Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիները նյարդերի «դեղ» են մտածում

Օգոստոս 09,2012 18:42

Շատերն են նկատել, որ  քաղցր, ճարպոտ եւ կալորիական սնունդը սթրեսի ժամանակ հաճախ հանգստացնող նշանակություն է ունենում: Ամերիկացի գիտնականներն էլ հայտարարում են, որ սթրեսից բխող  շատակերությունը հորմոնալ բնույթ ունի: Պատճառը գրելին կոչվող հորմոնն է, որը առաջանում է մարդու օրգանիզմում եւ մասնավորապես ստամոքսում՝ սթրեսի պահին: Այդ հորմոնն  էլ պատասխանատուն է մարդու  ախորժակի եւ նյութափոխանակության: Ինչքան ուժեղ է սթրեսը, այնքան մեծ քանակությամբ է արտադրվում գրելինը, այստեղից էլ՝ վայրի ախորժակը: Այժմ ամերիկացի գիտնականները աշխատում են այն ուղղությամբ, որ սթրեսի ժամանակ մեղմեն  ու հսկեն գրելինի արտադությունը մարդու օրգանիզմում: Մինչ ցանկությունը գործ կդառնա, մնում է անձամբ  սանձ դնել սեփական ախորժակին եւ  աշխատել քիչ «մսխել» նյարդերը:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031