Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանի անկեղծ խոստովանությունը՝ պարտության մասին. «Ես չկարողացա համոզել ընտրողներին»

Թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի պարտության համար Հանրապետական պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Հովհաննես Սահակյանը «մեղադրում» են հենց «Ժառանգություն» կուսակցությանը: Ըստ նրանց, եթե թիմը չգնահատեց Ստյոպա Սաֆարյանին՝ նրան գրելով նախընտրական ցուցակի հետին համարներում, դրանով իջեցրեց Ստյոպա Սաֆարյանի ռեյտինգը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Իմ անձնական դիտարկումները թիվ 1

Կալինինգրադում Արամ Ավագյանն էլ հաղթեց

Կալինինգրադում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնությունում այսօր առավոտյան մրցահերթում հայաստանցի 56 կգ քաշային Արամ Ավագյանը 14-8 հավով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ժուկովին եւ պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք նվաճել: Երեկոյան մրցահերթում դեռ ռինգ մտնելու է մեր հանրապետության վերջին ներկայացուցիչը՝ գերծանր (+91) քաշային Արմեն Սիմոնյանը, որն ուժերը չափելու է Գաբոր Օրբանի (Հունգարիա) հետ:

«Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի թվացյալ ուժը խոցելի կդառնա»

Թե ինչքանով է իրատեսական ռուսական ուժերի ուղղորդմամբ ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը` ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը դժվարանում է մեկնաբանել.« Ինչքան հասկանում եմ, ռուսական գեոքաղաքական շահի տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ընկալվել մարդ, որի հետ ռուսական ուղղվածությունը մինչեւ վերջ կարող էր աշխատել: Գագիկ Ծառուկյանի պարագայում, նրա պրոռուսական կեցվածքը թույլ է տալիս կարծել, որ իր հարաբերությունները ռուսական գեոքաղաքական դաշտի հետ նորմալ

Տեղաշարժման դժվարություններ ունեցող Անուշը ժամանակ էլ չունի մտածելու հոգնելու մասին

Երբ առաջին անգամ Անուշ Ասլանյանը ոտք դրեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, մտավախություններ ուներ, որ չի կարողանա հարմարվել ոչ ինստիտուտի շենքային պայմաններին, ոչ էլ անծանոթ ու նոր միջավայրին: «Մտածում էի` արդյոք ես կկարողանա՞մ աստիճանները բարձրանալ, արդյոք համապատասխան պայմաններ կլինեն, իսկ մյուս կողմից էլ, թեեւ շփվող անձնավորություն եմ, բայց եւ մտածում էի ` մարդիկ տարբեր են` հնարավոր

Կապանի քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում դեռեւս չի լինի

Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ նորընտիր ավագանու հերթական նիստը:  Նախքան օրակարգին անցնելը ավագանու անդամների կողմից ներկայացվեցին բնակիչներից ստացած որոշ առաջարկներ:  Կապանի բնակիչները համայնքի ավագանուն դիմել էին  քաղաքի փողոցային լուսավորության ժամերը վերանայելու խնդրանքով: Կապանի փողոցներում լուսավորությունը սկսվում է առավոտյան ժամը 7-ից, սակայն ԶՊՄԿ-ում եւ Դինո գոլդում աշխատողներն առավոտյան ժամը 6-ից են աշխատանքի գնում, երբ փողոցներում

Սուրեն Աբրահամյանը՝ Լեւոն Զուրաբյանին. «Թող բյուրեղանա՜ն, անգամ գոհարանա՜ն, թեկուզ շողե՛ր արձակեն, բայց մեզ հանգի՛ստ թողնեն»

«Ես լաթերի մասնագետ չեմ: Հիմա պիտի ասես՝ այնա լցնենք, թե բարֆ լցնենք, չգիտեմ եսիմինչ անենք: Ես որտեղի՞ց իմանամ: Ալիկը կարող է տանը լվացք է անում՝ գիտի ոնց է լինում լաթը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ-ին լաթի հետ համեմատությունը: Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանի, «Հանրապետություն», Հայաստանի լիբերալ կուսակցությունների՝ ՀԱԿ-ից

Ոստիկանությունը շարունակում է «ինքնամաքրվել»

Ոստիկանությունում ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Օրենքն ու օրինապահությունը ոտնահարողը, ոստիկանի արժանապատվությունն ու համազգեստի պատիվն արատավորողը համակարգում տեղ չունի. սա է ոստիկանության ղեկավարության որդեգրած քաղաքականության հիմնարար սկզբունքը: Արտաշատ քաղաքի մի բնակիչ դեկտեմբերի 12-ին ոստիկանության ներքին անվտանգության  վարչությունում հայտարարություն է տվել, որ ինքը նույն օրը, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, ատամնաբուժարանից բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական

ՀԱԿ անդամ. «Ռոբերտ Քոչարյան անունը քաղաքական դաշտից պետք է ջնջել՝ հավիտյանս հավիտենից: Ամեն»

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը ՀԱԿ-ի կազմում գտնվող այն անդամներից է, որը կողմ է եղել ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցության կուրսին: Aravot.am-ի հետ զրույցում նա այս առնչությամբ բացատրեց, որ ինքը կիսում է ցանկացած քաղաքական ուժի հետ կոնկրետ նպատակի շուրջ համագործակցությունը. «Մենք ԲՀԿ-ի հետ չենք միավորվել, չունենք ինչ-որ կոալիցիա, մենք ուղղակի ԲՀԿ-ի հետ պետք է

Գարեջրագործ քաղաքապետը լսեց ու խրատներ տվեց գործարարներին

Այսօր  Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  հանդիպեց գյումրեցի մոտ 22  գործարարների հետ` նրանց խնդիրները լսելու, համատեղ լուծումներ փնտրելու ու այսպիսով Գյումրու տնտեսությունը զարգացնելու նպատակով: Հետաքրքիրն այն է, որ պարոն Բալասանյանը, ով մեծ հաջողություններ ունի գարեջրագործության ասպարեզում, գործարարների ամեն մի բողոքին  չէր հավատում` նշելով, որ ինքը ևս գործարար է, այդ ոլորտում փորձ ունի, և եթե կարողանան

ՀԱԿ-ն այսօր քաղխորհրդի արտահերթ նիստում ԲՀԿ-ի հայտարարության մասին որոշում է ընդունել

ՀԱԿ-ի այսօրվա քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ԲՀԿ-ի երեկ ընդունած որոշումը: ՀԱԿ-ը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի վաղը: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա ասաց, որ քաղխորհրդում ներքին պայմանավորվածության համաձայն, ինքը ՀԱԿ- ի այսօրվա նիստից մանրամասներ չի կարող տրամադրել. «Բացի մեր ու բացակա կուսակցություններից, բոլոր մյուս կուսակցությունները համաձայնեցին մի

Գագիկ Ծառուկյանը խուսափեց Արթուր Բաղդասարյանի ֆենոմենից

Արդյոք Սերժ Սարգսյանը չէ՞ այսօր ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ի քաղաքական բոյկոտի արդյունքում ամենագլխավոր շահողը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրեն իշխանությանը «այլընտրանք» համարող քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական պրոցեսի մեջ դեռ չմտած դուրս եկավ՝ իշխանությանը թողնելով առայժմ առանց մրցակցի, մինչդեռ ԲՀԿ-ի մասնակցության դեպքում քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ի կողմից նրան սատարելու հնարավորությունն էր քննարկվում, այսինքն, որոշակի

Time to Analyze. «Հայակական երկու կազմակերպություններ՝ ԱՄՆ ամենաազդեցիկների տասնյակում»

Ամերիկյան հեղինակավոր «Բիզնես փանդիթ» և «Ամերիքան փոլիթիքս ռիսըրչ» հանդեսները տարիներ շարունակ կազմել են ԱՄՆ-ում ֆինանսական, ռազմական և էթնիկական առաջատար լոբբիստական կազմակերպությունների վարկանիշները, որպեսզի պարզեն նրանց ազդեցությունը պաշտոնական Վաշինգտոնի վրա: Գրում է «Երկրամաս» թերթը՝ հղում անելով «Թայմ թու էնըլայզ» պարբերականին, որը վարկանիշային արդյունքների նյութերի հիման վրա ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաազդեցիկ էթնոլոբբիստական կազմակերպությունների տասնյակը: Տասնյակում հայտնվել են

Ծառուկյանն ընտրությունն ավարտեց

Չառաջադրելով իր թեկնածությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կանխորոշեց ընտրությունների արդյունքները,- կարծում է «Նոր աջեր» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ « Հայաստանի պատմության մեջ սա կարելի է նույնիսկ բացառիկ երևույթ համարել, ընտրություններից մոտ 70 օր առաջ ըստ էության կանխորոշվել է ընտրությունների ելքը և երևի թե որևէ մեկը չի կասկածում որ կսպասվեն լուրջ անակնկալներ»,-ասաց նա։ Սուրեն Սուրենյանցը գտնում

Glendale News Press. ԱՄՆ-ում hայերը սովորում և սովորեցնում են խոսել անգլերեն

Մոնթրոուզի տարածքում գտնվող եկեղեցու մի հասարակ դասասենյակում, մի խումբ չափահասներ սովորում են մի բան, ինչը մեզանից շատերը հանգիստ կիրառում են ամենօրյա կյանքում՝ անգլերեն խոսելը: Գրում է «Գլենդել նյուզ փրեսը» թերթը: Այստեղ սովորում են հայ, իրանցի, կորեացի գաղթականներ, որոնք նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում, ու որոնցից ամեն մեկը իր հայրենիքի հետ կապված հետաքրքիր պատմություններ ունի: Նրանց

