Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, խոսել Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն սկսելու, նաև Սփյուռքում

ՀՀԿ-ի համար «տրագիկ խնդիր» չի

ՀԱԿ շարքերը լքած Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը օրերս «Ա1+»-ին ասել էր, որ ակտիվ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին՝ հայտարարելով, թե. «Կարող եմ զինվոր էլ լինել, հրամատար էլ լինել»: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրինք, թե ի դեմս Արամ Սարգսյանի, ով թերեւս կունենա Արեւմուտքի աջակցությունը, ՀՀԿ-ն լուրջ մրցակից տեսնո՞ւմ է Սերժ Սարգսյանին: Մանրամասները կարդացեք

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ: Ողջունելով դեսպանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսևորած ուշադրությունը, հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն  ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը: <<Մենք մշտապես

Ֆիննախը հիասթափեցնում է վատատեսներին. «Բյուջեի կատարման տապալում չի լինի»

«…Բյուջեն կատարվում է սահուն կերպով, բյուջեի եկամուտների հարկային հատվածը  նույնպես ընթանում է ըստ ծրագրածի, ինչը ենթադրում է, որ հարկային եկամուտների  թերակատարման մասին խոսակցություն­ները չեն համապա­տասխանում իրականությանը»,-ասված է Ֆինանսների նախարարության Aravot.am-ին այսօր  ուղարկած հաղորդագրության մեջ: Ըստ նույն աղբյուրի, հարկային եկամուտները կատարվել են համապատասխան ծրագրի, եւ որեւէ թերակատարում չի արձանագրվել:         Ֆիննախի տվյալներով, 2012թ հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական

ԱԺ ընտրություններին «Առավոտի» թղթակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար քրգործ չհարուցեցին

Երեկ «Առավոտ»-ը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ՝ Ա. Գասպարյանի ստորագրությամբ ստացել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի լրագրող՝ Նելլի Բաբայանի` մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության որոշումը: Ոստիկանությունը որոշել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Նշենք, որ ԱԺ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5/11 ընտրատեղամասում մի

Ադրբեջանը կես միլիոն եվրո օժանդակել է Սիրիայի ապստամբներին

Իրանական «Առան» լրատվական գործակալությունը, օգոստոսի 27-ին, հենվելով թուրքական աղբյուրների տեղեկացնում է, որ «Ադրբեջանը ընդառաջելով Անկարայի առաջարկին 500 հազար եվրո է օժանդակել Սիրիայի ապստամբներին»: «Առան-նյուզ»-ի համաձայն. Թուրք պետական այրերը «սիրահայերին Ղարաբաղ տեղափոխելու ենթադրյալ հայկական ծրագրին» ի պատասխան Բաքվի իշխանավորներին համոզել են ֆինանսապես օժանդակել Բաշար Ասադի հակառակորդներին: Ըստ աղբյուրի Բաքվի նախապայմանը եղել է օժանդակության գաղտնի մնալը, որի պատճառով

Եվրոպական հանձնաժողովը հատկացնում է նոր ֆինանսական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման և տնտեսական ինտեգրման նպատակով

Բրյուսել, 28-ը օգոստոսի, 2012թ. Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Արևելյան գործընկերության 2012թ.-ի Հայաստանի Գործողությունների տարեկան ծրագիրը, որն ուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների արագացմանը, միաժամանակ հիմք ապահովելով ԵՄ-ն հետ ընդլայնված երկկողմ հարաբերությունների, քաղաքական ասոցացման  ու տնտեսական իտեգրման համար: Նոր օժանդակությունը ընգրկում է նոր կրթական հնարավորություններ պետական հաստատությունների աշխատակիցների համար, փորձագիտական խորհրդատվություն և լավագույն փորձի փոխանակում, իրավաբանների, դատավորների և

Վաղարշապատի դպրոցի տնօրեն. Աշակերտ/թվով ֆինանսավորումն արդարացված չէ ավագ դպրոցի պարագայում

Aravot.am-ը ավագ դպրոցների մանկավարժների եւ տնօրենների խորհրդակցությանը ներկա որոշ տնօրեններից փորձեց ճշտել, թե ինչ խնդիրներ ունեն, որոնց մասին կուզենային բարձրաձայնել: Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում ասաց, որ իր առաջարկները կուզենար հնչեցնել ավելի փոքր լսարանում: Նրան մտահոգում էր, օրինակ, ավագ դպրոցների ֆինանսավորման խնդիրը: «Աշակերտ/թվով ֆինանսավորումն արդարացված չէ ավագ դպրոցի

Երթ՝ ի հիշատակ Վարդան Ղուկասյանի փեսայի

Գյումրում կրակոցներով ուղղորդված միջադեպի նախօրեին՝ կիրակի օրը Գյումրիում մոմավառություն եւ երթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ ապրիլի 12-ին սպանված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա, 27-ամյա Կարեն Եսայանի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրին երթի մասնակիցները, որոնք հիմնականում սպանվածի ընկերներն են եղել: Մասնակցե՞լ է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն այդ երթին, թե ոչ, հայտնի չէ: Երթի

