Օրվա լրահոսը

Բուժքույրն ասել է այլ տուժողների՞ մասին

Անցյալ տարվա փետրվարի 13-ին Երեւան-Սեւան ճանապարհի 47-րդ կմ հատվածում շրջվեց մի ավտոմեքենա: Ուղեւոր Ստեփան Կարապետյանը տեղափոխվեց հիվանդանոց, եւ 83 օր գտնվելով կոմայի մեջ՝ մահացավ: Փաստի աթիվ հարուցվեց քրեական գործ, ապա վարույթը կարճվեց: Տուժողի իրավահաջորդն իր ներկայացուցչի հետ հանդիպեց գլխավոր դատախազի տեղակալի հետ, որն էլ հանձնարարեց նոր նյութեր նախապատրաստել: Գործով շահագրգիռ վարորդի ձեռքում անհասկանալի հանգամանքներում հայտնվեց

Ամերիկացիները նյարդերի «դեղ» են մտածում

Շատերն են նկատել, որ  քաղցր, ճարպոտ եւ կալորիական սնունդը սթրեսի ժամանակ հաճախ հանգստացնող նշանակություն է ունենում: Ամերիկացի գիտնականներն էլ հայտարարում են, որ սթրեսից բխող  շատակերությունը հորմոնալ բնույթ ունի: Պատճառը գրելին կոչվող հորմոնն է, որը առաջանում է մարդու օրգանիզմում եւ մասնավորապես ստամոքսում՝ սթրեսի պահին: Այդ հորմոնն  էլ պատասխանատուն է մարդու  ախորժակի եւ նյութափոխանակության: Ինչքան ուժեղ է

Վարագյանն առաջադրեց իր թեկնածությունը Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար

Քիչ առաջ Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը  թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը`  թեկնածությունը վերստին առաջադրելով Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար: Նշենք, որ   առաջադրումները սկսվել են ամսի 5-ից,  սակայն 4 օրվա ընթացքում  ոչ մեկը չէր հաստատում  իր թեկնածությունը, պարոն Վարագյանը փաստորեն առաջինն է: Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, մեր ունեցած տեղեկություններով, երեկ

Ավստրալիայում հյուրանոցը պատժվել է մարմնավաճառին սենյակ չտրամադրելու համար

 Ավստրալիայի հյուրանոցային ինդուստրիան բախվել է դատարանի կայացրած  վճռի հետևանքով ստեղծված մի անսովոր իրավիճակի: Քաղաքացիական և վարչական տրիբունալը Մորանբա քաղաքի մոթելներից մեկին մեղավոր է ճանաչել խտրականության մեջ այն բանից հետո, երբ այդ հյուրատան աշխատակիցները հրաժարվել են «գործի» համար սենյակ  հատկացնել մի մարմնավաճառուհու, հաղորդում է Boston.com. –ը: Միջադեպից հետո աղջիկը դիմել է դատարան և շահել վեճը: Ինչպես

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” -ն տեղեկացնում է.

Օգոստոսի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ: NASDAQ OMX Armenia

Նինոծմինդայի ինֆորմացիոն միջոցները

Զանգվածային լրատվական միջոցներից Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ներկայումս գործում է 1934թ.-ից հրատարակվող հայալեզու «Արշալույս» թերթը: Այս թերթը, խմբագիր Մանուկ Կարախանյանի աշխատանքի շնորհիվ, իր էջերում բարձրաձայնում է բնակչությանը հուզող բազմաբնույթ հարցեր: Թերթը տպագրում է թղթակցություններ, ակնարկներ, գրական ստեղծագործություններ, ջավախահայ ժամանակակից արվեստագետների գործեր: Շրջանում գործում է նաեւ տեղական «Փարվանա» հեռուստաալիքը: Այն, իմ դիտարկումներով, մեծամասամբ շրջանցում է բնակչության համար

Որքա՞ն պետք է վճարեն հասարակական նշանակության տարածքների սեփականատերերը

 Հայաստանում ինչպիսի՞ հարկման քաղաքականության են ենթակա այն ֆիզիկական անձինք՝ ովքեր վաճառում կամ օտարում են  իրենց սեփականությունը հանդիսացող հասարակական նշանակության տարածքները: «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի այս հարցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանել է, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «ԱԱՀ-ով հարկվող գործարք է համարվում` ֆիզիկական անձանց

Տղամարդ գործընկերները անկեղծանում են, որ կանանց գալով՝ իրենք զգում են կրկնակի պատասխանատվություն, ծառայությունն էլ հաճելի է դարձել

