Օրվա լրահոսը
Տղան և աշունը
Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից: – Տես արդեն աշուն է, տերևները թափվում են, մեկ, երկու, ահա երրորդը, նայիր այս մեկը ինչ գեղեցիկ է, ոսկեգույն, ինչպես է փայլում: – Գիտես Ջիմմի, ես լսել եմ նրանց խոսակցությունը,ասացին, որ դու հեռանում ես: –
Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն Վրաստանում հակակոռուպցիոն պայքարի հաջողության վերաբերյալ
«Պետական ծառայությունների ոլորտում կոռուպցիայի դեպ պայքարի Վրաստանի փորձը հաջողության յուրահատուկ օրինակ է, որի որոշ մասեր կարող են կիրառվել պետական ծառայությունների ոլորտում համատարած կոռուպցիայի նման խնդիրներ ունեցող այլ պետություններում», – ասված է երեքշաբթի օրը Համաշխարհային բանկի կողմից հրապարակված հաշվետվությունում: «Վարդերի հեղափոխության ժամանակից՝ 2003 թվականի վերջից, Վրաստանը մեծ հաջողություններ է ունեցել պետական ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի
Ձերբակալված դեկանին ազատ արձակեցին
Հայտնի է, որ կիրակի օրը ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փողոցից ձերբակալել էին Գյումրու մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, Մարմարաշեն գյուղի բնակիչ Արտաշես Մկոյանին: Իրավապահները 70-ամյա փիլիսոփայության դոկտորին կասկածել էին հեռակա բաժնում սովորող ու դասի չհաճախող արմավիրցի ուսանողի հետ գործարքի մեջ մտնելու, քննություններն ու ստուգարքները նշանակելու համար՝ նրանից 150 հազար դրամ պահանջելու
Իսկ դու ինչ-որ բանից դեռ վախենո՞ւմ ես
Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից: Ամբողջ օրը նստած համակարգչի դիմաց մտածում ես, թե ինչպես կարող ես կյանքդ կարգավոել: Մտածում ես, թե ինչպես սկսես վաստակել գումար, որը քեզ կբավականացնի: Մտածում ես, ինչպե՞ս իրականացնել երազանքներդ, և ինչպես հասնել այն աղջկան,
100% համամասնականի շուրջ ԱԺ լսումները` փետրվարի 15-ին
Փետրվարի 15-ին խորհրդարանում տեղի կունենան լսումներ` ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ: Այդ մասին Aravot.am-ին փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդպիսի որոշում ընդունելու մասին խորհրդարանի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Նա հայտարարեց, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների` այդ հարցով լսումներ անցկացնելու առաջարկն ընդունվել
«Հայ կամավորականների համախմբումը» մինչեւ այսօր ՀԱԿ-ից դուրս գալու որոշում չի ընդունել»
Այսօր Aravot.am-ը Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդում «Հայ կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանից խնդրեց պարզաբանել՝ ի վերջո «Հայ կամավորականների համախմբումը» ՀԱԿ-ի անդամ է, թե՝ ոչ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՀԱԿ-ի դաշինքում է նաեւ սույն նախաձեռնությունը, մինչդեռ նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ինչ-ինչ հակասությունների պատճառով վաղուց արդեն ՀԱԿ-ի հետ համատեղ գործունեություն չի ծավալում:
Աղջիկները`առաջին հանդիպման ժամանակ
Մեր հրապարակումներից մեկում խոսել էինք՝ ինչպես են տղաները պատրաստվում առաջին ժամադրությանը: Աղջիկների մասին խոստացել էինք անդրադառնալ: Հիմա էլ կատարում ենք մեր խոստումը: «Մեր հանդիպումը ինձ համար անսպասելի էր, վաղուց ճանաչում էինք միմյանց, բայց չէինք ժամադրվել, ես միշտ ասում էի նրան, որ հեռու մնա ինձնից: Դասից տուն էի գալիս, նա փորձեց ճանապարել ինձ, մի քիչ վիճաբանություն,
Լոռեցիներն ամենաշատն են բաժանվում
Ազգային վիճակագիրների համար ամենամտահոգիչ թեման մնում է ինքնասպանությունների բարձր ցուցանիշը: Ճիշտ է, 2010 թվականի համեմատությամբ՝ ինքնասպանությունների թիվը նախորդ տարի 30-ով նվազել է, այդուհանդերձ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը գտնում է, որ այդ թիվն էլ բարձր է: Այսօր «Հայացք» ակումբում տիկին Կույումջյանը ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակը 2011 թ.-ին: Կ. Կույումջյանի տվյալներով.
