Օրվա լրահոսը

Ի՞նչպես արժանապատվորեն հաղթահարել Սիվիլիթասի գործը

Մայիսի վերջերից, երբ հայտնի դարձավ, որ Սիվիլիթասի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ «գործ» է սարքվել, անցել է արդեն ավելի քան չորս ամիս: Այս ընթացքում ես, որպես լրագրող, ավելի քան հիսուն հոդված եմ գրել հայկական մամուլում, պատրաստել ռադիոռեպորտաժներ, որպես փորձագետ հարցազրույց տալու նպատակով մի քանի անգամ հրավիրվել հեռուստաընկերություններ: Այս ընթացքում ես ոչ մի անգամ չեմ

Հիվանդանոցները 1,5 միլիարդ դրամի վնաս են տվել

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց դեղերի գծով պետգնումների ոլորտի երկրորդ փուլի ուսումնասիրության արդյունքները: Ըստ որի, բազմաթիվ բուժհաստատություններ դեղերը ձեռք են բերել առանց մրցույթներ հայտարարելու կամ  մի քանի անգամ բարձր գներով, որով  1,5 միլիարդ դրամի վնաս են հասցրել պետական բյուջեին:  Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, մրցույթներ չհայտարարելու գծով չեմպիոնը Շիրակի մարզն է, հետո Լոռին եւ Երեւանը:

Գործարարը դժգոհեց հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված գործարար կոնֆերանսի մասնակցող Սաիթ Բիները, որը ներկայացնում էր Վանի «Այսնիս» տուրիստական կազմակերպությունը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ Հայաստան հասնելու համար բավականին ժամանակ է ծախսել. «Մենք մեկ ժամանոց ճանապարհը 5 ժամում եկանք: Իսկ դա շատ վատ է: Շատ կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացման

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, որոշվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած

Մարգարիտ Եսայան. Բավական երկար ենք հանդուրժել Ադրբեջանի լկտի պահվածքը

ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցան լսումներ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով: Լսումների ժամանակ բոլոր երկրների պատվիրակները, բացառությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ընդգծեցին ադրբեջանցի մարդասպանի գործողությունների անթույլատրելիությունն ու դատապարտեցին այն, իսկ ադրբեջանցի պատվիրակներն էլ պնդեցին, թե մարդասպանին ներում շնորհելը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»: «Առավոտի» հարցին, թե իր կարծիքով, ինչու է Ադրբեջանը շարունակում իրեն այդպես պահել՝ ՀՀԿ խմբակցության

Հալեպում եւս երկու հայ զոհվեց

Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ թաղամասի Կարեն-Էփե ազգային ճեմարանի տարածքում անցած գիշեր ընկած չորս ռումբերի պայթյունի հետեւանքով զոհվել են հայազգի երկու քաղաքացիներ` Հասմիկ Կիրակոսյանը` մոտ 60  տարեկան, եւ Պարսում Պարսումյանը` 75 տարեկան, կան նաեւ վիրավորներ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ «Ազատություն» ռադիոկայան

Արամ Մանուկյան. «Եթե կյանքը բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի»

Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերում «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն գնահատականին, որ կյանքը բումերանգ է եւ բոլոր իշխանությունների գործած մեղքերը հետ են վերադառնում: Ժամանակին այդպես են վարվել Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի հետ, իր հետ, Դավիթ Վարդանյանի կողոսկրերն են ջարդել: Նա պատասխանեց. «Ռուբեն Հակոբյանը առաջին իշխանության մասն է կազմել, եւ եղել

Եթե Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գրեր հայտարարության տեքստը, երեւի կգրեր վիզկապ կապած բառաչող կովերի մասին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Ռռբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը երեւի ինքը չէ, որովհետեւ դա «Քոչարյանի բնավորությունը չի, նրա բառապաշարը չի»։ «ՉԻ»- Այս հարցում Գալուստ Սահակյանի կարծիքը պետք է շատ լուրջ ընդունել, մարդը երկար ժամանակ աշխատել է դպրոցում եւ լավ գիտի, թե ինչպես պետք է տարբերել արտագրածն ինքնուրույն շարադրությունից։ Եվ իսկապես էլ՝ եթե

