Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ ներկայացուցիչը որեւէ խնդիր չունի կրակելու»

«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը որեւէ խնդիր չունի կրակելու: Եթե խնդիր կա, կարծում եմ, գտնելն այդքան դժվար չի` ո՞վ է կրակոցի հեղինակը»,- Aravot.am-հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով վերջին օրերին Մասիս քաղաքում զարգացող իրադարձություններին: Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետիք Դալլաքյանի որդին երեկ ձերբակալվել է։ Վոլոդյա Դալլաքյանի ձերբակալությունը կապված է օգոստոսի

Ապահովագրական ընկերությունները սոցփաթեթից դեռեւս օգուտ չունեն

Այս տարվա սկզբին ներդրված պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթների մանրամասներին մարդիկ դեռեւս լավ չեն տիրապետում, այսինքն, դեռւես կողմնորոշված չեն, թե փաթեթի հատկապես որ ծառայությունից օգտվեն:Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց «Ռումէա գայթակղիչ ճամփորդությունների ակումբի» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նրա խոսքերով`քանի որ նոր է ներդրված սոցփաթեթը, օգտվողները հստակ չեն պատկերացրել, թե իրենց ինչ է պետք, եւ սոցփաթեթի

Շահեն Պետրոսյանն` իշխանություններին` հին անեկդոտի ոգով.«Երեք հատ նամակ գրի ու ռադդ քաշիր»

«Մարդն ասում է՝ ինձ հանգիստ թողեք: Երբ ժամանակը կգա… ես, իհարկե, ցանկանում եմ Հայաստան վերադառնալ, բայց ոչ այս մթնոլորտում: Այս մթնոլորտում ես էլ չեմ ցանկանում Հայաստանում գտնվել: Շատ տաղտկալի մթնոլորտ է: Ֆեոդալական պետություն դարձավ»,- սրանք ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ընկեր եւ զինակից, ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանի տպավորություններն են «Հրապարակ» թերթում հրապարակված

Սամվել Հովհաննիսյանի կալանքը երկարաձգվել է

Aravot.am-ի տեղեկություններով երկու ամսով երկարաձգվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի խափանման միջոց՝ կայանքը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդությունը: Ս.Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով այլ դատապարտյալի՝ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: ՔԿՀ նախկին պետի պաշտպանությունը ավելացավ

Հոգևորական. աղանդավոր-զինծառայողը նույնպես մեր երեխան է

 «Եհովականների` պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելը համարում եմ դավաճանություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Անդրադառնալով եհովականների այն պատճառաբանութանը, թե «սուր վերցնողը սրից կընկնի», հոգևորականնն ասաց. «Քրիստոս չի ասել` սուր մի վերցրու, այլ ասել է` սուրդ տեղը դիր: Իսկ սրի տեղը կամ դրա պատյանն է, կամ` թշնամու սիրտը: Եթե

ԷԺԱՆ ԱՐԱՂ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ քսաներեքերորդ ԷԺԱՆ ԱՐԱՂ Եվ Գագոն մի  քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «ախր ի՞նչ եմ խոսացել, որ ինչ գրի», եւ Աշոտը Գագոյին թարս նայելով ասաց՝ «էսքան խոսացածդ էլ ա հերիք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ախր բան չեմ խոսացել», եւ Կարենը փռթկացնելով Գագոյին ասաց՝ «որ գրի, կարող ա

Հայկ Խանումյան. «Գրեթե ամեն շաբաթ ԱԱԾ տնօրենն ինձ կանչում էր և խորհուրդներ տալիս խելոք մնալ»

«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը օրեր առաջ հայտարարություն էր տարածել իր դեմ կատարված միջադեպի կապակցությամբ: Պարոն Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս առիթով հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի երկրորդ մասով: Հ. Խանումյանը իր հայտարարության մեջ նշում է. «Այս պարագայում, երբ նախաքննությունը հսկող մարմնի ղեկավարը և Գերագույն դատարանի

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավարը հակադարձում է քննադատողներին

