Օրվա լրահոսը
Երեկ Կալինինգրադում Հայաստանի չորս բռնցքամարտիկներից երեքը հաղթանակ տարան
Կալինինգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների անդրանիկ առաջնության երկրորդ օրը, Հայաստանից պայքարի մեջ ներգրավվել են չորս բռնցքամարտիկներ, որոնցից երեքը պարտության են մատնել մրցակիցներին եւ միայն մեկն է անհաջողության մատնվել: 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը միավորներով զիջել է Էլվին Իսաեւին, Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) միավորների 17-12 առավելությամբ հաղթել է ուկրաինացի Նազար Կուրոտչին, Նարեկ Աբգարյանը (52 կգ)՝
Կուտակվելու են կառավարության գրպանում
Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրվող կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգով հավաքագրվելիք միջոցները ոչ թե ծառայելու են տնտեսության զարգացմանը, այլ լուծելու են կառավարության ընթացիկ խնդիրները։ Կապիտալի շուկայի թերզարգացվածության պայմաններում տարեկան առնվազն Դ25 մլրդ ուղղվելու է պետական պարտատոմսերի շուկա՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրվող կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգով հավաքագրվելիք միջոցների մի մասը առաջին տարիներին ծառայելու է
Վարդգես Գասպարին կրկին պառկեց: Այս անգամ` ՀԱԿ-ի գրասենյակի առջեւ
Այսօր Armversion.am կայքը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, որ ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին, որն իր բողոքն իշխանություններից արտահայտում է «պառկելացույցով», նման ակցիա էր իրականացնում ՀԱԿ գրասենյակի առջեւ: Լրագրողի հարցին, թե ո՞րն է պատճառը` նա չի պատասխանում: Ավելի ուշ Վարդգես Գասպարին «Ֆեյսբուքի» իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Ի տեղեկություն հետաքրքրվողների հայտնում եմ. 1- իմ
«Զատիկը» փակվում է (Տեսանյութ)
«Զատիկ» մակատունը շուտով կփակվի: 19 տարի շարույնակ այս կենտրոնը Երեւանի մուրացիկ և ծնողազուրկ երեխաների միակ տանիքն էր։ «Զատիկ»մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանն ասում է, որ «կառույցը բացվել է մեր ժողովրդի և պետության համար ծանր ժամանակ,երբ եղել էր երկրաշարժ,պատերազմ,շրջափակում և շուրջ բոլորը մուրացիկ և ծնողազուրկ երեխաներ էին»: Մանրամասները կարդացեք այստեղ:
« Ժառանգության» առաջնորդները` Սերժ Սարգսյանի «երևելի ու անպարտելի» թեկնածու լինելու մասին
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 22-ին «Արմենիա» հյուրանոցում տեղի ունենալիք «ժառանգության» համագումարի ժամանակ իր կյանքի ամենապատասխանատու հայտարարությունը կանի. պաշտոնապես կասի, որ իր կենսագրության մեջ առաջին անգամ մտադրված է մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին: Aravot.am –ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի իր ընտրվելու շանսերը պարոն Հովհաննիսյանը, երբ ՀՀԿ-ականները ամեն քայլափոխի
Արթուր Աբրահամ. «Բացի հաղթանակից, այլ բան չեմ ակնկալում»
Դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում 2-րդ միջին քաշային կարգում WBO չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ պետք է անցկացնի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ: Այսօր 32-ամյա Աբրահամը եւ 30-ամյա Բուադլան բաց մարզում են անցկացրել: Իսկ օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայ բռնցքամարտիկը, նշելով, որ չեմպիոնական գոտին պաշտպանելն ավելի դժվար է, քան նվաճելը, որովհետեւ բոլորը քեզ կատաղի
«Որ զինվոր չունի, ինքը մայր չի՞, զինվոր թոռ ունի»
Այսօր բանակում սպանված զինծառայողների մայրերը Aravot.am-ի հետ զրույցում պատմում էին, որ իրենք, տեսնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց դիմումներին չի արձագանքում, դիմել են նաեւ նախագահի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին. «Դիմել ենք 2008-2009-ից սկսած: Մտածեցինք որպես ծնող՝ մեզ կհասկանա, կմիջամտի: Դիմել ենք, պատասխանել է, որ այդ գործերով ինքը չի զբաղվում: Ինչի՞, որովհետեւ ինքը տղա չունի՞: Որ զինվոր
Ազատեք մեզ ձեզանից
Մեր անզուգական երգչուհու` Ֆլորա Մարտիրոսյանի մահը որքան անսպասելի, որքան հանկարծակի ու որքան շանթահարող էր, նրա երեւանյան հոգեհանգստի ու հուղարկավորության արարողության ճղճիմությունը նույնքան սպասելի էր, նույնքան դեժավյուոտ ու մեռնելու աստիճան ամոթալի: Ամեն անգամ, երբ մեր Մեծ Մահերից հետո ստեղծվում են չարաբաստիկ կառավարական հանձնաժողովները, այդ Մեծ Մահերը մի տեսակ արժեզրկվում են: Այո, արժեզրկվում են, որովհետեւ որքան որ
Հարցեր՝ նախագահին. Ինչո՞ւ չի պատժել Յուրա Բադալյանին, ինչո՞ւ է Հայկազ Բաղմանյանին նստեցրել Խաչատուրովի կողքը
«Սերժ Սարգսյանը Բադալյան Յուրային պիտի աշխատանքից հաներ, որվհետեւ ինքը զոհվածի ծնողին անպատվել է, վիրավորել է, հրել է, բրթել է, տեսանյութերն էլ կան, բայց առ այսօր ոչ մի պատասխան չենք ստացել մեր դիմումներին: Երկու դիմում ենք գրել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատմում էին բանակում զոհված զինծառայողների մայրերը, որոնք նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անում: Հիշեցնենք,
Արշավ՝ լուսնի վրա
Արտասահմանյան The Golden Spike ընկերությունը, որը ավիատոմսերի վաճառքով է զբաղվում, աննախադեպ հայտարարություն է արել: Ընկերությունը որոշել է շուկայում իր հետ մրցող ընկերություններին հետին պլան մղել իր նոր առաջարկով. The Golden Spike-ը լուսնի վրա զբոսաշրջիկների համար արշավ է կազմակերպում Աննախադեպ արշավը սակայն բավականին թանկ է արժենալու, մեկ հոգու համար հարկավոր կլինի վճարել 1.5 միլիարդ ամերիկյան դոլար: Լիկա
«Լիքը չղջիկ ու քոռ բու է լցվել» (Տեսանյութ)
Բանաստեղծ Վազգեն Ուշին պատրաստվում է դիմավորել իր կյանքի 80-րդ ամանորը: Բանաստեղծություններ գրել է վաղ տարիքից ,սակայն մինչև այսօր էլ ընտանիքի ապրուստը վաստակում է եռակցողի մասնագիտությամբ: Վազգեն Ուշին 55 տարի աշխատել է «Հայէլեկտրո» գործարանում:Կարոտով է հիշում այդ տարիները, հոգին ջերմանում է.« Երբ որ էտ տարիներին արձակուրդ էի գնում,արձակուրդի կեսերին գնում էի կադրերի բաժին՝ ասում էի ընկեր
Մշակույթի նախարարը զանգել է դեսպանին
Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀ մշակույթի նախարարության վերաբերմունքը Ֆրանսիայի հայկական թանգարանի ծրագրված վտարման վերաբերյալ, ինչպես դա որակում է մշակութային 60-ամյա օջախի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրինգյանը: Ի պատասխան մեր հարցի, գերատեսչության լրատվականից փոխանցեցին, որ երբ 2009 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնել էր Ֆրանսիա, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանի հետ հետ քննարկվել է այդ հարցը, եւ նա