Մաիր Մամեդով. «Բաքվում Լեւոն Արոնյանի համար կապահովենք բոլոր պայմանները»
«Tata Steel Chess» շախմատային փառատոնի ավարտից հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանը մտադիր է կրկին հավակնորդների մրցաշար անցկացնելու հայտ ներկայացնել: Այս տեղեկությունը «Extratime.az»-ին տված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Հասկանալի է, որ շոշափվել է նաեւ ենթադրաբար կայանալիք այդ մրցաշարին Լեւոն Արոնյանի մասնակցության թեման: Մամեդովի խոսքերով`այո, Ադրբեջանը հավակնում է այդ մրցաշարի անցկացմանը:
ՀԱԿ անդամ. Կգնանք կտրուկ գործողությունների
ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը կարծում է, որ իշխանություններն ընդունակ են դաժան մեթոդների, կճնշեն ցանկացած ընդվզում: Իսկ եթե ընտրությունները կեղծվեն եւ հասարակությունը կրկին փողոց դուրս գա, ի՞նչ է անելու ՀԱԿ-ը: «Եթե այդ ակտիվությունն այնքան գեներացվի, որ պետք է կտրուկ գործողությունների գնանք, ուրեմն կգնանք»,- ասաց նա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Պաշտոնանկություններ Տավուշի ոստիկանությունում
Հունվարի 31-ին կայացել է ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում հայտարարվել է կադրային փոփոխությունների մասին: ՀՀ ոստիկանապետի հունվարի 30-ի հրամանով աշխատանքից ազատվել են Իջեւանի եւ Բերդի ոստիկանապետեր Անդրանիկ Ազիբեկյանը եւ Սամվել Գալստյանը, Նոյեմբերյանի ոստիկանապետի տեղակալ Շահո Մելքոնյանը եւ Բերդի ոստիկանության քրեական բաժանմունքի պետը: Ոստիկանապետը նաեւ մի շարք բարձրաստիճան ոստիկանների նկատողություններ է հայտարարել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սառած ճանապարհների պատճառով մեքենաներ են բախվել Կապանում
Սյունիքի մարզկենտրոնում այս օրերին բավականին ավելացել են ավտովթարները: Այս անգամ մեքենաների բախման պատճառը սառած ճանապարհներն են եւ ձյան ծածկույթը: Մեքենաների հասցված վնասները տարբեր չափերի են՝ թեթեւ վնասներից մինչեւ 200 հազարը եւ ավելին: ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերության Կապանի գրասենյակը միայն երեկ մեքենաների իրար բախման 12 դեպք է արձանագրել եւ իր ծառայությունները մատուցել: Ապահովագրական ընկերության փորձագետ Ռոբերտ
83-ամյա կնոջը բռնաբարած 26-ամյա երիտասարդը դատապարտվեց 5, 5 տարվա ազատազրկման
Հունվարի 26-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության
Թիվ 95 դպրոցի փոխտնօրեն. Կատակ անելու ժամանակ ընկերոջ ձեռքը կպել է ընկերոջ այտոսկրին
Aravot.am-ը տեղեկացրել է, որ հունվարի 31-ին «ձախ աչքի ակնագեդի ցնցում» ախտորոշմամբ` Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանի աշակերտ Երվանդ Էքմեքջյանը։ Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11: 30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել Երվանդի եւ զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի ու
Ջրբաժան
Այսօր իմ կյանքի շատ կարեւոր օրերից մեկն է, հերթական անգամ կանգնած եմ ջրբաժանի առաջ, մտքերն իրար հերթ չտալով ոտքի տակ են ընկնում, տեսարաններն իրար հերթ չտալով գլորվում են աչքիդ առաջ, մարդիկ իրար հերթ չտալով աղմկում են, ձյան փաթիլներն իրար հերթ չտալով իջնում են ցած: Օրը արագ է եւ ձյունաշատ, օրն ինքն իր ոտքի տակ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին և նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. «Ես և իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ,