Գյումրու մի քանի դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններ ու ուսուցիչներ՝ օրինակ՝ թիվ 29 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը, թիվ 4 դպրոցի տնօրեն Զարիկ Համբարձումյանը, թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, թիվ 11 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրայր Կարապետյանը, թիվ 3 ավագ դպրոցի ուսուցիչ Մանվել Մանուկյանը եւ այլք, եւս ցանկություն են հայտնել դառնալ Գյումրու ավագանու անդամ, որն էլ յուրատեսակ

«Pussy Riot» ֆեմինիստական փանք խմբի անդամներին այսօր դատավճիռ կներկայացվի

Ռուսաստանում ուրբաթ օրը դատավորը դատավճռի կներկայացնի «Pussy Riot» ֆեմինիստական փանք խմբի երեք անդամներին, որոնք Կրեմլի դեմ ուղղված բողոքի ցույց էին իրականացրել Մոսկվայի եկեղեցիներից մեկում: «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, մեղադրող կողմը «կրոնական ատելության հիման վրա խուլիգանության համար» երեք տարվա ազատազրկում կպահանջի փանք խմբի ձերբակալված անդամների համար, որոնք այս տարվա փետրվար ամսին Մոսկվայում գտնվող Քրիստոս Ամենափրկչի տաճարի խորանին

«Չալյանը պաշտոնից չի ազատվել Սեյրան Օհանյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով». Արծրուն Հովհաննիսյան

Թե ինչ է այսօր արվում բանակում ինքնասպանությունների, սպանությունների դեպքերը, ագրեսիան զսպելու համար, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մարտական պատրաստության ընդհանուր գործընթացն իր մեջ ունի բարոյահոգեբանական դաստիարակության հստակ տարրեր: Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերն ունեն բազում մեխանիզմներ ընկերակցական, զինվորական մթնոլորտը համահարթեցնելու համար: Այո, կան որոշակի դեպքեր, ինքնասպանության, օրինախախտումների, բայց թվական ցուցանիշներով,

Աղբն ու առնետներն անպակաս են

Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին 7 շենքի բնակիչները որոշել են հրաժարվել իրենց շենքի աղբահանությունն իրականացնող ընկերությունից, քանի որ արդեն 1 տարի է, ինչ 10-15 օրով շենքում աղբահանություն չի կատարվում: «Առավոտի» հետ զրույցում շենքի բնակիչները վստահեցրին, որ եթե ձմռանը գոնե մի քիչ տանելի է, որ աղբը 10 օր չի տարվում, ապա ամռանը անհնար է դիմանալ հակահիգիենիկ

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը ձեւավորեց Ընտրությունների վերահսկման համակարգող կենտրոն

«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության 16-րդ ժողովում, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, քննարկվեցին քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 22-ին ժամը 16-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» սրահում նախաձեռնության թիմային թեկնածուների նախընտրական միացյալ ծրագրի շնորհանդեսի հարցերը: Որոշվեց այդ շնորհանդեսին հրավիրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների` մտավորականների, Գյումրու քաղաքապետի եւ ավագանու անդամության բոլոր թեկնածուներին, լրագրողներին, նախաձեռնության անդամներին: Ժողովում հիմնվեց

«Քիչ քարկոծեք բանակը, փչացած հեռախոսի դեր մի տարեք». Գնդապետ Վարդանյան

Գնդապետ Արմենակ Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց զինվորի մարտական պատրաստության, ֆիզիկական պատրաստվածության բարոյահոգեբանական վիճակի մասին: Ըստ Վարդանյանի՝ այսօր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր ջանքերը կենտրոնացված են անձնակազմի վարժվածության մակարդակի պահպանման եւ զարգացման զորքերի ու դրանց կառավարման մարմինների ներդաշնակման եւ իրանց առջեւ դրված խնդիրների երաշխավորված կատարման համար. «Զինված ուժերի պատրաստությունը բնութագրվում է իրականացված միջոցառումների

Ոստիկանները ստիպված են մտնել «մատի ու մատանու արանքը»