Այս ամառվանից Երեւանի կենտրոնական փողոցների կարգն ու կանոնը ապահովում է ոստիկանության նոր պարեկապահակետային ծառայության գնդի  ծառայողները. տղամարդ ոստիկանների հետ միասին ծառայության են դուրս գալիս նաեւ կանայք: Ամրակազմ եւ միշտ բարյացակամ ոտիկանուհիները  գտնվում են ինչպես երեւանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Սպորտային պարերի Հայաստանի նախկին չեմպիոնուհի Արաքս Կարապետյանը արդեն չորս ամիս է, ինչ ծառայություն է իրականացնում

Վաղը Նորքում եւ Ավանում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ օգոստոսի 10-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 21.00-ը կդադարեցվի` Նոր Նորք վարչական շրջանի` Ջրվեժ, Բանավան, Մայակ, Բագրևանդ թաղամասերի, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, 2-րդ զանգվածի 27, 3-րդ զանգվածի 32, 28, 26, 9-րդ զանգվածի 6, 21, 22, 27, 33, 34,

«ՀԱՕԿ-ի նախագահը կլինի ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից, թե «Ժառանգությունից», կապ չունի սպորտի հետ»

Аravot.am-ը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, սպորտի վարպետ, ազգային կարգի մրցավար, վոլեյբոլի ՀՀ բազմակի չեմպիոն Գրիգորի Ամբարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե°ս է մարզիչը գնահատում հայ մարզիկների՝ օլիմպիական ելույթների, մեղմ ասած, ոչ հաջող մեկնարկը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէի ասի, որ պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն էր: Բացի այդ մեկնարկն էր այդպիսին, հետո մեր մարզիկները հաջող հանդես

Խնամակալը հանդիպեց բժիշկների հետ

«Առավոտի» հուլիսի 17-ի համարում՝ «Պիտանի է ճանաչվել ոչ շարային ծառայության համար», անդրադարձել էինք Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված 18-ամյա Արմեն Հարությունյանի խնդրին: Երկկողմանի ծնողազուրկ Ա. Հարությունյանը բժշկական քննություն էր անցել «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում, որտեղ հայտնաբերվել են. երկկողմանի սին թաթեր, H-38 մմ, շարժումները ս/թ հոդերում ամբողջ ծավալով են, քայլքի աննշան խանգարումով, ողնաշարի կրծքագոտային հատվածի

Գիտնական. Անցանք մագիստրատուրայի, ուր չգիտեն՝ ինչ դասավանդել

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսանդր Խաչունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս զբաղվել են գիտության ոլորտի առեւտրայնացման ծրագրերի մշակմամբ, բազմաթիվ workshop-եր ու սեմինարներ անցկացրել ու փորձել այդկերպ բարձրացնել գիտական հանրության հմտությունները: «Եթե Հայաստանը մոտակա 2-3 տարվա մեջ կտրուկ քայլեր չանի այս ուղղությամբ, սարսափելի հետ կմնանք առեւտրայնացման համաշխարհային գործընթացից»,- համոզված է պարոն Խաչունցը:

Երիտասարդները ծանոթանում են անտառների կենսաբազմազանությանը

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի  նախաձեռնությամբ  եւ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ընթանում են  «Ճանաչիր Հայաստանի անտառները» խորագրով բնապահպանական սեմինար-արշավներ՝ երիտասարդության  շրջանում Հայաստանի անտառների դերի եւ նշանակության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Սեմինարները մասնակիցներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքներ ստանալ անտառների կենսաբազմազանության, անտառային էկոհամակարգերի մասին,  իսկ արշավների ընթացքում երիտասարդները մեկնում են մարզերի անտառային գոտիներ՝ մասնագետների

Հայաստանի ծանրորդների ոդիսականը՝ Լոնդոնից առաջ եւ օլիմպիական խաղերում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը «Aravot.am»-ին, որը հրապարակում ենք հատվածաբար:  Հայաստանի ծանրորդները Լոնդոնում ընդհանուր առմամբ չարդարացրին սպասելիքները: Նախ, նախաօլիմպիական վերջին ուսումնամարզական հավաքից մրցավայր չմեկնեց ոսկե մեդալի մեր գլխավոր հույսերից մեկը` 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Ապա, արդեն Լոնդոնում մեր երեք առաջատար ծանրորդներ` Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանը, Արա Խաչատրյանը, որոնք նույնպես մեդալների

