Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր սպասում ենք երրորդ մեդալին

Օգոստոս 29,2012 15:27 Share

Ռումինիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների 10-րդ առաջնությունը:

Երեկվա  երկամարտի արդյունքով մեկական ոսկե եւ արծաթե մեդալներից հետո, որ Հայաստանի հաշվարկին բերեցին Իզաբելա Յայլյանն ու Գեւորգ Սարիբեկյանը, այսօր ունենք մեկ մասնակից` 62 կգ քաշային Ժորժ Եղիկյանը: Գյումրեցի ծանրորդը նույնպես պայքարելու է մեդալների համար: Նա նախնական հայտով ներկայացրել է երկամարտի 250 կգ, որը երկրորդն է «A» խմբում ընդգրկված ինը մասնակիցների մեջ: Ժորժից հինգ կիլոգրամ ավելի հայտավորել է միայն Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Գաբրիշիձեն: Եթե հայ պատանի ծանրորդը հաջող կատարի իր բոլոր մոտեցումները` անելով այն, ինչի ընդունակ է, երեկոյան Եվրոպայի առաջնության եւս մի մրցանակակիր կունենանք: Բացառված չէ նաեւ չեմպիոնական կոչումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել