Օրվա լրահոսը
ԱԺ իրավաբանական վարչության իրավաբանի դեմ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց Վահե Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վ. Մանուկյանը աշխատել է ԱԺ իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ: Ըստ մեղադրական եզրակացության, նա անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքացի Արմեն Խալոյանից գումար է պահանջել՝ նրա հարցերը (դատարաններում, իրավաբանական կառույցներում) կարգավորելու համար: Քաղաքացին խնդիր է ունեցել
Մարտի 1-ի զոհի մայրը նույնպես չի կիսում ՀԱԿ-ի լավատեսությունը
«Ես չեմ կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը մեր ետեւում երբեւէ պայմանավորվածություն ձեռք բերի ՀՀԿ-ի հետ: ՀԱԿ-ը երբեւէ հանցավոր համաձայնության չի գա: Կարող է լինի համաձայնություն, բայց ներքին պայմանավորվածություններին չեմ հավատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալլա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխող մեծամասնության եւ
Ավազակային հարձակումը բացահայտվեց
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Սամվել Մ.-ի մոտ եղած 80.000 դրամ գումարն ու դիմել փախուստի: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել են Երևան քաղաքի Ծերենցի
«Մարտի մեկ» հ/կ-ն երեկ տարածել է հայտարարություն
«Մարտի մեկ» հասարակական կազմակերպությունը երեկ տարածել է հայտարարություն՝ իր բողոքն արտահայտելով ԵՊՀ երաշխավորությամբ Հայոց պատմության դասագրքի լույսընծայման դեմ, որում ներառվել է նաեւ 2008թ. մարտիմեկյան դեմքերի մանրամասները. «Կատարելով իշխանությունների պատվերը եւ հաճոյանալով գործող վարչախմբին՝ ԵՊՀ պատմաբանները դեպքերը ներկայացրել են միակողմանի եւ աղավաղված։ Առանց որեւէ փաստարկված ապացույցի՝ գրքում անհիմն մեղադրանք է ներկայացված խաղաղ ցուցարարներին, նրանց ներկայացնելով որպես
Օսկանյանը` ԲՀԿ-ի բրյուսելյան այցի մասին
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ԲՀԿ-ի` բրյուսելյան այցի նպատակները: Գրառումը ներկայացված է ստորև: Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի: Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը: Երկրորդ, ծանոթանալ
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող կուսակցությունները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի իշխող կուսակցությունները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» ֆորումի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Այս հուշագրի մասին երեկ տեղեկացրել են ռուսական ԶԼՄ-ները՝ պարզաբանելով, որ դրանով սահմանվում են միջկուսակցական համագործակցության հիմնական ձեւերը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ադրբեջանականից՝ «Ենի Ազերբայջանը», ռուսաստանյանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ ղազախական
Մեկ մեդալ՝ Սամբոյի աշխարհի ուսանողական գավաթի մրցումներից
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի «Ակ Բարս» մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջև, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին
Երեւանյան ռինգում այսօր կարող ենք մեդալներ ունենալ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում վճռորոշ մենամարտերի փուլն է: Սկսվում են քառորդ եզրափակիչները, որտեղ արդեն տարած հաղթանակը բռնցքամարտիկին ապահովում է առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի 10 անդամներից այդ ճանապարհին մնացել է երեք հոգի՝ Տարոն Սողոմոնյանը՝ 56 կգ քաշային կարգ, Նարեկ Մելքոնյանը՝ +91 եւ Նիկոլ Արությունովը՝ 81 կգ: Նարեկն
ԲՀԿ-ն կմիանա ՀԱԿ-ին
Ամենայն հավանականությամբ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից կպատասխանեն, որ իրենք միանում են ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու պահանջին, եւ կստորագրեն համապատասխան ձեւաթղթի տակ։ ԲՀԿ-ում մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրել են հարցը եւ եզրահանգել, որ այն իրավական հիմնավորում ունի։ «Մենք գտնում ենք, որ որեւէ կերպ խոչընդոտել հարցի գոնե քննարկմանը, եթե ոչ լուծմանը, չի կարելի»,- երեկ մեր լրագրողին հայտնել է
Մեծ դեպրեսիայի ժամանակները
Կիրակի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական մանդատների համար ԱԺ լրացուցիչ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը (համապատասխանաբար՝ մոտ 31% և 37%) վկայում է, որ հասարակությունում ապատիկ տրամադրությունները խորանում են: Մարդիկ պարզապես դադարել են հավատալ, որ ընտրական գործընթացների միջոցով կարելի է ինչ-որ էական փոփոխության հասնել: Իշխանությունը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունները ձևական միջոցառում են: Եթե
Կարո՞ղ էին արդյոք ավանցիները կամ գյումրեցիները գնալ եւ ջնջել հանրապետականի թեկնածուներին
Երբ իշխանական ցանկացած անարժան թեկնածու անարգել ընտրվում է ԱԺ պատգամավոր, ո՞ւմ մեղադրել՝ ընտրողի՞ն, որը կաշառվում է, ոչ քաղաքական ընտրություն է կատարում, ենթարկվում է իր բաժին ֆեոդալին, թե՞ իշխանությանը, որն ընտրության չնչին իսկ հնարավորություն չի տալիս եւ ուժային բոլոր ու վաղուց փորձարկված մեթոդներով պարտադրում է իր կամքը։ Ես հակված եմ մեղադրանքները իշխանությանն ուղղելուն։ Ֆինանսական ու հոգեբանական
