Օրվա լրահոսը

Երբ պետական ռեսուրսները և հասարակական ցանկությունները չեն համընկնում

Օրեր առաջ 2013-ի բյուջեն ընդունվեց, չնայած ԱԺ 4 խմբակցությունները դեմ քվեարկեցին: Բյուջեի ընդունումից հետո էլ չեն դադարում տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նկատմամբ դժգոհություններն ու մտահոգությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր մտահոգությունը, նաեւ Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Արդյոք այս դժգոհությունների տարափը չի՞

Ոստիկանները նաեւ լրագրողնե՞ր

Այսօր նախագահի նստավայրի մոտ նստացույց անող տիկնոջ խնդրով հետաքրքրված լրագրողների աշխատանքը լուսաբանվում էր տարածքը հսկող ոստիկանների կողմից: Մինչ լրագրողներն իրենց աշխատանքն էին կատարում, ոստիկաններն էլ «իրենց աշխատանքն» էին անում, բջջային հեռախոսներով նկարահանելով լրագրողներին: Հարցին, թե ինչի համար են ոստիկաններն այդպես վարվում, նրանք ոչինչ չպատասխանեցին, իսկ երբ փորձեցինք մենք էլ իրենց լուսանկարել՝ մեջքով շրջվեցին: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Շրջանառության հարկի քննարկումը` ԱԺ արտահերթ նիստում

Այս օրերին Ազգային ժողովում հարկային փաթեթի նախագիծ է ներկայացված: Կառավարությունը հարկային որոշ փոփոխություններ է նախատեսել, որոնք ֆինանսների նախարարության պատասխանատուների խոսքերով, ԱԺ-ն կքննարկի առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ նիստում: Այսօր լրագրողներին, Ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը հարկային նոր բարեփոխումները ներկայացնելիս վստահեցրեց, որ դրանք ուղղված են գործարար միջավայրի`մասնավորապես`ՓՄՁ սուբյեկտների հարկման համակարգին: Կառավարությունն առաջարկում է

ԱԱԾ քննիչ Թեւանյանը՝ 10 տարով ազատազրկված Չտրկյանին. Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ (Տեսանյութ)

«2011թ. հուլիսի 23-ին ԱԱԾ աշխատակիցները 8 հոգով ներխուժեցին մեր տուն`որդուս ձեռքերը շղթաներ հագցրած:Մեր տունը խուզարկեցին եւ ոչինչ չգտան: Ե՛վ որդիս, եւ՛ մենք չգիտեինք, թե ինչու էին խուզարկում մեր տունը: Հարցին, թե ուր է համակարգիչը, որը գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն օգտագործել է, որդիս՝ Աշոտ Չտրկյանը, քանի որ ոչնչից տեղյակ չէր, պատասխանեց, որ տան խուզարկությունը թող ավարտեն,

ԲՀԿ-ից՝ հատուկ ՀՀԿ-ի համար

«Մենք որեւէ պարտավորություն չունենք ինչ-որ լիկբեզներ անցկացնելու այցի նպատակների վերաբերյալ, բայց քանի որ այսքան աժիոտաժ եւ անառողջ հետաքրքրություն առաջացավ այցի շուրջ, ասեմ, որ այցի նպատակը կուսակցության կապերի ակտիվացումն էր Եվրոպական տարբեր քաղաքական կուսակցությունների հետ»,- Aravot.am-ի հարցին՝ խնդրում ենք ՀՀԿ-ականների համար հստակեցրեք այցի նպատակը, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի

407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 7-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,380,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Երկրաշարժի 24-ամյակ` առանց երկրի նախագահի, վարչապետի, պատգամավորների ու քաղաքական գործիչների (ֆոտոշարք)

    Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից բացի, կառավարության որևէ այլ անդամ այսօր Գյումրի չէր ժամանել`հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը: Ինչպես նեղվեցին Ֆրիդ Սողոյանի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հավաքված գյումրեցիները՝ «Դե էսօր աշխատանքային օր է, շատ զբաղված կլինեն: Մենք ո՞վ ենք, որ հանկարծ գան հարգեն: Ինչքան անկապ օր կա, ոչ աշխատանքային են հռչակում: Կառավարությունը բան-գործ

Ըստ Արամ Մանուկյանի՝ իրենց են միացել ՀՀԿ-ական 2 պատգամավոր. «Ես միշտ ասում էի, որ մեզ միանալու են հանրապետականները» (Տեսանյութ)

«Խելոք, համառություն, նպատակ ունեցող մարդիկ ենք, եւ ոչ ոք չի կարող մեզ այդ նպատակից շեղել. Բանտերով չեն կարող, կեղծիքներով չեն կարող վախեցնել»,- այսօր գլխավոր դատախազության ամենշաբաթյա ՀԱԿ ակտիվիստների պիկետի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններին՝ պարոն Մանուկյանն ասաց, որ իշխանություններն իրենց ուզածն արեցին Ավանում. «Անուն, կենսագրություն, ոչինչ չունեցող

Նիկոլ Արությունովը ՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն

Ի պատիվ նրա հաղթանակի, ՄՀՀ-ի կամարների ներքո թնդում է զուռնա-դհոլը Հայաստանցի 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նիկոլ Արությունովը քիչ առաջ ԱԻԲԱ աշխարհի երիտասարդական առաջնության ոզրափակչում միավորների շոշափելի առավելությամբ հաղթեց Շոտլանդիայի ներկայացուցիչ Սքոթ Ֆորեսթին եւ նվաճեց իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ պատվիրակությունը վերադարձել է Գերմանիայից

 Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության 25-րդ համագումարին մասնակցած ՀՀԿ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Խորհրդի անդամ Արման Սահակյանը, վերադարձել է Հայաստան: Համագումարին որպես արտասահմանցի հյուրեր մասնակցելուն զուգահեռ՝ ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանն ու ՀՀԿ խորհրդի անդամ Ա. Սահակյանը հանդիպումներ են ունեցել նաև ՔԴՄ արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության

Տեղի է ունեցել հանդիպում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների միջև

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի խոսնակ, երիտասարդության հարցերով պատասխանատու Անժելա Խաչատրյանը հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի, քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի և քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը: Հանդիպման մասնակիցները խոսեցին առաջիկա նախագահական ընտրություններին

Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները կամուկացի մեջ են (Տեսանյութ)

Առաջին հենց հնարավորության դեպքում ՀԱԿ-ը ԱԺ-ում բարձրացնելու է «Հակահարված» խմբի ակտիվիստներին պարբերաբար ոստիկանություն բերման ենթարկելու հարցը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով, երիտասարդները շարունակելու են իրենց պայքարը. «Մենք այն ժողովուրդը չենք, որ հաշտվենք անազատության հետ: Իմ գնահատմամբ, համառ պայքարում բացել ենք ազատության սահմանները»: Պարոն Զուրաբյանի կարծիքով, իշխանությունները կամուկացի մեջ են. «Մտածում են, որ ազատության

NBC. Քոբի Բրայանթը` կրկին թուրքական գովազդում. այս անգամ Մեսսիի հետ

Քոբի Բրայանթը ֆուտբոլի մեծ երկրպագու է, Բարսելոնայի մեծ երկրպագու է: Լիոնել Մեսսին աշխարհում ամենաշատ գոլ խփող ֆուտբոլիստն է, բոլոր ժամանակների լավագույններից մեկը և նա խաղում է Բարսելոնայի համար: Գրում է «Էն Բի Սի սպորտս»-ը` անդրադառնալով «Թըրքիշ էյրլայնս»-ի նոր գովազդային հոլովակին, որի մեջ նկարահանվել են այս երկու մարզիկները. «Այս երկու համաշխարհային կերպարները լավ են նայվում թուրքական

Բիշարյան. «Բալասանյանը քցվել է, թե չի քցվել` ՕԵԿ-ին ոչ ոք չի կարող քցել»

«Սամվել Բալասանյանը անում է մի հայտարարություն, որը ԲՀԿ-ին դնում է շատ անհարմար վիճակի մեջ: Սա նշանակում է, որ Սամվել Բալասանյանն իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի: Նա վարկաբեկում է իրեն, բայց նա այդ փորձն ունի: Ժամանակին ինքը ՕԵԿ-ին գցեց, հիմա գցում է «Բարգավաճ Հայաստանին եւ դա կարծես նրա մոտ դարձել է գործելաոճ»,- ՀԱԿ համակարգող Լեւոն

Գործազուրկները ցածր աշխատավարձի՞ պատճառով չեն ուզում աշխատել

Այսօր Aravot.am-ը «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանից «Հայելի» ակումբում հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ աշխատատեղեր կան եւ ի՞նչ աշխատանքներ են առաջարկում գործազուրկներին, որոնք, ինչպես ՀՀ վարչապետն էր ասել` հրաժարվում են, գերադասելով նպաստ ստանալ: Տիկին Հարությունյանի խոսքերով`«Հարմար աշխատանքը, որն առաջարկվում է, ըստ օրենքի, այն աշխատանքն է, որը համապատասխանում է տվյալ գործազուրկի հմտություններին կամ կրթությանը, տրանսպորտային

ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ տասնչորսերորդ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ Եվ Ֆերեշեթը կմկմալով Ներսիսյանին ասաց՝ «ես էդ կիսադատարկ շշի հետ էնքան կապ ունեմ, ինչքան՝ Վահանն ու Արմենը», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «Արմեն ասելով՝ տիար Շեկունցի՞ն նկատի ունեք», եւ Ֆերեշեթը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ներսիսյանը խիստ տոնով Ֆերեշեթին հարցրեց՝ «իսկ

Էթիկայի հանձնաժողովը որոշել է քննության առնել ՀՅԴ-ի դիմումը

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է սկսել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը` ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի հետ կապված: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները հայտնել են իրենց տեսակետը, բայց քանի որ հանձնաժողովի նիստերն անցկացվում են դռնփակ` տեղեկություն չհայտնեց` այդ կարծիքներն ավելի շատ դեմ են եղել, թե

Թռչկանի օպերացիան Գետահովիտում էլ կանեն (Տեսանյութ)

Երեկ Գետահովիտ համայնքում տեղի ունեցած ՓՀԷԿ 2-ի նոր նախագծի լսումների ժամանակ բնակիչները ոտքի են կանգնել եւ միաբերան պնդել, որ կտրականապես դեմ են իրենց համայնքում հերթական ՀԷԿ-ի շահագործմանը: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում պատմեցին Գետահովիտ համայնքի բնակիչ Ղազար Ենգիբարյանը, Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը եւ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Խաչաղբյուր ՀԷԿ-ը, բնակիչների համոզմամբ, կտրելու է

Դոկտոր Չինգ-Քու Վուն շնորհակալություն հայտնեց ՀԲՖ նախագահ Արման Մուրադյանին

 Աշխարհի առաջնությունները պահանջվող բարձր չափանիշներին համապատասխան մակարդակով անցկացնելու նախապատրաստական աշխատանքները կազմակերպիչ երկրները կատարել հասցնում են երկու-երեք տարում: Սակայն երբ Թաիլանդը վերջին պահին հրաժարվեց ընդունել ԱԻԲԱ աշխարհի երիտասարդների առաջնությունը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը պաշտոնական նամակով այն Երեւանում ընդունելու պատրաստականություն հայտնեց: Եվ ՀԲՖ-ն ֆանտաստիկ արագությամբ՝ ընդամենը երկու ամսում, բարձր մակարդակով լուծեց բոլոր խնդիրները: Հենց դա

Հայաստանը միացել է ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին

Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիայում  արդեն ավանդական  դարձած “Ամենակարճ օր”  կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որի ընթացքում 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ  տարծքում կցուցադրվեն 1000-ից ավելի  ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ` մինչեւ 59 րոպե տեւողությամբ ֆիլմեր: Հայաստանի եւ Ֆրանսիայի  ազգային կինոկենտրոնների միջեւ համագորկցության համաձայնագրի շրջանականերում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն է ընձեռում

Նոր տեղեկություններ 40-ամյա զինծառայողի մահվան մասին

Այսօր առավոտյան Երևանի Նուբարաշեն 5-րդ փողոցում ձախ կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից մահացածը պայմանագրային զինծառող, ենթասպա 40-ամյա Վարդան Արտուշի Խաչատրյանն է: Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է մեքենայի մեջ: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 235

Trend. «ԵԱՀԿ նախագահ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է արագ կարգավորվի»

Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում իրավիճակի վատթարացումը  ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության, որն անչափ վնասակար է տարածաշրջանում ապրող մարդկանց համար, արագ կարգավորման անհրաժեշտությունը: Ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նստաշրջանի ժամանակ: «Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ԵԱՀԿ

Եթե ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանին, ըստ քաղաքագետի, ՀԱԿ-ի կողմնակիցների մի զգալի մասը իշխանությունների հետ գործարքի կգնա

«Ընդդիմությունը դեռ վերջնականապես չի պարզաբանել՝ իր համար ո՞ր ձեւաչափն է նախընտրելի. միասնական թեկնածուով հանդես գալո՞ւ, թե՞ այն ձեւաչափը, որը ենթադրում է, որ թեկնածուներն առանձին-առանձին մասնակցեն ընտրությունների՝ երկրորդ փուլի հնարավորություն ստեղծելով՝ երկրորդ փուլում պաշտպանեն ընդդիմադիր այն թեկնածուին, որը կկարողանա հասնել երկրորդ փուլ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ընտրությունների նախաշեմին ընդդիմության չկողմնորոշվածությունն այսպես բացատրեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ

Չինգ-Քու Վու. «Ես ադրբեջանցիների շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանին»

