Օրվա լրահոսը

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվել Հրայր Զորյանը

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Նշենք, որ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի 15-րդ հոդվածով` 7 օրյա ժամկետում պետք է կատարվեր արտամրցութային նշանակում` վարչության ներսի պետական ծառայողներից: Հակառակ դեպքում`  դրսից մարդ բերելու համար այդ ժամկետը լրանալուն

Ինչո՞ւ է Ժառանգությունը» մեծամասնականով թեկնածուներ առաջադրում, եթե համամասնականի կողմնակից է

Հատված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից – «Ժառանգությունը» չի՞ բացառում ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով մասնակցությունն ընտրություններին։   – Ես համոզված եմ, որ «Ժառանգությունը», բացի համամասնական ցուցակից, պետք է իր թեկնածուներն ունենա մեծամասնականով։ – Եթե անհրաժեշտ եք համարում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը եւ վաղուց, ինչո՞ւ եք թեկնածուներ առաջադրում մեծամասնականում: – Տրամաբանական հարց է։

Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո ավելացե՞լ է աղքատությունը եւ արտագաղթը

Հատված ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցից – Ինչո՞ւ ՀՅԴ–ն ժամանակին չկարողացավ օգտվել նախարարական պորտֆելների իր «մենաշնորհից» – Երբ 2003-2008 թվականներին ՀՅԴ-ն գործում էր հիմնականում սոցիալական ոլորտում, այդ ընթացքում երկրում աղքատության ցուցանիշը կազմում էր 26%, որը կոալիցիայից մեր դուրս գալուց հետո դարձավ 56%: Խոսենք այլ ցուցանիշներից։ 2009-ից հետո, երբ դուրս

Ռազմիկ Զոհրաբյան. «Կոալիցիան քաղաքական եղբայրություն է»

 Հատված Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցից  -Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ կա՞ լուրջ լարվածություն:     -Անցած չորս տարիներին մենք շատ արդյունավետ համագործակցել ենք: Բայց մեր կոալիցիայում նաեւ տարաձայնություններ են լինում, ինչպես դա լինում է ցանկացած ընտանիքում, երեք հարազատ եղբայրների միջեւ: Կոալիցիան նույն քաղաքական եղբայրությունն է, եւ եղբայրը եղբորը միշտ

Գիսանե Պալյան. «Մեղմ ասած, հիասթափված եմ մեր քաղաքական դաշտից»

Հատվածներ երաժիշտ, կոմպոզիտոր, «Էմփիրեյ» խմբի ստեղնահար Գիսանե Պալյանի հետ հարցազրույցից:  – Գիսանե, նախընտրական շրջանում մենք տեսնում ենք, թե ինչ ծառայություններ են մատուցում շոու–բիզնեսի ներկայացուցիչները։ Ռոք խմբերը կարծես թե անմասն են մնում այս ամենից, չնայած վարչապետը բազմիս հայտարարել է, որ ինքը ռոքի սիրահար է։ Արդյոք Ձեզ առաջարկ արե՞լ են նախընտրական քարոզարշավին մասնակցելու։ – Ճիշտն ասած, ոչ

Լիոնել Մեսսին՝ ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ

«Sport Illustrated» հեղինակավոր հանդեսի վարկածով «Բարսելոնայի» հարձակվող  Լիոնել Մեսսին ճանաչվել է ֆուտբոլի ամբողջ պատմության լավագույն ֆուտբոլիստ՝  առաջ անցնելով Դիեգո Մարադոնայից, Յոհան Կրոյֆից, անգամ՝ ֆուտբոլի արքա  Պելեից: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ ֆուտբոլային լեգենդներ Ֆրանց  Բեկենբաուերը, Լեւ Յաշինը, Միշել Պլատինին, Բոբի Մուրը, Զինեդին Զիդանը,  Ֆերենց Պուշկաշը: Իսկ ներկայիս եւ ոչ հետու անցյալի աստղերից այսօրվա  սերունդին

