Օրվա լրահոսը
Ամբիոննե՞ր են փակվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում օրեր առաջ, առանց գիտխորհրդի քննարկման, կառավարման խորհրդին ներկայացվեց մի քանի ամբիոնների փակման մասին հարցը: Մասնավորապես, խոսք գնաց, եւ արդեն փակվել է 3 ամբիոն: Նշված բուհում կատարվածը դիտվեց որպես անցանկալիներից ազատվելու քայլ, մի մասն էլ սա դիտեց հանրապետական ռեկտորի հերթական գլուխկոտրուկը, այլ կուսակցությունների անդամ բուհական մտավորականությանը «տեղ» տալու համար: 2011թ.-ից բուհի ռեկտորի
Բոստանջյանը հենց սկզբից անհեռանկարային է համարել 44 ստորագրության հավաքելը
«Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություն չհավաքվելու պատճառը ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ արձակուրդային շրջանն էր: «Ես մեծապես ուզում եմ մտածել, որ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Կարող է տարբեր ուժեր իրենց ցանկությամբ տարբեր մեկնաբանություններ ուզենան տան, բայց ես ինքս ժամանակին գտնվելով այնտեղ,կարող եմ ասել` պատգամավորները շատ դժվարությամբ են
Չի կատակում
list.am-ում տեղադրված հերթական գլուխգործոցը: Հայտարարությունն առաջին հայացքից զավեշտի է նման, բայց իրականում՝ տեղադրողը չի կատակում: Հեղինակը 38 տարեկան տղամարդ է, որին շտապ հարկավոր է 35 հազար ԱՄՆ դոլար՝ Հայաստանից գնալու համար: Այս հայտարարության մեջ կատակը միայն երիկամը «Բրաբուսի» հետ փոխանակելն է, իսկ օրգանի վաճառքի մասով՝ տղամարդը շատ լուրջ է տրամադրված: Նրա խոսքերով՝ երիկամի հետ կապված
Սարգիսը դեռ հանրակացարանում է
Սարգիս Մելիքյանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության, համարվում է ՀՀ քաղաքացի, քանի որ ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ եղել է 14 տարեկանից փոքր: Այդպես է ձեւակերպել Միգրացիոն պետական ծառայությունը Սարգիսի փախստականի կարգավիճակը դադարեցնելու որոշման մեջ, որի պատճենը 2011 թվականի ապրիլի 18-ին ՀՀ ՏԿՆ ՄՊԾ կողմից ստացել է «Գագիկ Եգանյան»
Պիտանի ճանաչվեց ոչ շարային ծառայության համար
Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված 18-ամյա Արմեն Հարությունյանը երկկողմանի ծնողազուրկ է եւ այսօր կանչվել է ծառայության: Զինվորական կոմիսարի ուղեգրով նա բժշկական քննություն է անցել «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում, որտեղ հայտնաբերված հիվանդությունները քիչ չեն. երկկողմանի սին թաթեր, H-38 մմ, շարժումները ս/թ հոդերում ամբողջ ծավալով են, քայլքի աննշան խանգարումով, ողնաշարի կրծքագոտային հատվածի S-աձեւ աննշան սկոլիոզ, Կորբի
Շենքի սալիկները թափվում են
Երեւանի պետական համալսարանի դասախոսների համար մեկուկես տարի առաջ շահագործման հանձնված շենքից, որը գտնվում է Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, սալիկներ են պոկվում եւ թափվում գետնին: Շենքի բնակիչները ահազանգում են, որ սալիկները պոկվում են հատկապես վերջին հարկերից եւ ընկնում ուղիղ բակ, որտեղ երեխաներ են խաղում, մարդիկ անցուդարձ են անում եւ ավտոմեքենաներ են կայանած: Ինչպես «Ծարավ Աղբյուր 55/5»
«ԲԱՄՕ Մետալ»-ի գործունեությունը վտանգավո՞ր է խմելու ջրի համար
Կապանում ջուրը պղտոր է, քանի որ ջրավազանի տարածքում շինաշխատանքներ են կատարվում Կապան քաղաքում շարունակում է լուրջ խնդիր մնալ քաղաքին մատակարարվող խմելու ջրի պղտորվածության հարցը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի մամուլի ծառայությունը քաղաքի ջրի պղտորման պատճառներից մեկն է համարում Աջաբաջ կոչվող տեղանքում՝ խմելու ջրի ջրառի հատվածում, այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարությունը: Ահազանգից հետո մասնագետները այց են կատարել
Ի գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդների
