Օրվա լրահոսը
«Հ1-ի եթերում առեւտրային գովազդի 1 րոպեի առավելագույն գինը 120 հազար դրամ է»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ մի քանի հանձնաժողովերի նախագահներին էր ուղարկել Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի եթերում գովազդային հաղորդումների ծավալների եւ գովազդի զետեղման քաղաքականության ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրման հաշվետվությունը[1], որում Ազգային Ժողովին է ներկայացվել նաեւ իրադրության բարեփոխման առաջարկություններ ու լուծումներ: Ավելի ուշ` հոկտեմբերի 31-ին ակումբը նամակով դիմել էր Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցե ունեցող 75 պատգամավորներին,
Այսօր ռինգ կմտնի Հայաստանի երեք բռնցքամարտիկ
Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնությունում մեկնարկային փուլը հաղթահարած բռնցքամարտիկներն այսօր երկրորդ մենամարտերը պիտի անցկացնեն: Առավոտյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչ, 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդիպելու է հունգարացի Իշտվան Լակատոսի հետ, իսկ 64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանի մրցակիցը լինելու է լիտվացի Էվալդաս Պետրաուսկասը: Մեր հանրապետության եւս մի ներկայացուցիչ՝ Նարեկ Աբգարյանը (52 կգ) երեկոյան ուժերը
Հատված ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Ընդդիմության «քրոնիկ» մտահոգություններից մեկն էլ այն է, որ տեղական հեղինակությունները բռնությամբ խոչընդոտում են վստահված անձանց եւ դիտորդներին օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։ -Իսկ որեւէ մեկը փորձե՞լ է վերլուծել առօրյա կյանքում տեղի ունեցող միջադեպերի վիճակագրությունը՝ քանի մարդ քանիսին վիրավորեց, քանիսը խուլիգանական արարք գործեց, դիմացինին
Պեկինում այսօր մեկնարկում է «Համաշխարհային մտավոր խաղերը»
Աշխարհի 16-ական առաջատար կին եւ տղամարդ գրոսմայստերներ այսօր Չինաստանի մայրաքաղաքում պայքարն են սկսում «Համաշխարհային մտավոր խաղերում»: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ տղամարդկանց մրցաշարում մեկ մասնակցի փոփոխություն է եղել. բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովին փոխարինել է Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստներից Լորան Ֆրեսինեն: Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը հանդիպելու է ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի, իսկ կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը՝ Ալեքսանդրա Կոստենյուկի (Ռուսաստան)
Գյումու քաղաքապետն անակնկալ այցելություն կատարեց տնակային ավաններ և բնակարան նվիրեց 14 անձից բաղկացած ընտանիքին
Ժամանակավոր կացարաններում և սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ անակնկալ այցելություններ կատարեց «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների: Գյումրու համայնքապետը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ
Այլընտրանքային ուժի այլընտրանքը
Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելու և այլ թեկնածուի չսատարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի որոշումը քաղաքական և հասարակական շրջանակներում հայտնվել է քննադատությունների թիրախում: Շատերը ԲՀԿ այս որոշումը համեմատում են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որոշման հետ, երբ 2008թ. փետրվարի 29-ին նա սեղմեց Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը: Սակայն այդ գնահատականը միանշանակ չէ: Որ ԲՀԿ որոշումը առնվազն
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը
Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ ծրագրերը լինելու
Սերժ Սարգսյանը կատարել է միայն չեղած խոստումը
