Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը հատկացնում է նոր ֆինանսական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման և տնտեսական ինտեգրման նպատակով

Օգոստոս 29,2012 17:48

Բրյուսել, 28-ը օգոստոսի, 2012թ. Եվրոպական հանձնաժողովն ընդունեց Արևելյան գործընկերության 2012թ.-ի Հայաստանի Գործողությունների տարեկան ծրագիրը, որն ուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների արագացմանը, միաժամանակ հիմք ապահովելով ԵՄ-ն հետ ընդլայնված երկկողմ հարաբերությունների, քաղաքական ասոցացման  ու տնտեսական իտեգրման համար:

Նոր օժանդակությունը ընգրկում է նոր կրթական հնարավորություններ պետական հաստատությունների աշխատակիցների համար, փորձագիտական խորհրդատվություն և լավագույն փորձի փոխանակում, իրավաբանների, դատավորների և դատախազների նոր դպրոցների ստեղծում: Այն նպատակ ունի ձևավորել անկախ, թափանցիկ և արդյունավետ արդարադատության համակարգ, որը պատշաճ կծառայի  հայ ժողովրդին՝ հիմնվելով արդարադատության ոլորտի ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունքների վրա:

Միաժամանակ, ծրագրով նախատեսվում է օժանդակել ՀՀ  շահագրգիռ հաստատություններին, ԵՄ-Հայաստանի բանակացային փուլում գնտվող Ասոցացման համաձայնագրի (ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին), Մուտքի արտոնագրերի դյուրինացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի նախապատրաստման և հետագա իրականացման առնչությամբ:

Ընդհանուր տեղեկություններ

2012 թ.-ի Գործողությունների տարեկան ծրագիրի շրջանակներում Հայաստանին տրամադրվում է 60մլն. եվրո երկկողմ ֆինանսավորում: Օժանդակությունը տրամադրվում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո (ԵՀԳԳ):

Ծրագիրը  բաղկացած է երեք մասից.

  •    Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – փուլ II՝ խթանում է ավելի անկախ, թափանցիկ, հաշվետու, մատչելի և արդյունավետ  արդարադատության ոլորտի ձևավորմանը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների պետական ռազմավարությանը համահունչ: Այն բաղկացած է և հիմնվում է արդարադատության ոլորտում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունքների վրա:

 

  •  Աջակցություն ԵՄ-Հայաստան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն (ԽՀԱԱԳ)՝   ապահովում է, որ  Հայաստանը ձեռնարկի անհրաժեշտ միջոցները ԽՀԱԱԳ առևտրային նոր հնարավորություներից առավելապես օգտվելու և քաղաքացիներին այդ օգուտները հասանելի դրաձնելու համար:

 

  •    Աջակցություն ԵՄ – Հայաստան համաձայնագրերին՝ բարձրացնում է Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, Մուտքի արտոնագրերի դյուրինացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի նախապատրաստաման և դրանց հետագա իրականացման շահագրգիռ մի շարք գերատեսչությունների տեխնիկական և համակարգող հմտությունունները:

 

Ասոցացման համաձայնագիրը նոր փաստաթուղթ է, որն ապահովում է ավելի սերտ և խորը երկկողմ հարաբերություններ Եվրոպական միության և Հայաստանի միջև: Ներկայում վերոնշյալ փաստաթուղթը երրորդ երկրի հետ գոյություն ունեցող Եվրոպական միության ամենասերտ պայմանագրային կապն է: Այն միաժամանակ խթանում է առևտրի ազատականացմանը (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու միջոցով) և օգնում է երկխոսություն ծավալել մուտքի արտոնագրերից ազատ ռեժիմի ստեղծման շուրջ (Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիր – ՄԱԱԳԾ):

Եվրոպական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031