Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսսիի թիկնապահը ժամանակին 500 բանկ է թալանել

Հոկտեմբեր 11,2012 11:23

 Նախկին հանցագործ Դանիել Ռոխոն մի քանի տարի աշխատել է «Բարսելոնայի» անվտանգության ծառայությունում եւ համարվել է Լիոնել Մեսսիի թիկնապահներից մեկը:
Ռոխոն, որ նախկինում 500 բանկ է թալանել եւ 15 տարեկանից գտնվել է հանցագործ աշխարհում, 1997 թվականին որոշել է ուղղվել եւ սկսել աշխատել ֆուտբոլում: 2006-ին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը նրան ընդունել է «Բարսելոնա», որտեղ Ռոխոյի պարտականությունը գիշերային ակումբներում հարբած ֆուտբոլիստներին տուն հասցնելն է եղել, որպեսզի նրանք այդ վիճակում չնստեն ղեկի առջեւ: «Մի անգամ ինձ ուղարկեցին Մեսսիին մարզումից հետո ուղեկցելու, – լրատվամիջոցներին պատմել է Ռոխոն: – Այն ժամանակ նա ամաչկոտ տղա էր: Ճաշին ես նրան պատմում էի իմ «հարուստ անցյալի» մասին, սակայն նա զրույցին չէր մասնակցում, որովհետեւ առանձնապես ասելիք էլ չուներ: Այն ժամանակ նրա համար միայն մարզումներն էին ու խաղերը: Հիմա է, որ ակումբում նրան աղջիկների հետ հանդիպել են թույլատրում: Հիմա է նա սկսել հասկանալ, թե ինչ է իսկական կյանքը»:
Դանիել Ռոխոն արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում «Բարսելոնայում»:  Նրա խոսքերով, ինքը անցած տարի վերջին անգամ ներկա է եղել ակումբի խաղին, որից հետո Մեսսիի հետ ընթրել են եւ ֆուտբոլիստն է իրեն մեքենայով տուն հասցրել:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031