Ամառվա տապից փախել, պատսպարվել էի ծննդավայրումս՝ Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Մի սովորական շոգ օր մեկ էլ գյուղ ժամանեցին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Փաշինյանը, պետի ծառայության գծով տեղակալներ ոստիկանության գնդապետ Գ. Մատինյանը, փոխգնդապետ Ա. Գալստյանը, պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ, մեր համագյուղացի Ժաննա Ուդումյանը եւ ուրիշներ: Միանգամից այսքան բարձրաստիճան ոստիկաններ

«Դյուցազնագրքից»՝ «Գիննեսի համաշխարհային ռեկորդների գիրք»

Վերջին ժամանակներս Վանաձորում շատ է շոշափվում մի երիտասարդի՝ «Դյուցազն» մականունով կնքված Նարեկ Հակոբյանի անունը: Նրա մասին հաղորդումներ են եթեր սփռվել մարզային եւ հանրապետական հեռուստաալիքներով: 24-ամյա Նարեկով հետաքրքրվում են նաեւ Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում: Չնայած Նարեկի մանկությունը համընկավ մեր պետության կայացման ամենածանր տարիներին, սակայն քաղաքամերձ անտառափեշին կառուցված ժամանակավոր կացարանի ընդարձակ բակում պապի տեղադրած մարզական գործիքներն

«Ես ունեմ խղճուկ տուն, իսկ աղանդավորները` շքեղ տներ, բայց եկեղեցին հավատացյալի կողքին է»

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը և Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանը խոսեցին հոգևոր անվտանգության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի շուրջ: Զարուհի Դիլանյանը նշեց, որ օրենքով սահմանված չէ «հոգևոր անվտանգություն» հայեցակարգը, որը երբեմն ասոցացվում է ազգային  անվտանգության հետ, քանզի որոշ

Հայրենասիրության պարտադիր բաղադրիչը

Հայկական հայրենասիրությունն ունի մի քանի բաղադրիչ: Ամենաառաջնայինն, իհարկե, թուրքերին ատելն է: Մեկ-երկու բաժակ օղի ընդունելուց հետո «գեոպոլիտիկ» վերլուծություն անելը եւ թուրքերի դիմակը պատռելը հայ հայրենասերի առաջին գործն է: Բայց միայն թուրքերին դարավոր ոսոխ համարելը քիչ է: Պետք է սեփական  երկրում, սեփական ազգի մեջ հայտնաբերել եւ անարգանքի սյունին գամել թուրքամետներին, ազգի դավաճաններին, մի խոսքով` ներքին թուրքին:

Վարչապետն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ): ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում  Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության

ՀՀ նախագահի մրցանակակիր բանաստեղծ Հասմիկ Սիմոնյան. «Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը ստահոդ լուր է»

Վերջին շրջանում գրական աշխարհում հոլովվում է երիտասարդ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի անունը, թեեւ վերջինս ունի հրատարակած ընդամենը երկու գիրք՝ «Լուսնոտ բառեր», որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի ու ՀՀ նախագահի մրցանակներին եւ «Թափթփված սենյակները»: «Առավոտը» հանդիպեց բանաստեղծի հետ՝ լուր ստանալով, որ նա բացել է «Երկրորդ» գրական գործակալությունը եւ պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 6-10-ը Մոսկվայում կայանալիք գրքի 25-րդ

ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ

Մի քաղաք տեսա ընտրության սիրահար, Բնակիչները՝ հիմար ու ագահ. Յուրյանց ձայներն են ծախում դրամով, Բայց բղավում են՝ Լեւոն, նախագահ:

Ի՞նչ անել, որ գլենդելաբնակ գյումրեցիները գոնե հիշեն Գյումրին

Aravot.am –ը այս հարցը ուղղեց ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած, Գյումրու քաղաքապետի գլենդելաբնակ թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, ինչին ի պատասխան Լենինականի Շիրակի շրջկոմի առաջին քարտուղարն ասաց. «Ես շատ-շատերի հետ եմ զրուցել այնտեղ , նրանց մեծ մասը ցանկություններ ունեն քաղաք վերադառնալ, մի մասը լավ է այնտեղ իրեն դրսևորել, ֆինանսապես իրենց լավ են զգում, առաջխաղացումներ ունեն և շատերի մոտ