ԲՀԿ ջահելներին չեն ճնշում: Այս անգամ սուտ էր

 Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՊՊԾ աշխատակիցներն անցնող երկու օրերին կանգնեցրել են ԲՀԿ-ական մի քանի երիտասարդների ավտոմեքենաները, տակնուվրա արել, քանդել նստարանները, դատարկել բեռնախցիկն ու այնտեղ զենք, զինամթերք եւ թմրանյութ որոնել: Այս մասին պատգամավորն ասաց «Ժամանակի» հետ զրույցում: «Մենք նման տեղեկատվություն չունենք: Եթե նման բան լիներ, գոնե երիտթեւի

«Նոյյան տապանի» համար հանրային գերակա շահ ճանաչեք գեներալների տների տարածքը

Երբ Քոչարյանն ու իր թայֆան Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու մի մասը ոչնչացրին «Գոլդեն Փելիս» հյուրանոց կառուցելու համար, դա բացատրվեց հայրենասիրական մոտիվներով. իբր զարգացնում են երկրի տնտեսությունը, խթանում են զբոսաշրջությունը: Հիմա էլ ինչ-որ մարդիկ աչք են դրել «Հաղթանակ» զբոսայգու մեկ ուրիշ հատվածի վրա, ուզում են նորից քանդել կանաչ տարածքը` հերթական հիմար շինությունը կառուցելու համար, ու դա նույնպես

ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգո՞վ է աջակցելու այլ կուսակցությունների ղեկավարների

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից: – Ձեր կարծիքով, ներկայիս ՀՀԿ-ական պատգամավորների քանի՞ տոկոսն է լավ կատարել իր աշխատանքը եւ նոր խորհրդարանում հայտնվելու մեծ շանսեր ունի։   – Դե, կարծում եմ, 60-65 տոկոսը։ – Իսկ ի՞նչ նոր դեմքերի մասին է խոսքը։ – Գիտեք, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի մասին այնքան խոսեցին, որ ոմանք անգամ երազում

Ավտոմեքենաներին հարվածելուց հետո վարորդը դիմել է փախուստի (Տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։00-ի սահմաններում Մազմանյան փողոցի վրա անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված ՎԱԶ 2115 մակնիշի 29ԼՏ684 համարանիշով և ԵՐԱԶ 762 մակնիշի 02ՕՕ913 համարանիշով ավտոմեքենաների։ Ավտոմեքենաներին հարվածելուց հետո վարորդը դիմել է փախուստի։ Այս պահին դեպքի վայր են

Գողություն՝ բոլորի աչքի առաջ

Երեւանի կենտրոնական հատվածներում հնարավոր է հանդիպել նման գովազդային վահանակների. «Գրում ենք ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ, ատենախոսություններ, գիտական թեզեր» եւ այլն։ Ողջ համացանցը հագեցած է նման հայտարարություններով, վճարովի ու անվճար կայքերով, որտեղից կարող են ցանկացողները գողանալ ուզած թեմայի վերաբերյալ պատրաստի նյութը, թարգմանել կամ չթարգմանել, քանի որ հայերեն լեզվով էլ արդեն բազմաթիվ նման կայքեր կան, փոխել թվականն ու

Հատվածներ «Նոյյան տապան» կառուցելու Հանրային խորհրդի Մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի քննարկումից

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ այդ տապանը կառուցելու համար շատ շուտ է, որովհետեւ պետությունը դեռ շատ խնդիրներ ունի լուծելու. «Մարդիկ վագոնների մեջ են ապրում, հացի փող չունեն, լսեք, հիմա դրա ժամանակը չէ, մենք էնքան պրոբլեմներ ունենք հիմա, էդքան մեծ գումարներ ծախսել ինչի՞ համար, որ մի հատ ամերիկացի գա–տեսնի, որ Նոյը Արարատի փեշերի՞ն է