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի խոստացած փոփոխոթյունները ցանկացած քաղաքացու համար կդառնան տեսանելի։ «ՉԻ»- Ստացվում է, որ այդ փոփոխությունները հիմա է՛լ կան, պարզապես տեսանելի չեն։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչեր էր խոստացել Սերժ Սարգսյանը հինգ տարի աոաջ։ Օրինակ՝ խոստացել էր, որ 2012-ին (այսինքն՝ հիմա) աղքատության մակարդակը կլինի 14 տոկոս, բայց
Շարմազանով. «ԲՀԿ-ի որոշումը Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների վրա շոկային ազդեցություն ունեցավ»
Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ հարցազրույցից: -«Բարգավաճ Հայաստանի» որոշումը քաղաքական նոր կացություն է ստեղծել. ի՞նչ տեղաշարժեր կարող են հետեւել դրան, եթե նկատի ունենանք, որ Գագիկ Ծառուկյանի որոշմանն անհամբերությամբ սպասում էին ընդդիմադիր հատվածի որոշ ուժեր՝ անգամ դրանով պայմանավորելով սեփական քայլերը: -Մի բան փաստ է` ԲՀԿ-ի որոշումը Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների
Հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ` 2014թ-ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է
Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքն ուղարկվել է դատարան
Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստներն ու փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ դատարան են ուղարկել իրենց վճռաբեկ բողոքը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, նոյեմբերի 13-ին, անփոփոխ էր թողել Կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը։ Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանր հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս
Նիկոլ Փաշինյան. «Էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք»
Հատված ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից: – Ամիսներ, տարիներ շարունակ մենք Ազատության հրապարակում ունեցել ենք անխոնջ և էմոցիոնալ Նիկոլ Փաշինյան, որն այսօր ԱԺ–ում է փոքր–ինչ կերպարանափոխված վիճակով։ – Ո՞վ է ասում, որ ինձ մոտ փոփոխություն կա։ – Ինքս եմ նկատում։ Իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակահատվածում դարձել է բավականին զուսպ, ավելի խոհեմ, պահպանելով սուր և
Նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող Աղազարյանը հաճույքով կպաշտպաներ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանը «Նոյյան տապան» ակումբում այսօր համառոտ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Ըստ նրա, իր նախագահ դառնալուց հետո վերացնելու է մեծամասնական ընտրակարգը: «Պատգամավորները պետք է ընտրվեն համամասնական ընտրակարգով ու նրանց թիվը Ազգային ժողովում պետք է կրճատվի, հասնի 71-91-ի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց թեկնածուն: Նախընտրական ծրագրում նա կարեւորել է սփյուռքի դերը եւ կարծում է՝ օրենսդրական
Գառնիկ Իսագուլյան. Ծառուկյանը պատրաստ չէր զոհողության
Հատված ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից: – Պարոն Իսագուլյան, ի՞նչ եք կարծում, Գ. Ծառուկյանը չէ՞ր ուզում նախագահ դառնալ, որ հրաժարվեց առաջադրվել։ – Դժվար է ասել։ Պետք է անկեղծ լինել՝ արձանագրելու, որ հասարակության մեծամասնության մոտ առկա է երկրում արդարության նկատմամբ հավատի պակաս, ծանր է հասարակության մի ստվար հատվածի սոցիալական վիճակը։ Այս ամենն
6 զինվորների սպանության գործի նյութերը կտրամադրվեն
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արման Խաչատրյանի նախագահությամբ այսօր լսվեց 2010թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունիի մարտական դիրքերում հրազենային վնասվածքներից սպանված 6 զինվորների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի, սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի մոր՝ Սվետլանա Կարապետյանի եւ սպանված զինծառայող Ռոբերտ Հովհաննիսյանի հոր բողոքը: Նրանք բողոքարկում էին պաշտպանության նախարարության հատկապես կարեւորագույն գործերով