Գյումրու քաղաքապետարանի պատասխանը «ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին»

 Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը: Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո, ինչու է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից: Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն

Փրկարարները նկատել են տուժածին

Օգոստոսի 17-ին, ժամը 03.07-ին, հերթական կանչից վերադառնալու ճանապարհին, հրշեջ-փրկարարները նկատել են 1950 թ. ծնված Կ. Հովհաննիս­յանին, որը միացնելով խանութի էլեկտրական հոսանքը, հոսանքահարվել է: Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: «Արտակարգ» ալիք» լրատվական կենտրոն

Շան դնչկալի թեման հասարակական կարգի կոպիտ խախտում չէ

Անդրադառնանք Տիգրան Առաքելյանի, ՀԱԿ-ի մյուս ակտիվիստների աղմկահարույց միջադեպերով պետական այրերի վերաբերմունքին: Երկու տարի առաջ Մեծ Բրիտանիայում ծագած զանգվածային անկարգությունների ժամանակ ուժայինների գործողություններից զոհվել էին մասնակիցներ: Երկրի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, հանդիմանելով ուժայինների գործողություններին, դիմել է ամերիկյան փորձին՝ հենվելով նյու Յորքի նախկին ոստիկանապետ Բիլլի Բրատտոնի վրա, որի 20 տարվա գործունեության ընթացքում զգալիորեն նվազել էին հանցագործությունները: Փորձառու Բրատտոնը

Լոս Անջելեսում հիմնվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախումբ

Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը  պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ արևմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ: Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական

Իրանի երկրաշարժերի հետցնցումնային ակտիվությունը

2012 թ. օգոստոսի 11-ին Իրանում` Թավրիզից շուրջ 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 212 հետցնցում, որից 42-ն ունեցել են 4.0 և ավելի մագնիտուդ: Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, բացի Թավրիզի և Արևելա-Ադրբեջանական անուններից, ստացել են նաև զույգ (twin) երկրաշարժեր անվանումը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Իրանի Սեյսմոլոգիայի և երկրաշարժերի ինժեներիայի

Ուղիղ միացում. Ռուբեն Բաբայանը եւ Հրաչյա Հարությունյանը՝ «Դեմ առ դեմ».

Դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը: Հաղորդման թեման՝ ի՞նչ պետք է անել, որ արվեստի հարցում փոխվեն առաջարկի եւ պահանջարկի տեղերը, առաջարկը լինի որոշիչ: Watch live streaming video

Ազգովի աղոթենք, որ Երեանում երկրաշարժ չլինի

ՀԱՐՑ. Մտավախություն չունե՞ք, քանի որ եթե երկրաշարժի ալիքը հասնի Երեւան, հետեւանքներն անկանխատեսելի կլինեն։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՞վ կարող է չմտահոգվել։ Այնպիսի շենքեր են կառուցել, այնքան անիմաստ, այնքան խիտ ու բարձրահարկ, որ սոսկալի բան կլինի, եթե Երեւանում երկրաշարժ գրանցվի։ Աստված մի արասցե, նման բան լինի, նման բաներից մի՛ խոսեք, եկեք ազգովի աղոթենք, որ նման բան չլինի։ Իսկ վերջին

ԱՄՆ-ի ոսկե մեդալը կհանձնվի ռուսների՞ն

Սանկտ-Պետերբուրգի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Վլադիմիր Կուլիկովը հայտարարել է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերի 4×400 կանաց փոխանցավազքում չեմպիոնի կոչումը նվաճած ԱՄՆ-ի քառյակի անդամներից մեկի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել եւ ներկայումս ՄՕԿ-ում քննարկվում է օլիմպիական ոսկին նրանցից վերցնելու եւ Ռուսաստանին հանձնելու հարցը: Սակայն Թեթեւ աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի ղեկավար Վալենտին Բալախնիչեւը չի հաստատել այդ լուրի իսկությունը՝

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031