Գլխավոր դատախազը Ա. Հովսեփյանին աշխատանքից ազատել է

ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. դեկտեմբերի 13-ի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության  առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`անձնական դիմումի համաձայն, իսկ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Արտավազդ Հարությունյանը` ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից: Վերջինիս փոխարեն նշված բաժնի պետ է նշանակվել Գևորգ

Ստեփան Սաֆարյանը մերկացնում է իր նախկին մրցակցի՝ Տարոն Մարգարյանի աներձագի գործունեությունը

Երեկ Սահմանադրական դատարան հանձնվեց  դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 1 ԸԸՀ-ի 07.12.12 որոշումը չեղյալ ճանաչելու մասին Ժառանգություն կուսակցության պատգամավոր թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանի դիմումը: Ս. Սաֆարյանը Aravot.am-ին փոխանցեց դիմումի ամբողջական տեքստը: Ներկայացնենք 25 էջանոց  փաստաթղթի առավել ուշագրավ մանրամասները: Դիմումում ներկայացվել և

Անգլուհին հիմնականում սնվում է օճառով եւ սպունգով

21-ամյա անգլուհի Քերի Թրեբիլբուրգի սննդակարգը խիստ տարբերվում է սովորականից: Ստամոքսային հազվադեպ հանդիպող հիվանդության հետևանքով, Քերին իր կյանքի 21 տարիների ընթացքում կերել է շուրջ 4000 օճառ եւ սպունգ: 184 հաշմանդամ բելգիացիների հաջողվել է մոտ 100 մետր ձգել շուրջ 67 տոննա քաշով բեռնատար ինքնաթիռը: Մեքենաշինական Michelin Challenge ընկերության մասնագետները այժմ աշխատում են մի նախագծի վրա, որը թույլ

Նախազորակոչային տարիքի պատանիները կայցելեն զորամասեր` ծանոթանալու զինվորական կյանքին

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա և «Երիտասարդության կամք» կազմակերպությունների համագործակցությամբ տարեսկզբից մեկնարկել է  «Ընտանիք-բանակ-դպրոց» ծրագիրը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը` Հայաստանի Ազգային գրադարանում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Երիտասարդության կամք» ռազմահայրենասիրական-երիտասարդական կազմակերպության նախագահ Աննա Գրիգորյանը` հավելելով, որ վաղը հայտնի կլինեն ծրագրի «Լավագույն ընտանիք»,  «Լավագույն դպրոց» «Լավագույն աշակերտ» անվանակարգերի հաղթողները. «Ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտները հաջորդ տարի

The Sun. «Հայազգի լուսանկարիչը մերկացնում է աչքերը»

Այս անհավանական լուսանկարները բացահայտում են բոլորիս աչքերում թաքնված խճճված նախշերը: Նրանք ցույց են տալիս ծիածանաթաղանթի բարդ կառուցվածքը՝ բիբի շուրջ գունավոր շրջանը: Գրում է «The Sun» պարբերականը՝ հայազգի լուսանկարչի աշխատանքների մասին: Նրանք արված են սիրողական լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի կողմից, որը որպես նմուշ էօգտագործել իր ընկերների աչքերը, սակայն հրաժարվել է իր սենսացիոն նկարների գաղտնիքը բացահայտել: «Ամեն օր

Նյույորքյան կոնվենցիան բեռնափոխադրողներին կպաշտպանի՞ տարանցիկ երկրների քմահաճույքներից

«Մեր բեռնափոխադրողները կոնկրետ խնդիր ունեն պաշտպանվելու: Հիմա չենք կարողանում դիմել որեւէ ատյանի, չենք կարողանում հղում անել որեւէ կոնվենցիայի, որպեսզի կարողանանք բեռնափոխադրողների շահերը պաշտպանել»,-այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով լսումների ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մելտրանս» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Սամվել Մելիքյանը: Գործարարը, տարիներ ի վեր,

«Կարող ենք պայքարել հայոց լեզվի ոչնչացման դեմ». Միքայել Նշանյան

«Միջոցառումների շրջանում, որպես շարունակություն 2 նպատակ ենք հետապնդում` նախ եւ առաջ փորձի փոխանակման միջոցով ցույց տալ, թե թվայնացումը որքան կարող է կարեւոր լինել գրքի հրատարակման գործում, եւ հայ մտքի զարգացման գործում»,- այսօր «Գրության, ընթերցանության և տպագրության նոր կիրառությունը թվային դարաշրջանում» թեմայով կլոր սեղանի շուրջ ծավալած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով

«Իսկ ու՞ր մնացին մեր ավանդույթները». Դեռահասները՝ աղջիկների առաջինը սեր խոստովանելու մասին