ՀԱԿ-ում երևի թե հստակ հասկանում են, որ 2013-ի գնացքը գնացել է վաղուց
Եթե մինչ Գագիկ Ծառուկյանի որոշումը բոլորը սպասում էին, թե ինչ են որոշելու նա և Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա Ծառուկյանի որոշման հրապարակումից հետո մնաց միայն Տեր-Պետրոսյանի որոշման հարցը, որպես նախագահի ընտրության գործընթացի առանցքային հարցերից մեկը: Կմասնակցի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր միայն երևի թե ՀԱԿ-ի, այսպես ասած, ֆանատներն են ի զորու պնդել, որ Տեր-Պետրոսյանը մասնակցելու
ՀԱԿ քաղխորհրդի անդամն առաջարկում է քննարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու եւ ՀԱԿ համակարգող նշանակելու համար
Բ Ա Ց Կ Ո Չ – Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն հռչակագրային ՀԱԿ-ի վերահամախմբման մասին Հարգելի գործընկերներ, ՀՀԿ-ԲՀԿական «ավազակաիշխանությունը», Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի գլխավորությամբ, նորից լուրջ հայտ է ներկայացրել վերարտադրման համար, ինչում իր հսկայական ավանդն ունի ՀՀ Առաջին նախագահը: Անկախ պատճառներից՝ չկարողացավ, խաբվեց, բարեգործվեց և այլն, վերջինս պատասխանատվություն
Իշխանության պատրաստած ամանորյա նվերը՝գազի գնի թանկացման տեսքով
Եվ այսպես՝ գալիք նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտն առավելագույնս վնասազերծված է, անցանկալի անակնկալների հավանականությունը հասցված է նվազագույնի, եւ, հետեւաբար, Սերժ Սարգսյանն այլեւս ավելորդ սեթեւեթանքների կարիքը չունի։ Ուստի եւ արդեն ժամանակն է դադարել մուկն ու կատու խաղալը եւ պարզ տեքստով բնակչությանը մատուցել իշխանության պատրաստած ամանորյա նվերը՝գազի գնի թանկացման տեսքով։ Ինչը եւ երեկ արեց ՀՀ էներգետիկայի եւ
Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեւում է, որոշել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետքերով գնալ
Բարգավաճի որոշման հրապարակումից հետո լրատվամիջոցներում եւ հանրության շրջանում գերիշխող կարծիքն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ առաջիկա նախագահական ընտրություններում միակ այլընտրանքը կարող է լինել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե վերջինս չառաջադրվի, ապա ընտրությունների ելքն արդեն այսօր կարելի է ազդարարել Սերժ Սարգսյանի «ընտրությամբ»։ Թե դրան ինչ կարող է հաջորդել, թերեւս, ՀՀ որեւէ քաղաքացու համար քննարկելի
Արմեն Սիմոնյանը հաղթեց առաջին ռաունդում
Կալինինգրադում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ +91 կիլոգրամ քաշային Արմեն Սիմոնյանը երեկ իր մեկնարկային մենամարտն ավարտել է առաջին ռաունդում՝ առավելության հասնելով հունգարացի Գաբոր Օրբանի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների գնա առանց իրական այլընտրանքի
Արդյոք ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի նախագահի թեկնածու կամ պետք է արդյոք, որ առաջադրվի։ Հարցը ունի երկու չափում՝ ռոմանտիկ ու պրագմատիկ, եւ չափումներից յուրաքանչյուրը պատասխանի իր տարբերակն է թելադրում։ Պրագմատիզմի տրամաբանությունը թելադրում է հենվել ճշգրիտ հաշվարկներին, եւ նախ հաշվարկել նախագահի թեկնածու առաջադրվելու արդյունքի նվազագույն- անհրաժեշտ շեմը։ 2008 թվականի ընտրություններից հետո
Հայաստանում ոչ միայն ժողովուրդն է անպաշտպան, այլ նաեւ օլիգարխիան
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը մի հետաքրքիր բացահայտում է անում. Հայաստանում ոչ միայն ժողովուրդն է անպաշտպան, այլ նաեւ օլիգարխիան։ Որ ժողովուրդն անպաշտպան է ու ստրկացված, դա կարող է վտանգավոր չլինել ռեժիմի համար, բայց երբ օլիգարխիան է հայտնվում նմանատիպ իրավիճակում, դա ռեժիմի փլուզում է նշանակում։ Գագիկ Ծառուկյանը համարվում է Հայաստանի օլիգարխիկ հենասյուներից մեկը, եթե ոչ՝ առանցքայինը։ Նրա հայտարարությունն
Բնական գազին օդ խառնելը «ֆանտաստիկայի» ժանրի՞ց է