Թմբլիկությունը հակացուցված է հղիությանը

Թմբլիկ կանանց գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել մինչեւ հղիանալը: Թթուների եւ ճարպերի հավելյալ առկայությունը ապագա մայրերի օրգանիզմում կարող է վնասել պտղի առողջությանը: Նման եզրակացության են եկել անգլիացի, բելգիացի եւ իսպանացի գիտնականները՝ համատեղ գիտափորձի արդյունքում ուսումնասիրելով բեղմնավորված ձվաբջիջները: Չափից շատ թթուներն ու ճարպերը, ըստ մասնագետների, խանգարում են թթվածնի յուրացմանը պտղի կողմից: Ըստ Խալլի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր

Թեղուտի գյուղապետ. Սերժ Թանկյանին Թեղուտի մասին սխալ ինֆորմացիա են տվել

Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը պնդում է, որ Սերժ Թանկյանի՝ ի պաշտպանություն Թեղուտի ուղերձում նշված մտահոգությունների մի մասը իրականությանը  չեն համապատասխանում: «Սերժ Թանկյանը երբեւէ Թեղուտում չի եղել, նշանակում է նրան ինչ-որ մեկը Թեղուտի մասին  ինֆորմացիա է տվել, ու չի բացառվում, որ այդ ինֆորմացիան թյուր ինֆորմացիա է  եղել: Նրան ներկայացրել են ինֆորմացիան այնպես, ինչպես իրենց է ձեռնտու

Նախագահականում Արթիկի քաղաքապետի հարցը լուծվեց հօգուտ Վարագյանի՞

Չնայած առաջադրումներին մնացել է ընդամենը  մեկ օր, սակայն Շիրակի մարզի երկրորդ քաղաքը`Արթիկը, քաղաքապետի պաշտոնի համար դեռ թեկնածուներ  չունի: Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց Արթիկն ու հարակից գյուղերն ընդգրկող  թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Իսկ թե ո՞ րն է այսպես  հապաղելու  պատճառը, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ  հավանական թեկնածուները սպասում են երկրի նախագահի դաբրոյին.

Սովորո՞ւյթ, նախախնամությո՞ւն, թե՞ ինքնախաբեություն

Եկամտաբեր շատրվաններ  Աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ մետաղադրամներ են նետում շատրվանների և ջրհորների մեջ: Ոմանց համար դա կրկին այդ երկիր վերադառնալու հնարավորություն է, ոմանց համար` կարծրացած ավանդույթ, իսկ ոմանց համար էլ` ստացված ռեսուրսները խելամտորեն բաշխելու հնարավորություն: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նետում են մանրադրամներ հատկապես այն վայրերում, որոնք պատմականորեն հայտնի են նման ավանդույթով: Թվենք դրանցից մի քանիսը:

Արտերկրից Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են

«Արտերկրից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը նվազում են», – պնդում է բրիտանական Economist հանդեսը: Հեղինակավոր պարբերականի վերլուծական բաժնի մասնագետները նշում են, որ արտերկրում աշխատող հայաստանցիների` հայրենիք ուղարկած գումարների ծավալի աճը 2011 թվականի հունվարից անշեղորեն նվազում է եւ այս տարվա ապրիլին հասել է 2 տոկոս ցուցանիշի: Economist-ի վերլուծաբանները արձանագրում են, որ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների

«Ո՞վ է իրականում պաշտպանում Ռուսաստանի շահերը Թբիլիսիում»

«Չորս տարի առաջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կարճատև, սակայն նշանակալից պատերազմ է տեղի ունեցել» «Չորս տարի առաջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կարճատև, սակայն նշանակալից պատերազմ է տեղի ունեցել: Վրաստանը մեկ շաբաթից պակաս ժամկետում պարտություն է կրել, իսկ նույն ժամանակահատվածում Ռուսաստանն ամրապնդել է իր վերահսկողությունը Աբխազիայի և Հարավայի Օսիայի՝ աշխարհի պետությունների մեծամասնության կողմից, ներառյալ Միացյալ Նահանգները,

Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան սահմաններ

  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի և տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել

Դամասկոսի և Հալեպի հայ երեխաները կգան Հայաստան. կառավարությունը մասնավոր հատվածի աջակցությամբ հոգում է նրանց տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա մեր օրակարգային հարցերը կսկսենք Վաչե Տերտերյանի հարցերից, որովհետև նա պետք է զբաղվի սիրիահայ երեխաների ընդունման գործով։ Այսօր մեր առաջին ինքնաթիռն ենք ուղարկել Դամասկոս, որտեղից մենք շուրջ 120 երեխա հրավիրել ենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց ամառային հանգիստը մեր ճամբարում։ Կառավարության նախորդ նիստի օրակարգում ընդգրկված էր այս