«Մի օր թուրքական իշխանությունները կհասկանան իրենց սեփական տնտեսական շահերի գերակայությունը եւ առանց նախապայմանների հարեւանություն կանեն». Արսեն Ղազարյան

Այսօր բացվեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսը, որին մասնակցում են հայ եւ թուրք գործարարներ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, գնահատելի է քանի որ թուրք գործարարների մոտ ստերեոտիպերի փոփոխությունն է նկատվում, նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ փակ

«Պաժալըստը, ուրիշ հասցեով դիմիր»

«Եթե իմ հետեւից էլ դատախազը գա, նման խնդիրներ կան, պաժալըստը, ես պատրաստ եմ ասել իմ գործընկերներին կողմ քվեարկեք, ես գնամ, պաշտպանեմ իմ գոյությունը», հայտարարել է Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը։ «ՉԻ» – Դատախազն, իհարկե, Շմայսի հետեփց չի գնա. նրա կերպարը լիովին համապատասխանում է հանրապետականի բարոյական նկարագրին, ինքն էլ ժամանակ առ ժամանակ աջ ձեռքի

Աղվան Վարդանյան. «Քաղաքական կոալիցիան վատ վիճակում է , առաջիկայում սպասվում են խնդիրներ»

Արդոք ՀՅԴ-ն առաջադրելո՞ւ է իր թեկնածուին Գյումրիում եւ Երեւանում: Այսօր ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ երկուշաբթի օրվանից է սկսվելու առաջադրումը. «Մենք կնայենք մեր հնարավորությունները, մեր թեկնածուների հնարավորությունները, ձեզ կտեղեկացնենք: Պետք է նկատի ունենալ Հայաստանում վերջին ընտրությունների բնույթը»: Ըստ պարոն Վարդանյանի, լուրեր տարածվեցին, թե բացառված չի, որ Գյումրիի քաղաքապետ դառնա Սամվել

Շիրակ Թորոսյան. «Կունենանք կանխատեսելի Վրաստան»

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հետ հարցազրույցից:  – Վրաստանում ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակը ի՞նչ է տալու Ջավախքին։   – Դատելով նախընտրական շրջանում ընդդիմության տված խոստումներից, հնարավոր է, որ ընդդիմության հաղթանակը դրական ազդեցություն ունենա։ Ընդդիմությունը, բացի սոցիալ-տնտեսական բնույթի խոստումներից, ի վերջո, ընդունեց, որ Ջավախքում կան ազգային, լեզվական, կրթական խնդիրներ, որոնց առնչությամբ խոստումներ հնչեցին։ Իհարկե, ոչ

«Ժառանգությունը» սպասում է Քոքոբելյանի վերադարձին, որ պատասխանի հարցերին

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողները Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» խնդրից՝ մանավանդ, որ վերջին օրերին նրանցից շատերը բացակայում էին նիստերից: Նրա խոսքերով՝ «Ընդհանրապես լուրջ որեւէ բան չի կատարվում: Ես եւ Ալիկ Արզումանյանն էինք: Խաչիկ Քոքոբելյանը Հայաստանում չի, Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատ չի վերցրել եւ դեռ պաշտոնապես չի ձեւակերպվել, որ Թեւան Պողոսյանը պետք է գա

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը անտրամաբանական համարեց

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով, եթե քաղծառայողի աշխատավարձը Հայաստանում 40.000 դրամ է, նվազագույն աշխատավարձը չի կարող լինել 72.5000 դրամ: «Առաջին կարգի մասնագետն իր որակավորմամբ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձ ստացողը, անտրամաբանական է ուղղակի»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ բացատրեց պարոն Հակոբյանը: Նրա գնահատմամբ, աշխատավարձի չափը կախված է նաեւ աշխատանքի արտադրողականությունից. «Նվազագույն աշխատավարձը պետք է

Ռուբեն Հակոբյան. «Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ քննարկմանը. Սա բարոյական հարց է»