Պրեսկոտը կմնա ՀՀ համազեկուցողը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի այսօր Փարիզում կայացած նիստի օրակարգում 7-րդ հարցը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի նշանակումն էր: Ինչպես «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մասնակցում էր նիստին՝ քննարկումից հետո որոշվել է, որ Ջոն Պրեսկոտը կշարունակի մնալ համազեկուցող՝ մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի որոշման մասին. «Դրա մեջ կա և՛ հիմք, և՛ հաշվարկ, և՛ իմաստություն»
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը հաստատ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Եվ մինչ մենք հետաքրքրվում էինք, թե Րաֆֆիի Հովհաննիսյանի դիտարկմամբ` արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կդառնա ընդդիմության միասնական թեկնածու, և այդ դեպքում պատրա՞ստ է պարոն Հովհաննիսյանը հրաժարվել իր առաջադրվելու մտքից ու միանալ ընդդիմադիր մյուս
The Orange County Register. «Սեռական իրավախախտման համար Հայաստանի քաղաքացու են ձերբակալել»
37 օտարերկրացի, որոնք մեղադրվում սեռական իրավախախտման մեջ, ձերբակալվել են ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային հարկադիր կատարման գործակալության Կալիֆորնիայի չորս շրջաններում կատարած եռօրյա գործողության արդյունքում: Գրում է «Օրենջ քաունթի ռեջիթըր» պարբերականը: Նշված է, որ ձերբակալվածների թվում կա նաև Հայաստանի քաղաքացի, սակայն պարզ չէ, թե Հայաստանից քանիսն են: Նշված է, որ կա Մեքսիկայի 25 քաղաքացի, ինչպես նաև` Սալվադորի,
Գետառն աղտոտված է (Ֆոտոշարք)
Գետառի այն հատվածը, որ հոսում է Երեւանի Շենգավիթ համայնքով` լի է աղբով: Այն բնակիչների համար վաղուց կորցրել է իր նշանակությունը: Ժամանակին Գետառում ձկներ կային, իսկ հիմա դրանց փոխարեն ջրի մակերեսին երևում է աղբամանը նետված աղբ, որն այդպես էլ ճիշտ հասցեով չեն ուղարկում բնակիչները: Խնդիրը միանգամայն պարզ է. ի՞նչու երկու քայլ ավել գնալ, աղբամանին հասնելու համար,
«Ընտրությունները դեռ չսկսված` ավարտվեցին». ըստ փորձագետի` Ծառուկյանի չառաջադրվելը «զրկում է գործող նախագահին լուրջ մրցակցությունից»
ԲՀԿ հայտարարությունը` սեփական թեկնածու չառաջադրելու և մյուս թեկնածուներից որևէ մեկին չսատարելու մասին գալիք` 2013-ի նախագահական ընտրություններում, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը որակում է որպես գործող նախագահի ոչ լուրջ հաղթանակ: «Մեդիալաբի» հետ զրույցում նա նշում է, որ քաղաքական դաշտում գալիք նախագահական ընտրություններում հիմնական խաղացող ուժերը երեքն էին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: «Քանի որ այժմ
Բրիտանացի բարմենը պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը
5.5 հազ ֆունտ (մոտավորապես 9 հազ. դոլար) արժողությամբ կոկտեյլը համարվում է ամենաթանkն աշխարհում: Կոկտեյլի հեղինակն է Սալվատորե Կալաբրեզեն։ Կոկտեյլի բաղադրիչները շշալցվել էին դեռևս Ֆրանսիական հեղափոխությունից և Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ի անկախացումից առաջ։ «Կալաբրեզեի ժառանգություն» անվանումը ստացած կոկեյլի բաղադրության մեջ են մտել 1770թ. լիկյոր, 1778թ. կոնյակ, 1860թ. կյուրասաո լիկյոր, ինչպես նաև 1990թ. սկզբի «երկու կաթիլ բիթեր»` բուրմունք տալու