ՀՀԿ պատգամավոր. Սամվել Ալեքսանյանը չի լինի մեր ցուցակում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ գործարարությունն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի սրտով է: «Սամվել Ալեքսանյանը գործարար է, ամբողջ աշխարհը գիտի, ու իմ կարծիքով ցուցակում չի լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում իր կուսակցական գործարար պատգամավորի մասին նման կարծիք հայտնեց պարոն Պետրոսյանը: Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանը հիմա էլ է անկուսակցական, ընտրվել է մեծամասնական
Ծառուկյանը ՀՀ նախագահին չի՞ ասել «ոնց կասես» (ձայնագրություն)
Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանին այսօր խնդրեց, այսպես ասած՝ «առաջին ձեռքից» տեղեկություն տալ` կոալիցիոն 3 ուժերի հանդիպման մասին: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե այդ հանդիպման վերջում ԲՀԿ նախագահն ու հանրապետության նախագահն ինչպե՞ս են բաժանվել, Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս, ինչպես հրապարակվել էր մամուլում՝ ասել է Սերժ Սարգսյանին` «ոնց ասեք»: Ըստ Վարդան Բոստանջյանի` «Առանց չափազանցության` նրանք
Պետությունն առանց կրկեսի նույնն է, ինչ թագավորն առանց խեղկատակի
Օրերս Մարզահամերգային համալիրում կայացած Հայոց բանակի 20-ամյակին նվիրված համերգին Գերմանիայից հրավիրված էին նաեւ կրկեսի արտիստներ՝ աճպարարներ, Գինեսի քառակի ռեկորդակիրներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները: Միջազգային մի շարք մրցույթների հաղթողները անցյալ տարի իրենց պարգեւներն ավելացրին եւս մեկով՝ Գերմանիայում կայացած «Սուպեր տաղանդ» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակով: «Առավոտը» հանդիպեց կրկեսային ճանաչված Պետրոսյան ընտանիքի անդամների հետ: Վերջին անգամ Սոսն ու Վիկտորյան
Գավաթի եզրափակիչը՝ Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին նախատեսված ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011-2012թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում: Ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է նաեւ, որ նույն օրը կայանալու է հանրապետության երկրորդ քաղաքի վերանորոգված ստադիոնի հանդիսավոր բացումը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուրախ մտքերը բուժիչ են
Գիտնականների մեկնաբանմամբ՝ հանգիստ, ուրախ մտքերն ու իրադարձություններն օգնում են հիվանդներին իրենց առողջության վերաբերյալ առավել ճիշտ որոշումներ կայացնել. այս մասին գրում է «Daily Mail»-ը: Ըստ աղբյուրի, որոշ հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ քնից արթնանալուց հետո ինչ-որ ուրախ բանի մասին մտածելը բուժիչ նշանակություն ունի, դրա համար էլ խորհուրդ է տրվում, օրինակ, փոքրիկ երեխաների, ջերմ, արեւոտ օրերի, գեղեցիկ
Ցեղասպանագիտությունն այդքա՜ն գրավիչ է շահարկումների համար
Հունվարի 12-ին «Առավոտում» տպագրվեց «Հայաստանցի ցեղասպանագետները որեւէ ներդրում չունե՞ն» վերնագրով լուրը, որը տարվա սկզբին ԱՐՄԱԿԱԴ ցանցով տարածված Խաչիկ Գեւորգյանի հայտարարության վերաշարադրված տարբերակն էր: Խ. Գեւորգյանը ցեղասպանագիտական հարցերին նվիրված երկու ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային պարբերականներում հայաստանցի մասնագետների հրապարակումների բացակայությունը փորձում էր ներկայացնել որպես ահագնացող վիճակ հայրենական ցեղասպանագիտության մեջ ու տարակուսում՝ «որպես հարկատու, թե ո՞ւր եւ հատկապես
Հրանուշ տատը Հրանտ Մաթեւոսյանի հերոսին է մարմնավորել
Չնայած՝ Մաթեւոսյանից մի տող անգամ չի կարդացել Լոռու մարզի Մոտկորի տարածաշրջանի Ահնիձոր գյուղի յուրաքանչյուր բնակիչ կամ Հրանտ Մաթեւոսյանի գրական կերպարն է, կամ համանուն գեղարվեստական ֆիլմում էպիզոդիկ դերակատար: 71-ամյա Հրանուշ Ղազարյանն էլ «Տերը» ֆիլմում մարմնավորել է իր համագյուղացու ամուսնության պատմությունը, սակայն, ժամանակ չունենալու պատճառով, Մաթեւոսյանից մի տող անգամ չի կարդացել: «Ես Հրանտ չեմ կարդացել, ծանոթ չեմ