Այսօր կայացավ ԱԻԲԱ նախագահ դոկտոր Չինգ-Քու Վուի եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի համատեղ մամուլի ասուլիսը: ԱԻԲԱ-ի նախագահը լրատվամիջոցներին տեղեկացնելով, որ մի շարք կարեևոր հանդիպումների պատճառով է միայն երեկ երեկոյան կարողացել ժամանել Երեւան, շնորհավորեց աշխարհի երիտասարդների առաջնության բոլոր մասնակիցներին: «Այս մակարդակի միջազգային մրցումները շատ կարեւոր են բոլոր ազգային ֆեդերացիաների համար, քանի որ այս

Ամանորի նախաշեմին գնաճը չի բացառվում

Սպառողների իրավունքները,Ամանորի նախաշեմին սպասվող գնաճն այս օրերին արդիական հարցեր են դառնում: Խանութներում հայտնվում է ժամկետանց, թերքաշ սննդամթերք: Այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Լուսինե Յաղուբյանն ասաց. «Վերջին մեկ-երկու ամսվա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հանրապետությունում շոշափելի գնաճ չկա, սակայն չի բացառվում, որ Ամանորի նախաշեմին որոշ ապրանքատեսակներ գնաճ կունենան»: Տիկին

Ո՞վ կհամարձակվի Սարգսյանների դեմ դուրս գալ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը նոր շարժում է սկսում՝ վճռական պայքար կոռուպցիայի դեմ։ «Կոռուպցիան է պատճառը,որ Հայաստանի Հանրապետությունում հասարակ մարդը օրենքով պաշտպանված չէ, կոռուպցիան է, որ ազդում է բյուջեի վրա, որով չի լուծվում սոցիալական էլեմենտար խնդիրներ ,որը խանգարում է պետության գործնեությանը նպաստելով հայ ժողովրդի արտագաղթին»,-ասում է նա։ Կուսակցությունը 7 անձից բաղկացած խորհուրդ է

Աստղագետ. Աշխարհի վերջ չի լինելու, հանգիստ ապրեք

«Աշխարհի վերջ հասկացողությունը չարաշահվում է: Վերջին տասներկու տարում չորս անգամ աշխարհի վերջ է եղել` չհաշված առանձին մարդկանց կանխատեսումները»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղաբան Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ մայաներից բացի, աշխարհի շատ ժողովուրդներ են օրացույց ունեցել. «Հանգիստ ապրեք եւ այնպես արեք, որ ձեր գործերը չավարտվեն դեկտեմբերի քսանմեկին»: Միքայելյանի հավաստմամբ. «Մոլորակների հետ

Քաղաքագետ. «Գագիկ Ծառուկյանը հեղափոխական կերպար չէ»

Գագիկ Ծառուկյանը, որպես լրջագույն ռեսուրսների տիրապետող մարդ, լուրջ սպառնալիք է իշխանությունների համար, բայց նա հեղափոխական կերպար չի: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու լինելու հավանականությանը: Քաղաքագետի կարծիքով, եթե ստեղծվի ՀԱԿ-ԲՀԿ միասնական ձեւաչափ, ապա դա հնարավորություն կտա փողոցը նորից վերցնել վերահսկողության տակ: «Եթե ՀԱԿ-ին վերադարձվի

Վահանակը արագաչափի տեղը չի հուշի

Արագաչափ սարքերի մասին նախազգուշացնող վահանակները շատ շուտով կարող են «անհետանալ»: Այս հարցը  դեռևս քննարկման փուլում է։ Նպատակը երթևեկության կանոնների ոչ թե հատվածական, այլ ամբողջական հսկողությունն է: «Արագաչափերի տեղադրման վայրերի վերաբերյալ համապատասխան ցուցանակներ չլինելու դեպքում վարորդը չի իմանա, թե որտեղ է տեղադրված արագաչափը, հետևաբար ստիպված կլինի երթևեկության ողջ ընթացքում չգերազանցել արագությունը»,- «Ա1+»-ին ասաց ՃՈ Տեսանկարահանող սարքերի

Արամ Օրբելյան. «Դատարանը աբստրակտ գիտական վերլուծությունների ամբիոն չէ»

«Ոչ մեկի իրավունքները, իր կամքին հակառակ, որեւէ մեկը իրավունք չունի պաշտպանել, իսկ եթե հ/կ-ն մեկ այլ անձի անունից լիազորված չլինելով դրա համար գնա դատարան եւ պարտվի գործը, այդ անձը կզրկվի հետագայում նորից գալ իր իրավունքներն այդ ատյանում պաշտպանելուց»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում պատասխանելով հ/կ-ների ահազանգին, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, նշելով, որ երբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031