Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան շրջվել է. կա զոհ

Հոկտեմբեր 15,2012 13:29

Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.15-ին տեղեկու­թյուն է ստացվել, որ Տեղ-Լաչին ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմե­քենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 200 մ: Մինչ հրշեջ-փրկա­րարների ժամանումը` 1996 թ. ծնված ուղևոր Գրիգոր Մուսայելյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ` 1985 թ. ծնված Գարիկ Կարապետյանի դին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031