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Գրդզելյանի օգտին կայացրած վճիռը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ա. Դանիելյանի նախագահությամբ լսվեց Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի եւ «Ռեգնում» լրատվական գործակալության հայկական բաժնի պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանի դեմ գործով բողոքի քննությունը: (Հիշեցման կարգով նշենք, որ վեճ էր տեղի ունեցել Մ. Մանրիկյանի եւ Ռ. Գրդզելյանի միջեւ, որն ավարտվել էր փոխադարձ մարմնական վնասվածքներ հասցնելով): Նշենք
ՀԱԿ անդամ. «Ես չեմ կարծում, որ այդ ամենը արվեց Սերժ Սարգսյանի համար»
«ԲՀԿ-ն ընդամենը հայտարարել է իրենց կուսակցության որոշումը: Ես դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Բնական եմ համարում, որ մենք պետք է համագործակցեինք ցանկացած ուժի հետ»,- ԲՀԿ-ի այսօրվա պաշտոնական հայտարարությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Մեր հարցին՝ սպասելի՞ էր ձեզ համար այդ որոշումը, Գուրգեն Եղիազարյանը մի փոքր երկմտելուց
Կորյուն Սողոմոնյանն ու Նարեկ Աբգարյանը Կալինինգրադում սկսեցին հաղթանակով
Կալինինգրադում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչներ, 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկեցին հաղթանակով: Այսօր առավոտյան նրանք, համապատասխանաբար, պարտության մատնեցին ուկրաինացի Նազար Կուրոտչին (17-12) եւ բելառուս Դմիտրի Ստրիգելսկուն (17-16): Ցավոք, Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց Էլվին Իսաեւին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գառնիկ Մարգարյան. « ԲՀԿ-ն իշխանության թեւն է, Սերժ Սարգսյանի խաղերն են»
«Այդպես էլ պետք է լիներ, մեր օրինակին են ծառայել»,- ՀԱԿ անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԲՀԿ-ի այսօր տարածած հայտարարությունը, որ սեփական թեկնածուով հանդես չեն գալու առաջիկա նախագահական ընտրություններում եւ ոչ մեկին չեն սատարելու: Գառնիկ Մարգարյանի խոսքերով՝ «Մենք էլ ենք նման որոշում կայացրել՝ ոչ ոքի չենք պաշտպանում եւ
Լարսը մասամբ բաց է, բայց հիմի էլ հերթերի պատճառով են բեռնատարները «լռվել»
Երկու օր է՝ դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար նախատեսված միակ ավտոտրանսպորտային ճանապարհը` Լարսը, բեռնատարների համար էլ է մասամբ գործում: Սա Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրին հայկական բեռնափոխադրող ընկերությունների պատասխանատուները: Օրվա որոշ ժամերի, եղանակային պայմանները թույլ են տալիս, որ բեռնատարները տեղաշարժվեն, սակայն ինչպես բեռնափոխադրողներն են հայտնում, սահմանակետում «սարսափելի մեծ հերթեր են գոյացել»: Իսկ հերթերի պատճառն այն է, ըստ
ՀԱԿ-ը քննարկում է ԲՀԿ-ի որոշումը
ՀԱԿ քաղխորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի այսօր քննարկվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումը առաջիկա Նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Նիստից հետո ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հայտնեց. «Կոնգրեսը քննարկումներ է սկսել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ, և քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀՀՇ վարչության անդամ. Եթե պարզվի, ԲՀԿ-ն խաղում էր, ուրեմն Ծառուկյանի հեղինակությունը շատ էժան էր
ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի համար ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու եւ ոչ մի թեկնածուի չսատարելու որոշման մեջ շատ բացեր կան: Բացերի մասին նա առայժմ նախընտրում է լռել: Պարոն Աբգարյանը կարծում է, որ ԲՀԿ-ի պահվածքը իշխանության կողմից մշակված ծրագիր էր եւ ընդդիմությանը թուլացնելու նպատակ ուներ. «Այդ դեպքում, եթե պարզվի որ ամբողջապես այդպես է, ուրեմն
AFP. Երուսաղեմում պղծել են հայկական գերեզմանատունը
Երուսաղեմի գերեզմանոցների և վանքի վրա անհայտ անձինք հակաքրիստոնեական գրություններ են գրել այս գիշեր, «Ֆրանս պրես» լրատվական գործակալությանն են հայտնել ոստիկանությունից: Ոստիկանության մամուլի խոսնակ Լուբա Սամրին հայտնել է, որ գիշերը հայկական գերեզմանատան մուտքի դարպասների վրա եբրայերեն գրությամբ Հիսուս Քրիստոսի հասցեին վիրավորական գրաֆիտի էին արել, ինչպես նաև նույն գրությունից թողել էին հունական ուղղափառ վանքի վրա: Սամրին ասել
Մեղրիի բնակիչներ. «Մեղրիում 9 փոքր ՀԷԿ-երի կառուցումը ողբերգական նշանակություն կունենա տարածաշրջանի համար»
Այս համոզմունքն ունեն Մեղրիի տարածաշրջանի շատ բնակիչներ, ովքեր անընդունելի են համարում Մեղրի գետի վրա 9 փոքր ՀԷԿ-ի կառուցումը, քանի որ հետեւանքներն անդառնալի կլինեն` տարածքները կչորանան, էկոհամակարգը կխախտվի, բուսականությունը կվերանա: «Ես տեղեկացված եմ, որ Մեղրիի տարածքում նախատեսված է կառուցել 9 փոքր ՀԷԿ: Մոտ 38 կմ տարածքում ամեն մի ՀԷԿ-ից մյուսն ընկած 3-4 կմ հեռավորություն ունեցող հատվածում
Երիտասարդ աղջիկը դժգոհ է «Սանտա Լապուս 2» ֆիլմից, մինչդեռ կինոքննադատները խորհուրդ են տալիս դիտել այն
Ինչպես գիտենք` Նոր տարվա ուրախ տրամադրությունը ամբողջացնում են ամանորյա ֆիլմերը: Դրանք հաճույքով են դիտում թե երեխաները, թե մեծահասակները: Այդ ֆիլմերից մեկն էլ «Սանտա Լապուսն» է: Ինչպես տեղեկացանք որոշ կինոպորտալներից, այն սիրվել է մարդկանց կողմից. «Ինչպես «Տանը մենակ» ֆիլմն է ընդունվել, այնպես էլ այս մեկը»,- ասել է ռուս կինոքննադատ Յուրի Ալեքսանդրովիչը: Նոր տարվա կապակցությամբ օրեր առաջ
«Ես պարտավոր եմ հաղթանակ տանել նշանակված ընտրություններում: Ես համարում եմ, որ դա հնարավոր է». Րաֆֆի Հովհաննիսյան
«Եթե 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին ունենանք միջազգային չափանիշներին եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ընտրություններ, ինչը արդեն 20 տարի է` չենք տեսել, ապա մենք կունենանք նոր նախագահ»: Այդ մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Չեմ ուզում թվաբանական կանխատեսումներ անել, բայց շատ եմ ուզում, որ շարքային հայ մարդը, քաղաքացին ասի`
«Այսօր անպայման տորթի վրա մոմ կդնեմ ու փչելուց առաջ երազանք կպահեմ». 12.12.12-ին Գիսանե Պալյանի ծննդյան եւ օրվա նշանակության մասին
12.12.2012 այն ամսաթիվն է, որ ոմանց վախ էր ներշնչել, ոմանց` հետաքրքրություն, շատերը սպասողական վիճակում պետք է լինեին, մյուսների համար էլ օր հերթական էր: 19-ամյա Արևիկը ժամը 12:12-ին երազանք է պահել 🙂 համոզված է՝ կատարվելու է. «Նախորդ տարի էլ, երբ 11.11.2011 էր ասում էին ժամը 11:11-ին երազանք պետք է պահել, չնայած չէի հավատում, բայց փորձեցի. պատահական


















