Ֆրենկ Բակլինը ծախսել է տան կառուցման համար կես միլիարդ եվրո, բայց այն կկարողանա վաճառել մի քանի հազար դոլարով

Ամերիկաբնակ արվեստագետ Ֆրենկ Բակլինը պատրաստել է տուն, որի կառուցման համար ծախսել է կես միլիարդ եվրո: Սակայն այդ տունը վաճառելու համար նա կկարողանա պահանջել առավելագույնը մի քանի հազար դոլար: Պարզվում է՝ նա դիմել է բանկին և այնտեղից վերցրել շրջանառությունից դուրս եկած մանրացված թղթադրամներ, որոնցով էլ կառուցել է իր 3 սենյականոց բնակարանը: «Ցերեուս» տեսակի կակտուսը աճում է

Գյուղատնտեսության փոխնախարար. Այս տարի սերմացուի հետ կապված խնդիրներ չեն լինի

Հայաստանի կառավարությունը  այս տարի էլ աշնանացան ցորենի էլիտա սերմացու կներկրի: Նախատեսված 640 տոննայից արդեն 100 տոննան ներկրվել ու ուղարկվել է Շիրակի մարզ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա  Բաղյանը: Նախորդ տարվա աշնանացանի սերմացուից  այս տարի բերք չստացած  գյուղացիների դժգոհություններին էլ անդրադառնալով, փոխնախարարը գյուղացիներին խորհուրդ տվեց չմտահոգվել, ըստ

Պահպանակները հանեք «բարդաչոկներից»

Չնայած 21-րդ դարի տղամարդիկ իրենց համարում են սեքսի գիտակներ, բայց հաճախ կանգնում են խնդիրների առջեւ, հիմնականում իրենց միամտության պատճառով: Հասարակ մի օրինակ. բոլորը գիտեն, թե ինչի համար  է նախատեսված պահպանակն ու գիտեն նաեւ, որ դրանց օգտագործումը սեռական հարաբերության ժամանակ կանխում է սեռավարակների ներթափանցումը, դրանցից բխող վտանգավոր հետեւանքները, ինչպես նաեւ կնոջ մոտ անցանկալի հղիությունը, բայց, չգիտես

Ընտրական օրենսգիրքը կռիվ է գցել գյուղապետի ընտանիքում

Ամասիայի տարածաշրջանի  փոքրաթիվ բնակչություն ունեցող (301 բնակիչ, որից   220 ընտրող  են)  հեռավոր գյուղերից մեկում` Ջրաձորում,  հետաքրքիր  ընտրապայքար է սպասվում: Որքան էլ  տարօրինակ թվա, այստեղ  միմյանց դեմ են պայքարելու   գործող գյուղապետ, 52-ամյա  Գևորիկ Հովակյանն ու նրա կինը` Կարինե  Վարդանյանը: Ընտանեկան  առաջադրման փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը: Փաստորեն

«Տխուր» լուր՝ գիշերային հրավառության սիրահարների համար

ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել բավականին լայն տարածում գտած՝ գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումը: Այդ նպատակով կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը: Ըստ «Փաստինֆոյի», նախագծով ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հիշյալ արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կազմակերպելու իրավունք վերապահել ՀՀ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝

Բերման ենթարկելիս հարվածել էր ոստիկանի գլխին

Ոստիկանության ծառայողներին է մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել են

Փաստաբանը պնդում է, որ քննիչն անօրինական քրեական հետապնդում է իրականացրել

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը պնդում է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Մոսինյանը իր նկատմամբ իրականացրել է անօրինական քրեական հետապնդում՝ այդկերպ նպատակ ունենալով խոչընդոտել իր փաստաբանական գործունեությանը: «Հուլիսի 30-ին հեռախոսազանգով ինձ տեղեկացրեց, որ ինչ-որ մեկի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իմ վրա նյութեր կան: Պարզաբանումների

Գարեջրագործ Սամվելը մնաց Գիզիրյանի ֆինանսիստի հույսի՞ն

Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար կռիվ կտան ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու դաշնակ Հովսեփը Ամենակոլորիտային քաղաքի ամենակոլորիտով քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, շարունակում է սթրեսի մեջ պահել գյումրեցիներին. նա թեեւ իր թեկնածությունը դեռ չի առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, սակայն դիմում է ներկայացրել Ոստիկանության վիզաների ու անձնագրերի վարչություն, որպեսզի առաջադրման համար տեղեկանք վերցնի: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031