի 5-րդ դասարանում: Նաև Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի եմ, դաշնամուր եմ նվագում: Ես շատ եմ սիրում երգել, նկարել, երազել, սիրում եմ ընկերներիս և իմ ընտանիքը: Բայց ամենաշատը ես սիրում եմ զբոսնել, այցելել տարբեր հետաքրքիր վայրեր, մշակութային
Երկարաժամկետ թյուրըմբռնում
Տասը օր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսում մի բացահայտում արեց, հայտարարելով, թե ինքն ու դաշնակից ուժի` «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ավելի վաղ պայմանավորվել են, որ մանդատները պետք է վայր դնեն միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար: «Ինձ մի փոքր զարմացնում է այն, որ դա տեղի չունեցավ: Իր վերադարձից հետո ես այդ եւ հարակից
Րաֆֆին կարծես նահանջում է
«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպումը, որը, ըստ խիստ հավաստի տեղեկությունների, լարված մթնոլորտում է անցել, նույն նոտայի վրա էլ ավարտվել է: Մենք տեղեկացրել էինք, որ այդ հանդիպումից հետո երկուստեք տրամադրություններն այնպիսին էին, որ երեկ այս երկու կուսակցությունների ապահարզանի մասին հայտարարություն էր սպասվում։ Առաջինը պետք
ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ մշակութային նոր համագործակցության ծրագիր կնքվեց
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2012-2015 թթ. համագործակցության» ծրագիրը, որի նպատակն է կանոնակարգել 2012-2015թթ. Հայ-ռուսական մշակութային համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ պայմանագիրը վերաբերում է մշակույթի տարբեր ոլորտներին,
Լեւոն Արոնյանը պահպանում է 3-րդ տեղը
Բիլբաոյում ավարտվում է շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարը: Ութերորդ տուրում բոլոր պարտիաները, այդ թվում՝ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս-Լեւոն Արոնյան, ավարտվել են ոչ-ոքի: Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 10 միավորով պահպանում է դիրքերը երրորդ հորիզոնականում, իսկ մասնակիցները դասավորված են հետեւյալ հաջորդանակությամբ. Ֆաբիանո Կարուանա, Մագնուս Կարլսեն՝ 13-ական միավոր, Լեւոն Արոնյան՝ 10, Վիշվանաթան Անանդ՝ 8, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս՝
Տնակային ավանների երեխաների մեծ մասը ստանում են միայն միջնակարգ կրթություն (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» իր նախորդ հրապարակումներից մեկում նշել էր, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ և տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Աղքատության դեմքը ևս առավել ընդգծված և ցայտուն երևում է տնակային ավաններում: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ են խտացված
«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օրը փակ փողոցների ցանկը
«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օր մայրաքաղաքում տրանսպորտային տեղաշարժի համար լրացուցիչ դժվարություններ չառաջացնելու նպատակով՝ որոշակի փոփոխության է ենթարկվել տոնակատարության օրը փակ փողոցների նախապես հայատարարված ցանկը։ Ըստ այդմ, 2012թ. հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն. Մաշտոցի պողոտան, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները: Խորենացու փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև
Վանաձորցին 7 տարվա ազատազրկման դատապարտվեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, 7 տարվա ազատազրկման է դատապարտել ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Վ. Դումանյանին: Համաձայն մեղադրական եզրակացության՝ մեղադրյալը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում է կատարել քանդակագործ Գ. Թումանյանի վրա, նրանից հափշտակել զգալի չափերով գումար եւ թողնելով ուշագնաց վիճակում՝ մյուս անձանց հետ հեռացել բնակարանից: 33-ամյա վանաձորցու պաշտպան
«Միկայի» աղջիկներն սկսեցին հաղթանակով
Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 28-րդ ակումբային առաջնությունը: Կանանց մրցապայքարին մասնակցում է Երեւանի «Միկան», որի կազմում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին (Վրաստան) եւ Աննա Հայրապետյանը: Ակումբային այս առաջնությունն առանձնանում է կանոնների խստությամբ, որոնցից ուշագրավ են հատկապես երկուսը. տուրերի մեկնարային ժամից ուշանալու դեպքում թիմին գրանցվում է պարտություն,
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երևան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը
Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Երևան. հայացք ապագայից» կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Ցուցադրված էին նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ,
Հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական 3 շենքի 73-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել 1947 թ. ծնված Սամվել Ղազարյանի դին: ԱԻՆ
Նախագահը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի նախօրեին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ: Հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ: Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի
Մարկոս Պիզելի. «Հայաստանը կհաղթի 2:1 հաշվով»
Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը այսօր Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը չի մասնակցելու որակազրկման պատճառով, «Gazzetta dello Sport»-ի հետ զրույցում կանխատեսլե է Հայաստանի հաղթանակը: «Ձեր բախտը բերել է, որ հանդիպում ենք Հայաստանի հավաքականի համար ոչ ամենալավ ժամանակ: Ես եւ Գեւորգ Ղազարյանը որակազրկված ենք, ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը բացակայում է վնասվածքի պատճառով,
«Չծխել, չխմել եւ աշխատել». 104-ամյա Մովսես պապը խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ եւ երջանկության մեջ ապրել
Կյանքի 104-րդ տարին բոլորած Մովսես պապը` ձեռնափայտը ձեռքին, առավոտյան դուրս է գալիս տան բակ, նստում ծառի քոթուկին ու միայնության մեջ ընկնում անցած օրերի հիշողության գիրկը: Ծառերի ճյուղերի արանքից ծիկրակող արեւի ճառագայթներն ընկնում են նրա ճերմակած մազերին ու դեմքին եւ ավելի ընդգծում խորը կնճիռները: Աշնան արեւը հաճելիորեն ջերմացնում նրան եւ հիշեցնում իր կյանքի անցած 104 աշունները
Միրչա Լուչեսկուն իտալացիներին խորհուրդ է տվել Հենրիխ Մխիթարյանին ուշադիր հետեւել
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Հրազդան» ստադիոնում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ իտալական հեղինակավոր «Gazzeta dello Sport»-ին տված հարցազրույցում երեկ բնութագրել է իր գլխավորած թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մխիթարյանին կարելի է անվանել ռմբարկու կիսապաշտպան, չնայած եզրափակիչ հարվածը նրա մասնագիտացումը չէ: Անսովոր խաղացող է, առանձնահատուկ, արագացող վազքով: Ես մտածում եմ, թե նրան

















