Սիրահարված մարդկանց ուղեղները տարբերվում են սովորական մարդկանց ուղեղից: Փաստում են Լոնդոնի գիտնականները: Վերջիններս հետազոտություններ են անցկացրել ու պարզել, որ ռոմանտիկ մտքերով տարված մարդկիկ ցուցաբերում են պասիվություն: Դա բացատրում են սիրահարվածության ժամանակահատվածում մարդկանց օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական տեղաշարժերով: Նշենք, որ այս ընթացքում շատերի մոտ առաջանում են նաև խենթություններ անելու ցանկություն: Սիրահարվածությունից սեր մի քայլ է: Սակայն

Նորայր Մեհրաբյան. Կուզենայի իմ թատրոնն ու բեմն ունենալ

  Դեկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը` նվիրված անսամբլի ստեղծման 25-ամյակին: Aravot.am-ի հետ զրույցում անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը հայտնեց, որ մենահամերգի ընթացքում կցուցադրվեն համույթի ոսկե ֆոնդում պահպանվող պարերը. «Ամպագոռգոռ չհնչի, բայց շուրջ 100 գործ ունենք բեմադրած, մեծամասնությունը իմ բեմադրություններն

ՊՆ նախարարին առընթեր հասարակական խորհուրդը զգուշացնում է խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետևողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երևույթները չեզոքացնելու,

Ինչպե՞ս բռնաբարեց, որ կուսաթաղանթը չվնասեց

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Ա.Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է Գոռ Կիրակոսյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այսօրվա դռնբաց դատական նիստը հետաձգվեց, եւ այն կշարունակվի դեկտեմբերի 21-ին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի դատավճռով Գոռ Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել էր հանդիպում` քննարկելու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ այս քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները եւ բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ օպտիմալ առաջարկները կներառվեն նախագծերում: «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում» ԱՄՆ ՄԶԳ

Ո՞ր գույներով զարդարել տոնածառը և ո՞րն է այս Ամանորի տարբերանշանը

Ամանորին հաշված օրեր են մնացել, սպասված օձին պետք է դիմավորել զարդարանքներով ու մեծ ուրախությամբ, իսկ զարդարանքների ամենակարևոր տեղում իհարկե ամանորյա եղևնին է, որում պետք է գերակշռի մոխրագույնը: Տոնածառի խաղալիքներից էլ նորաձև են թռչունների պատկերները, զանգակները, մրգերը, թզուկները և փոքրիկ տնակները։ РИА Новости-ն գրում է. «Համաձայն նորաձևության վերջին միտումների՝ տոնածառի վրա պետք է լինեն երկնագույնի, սպիտակի

Ալիկ Սարգսյանը հավատում է Գագիկ Ծառուկյանի ապագային

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ Սերժ Սարգսյանի խորհրդականն է, չի ընդունում Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մեղադրանքները, որոնցով վերջինս նրան մեղադրում է պետական գումարները յուրացնելու և «Արտաշատ» ռեստորանը կառուցելու մեջ: Ալիկ Սարգսյանը նաև ճիշտ է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը և կարծում է, որ նա իրենց հետ միասին կկանգնի Սերժ Սարգսյանի կողքին: «Առաջին

ՀՀԿ-ն նպատակահարմար չի համարում ԲՀԿ-ին իր համագումարին հրավիրելը

«Ինչքանով ես տեղյակ եմ, մինչ այս պահը ԲՀԿ-ին հրավեր չի ուղարկվել»,- 168.am-ին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թե ո՞րն է նախկին կոալիցիոն գործընկերոջը չհրավիրելու պատճառը, Է.Շարմազանովը չմանրամասնեց: «Նպատակահարմար չենք գտել»,- հակիրճ ձևակերպեց ՀՀԿ խոսնակը: Հարցին, թե հնարավո՞ր է, այնուամենայնիվ, մինչև դեկտեմբերի 15-ը հրավեր ուղարկվի, Է.Շարմազանովն ասաց, թե տեղյակ չէ, բայց նաև շեշտեց այն փաստը, որ առայժմ

«Տոնական մթնոլորտը կապահովվի հատկապես Երեւանի կենտրոնում». Արամ Սուքիասյան

«Քաղաքապետարանը ամանորյա մշակութային ծրագրի համար 14 մլն դրամ է հատկացրել: Բովանդակային առումով այս տարի ավելի հետաքրքիր ելեւէջներ ու մոտեցումներ կլինեն, որոնք կզարմացնեն Երեւանի բնակիչներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա պնդմամբ՝ դեկտեմբերի 20-ին տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Տոնական մթնոլորտը կապահովվի հատկապես Երեւանի կենտրոնում: Բեմահարթակներ կտեղադրվեն Ազատության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031