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության պատասխանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը
Վերջրս ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ներկայացրել էր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման մանրամասները, մասնավորապես անրադարձել է 2008թ. սկսած վերոնշված գործընթացին, բայց հիմնական նպատակը` հանրությանը ներկայացնել, որ կառավարությունը ի դեմս ՊԳԿ վարչության` առաջնորդվել է միմիայն օրենքով վերապահված գործառույթներով, սակայն «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը և ՀԱԿ-ը այն ներկայացնում
Ինչո՞ւ ընդդիմությունը պարտվեց ԱԺ ընտրություններում
«Նման բաների պատճառով հասարակության մի հատվածի մոտ ապատիա է առաջանում, որը շատ արագ տարածվում է՝ թուլացնելով ընդդիմադիր դաշտը: Ցավոք, ընդդիմության նկատմամբ հասարակության ապատիան կամ մերժողական վերաբերմունքը դրսեւորվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչը մեզ բացարձակ չի կարող ուրախացնել: Պարզապես, դա նաեւ ինչ-որ առումով բնական գործընթաց է, քանի որ այն, ինչի համար ստեղծվել էր ՀԱԿ-ը, իրենք հեռացել են
ԼՂՀ ընտրություններում անակնկալներ չեն սպասվում
Եվ այսպես, արդեն մի քանի օրից կավարտվեն ԼՂՀ-ում 5-րդ անգամ անցկացվող նախագահական ընտրությունները: Թերեւս գաղտնիք չէ, որ ի սկզբանե ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի են այս կարեւորագույն քաղաքական գործընթացի գրեթե բոլոր կողմերի համար: Հավանաբար, որեւէ անակնկալ չեն ակնկալում նաեւ ԼՂՀ սահմաններից դուրս գտնվող շահագրգիռ կառույցները: Այսօր, արդյունքների առումով, ընտրությունները զուտ վիճակագրական հետաքրքրություն են ներկայացնում. օրինակ՝ քանի
«Փորձում են «Ժառանգության» հեղինակության հաշվին ինքնահաստատվել»
Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգությանը» քարկոծողներին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առիթով խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը հիմք դարձավ, որ դեռ 2009 թվականից Հայ ազգային կոնգրեսի սկսած «Ժառանգությանը» քարկոծելու գործը շարունակի ԲՀԿ-ն՝ պայմանավորված նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չստորագրեց արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ: Նկատենք, սակայն, որ ԲՀԿ-ի 37 հոգանոց խմբակցությունից
Արգելելու շատ բան կա
Իրանի իշխանությունները արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել հավի մսից պատրաստվող ճաշատեսակներ, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով vz.ru կայքը: Այդ երկրի ոստիկանապետը բացատրեց, որ Իրանի ոչ բոլոր քաղաքացիներն են կարող իրենց թույլ տալ հավի միս գնել, եւ եթերով այդ միսը տեսնելիս կարող են բացասական էմոցիաներ առաջանալ, ինչը, հնարավոր է, կդառնա սոցիալական դժգոհության պատճառ: Եթե մերոնք էլ այդ տրամաբանությամբ
Զոհրաբ Մնացականյան. Այս տարի ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 15 միլիոն եվրոյի օգնություն
Խորհրդարանական ընտրությունների ոչ որակը, ոչ էլ արդյունքները որեւէ կերպ չեն խոչընդոտել Հայաստանի ու ԵՄ համագործակցությանը: Այս մասին այսօր Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12-րդ նիստում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Արեւելյան գործընկերության երկրներում Հայաստանն ունի իր հստակ տեղը ու մեր առաջընթացն արդեն իսկ ճանաչված ու
Վիտալի Բալասանյանը հանդիպել է Արցախ տեղափոխված սիրիահայերի
Հուլիսի 17-ին Քաշաթաղի շրջանում կայացած նախընտրական հանդիպումների ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպել է Սիրիայի Ղամշլիի շրջանից Կովսական տեղափոխված մի քանի ընտանիքների, որոնց հետ քննարկել է սիրիահայության խնդիրներին, Արցախ տեղափոխված մեր հայրենակիցների ադապտացիայի հետ կապված հարցերին: Վիտալի Բալասանյանը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություննները պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա: Սփյուռքը մեծածավալ օժանդակություն է