Լավագույնը Սերգեյ Մովսիսյանն է

Ջիբրալթարում ավարտվեց «Trawerdise Cibraltar Chess Festivale» շախմատային  փառատոնի հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որի ուժեղագույնների խմբի հաղթողների  մեջ, սակայն, հայ գրոսմայստերների անունները չկան: Մեր հանրապետությունից  առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը, որը տասը հնարավորից 7,0  միավորով պայքարն ավարտեց 11-րդ տեղում: Նույնքան միավորով 21-րդ  հորիզոնականն զբաղեցրեց Գաբրիել Սարգսյանը, իսկ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես  եկող Վարուժան Հակոբյանը 6,0 միավորով

Այսօր արդեն բոլոր նախանշանները վկայում են անմաքուր մրցակցության եւ մասին

Կարելի է մաքուր ընտրություններից խոսել, ձեւ անել, թե իրենց միակ երազանքը ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալն Է, անգամ կարելի Է երդվել ու «պապայի արեւ» ասել, թե՝ չենք խախտելու Ընտրական օրենսգիրքը, բայց դա դեռ չի նշանակում, թե ընտրությունները նորմալ են անցնելու։ Ավելին՝ այսօր արդեն բոլոր նախանշանները վկայում են անհավասար պայմանների, անմաքուր մրցակցության եւ նախընտրական անօրինականությունների մասին։ Ի

Հրդեհ «Շիրակ» հյուրանոցում. ամբողջովին այրվել է կառավարչի սենյակը

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 2-ին, ժամը 23.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցում ուժեղ ծուխ է առաջացել, կան կասկածներ, որ հնարավոր է նաև տեղի ունենա հրդեհ։ «Շիրակ» հյուրանոց էին ժամանել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մեծ թվով

Բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են

Փետրվարի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ, բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Ախուրյան-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում

ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի բանավեճը իշխանության մասնաբաժնի շուրջ է

«Իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ ԲՀԿ–ՀՀԿ փոխհարաբերությունները, մեծ հաշվով հասարակության, ընտրողի հետ որեւէ կապ չունեն, որովհետեւ խոսքը մի իշխանության մասին է, որը 5 տարի առաջ խորհրդարանական եւ 2008թ. նախագահական կեղծված ընտրություններով դարձել է իշխանություն եւ այսօր իրար մեջ ընդամենը փորձում է բաշխել կամ վերաբաշխել, քիչ ու շատ անել իշխանության իր մասնաբաժինը՝ քվոտաները, ինչը, ըստ

Եթե այգին անբարեկարգ է, չի նշանակում, որ առեւտրի գոտու պետք է վերածվի (Տեսանյութ)

«Մենք ենք քաղաքի տերը» նախաձեռնության անդամները Մաշտոցի այգին պահպանման համար չեն դադարելու պայքարել: «Մաշտոցի այգին պետք է նորից դառնա հանգստի, ոչ թե առեւտրի գոտի»,- կարծում է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը: «Քաղաքապետարանի հիմնավորումը մեզ համար անհիմն է: Իրենց մատնանշած Երեւանի նույն գոտեւորման նախագծով այս տարածքը կանաչ գոտի է: Իրենց հայտարարության մեջ կար նաեւ «Հին Երեւան» նախագծի

Նախընտրական կրքեր Հրազդանում՝ սառնամանիքին

Քարոզարշավը շարունակվում է եղանակային դաժան պայմաններում։ Սասուն Միքայելյանի նախընտրական հանդիպումները տեղի են ունենում բացօթյա, քանի որ, իր խոսքերով, քաղաքի իշխանությունները խոչընդոտում են քարոզարշավն ու չեն տրամադրում փակ դահլիճները, ընտրողների հետ հանդիպում անցկացնելու նպատակով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Արջամկան օրը»

Հիշում եք հայտնի եւ սիրված ֆիլմը` «Արջամկան օրը» (День сурка): Ահա այդ հայտնի արջամուկ Ֆիլը այսօր հայտնել է, որ եւս վեց շաբաթ շարունակվելու է ձմեռը: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայնի» հետեւյալ հոդվածից: Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ: Փանքսաթոնիի Ֆիլ