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» պատասխանը «Կապանի ապագան որոշում է կապանցին» նախաձեռնությանը

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» տնօրինությունն «Առավոտին» է ուղարկել իրենց պատասխանը՝ «Կապանի ապագան որոշում է կապանցին» քաղաքացիական նախաձեռնության այսօր տարածած հայտարարությանը՝ սեպտեմբերի 2-ին Կապանում քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամ Արտուր Աթայանի և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության կազմակերպած համերգի առնչությամբ, որին մասնակցելու է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ: «Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ Կապանում սեպտեմբերի 2-ին ՀՅԴ անդամ

Մեքենաների բնապահպանական վճարների չափերը Հայաստանում

Հայաստանում մաքսային մարմնի կողմից` մինչեւ 10 տարվա, 10-15 տարվա եւ 15 տարուց ավելի թողարկման ժամկետ ունեցող մեքենաների ներմուծման ժամանակ, ինչպես նաեւ մեքենաների արտանետումների համար գանձվող բնապահպանական վճարների չափերին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԿԳ նախարարը որոշ տնօրենների «սաբոտաժնիկներ» անվանեց

 Հանրակրթության ոլորտի խնդիրների մասին խոսելիս, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե չի պատրաստվում բանաձեւել հաջողության գաղտնիքներ, հավելելով, որ խնդիրները մանկավարժների պարտավորությունների «դաշտում» են եւ ԿԳ նախարարության անմիջական հսկողության ներքո: Նա մասնավորապես առանձնացրեց կրթական գործընթացի կազմակերպման օրինականությունը. «Կրթության ոլորտը կարգավորող բազմաթիվ իրավական ակտեր գոյություն ունեն, որոնք վերաբերում են՝ ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այնպես էլ մանկավարժների, տնօրենների

Դամասկոսում սպանված հայերի դիերը չի հաջողվում դուրս բերել հակամարտության գոտուց

Բեյրությում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ նախօրեին Դամասկոսում սպանված երեք հայազգի տղամարդկանց դիերը դեռեւս չի հաջողվում դուրս բերել հակամարտության գոտուց: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդել էր, որ Սիրիայի մայրաքաղաքի Ջոբար թաղամասում, անհայտ հանգամանքներում սպանվել են հայազգի երեք քաղաքացիներ՝ 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունները հաստատեց ՀՀ գլխավոր

Ո՞ր մարզպետն է ամենահարուստը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր մարզպետների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: 2012թ.-ի օգոստոսի 8-ին հանձնաժողովը ԻԱԿ-ին տրամադրեց պահանջվող տեղեկությունները: Նշենք, որ փոխկապակցված անձ է համարվում պաշտոնատար անձի ամուսինը, նրա հետ ապրող ծնողը, չափահաս և չամուսնացած երեխան: Ուստի, առանձին կներկայացնենք նաև

Վարդգես Գասպարիի դատը կլինի մոտ մեկ ամսից

 Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրող կողմը պետք է կարդար իր մեղադրական ճառը: Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակ էր գնացել: Նախորդ դատական նիստին դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին, սակայն, քանի որ մեղադրող կողմը դեռ իր ճառը

«Եթե բարակ, երկար ոտքեր ու վիզ չունենք, ի՞նչ անենք` գնանք գերեզմանոցո՞ւմ հերթագրվենք»

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին թվով 32 գործատուներ ու առաջարկում էին մոտ 200 աշխատատեղ: Ամենապահանջվածը փրկարարի, հրշեջի ու նաև ջրմուղագործի մասնագիտությունն էր: Ամենաշատ հայտեր ներկայացրել էին Արտակարգ իրավիճակների վարչությունն ու «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ամբողջ Գյումրին

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել պետական առողջապահական գործակալության պետը

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Առողջապահության նախարարությունից Lragir.am-ին տեղեկացրին, որ այսօր արդեն Տեր-Գրիգորյանի ազատման հրամանը տրվել է, և նա այլևս չի հաճախում աշխատանքի, չի մասնակցել նաև այսօր նախարարությունում կայացած խորհրդակցությանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Արա Տեր-Գրիգորյանի հրաժարականը կապված է օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ոլորտի

Հայ վոլեյբոլիստները գրավել են 3-րդ տեղը

Բուլղարիայի Պրիմոսկո քաղաքում անցկացված վոլեյբոլի պատանեկան միջազգային ութերորդ մրցաշարից Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձել է երրորդ մրցանակային տեղով: Մեր տղաները ենթախմբում տարել են 3 հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ երկրորդ տեղով բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճել: Իսկ այստեղ 3:0 հաշվով առավելության հասնելով Էստոնիայի իր հասակակիցների նկատմամբ` Հայաստանի հավաքականը դարձել է երրորդ մրցանակակիր: Մրցաշարի լավագույն խաղացող