«Օրինաչափություն է, որ իշխանություններն անձեռնմխելիությունից զրկում են պատգամավորների՝ նախագահական ընտրություններից առաջ եւ օրինաչափություն է, որ անձեռնմխելիությունից զրկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների»,- ամփոփելով ԱԺ քառօրյան՝ այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Վստահեցնելով, որ այդ արատավոր գործելակերպը եկել է 1996-ից՝ պարոն Հակոբյանը պատմեց. «Հիշենք, որ նույն կերպ են վարվել Վազգեն Մանուկյանի, Շավարշ

Ռիհանան կարոտե՞լ է տղամարդու ուժեղ ձեռքին

«Լոս-Անջելես Դոջերս» ակումբի բեյսբոլիստ Մեթ Քեմփի նախկին ընկերուհին՝ 24-ամյա Ռիհանան, օրերս Նյու Յորքի հանրահայտ «Griffin» գիշերային ակումբում հրաշալի ժամանակ է անցկացրել իր մեկ այլ նախկին ընկերոջ՝ ռեփեր Քրիս Բրաունի հետ: Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ Ռիհանան ու Բրաունը բաժանվել էին մի քանի տարի առաջ եւ այն ժամանակ երգչուհին դատարան էր բողոքել, որ Բրաունն իրեն

Ուղիղ միացում. Էլինար Վարդանյանը եւ Տիգրան Տեր-Եսայանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 43-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:  Քննարկման թեման`  ԵԽԽՎ սահմանած «քաղաքական բանտարկյալ» եզրույթի իրավաքաղաքական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: aravot on livestream.com. Broadcast Live Free Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության

Օսկանյանը դարձավ այն համակարգի զոհը, որի փառաբանմամբ զբաղված էր մի քանի տարի առաջ

  Հատվածներ քաղտեխնոլոգ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից:   – Վարդան Օսկանյանի «հերոսացումը» ընդդիմության պատրանք չի՞ ստեղծում ԲՀԿ–ի համար՝ այլընտրանքի նրա կարգավիճակը փոխելով և ընդդիմությանը որպես քաղաքական կատեգորիա լուսանցք մղելով։ – Այսօր գործընթացը պտտվում է ՀՀԿ-ԲՀԿ առանցքի շուրջը, և ենթադրել, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունը» կարող են լուրջ դերակատարություն ունենալ, բեկում մտցնել նախագահական ընտրարշավի մեջ, տեսական վարկած

ԱԱԾ շենքում կարելի է հյուրանոցային համալիր կառուցել, անգամ համապատասխան անվանում կհուշենք՝ «Ձերժինսկի»

Տեսեք. եթե որեւէ խոշոր, անգամ՝ միջին չափերի մի շինություն պետք է կառուցվի, դրա վերաբերյալ հանրային քննարկումներ են կազմակերպվում, ներկայացվում են մանրամասներ, նախապես, անպայմա՛ն նախապես հանրության շահագրգիռ կամ հետաքրքրված հատվածին բացատրություններ ու պարզաբանումներ են տրվում։ Իսկ այս դեպքում վաճառքի է հանվել, արդեն նաեւ համարյա վաճառվել է պետության կարեւորագույն հաստատություններից մեկի՝ արտաքին գործերի նախարարության շենքը, իսկ հանրությունն

Մոսկվայի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. ծնված Նարեկ Նանանյանին, որը օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Ն. Նանանյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

Մարսագնացը պատրաստ է առաջին նմուշները վերցնելուն

Մարսագնացի «ռոբոտային ձեռքը» գալիք մի քանի օրվա ընթացքում Մարսի հողի մի քանի նմուշ կվերցնի ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության համաձայն, «Curiosity» մարսագնացը պատրաստ է շաբաթ օրը Կարմիր մոլորակի հողի առաջին նմուշը վերցնելուն: ՆԱՍԱ-ի պաշտոնյաներն այս մասին հայտարարություն են տարածել հինգշաբթի օրը: Նրանց համաձայն, մարսագնացի «ռոբոտային ձեռքը» գալիք մի քանի օրվա ընթացքում Մարսի հողի մի