Կուսուցանեն նաեւ «Նոտարական էթիկա»
Հունվարի 27-ից ՀՀ արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան՝ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը» սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: 3 ամիսներին կդասավանդվեն «Նոտարական էթիկան», «Նոտարական գործունեության եւ նոտարի իրավական դրության առանձնահատկությունները», «Նոտարիատի վերաբերյալ օրենսդրությունը», «Վարչական օրենսդրությունը», «Քրեական օրենսդրությունը»: Ուսուցման ավարտից հետո
Մկրատով հարվածել է մեջքին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց անչափահաս Արմեն Ադյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Անչափահասը մեղադրվում է Նալբանդյան-50 շենքի բակում Գեւորգ Լազարովի եւ նրա ընկերների հետ վեճի բռնվելու, ապա իր մոտ եղած մկրատով (ըստ մեղադրանքի կողմի) Լազարովին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Արմեն Ադյանի նկատմամբ խափանման միջոց
Կազմակերպությունը՝ դատարանի դեմ
Դատավորը չգիտի՝ որոնք են հանրային նշանակության կազմակերպությունները Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ. դեկտեմբերին «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, քանի որ վերջիններս խախտել էին ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը: Սակայն 2012թ. հունվարի 23-ին եւ 26-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի եւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դեմ ԻԱԿ-ի հայցերի ընդունումը այն
Խաղասրահ չէ՝ խաղահրապարակ է
Բակերն այնքան են լցվել օրինական ու անօրինական կառույցներով, որ բնակիչները ամեն ազատ թիզը պահելու համար պատրաստ են ակտիվ պայքար մղել: Երեկ «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Աբովյան փողոցի 19 եւ 21 շենքերի բնակիչները՝ հայտնելով, որ իրենց բակում արդեն մի քանի օր է՝ ակտիվ շինարարություն է իրականացվում: Բնակիչները մտավախություն ունեն, որ բակի հաշվին հերթական օբյեկտն է վեր
Վարդան Բոստանջյան. «Օսկանյանը փնտրտուքի մեջ է, կարող է մտնի Հանրապետական»
Այսոր «Հենարան» ակումբում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերադարձի մասին: Վերջինս նշել էր, որ հնարավոր է վերադառնա քաղաքական դաշտ ու մտնի ԲՀԿ, ուստի հարցին` դա ինչպե՞ս կանդրադառնա ձեր կուսակցության վրա` պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Օսկանյանը Հայաստանի Հանրապետության համար պրոֆեսիոնալ անձնավորություն է, որը պետական, քաղաքական գործունեության տարբեր դաշտերում եղել է: Հիմա եթե
«Տղա ջան, շատ շուտ կհիասթափվես»
«Ոչ թե «լեզու չգտա», այլ ՕԵԿ-ի հետ իմ տղան էր փորձում: Իր ընկերները այդ կուսակցության անդամ են: Ես էլ ասեցի՝ տղա ջան, շատ շուտ կհիասթափվես, որովհետեւ քաղաքականությունը չի պարունակում ազնվություն: Դու ջահել տղա ես, չես կարա: Ինքը փորձեց հարաբերությունների մեջ մտնել ու կարճ ժամանակ հետո հիասթափվեց, ասեց, որ ես ճիշտ էի նկատել»,- «Առավոտի» հարցին՝ մի
Հակոբ Հակոբյանը «կռիշի տակի» տղա չէ
Նախկին պատգամավոր, էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով – Վերջին շրջանում բանակցում էիք Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. արդյունք տվեցի՞ն այդ բանակցությունները: – Համամասնական ցուցակի վերաբերյալ որեւիցե մարդկանց հետ որեւիցե քննարկում ես չեմ անցկացրել: – Իսկ մեծամասնական կարգով առաջադրվելո՞ւ եք: – Մեծամասնական կարգով առաջադրվելու եմ: – ՀՀԿ-ի հետ համաձայնեցրե՞լ եք: Օրինակ՝ անցած ընտրություններում ՀՀԿ-ն