Շտաբի նիստո՞ւմ էլ ցուցակին չեն անդրադարձել

Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի շտաբի նիստ, որի ընթացքում ՀԱԿ համամասնական ցուցակի կազմավորման վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՀԱԿ-ի շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ հիմնականում քննարկվել են ամսի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին վերաբերվող կազմակերպչական հարցեր: Նելլի Գրիգորյան    

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Կարին» համույթի 10-ամյակին նվիրված համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի «Դարձ յարմատս» խորագրով համերգին` նվիրված համույթի 10-ամյա հոբելյանին: ՀՀ նախագահի մամլո ծառայություն

Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվում է Ադրբեջան ոտք դնել

  Աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստ, Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանն այսօր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, նախագահական խորհրդին եւ ԶԼՄ-ներին պաշտոնապես հայտարարել է, որ բացառվում է իր մասնակցությունը աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարին, եթե այն անցկացվի Ադրբեջանում: Տեղեկացնենք, որ հավակնորդների մրցաշարի կազմակերպման հայտ ներկայացրել են Ադրբեջանն ու Բուլղարիան:

Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց խոշոր հարկատուների ցուցակը

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների ցանկը: Ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2010-ին այդ ցուցակում ընդամենը 5-րդն էր: 2011-ի ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 29 մլրդ 778 մլն դրամի հարկ, իսկ 2010 թվականին վճարել էր 12

Հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոց` Երեւանում

Այսօր  տեղի ունեցավ հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոցի փակումը: Առաջին անգամ Երևանի պետական համալսարանի ռեկտորատի և  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց  հայ-վրացական ուսանողական ձմեռային դպրոց: Ծրագրին, որը կազմակերպվել էր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում էին 80 երիտասարդներ, որից 40-ը Վրաստանի ներկայացուցիչներ էին, իսկ 40-ը`Հայաստանի:  Թբիլիսիի և Ախալցխայի համալսարանները ներկայացնող ուսանողներից բաղկացած պատվիրակության  կազմում կային ուսանողներ, ովքեր ազգությամբ

Ինչո՞ւ են սոցիալական կայքերից օգտվողները գրում լատինատառ

Գրենք հայերեն, գրենք հայատառ. չի կարելի թույլ տալ, որպեսզի տեխնիկան գերիշխի լեզվի վրա, «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ահազանգում է գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը: Այն լեզուն, որով գրում են համացանցում, շատ հեռու է անգամ խոսակցականից, ասում է նա։ Սոցիալական կայքերից օգտվելու և իրավիճակը գնահատելու համար նա բազմաթիվ առիթներ է ունեցել, սակայն, գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում

Մարգար Օհանյան. Վկայի վրա ճնշում է եղել

«Ինձ պարզ է, որ վկայի վրա ճնշում է եղել դիմում գրելու համար: Ում կողմից, չեմ կարող ասել»,-ասաց Մարգար Օհանյանը: Վերջինս հակադրվեց իր պաշտպանին, որը միջնորդեց վկային եւս մի անգամ հրավիրել դատարան պարզելու, թե ի վերջո դատարանում նրա տված վկայությունն է ճիշտ, թե նախաքննական ցուցմունքը: «Պետք չէ նրան հրավիրել»,-ասաց Մարգար Օհանյանը եւ փակեց վկային դատարան հրավիրելու

Պարզաբանում. Վարդգես Գասպարիին չեն քաշքշել

Ակտիվիստ Լալա Ասլիկյանը Aravot.am-ին փոխանցեց, որ կառավարության շենքի բակում այսօր քաշքշուկ չի եղել ու հաստատեց ոստիկանների ասածը, որ ոստիկանները Վարդգես Գասպարիին բերման չեն ենթարկել: Նա ասաց, որ ոչ թե Գասպարիի, այլ իր բջջային հեռախոսն է փորձել վերցնել ինչ-որ անծանոթ երիտասարդ. «Նա անընդհատ Գասպարիի ցուցապաստառի դիմաց էր կանգնում ու չէր լսում մեզ, երբ ասում էինք՝ այն

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031