Տավուշի մարզում՝ ժամանակավոր անիշխանություն

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որից 49-ում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրությունների արդյունքում 49 համայնքների ղեկավարներից 15-ը փոխվեցին: 15 համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 19-ին: Այժմ չընտրված համայնքապետերի մեծամասնությունը աշխատանքի չի ներկայանում: Փաստորեն համայնքներում ժամանակավոր անիշխանություն է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

ՄԱԿ-ը դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ կատարված հարձակումը

ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները պատշաճ և համարժեք են եղել» ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «ամենախիստ եղանակով» դատապարտել է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ քաղաքներից մեկի ուղղությամբ կատարված հարձակումը: Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը կոչ է անում Սիրիայի կառավարությանը «հարգել հարևան պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Այս առումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ արդեն երկար ժամանակ առկա են

Խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Տիչինայի և Շերամի փողոցների խաչմերուկի գազալցակայանի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերգեյ Վարդանյանին, որը 2009 թ. փետրվարի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ս. Վարդանյանը ներկայացվել է Էրեբունու բաժին: ՀՀ ոստիկանություն

Եթե ԱԳՆ-ն լավ աշխատի, ապա ախոռում էլ կաշխատի

ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարվեց ՀՀ արտգործնախարարության 14241,9 քմ մակերեսով շենքի վաճառքի մասին: Այն գնել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը։ Էռնեկյանին պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է 51 մլն 271 հազար 6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։ Հավանաբար, ԱԳՆ-ի շենքի փոխարեն կառուցվելու է 5-աստղանի հյուրանոց։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԳ նախկին փոխնախարար,

Փրկարարներն օգնել են հիվանդ կնոջը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղ. Աղայան 9 շենքի 75-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել՝ ծանրաքաշ լինելու պատճառով, և նրա տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը: Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1929 թ. ծնված Լիդա Բաբայանին:

Բաքվի համաժողովի մասնակիցները` Ղարաբաղի մասին

Հինգշաբթի օրը բացվել է Բաքվի միջազգային մարդասիրական երկրորդ համաժողովը։ Ֆորումի համահիմնադիրներն են Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները։ Այդ համաժողովի մասնակիցների թվում են անվանի պետական գործիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, արվեստի եւ գիտության աշխարհի հեղինակավոր ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Համաժողովը բացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ Վլադիմիր Պուտինի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով

Մի խումբ անվանի տիտղոսակիր հայ մարզիկների բաց նամակը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որի արժանիքը միմիայն շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելու հանգամանքն է, բացահայտ հեգնական ու անհարգալից տոնով և ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի, մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում

ԵՊՀ ռեկտոր. Գիտնականները քաղաքական գործիչներին պետք է հասկացնեն, որ փոքրաքանակ ժողովուրդները տեղ ունեն արեւի տակ (Տեսանյութ)

  Այս պահին Երևանի պետական համալսարանի «Եղիշե Չարենց» դահլիճում ընթանում է «Կովկաս-կասպյան տարածաշրջանի էթնիկ ժողովուրդները» թեմայով միջազգային համաժողովը: Ողջունելով համաժողովների մասնակիցներին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ փոքրաքանակ, հատկապես` Կովկասի բնիկ ժողովուրդների պատմությանը եւ մշակույթին նվիրված գիտաժողովները մեկ անգամ եւս հաստատում են այն իրողությունը, որ քաղաքակրթության մեջ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը. «Այդ

Գյումրու երբեմնի գեղատեսիլ «Չերքեզի ձորին» նույնպես ոչնչացում է սպառնում (տեսանյութ)

«Չերքեզի ձորը գեղեցիկ է գարնանը, թեև ձնծաղիկը թառամած է, բայց ղաթիփան՝ ուտելու դեղին ծաղիկը, մանուշակը և այլ գույնզգույն ծաղիկները կժպտին, կզարդարեն կանաչները: Ուտելու դեղին ծաղիկները խաղողի ողկույզի նման բերանս կքաշեմ ու կուտեմ: Առաջիցս կերթար Զավարյան, որ ծաղիկներ կհավաքեր ընտրությամբ»,- գրում է Ռուբեն Տեր–Մինասյանը իր հուշերում:  Կարծում եմ, այլ բառեր չարժեր փնտրել` պատմելու Ձորի երբեմնի գեղեցկության

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031