Մարտի 1-ը շարունակվում է
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարել է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատռվեցին որոշ դիմակներ: Ուրիխանյանը չի տվել անուններ, սակայն ոզնուն էլ պարզ է, որ խոսքը ՀԱԿ անդամ, հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մասին է, որը ՀՀԿ-ի հետ համաձայնեցրել և հետաձգել է իր հեղինակած օրինագիծը մեկ տարով: Այսպիսով, «Բարգավաճ Հայաստանը» «պատռում» է Գագիկ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Մարդ կա՝ կոտրվել, չի կարում դզվի, Մարդ էլ կա՝ անում ա ատկատ: Մարդ կա՝ ունի Ջիփ, Լիմուզին, Մարդ էլ կա՝ չունի սամակատ:
Նամակ նախագահին. «Խնդրում ենք, որ ՀՀ դեռևս կենդանի մնացած փոքրաթիվ բռնադատվածների նկատմամբ պետական հոգացության խնդիրը վերցնեք Ձեր բարձր հովանու ներքո»
1949թ. բռնադատվածների «Հուշամատյան» հ/կ–ի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ մեծարգո Նախագահ ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ ՀՀ հարգելի վարչապետ ՀՀ ԱԺ պատվարժան պատգամավորներ Ձեզ դիմում են ԽՍՀՄ շրջանի քաղաքական հետապնդումների շրջանում Հայաստանի Հանրապետությունում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների ներկայացուցիչները, որոնց թիվը մինչև ոչ վաղ անցյալը չէր անցնում 3000-ը, իսկ այսօր, հավանաբար, մնացել են մոտ
Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում (Տեսանյութ)
Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը: Այսօր մենք նրանց հանդիպեցինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է` տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը
Ուղղակի ներդրումները կրճատվել են կիսով չափ
Հայաստանին վստահում են միայն օֆշորները Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանում գործարար միջավայրի ու տնտեսավարման պայմանների բարելավում են արձանագրում, այնինչ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը էապես կրճատում են ներդրումների ծավալը։ Ըստ Doing Business-2013 զեկույցի՝ 85 երկրների շարքում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը։ Եվ սա այն դեպքում, երբ
Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջնակին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի բնակիչ, 44-ամյա Վարուժան Բոլորչյանը, վարելով «Մազդա» մակնիշի 255 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենան, Ն. Տիգրանյան փողոցի 7-րդ շենքի դիմաց
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է արել Վիշվանաթան Անանդի հետ
Լոնդոնում ընթացող շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է արել հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ եւ 1,0 միավորով (մրցաշարի կանոններով հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝1, պարտության համար՝ 0) Յուդիթ Պոլգարի եւ Լյուկ ՄաքՇեյնի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրում Արոնյանը հանդիպում է ՄաքՇեյնի
Նիկոլ Փաշինյանին համալսարանից հեռացրել են, բայց չի բացառվում, որ նա նորից դառնա ուսանող
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի այն 4 պատգամավորներից մեկն է, որը բարձրագույն կրթություն չի ստացել եւ դիպլոմ չունի: 1995-ին բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ղեկավարության հետ ունենալով տարաձայնություններ՝ նրան հեռացրել են համալսարանից: Քանի որ ընդունված պրակտիկա կա ԱԺ-ում, 40-50 տարեկանում պատգամավորների մի մասը, զգալով դիպլոմի անհրաժեշտությունը, նոր է բուհ ընդունվել, Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ցանկություն
Սերժ Սարգսյանը ձգտում է «լավ աշակերտ» լինել Եվրոպայի առջեւ
«Առավոտ»-ի հետ զրուցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը, անդրադադառնալով անցյալ շաբաթվա վերջին անցկացված ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի դրական հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի հասցեին, նկատեց․ «Արդեն մի քանի տարի է` Սերժ Սարգսյանը ձգտում է «լավ աշակերտ» լինել Եվրոպայի առջեւ, այդ քայլերն են նկատվում, թեեւ Հայաստանը կարող
Examiner. «Քիմ Քարդաշյանի դեմ բողոքի ցույց են արել Բահրեյնում»
Բահրեյնի ժողովուրդը չի երկրպագում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Ինքնահռչակ «հայ թագուհին» տարիներ շարունակ իր շուրջ տեսարաններ է ստեղծել, և որոշ օտարերկրյա քննադատներ նրա արարքները անտանելի են համարում: Գրում է «Էկզամիներ» պարբերականը: Քիմ Քարդաշյանը դեկտեմբերի 1-ին ժամանել էր Բահրեյն, որպեսզի աջակցի կաթնային կոկտեյլի խանութի բացմանը: Նրա այցի կապակցությամբ կրոնական արմատակնները բողոքի ցույց էին կազմակերպել, և մի հոգևորական
Գյումրու ՀԱԿ համակարգող. «Սամվել Բալասանյանի` ՀՀԿ-ական թեկնածուին սատարելուց շահեցի միայն ես»
Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող, թիվ 35 ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իր մրցակցին` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու մասին հայտարարություն տարածած Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրո՞ք սատարեց նրան, դա որևէ կերպ զգացվե՞ց, թե՞ խոսք էր ասաց, անցավ-գնաց: «Անկեղծ ասեմ, սատարումը չեմ էլ զգացել, անկեղծ
Գյումրու ընտրություններին մարդ ապահովող Երևանի ԴԱՀԿ-ի աշխատակիցը «Շիրակ» ֆուտբոլային թիմի երկրպագո՞ւ է
Այսօր Aravot.am –ի հետ զրույցում ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը, վերլուծելով թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները, որին հաղթեց իրենց թեկնածուն` Արման Սահակյանը, հպարտորեն շեշտեց, որ ընտրակաշառք չի բաժանվել, այս մասին խոսակցություն անգամ չի եղել, և որ ընտրությունները անցել են քաղաքական նոր մշակույթով: Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ նոր մշակույթի
«Դեմ առ դեմ». Արմեն Բաղդասարյան եւ Լեւոն Շիրինյան
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 62-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը եւ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Քննարկման թեման` Մարտի 1-ի գործով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգումը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ
Գալուստ Սահակյանը՝ տղաների ու հարսների միլիոնների ու իր պարտքերի, ապառիկների մասին
«Իմ մեքենան ես առել եմ ապառիկով, 4 տարի էր՝ մուծում էի, 2007-ին եմ առել, նախանցյալ տարի նոր ապառիկը մուծեցի պրծա: Բանկային գործառույթով եմ առել, այսինքն այնպես չի, որ շատ փող ունենք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի պատասխան ստացանք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, երբ հետաքրքրվեցինք նրա «Նիսսան Մաքսիմա» մեքենայով եւ խնդրեցինք մեկնաբանել իր որդիների՝ անգամ
ՀՀԿ պատգամավորը՝ Սամվել Բալասանյանին. «Շնորհակալ ենք, որ սատարեցիք մեր թեկնածուին, ընդամենը»
Սամվել Բալասանյանի հայտարարության հետ կապված, որ ինքը Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում սատարում է ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թեկնածությունը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը galatv.am–ին հայտնել էր, որ դրանով Սամվել Բալասանյանը անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին, իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ Լեւոն Զուրաբյանի «նմանատիպ դրսեւորումների» առաջիկայում
Ավանի ընտրություններն ու Սերժ Սարգսյանի խոստումը
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին հավաստիացրել է, որ փետրվարին անցկացվելիք նախագահի ընտրությունները կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: «Կեսարի կինը կասկածից վերա, չէ՞, ես ոնց կարող եմ կասկածել նախագահին»,-ասում է ԲՀԿ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը։ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստ է սպասել, թե ընտրությունների օրն ինչպես է իր ասածների տակից դուրս գալու Սերժ Սարգսյանը. «Նախորդ
Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանը անեկդոտի է վերածվել Գյումրու ՀԱԿ գրասենյակում
Թիվ 35 ընտրատարածքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարող ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը, ով երեկ պարտվեց ՀՀԿ-ական մրցակցին` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանին, այսօր Aravot.am-ի զրույցում ասաց, որ իր նախընտրական շտաբը արձանագրած ընտրախախտումների շուրջ հարկ չի համարել գրավոր բողոք ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ու ոստիկանությանը: «Ասեմ, թե ինչու գրավոր դիմում չենք ներկայացրել,
Հիմնանորոգվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը
«Թանգարանը նորովի եւ ամբողջովին վերանորոգված ներկայանում է հասարակությանը, նրա մեջ ներառված է հնի ու նորի ներդաշնակությունը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ցուցադրության հեղինակ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նրա պնդմամբ` թանգարանը օրինակելի եւ ամբողջ տարածաշրջանում եզակի է. «Մեծ գործ ենք արել կոմպոզիտորի թանգարանը նորից ապրեցնելու համար: Թանգարանի կողքին շատ լավ մարդիկ են կանգնած, այն ապահով
ԲՀԿ-ն կասկածի տա՞կ է դնում ՀԱԿ-ի անկեղծությունը
«Ես կոմպետենտ չեմ այլ քաղաքական ուժերի հնարավոր եւ անհնարին համաձայնությունների մասին խոսել: Բայց կոմպետենտ եմ ԲՀԿ-ի անունից մտահոգություն հայտնել, մեր հավանությունը ներկայացնել եւ այլոց անհասկանալի գործողությունները զարմանալի գործողություններ որակելու»,- Aravot.am-ի հարցին` կարծում եք ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը գաղտնի պայմանավորվածություն ունե՞ն մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հարցը ձեւականորեն հրապարակում պահելու համար, ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:


















