Մահացու պատահար Իջևան-Պառավաքար-Այգեպար ճանապարհին
Հուլիսի 14-ին, ժամը 18.35-ի սահմաններում, «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶ 53»-ի վարորդը` 1987 թ. ծնված Էդվարդ Աղասարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Զարհուրելի սպանություն
Նախօրեին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երեւանում. Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Գասպարյանը սպանել է Երեւանի Մանանդյան փողոցի բնակչուհի, թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին, մասնատել նրա դին, ապա տեղափոխել է Խարբերդի ամառանոցների 24 փողոցում գտնվող 3-րդ տուն եւ կնոջ մարմինը տեղավորել տակառում: Երեկ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, այդ թվում` բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ Ս. Գասպարյանը ձեռնաշղթաներով բերվել
Հարսանիքը ձախողվել է կեղծիքի պատճառով
2011թ. գրանցված ապօրինի սահմանահատման դեպքերից 6-ով՝ 7 կին ՀՀ սահմանը հատել են խմբակային (ընտանիքով կամ խմբով), նախորդ տարվա 13 դեպքով արձանագրված 25-ի դիմաց, որից 1 դեպքով Հոլանդիայում այլ անձի կենսորոշիչ տվյալներով հանձնվել են միգրացիոն ծառայություններին, ապա ձեռք բերելով մշտական բնակության իրավունք, հետագայում ժամանել ՀՀ: ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԱԾ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության ուսումնասիրությունների
Նիկիտա Սիմոնյանը հաստատում է, Վիտալի Մուտկոն առայժմ՝ ոչ
Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հաստատել է Ֆաբիո Կապելոյի նշանակումը ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС- ը: Նրա խոսքերով 66-ամյա մարզչի հետ պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս: Կապելոն էլ չի ժխտում հետաքրքրվածությունն իրեն առաջարկված նոր պաշտոնով եւ հպարտ է, որ իրեն առաջարկվել է գլխավորել Ռուսաստանի պես գերտերության
Նորից զորակոչի մասին
Գաղտնիք չէ, որ հանրապետությունում զորակոչի թեման շատ ցավոտ է՝ չարաշահումներ, յուրացումներ, կաշառք և այլն: Այս կծիկը թվում է անվերջանալի, ծնողն ուզում է իր երեխային ազատել բանակից կամ տաքուկ տեղ ապահովել, իսկ ավելնորդ գումարից քչերն են հրաժարվում: Այսինքն՝ ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այստեղ կա երկկողմանի շահագրգռվածություն խախտել օրենքը: Չնայած դրան, զորակոչի աշխատանքները տարեցտարի զգալիորեն բարելավվում
Ահարոն Ադիբեկյան. «ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը ձայներ են կորցնում»
«Այսօր Բակո Սահակյանը չի հավաքի 85 % ձայն, որը հավաքել է 2008-ին, որովհետեւ նա պայքարել է կաշառակերների դեմ: Դա է պատճառը, որ նրա ընտրողները մոտ 10 տոկոսով պակասել են»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց «Սոցիոմետրի» նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Նրա դիտարկմամբ՝ ընտրողների 75 տոկոսը ձայնը տալու է Բակո Սահակյանին:. «Բալասանյանը մի էջի վրա մի հատ ծրագիր է
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, պետական ծառայությունների օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն աննպատակահարմար է
Կառավարության հուլիսի 19-ի նիստում նախատեսվում է փոփոխություն կատարել 2011 թ. դեկտեմբերի 22-ի որոշման մեջ: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի հավելվածի այն կետը, համաձայն որի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մինչև 2012թ. մարտի 1-ը կառավարություն պետք է ներկայացներ պետական ծառայությունների օմբուդսմենի ստեղծման հայեցակարգը: Նպատակը պետության կողմից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացած
Ուղիղ միացում. Էդիկ Անդրեասյանը եւ Արթուր Մինասյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 22-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը: Քննարկման թեման` ինչո՞ւ ձախողվեց «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը: Watch live streaming video from aravot at
Արտակ Դավթյան. «Բավական ցածր եմ գնահատում միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու ընդդիմության հնարավորությունները»
Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ հարցազրույցից: -Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր ուժերին այս անգամ կհաջողվի՞ խուսափել նախագահական պալատն անջատ-անջատ՝ մի քանի շարասյունով գրոհելու ավանդույթից. ԲՀԿ-ի գործոնն ավելացնո՞ւմ, թե՞, հակառակը, նվազեցնում է ընդդիմության համախմբման ռեսուրսը։ -Եթե խոսում ենք ընդդիմության մասին, ապա ո՛չ ընդդիմության դասական սահմանման,
Ոստիկանությունը որոշել է թմրավաճառներին «հարկային դաշտ բերե՞լ»
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է սեւ շուկայում վաճառվող թմրամիջոցների, այդ թվում՝ կոկաինի, հերոինի, մորֆիի, հաշիշի եւ այլ նյութերի գները։ Ընդ որում՝ նշվել են ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները։ «ՉԻ»- ճիշտն ասած՝ ոստիկանության այս հայտարարությունն ավելի շատ զովազդ է հիշեցնում։ Մնում էր, որ վաճառքի կետերի հասցեներն էլ հրապարակեին ու հայտարարեին «ամառային աննախադեպ զեղչերի» մասին։ Չէ, իսկապես,
Միջպետական ճանապարհի վերականգնման ժամկետը խախտվեց, ճանապարհաշինարարները «ձեռի հետ» բազալտ են իրացնում
2011թ. հոկտեմբերի 2-ի Այրումի սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350 մ հատվածի վերականգնումը, ըստ պայմանագրի , պետք է ավարտվեր հուլիսի 16-ին: Սակայն նախատեսված ժամկետում ճանապարհը չվերականգնվեց: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սողանքից քանդված ճանապարհահատվածի վերականգնումը կատարում է մարտի կեսերից, պետբյուջեի 550 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Հունիսի 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզ, Այրումի սողանքի գոտի այցելած ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն
Ստեփան Սաֆարյանը կդառնա՞ միասնական թեկնածու
Առայժմ միայն Ս.Սաֆարյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Եթե, իհարկե, չհաշվենք քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, ով դեռ չի կողմնորոշվել` առաջադրվի Գյումրիո՞ւմ, թե՞ Ավանում: Ս.Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրվելու մասին որոշումն ինքը կայացրել է, իսկ կուսակցության որոշումը կլինի ընտրությունների մասին պաշտոնական հայտարարությունից հետո: Կունենա՞ արդյոք ընդդիմությունը միասնական թեկնածու այս տարածքում: «Այս մի ընտրության
Արդյոք Կոտայքի մարզպետը տեղյա՞կ չէր իր ենթակայի կաշառակերության մասին
Հատված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից: – Պարոն Շահգալդյան, Կոտայքի փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցրել մարզի դպրոցի տնօրենից, ինչո՞ւ Ձեր կողմից վերահսկողություն չի եղել, որպեսզի Ձեր տեղակալը նման քայլի չդիմեր։ – Փաստն արդեն արձանագրված է, բայց նշեմ, որ դա ինձ համար շատ անսպասելի բան էր, այնպես որ տվյալ անձնավորությունը շատ կոպիտ սխալ
Բախվել են մեքենաներ
Հուլիսի 17-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Անկախության-Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 02 ՏԼ 952 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Մհեր Վիրաբյան) և «ԶԱԶ» մակնիշի 52 ԼՕ 945 պ/հ (վարորդ` 1980


















































