Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են մեքենաներ

Հոկտեմբեր 11,2012 10:43

 Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 125 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, արձագանքման խմբերը և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մանանդ» տաքսի ծառայությա­նը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի L3189 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Սամվել Վարդանյան), «Մերսեդես» մակնիշի 71 RV 007 պ/հ (վարորդ` 1972 թ. ծնված Էդգար Մարտիրոսյան) ավտոմեքենաները և «ԿամԱԶ» մակնիշի 493 ՍԼ 28 պ/հ (վարորդ` 1963 թ. ծնված  Մրազ Միրզո­յան) բեռնատարը:

Պատահարի հետևանքով «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Վարդանյանը տեղում զոհվել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031