Ռուսական «Գազէքսպորտ» ընկերության հետ կնքված պայմանագրում նշված է, որ ներմուծվող գազի ջերմատվությունը 1 խ/մ գազի համար 7900 կիլոկալորիայից պակաս չպետք է լինի: Ավելի բարձր կալորիականություն ունեցող գազի համար խոշոր սպառողները վճարում են ավելի բարձր սակագին, որը հաշվարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Երկրի հարավում, որտեղ իրանական գազ է օգտագործվում, որպես կանոն, գազի կալորիականությունը հասնում
ՀԱԿ անդամը համոզմունք ունի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը
«Ամեն ինչ արեցին, որպեսզի ռեժիմը վերարտադրվի, եւ հիմա, մինչեւ չլինի հզոր ընդդիմադիր ուժ՝ աջերը, ձախերը, ազատականները, բոլորը չհամախմբվեն, ոչինչ հնարավոր չէ փոխել»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Նրա կարծիքով, Կոնգրեսն ուներ այդ հնարավորությունը, բայց չարեց՝ «ինչ-որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով»։ Նկատի ունենալով ԲՀԿ-ի հետ համագործակցությունը՝ «արդյունքում մի մասը
РИА Новости. «Մոսկվայում քրեական գործ է հարուցվել հայկական թղթադրամներ կեղծելու համար»
Մոսկվայում հանցավոր խմբի հինգ անդամների նկատմամաբ քրեական գործ է հարուցվել, նրանք մեղադրվում են եվրո, հայկական, ուկրաինական և ռուսական թղթադրամներ կեղծելու մեջ, հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական վարչությունից: Գրում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը: «Օպերատիվ որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի (հազարանոց և հինգ հազարանոց թղթադրամներին
Regnum. «Ալթայի հայ համայնքը կողմ է Պուտինի ներգաղթին և ռուսաց լեզվին վերաբերող նախաձեռնություններին»
«Ես հավանություն եմ տալիս այն մտքերին, որոնք արտահայտել է Վլադիմիր Պուտինը իր հայտարարության մեջ: Առաջին հեթին այն, որ ռուսաց լեզուն պետք է լինի գլխավորը, քանի որ մենք մեր այլազգի գործընկերների հետ ռուսերեն ենք շփվում: Հաճելիորեն զարմացրեց ԱՊՀ երկների ռուսերեն դասավանդվող դպրոցներին աջակցելու մասին հայտարարությունը», – Հայտնել է Ալթայ երկրամասի Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գարիկ Գևորգյանը:
«Ամենայն հայոց սոխակի» տունը` ավերված. ստորագրահավաք` Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար
Հին, փոշոտ գրադարակներ, իրար վրա դարսված հարյուրավոր գրքեր, խաչեր, կոտրված և անկյուն նետված աթոռներ, կենցաղային իրեր, կիսաքանդ առաստաղ և խոնավացած, ճաքած պատերին Լուսինե Զաքարյանի՝ շրջանակի մեջ առնված լուսանկարներ: Այսպիսին է այժմ հայ հոգևոր երգերի, տաղերի, Կոմիտասի երգերի հայտնի երգչուհի «Ամենայն հայոց սոխակ» Լուսինե Զաքարյանի բնակարանը, որտեղ նա ապրել է ամուսնու՝ հայտնի շարականագետ, հասարակական գործիչ և
BBC. «Հայազգի լուսանկարիչը պատմում է, թե ինչպես էր պետք հաղթել ԽՍՀՄ-ին»
Լեգենդար լուսանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, նրան անվանում են «Ստամբուլի լուսանկարիչ»: Գրում է «Բի Բի ՍԻ»-ն թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին՝ նշելով, որ Նոբելյան մրցանակիր Օրհան Փամուկի «Ստամբուլ» վեպը նրա նկարներով է պատկերազրդված: Հրապարակման հեղինակը գրում է, որ 70-ականներին Գյուլերը բազմաթիվ հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծել, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի,
Նարեկ Բեգլարյանը տեղափոխվեց «Գանձասար»
27-ամյա հարձակվող Նարեկ Բեգլարյանը «6 ամիս + 1 տարի» ժամանակով պայմանագիր է կնքել Կապանի «Գանձասար» թիմի հետ: Այս մասին տեղեկացանք Նարեկի հարազատներից: Նարեկը 2005թվականից հանդես էր գալիս Երեւանի «Միկա» ֆուտբոլային թիմի կազմում: 2012թ. հունվարից նա վարձակալական հիմունքներով տեղափոխվել էր Սլովակիայի «Տատրան» թիմ: Վարձակալության ժամկետի ավարտից հետո՝ հունիսին վերադարձել էր «Միկա»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