Գազի թանկացման պատճառով փայտի վառարաններն են պատրաստում

Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար: Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: Քաղաքացու

Ս. Զոլյանը՝ Բրյուսովի ռեկտորի մասին. «Եթե լավ աշխատեր, կաշխատեր իր պաշտոնում, բայց…» (Տեսանյութ)

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնն այժմ զբաղեցնում է Գայանե Գասպարյանը: Նա անգլերեն լեզվի մասնագետ է և 10 տարի շարունակ աշխատել է որպես պրոռեկտոր: Ինչպես հայտնի է, բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին: Ուստի Aravot.am-ը Ս. Զոլյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ըստ նրա՝ Գ. Գասպարյանն արժանի՞ էր ռեկտորի

Արմեն Աշոտյան. Վերջ դնենք ցածրարժեք խոսակցություններին՝ 12-ամյա կրթությունն այլընտրանք չունի

 Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում մասնակցելով նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը՝ ասաց, որ ստիպված է շուտ գնալ միջոցառումից, քանի որ ԿԳ նախարարության կատարողականի քննարկումն է վարչապետի մոտ, որից անմիջապես հետո պետք է կառավարությունում ներկայացվեն ԿԳՆ առաջին կիսամյակի աշխատանքները: Մանկավարժներին շնորհակալություն հայտնելով նախորդ ուսումնական տարվա համար, նախարարը փաստեց,

Սիրիահայերը մտավախություն ունեն երկրում «Մահմեդական եղբայրության» կառավարման հաստատման մասին

«Սիրայում «Մահմեդական եղբայրության» իշխանությունը հաստատվելու դեպքում բոլոր քրիստոնյաները ստիպված կլինեն լքել երկիրը» «Սիրիայում չդադարող բռնությունների պատճառով Հայաստան ժամանած սիրիահայերին մտահոգում է այն հանգամանքը, որ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկման դեպքում երկրում իշխանությունն իր ձեռքը կվերցնի «Մահմեդական եղբայրություն»-ը»: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որը սիրիահայերին նվիրված իր հոդվածում մեջ է բերում Հայաստան ժամանած սիրիահայերից

Ոստիկանի որդին վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային, հետո` բախվել էլեկտրասյանը

Այսօր` օգոստոսի 29-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ 23-ամյա Կարեն Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 230» մակնիշի ավտոմեքենան , Սողոմոն Տարոնցի նրբացքի 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ս.Տարոնցի 12 շենքի բնակիչ` 12-ամյա Արա Սուրենյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12-ամյա երեխան տեղափոխվել է սուրբ

Թուրքիայի պաշտոնյաներն՝ ընդդեմ Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի

«Ես ցնցված եմ այն հանգամանքով, որ Թուրքիան փորձում է ներգրավել Փաստադենա քաղաքը մերժման իր արշավում». կոնգրեսական Շիֆ «Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների համաձայն, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշահամալիրի կառուցումը վիրավորական է թուրք ժողովրդի համար, իսկ «ցեղասպանություն» եզրը պատշաճ է պատմաբանների քննարկումներում օգտագործվելու դեպքում»: Այս մասին գրում է «Փասադենա ստար նյուզ» պարբերականը, որի համաձայն մասնավոր միջոցներով քաղաքի Հիշատակի

Ոստիկանությունը պաշտոնապես հաստատում է՝ նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել է Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանը

2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պատճառը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասի, այն է. «Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես

Այսօր սպասում ենք երրորդ մեդալին

Ռումինիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների 10-րդ առաջնությունը: Երեկվա  երկամարտի արդյունքով մեկական ոսկե եւ արծաթե մեդալներից հետո, որ Հայաստանի հաշվարկին բերեցին Իզաբելա Յայլյանն ու Գեւորգ Սարիբեկյանը, այսօր ունենք մեկ մասնակից` 62 կգ քաշային Ժորժ Եղիկյանը: Գյումրեցի ծանրորդը նույնպես պայքարելու է մեդալների համար: Նա նախնական հայտով ներկայացրել է երկամարտի 250 կգ,

Հայ պատանին ընկերացել է ռուսի, թուրքի եւ արաբի հետ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «ՆԱՍՍԱ»-ի տիեզերական միջազգային ճամբարին կրթահամալիրի մասնակցությանը: Ճամբարն անց է կացվել Թուրքիայի Իզմիր քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մասնակցում էր 12 սան: Աշխարհում կա տիեզերական պատանեկան եւս երեք ճամբար՝ Ճապոնիայում, Կանդայում եւ ԱՄՆ-ում, որոնք միջազգային չեն: Իզմիրի միջազգային տիեզերական ճամբարում հայկական խմբի ղեկավար

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031