Օրվա լրահոսը

Զուրաբյանը դիմումին ծանոթ չէր, Փոստանջյանն էլ կխոսի քննարկումից հետո

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ վիճարկելով նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստում ՀՀԿ-ի պահվածքը: Հիշեցնենք, որ այդ նիստը խորհրդարանական  ընդդիմությունը նախաձեռնել էր՝ ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու հարցերը քննարկելու օրակարգով, իսկ ՀՀԿ-ն բոյկոտեց նիստը: Արդյունքում, նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը թեեւ ծանոթ չէր ՀՅԴ-ի դիմումի տեքստին, ասաց, որ ընդհանուր

Los Angeles. «Հանճարների շարքից. «ՄաքԱրթուրի» հաղթող Արթուր Մազմանյանը»

«Դա իմ կյանքի այն քիչ պահերից էր, երբ ես ի վիճակի չէի խոսել», – «Լոս Անջելես» հանդեսը մեջբերում է կենսաբանության պրոֆեսոր Սարգիս Մազմանյանի խոսքերը, որը նախորդ ամիս իմացավ, որ շահել է «ՄաքԱրթուր» հեղինակավոր դրամաշնորհը, որը կազմում է 500 000 դոլար: Դրամական պարգևը տրվում է «ինտելեկտուալ, սոցիալական և արվեստի ոլորտներում» ջանքեր գործադրած գործիչներին: Հաղթողները չեն էլ

Իրավապաշտպանների բողոքը մերժվեց

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Ա. Առաքելյան)  հրապարակեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակն (բողոքաբեր՝ Կարեն Թումանյան)  ընդդեմ Վանաձորի քաղաքապետի և ավագանու որոշումների դեմ գործերով վճիռները: Դատարանը մերժեց իրավապաշտպան կառույցի  բողոքը: Հրապարակման պահին դատական նիստերի դահլիճում դատավարության կողմերից որեւէ մեկը ներկա չէր: Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զարգացման, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման գործում բարձր գնահատել հայ ժողովրդի վաղեմի և

Երեք նախարարությունները` միասին (Տեսանյութ)

Արտգործնախարարության, էներգետիկայի եւ տարածքային կառավարման նախարարությունները տեղափոխվելու են Վազգեն Սարգսյան փողոց. Համալիրը՝ շենքը, կառուցվելու է նախկին արդարադատության այրված շենքի տեղում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրա վստահեցմամբ, նոր կառուցվող նախարարությունների շենքն ավելի լավն է լինելու, ավելի լավ պայմաններ են ապահովելու եւ ավելի մեծ տարածքներ կունենան: Համալիրն ավարտուն

Աշխարհի ամենաթանկ ծովային շրջագայության արժեքը 1.6 մլն ԱՄՆ դոլար է

Շրջագայությունը կտևի 124 օր, որի ընթացքում շքեղ կահավորված «Silver Whisper» զբոսանավը կայցելի 28 երկրներ, այդ թվում` Նոր Զելանդիա, Մալազիա, Մալդիվներ և այլն: Շրջագայության ընթացքում զբոսաշրջիկներին կբնակվեն թանկարժեք հյուրանոցային համարներում, որոնց օրական արժեքը մոտ $12.000 դոլար է, իսկ ճաշացանկում ներառված կլինեն ամենաթանկարժեք ձկնկիթը ու Dom Perignon գինին: Զբոսաշրջիկներին հատուկ ուղղաթիռը կսպասի իրենց իսկ տան մոտ, նրանց

Կանաչ լոլիկով աղցան

Ավելի համեղ բան, քան ջեռեփ կարտոֆիլը` կանաչ լոլիկով աղցանի հետ, դժվար է պատկերացնել ուշ աշնանային կամ վաղ ձմեռային ընթրիքների համար: Քանի դեռ ձեր դրած թթուն լրիվ չի թթվել` կարտոֆիլի, լոբու, ոսպի հետ ընկերակցելու համար, դրանց լավագույն ընկերը կարող է լինել հենց այս հեշտ, արագ պատրաստվող, վիտամիններով հարուստ եւ ամենակարեւորը` շատ համեղ աղցանը: Մեզ անհրաժեշտ է

«Սիրիան ծաղկացրել եք, եկեք ձեր երկիրն էլ ծաղկեցրեք».Հրանուշ Հակոբյան

«Եթե մենք օդանավ ենք ուղարկում, մարդկանց բերում ենք Սիրիայից, ուրեմն` նաեւ պարտավոր ենք այդ մարդկանց աշխատանքի տեղավորել: Դուք ձեր հայրենիքում ձեր տունը պիտի ունենաք, ձեր անկյունը: Սա ձեր երկիրն է, ձեր հայրենիքն է, դուք ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ես»,- այսօր Սփյուռքի նախարարությունում սիրիահայ գործարարների հետ կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ

Գավառի գրաֆիտիները

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի գրաֆիտիներն իրենց «որակով» զիչում են Գյումրիի գրաֆիտիներին, բայց միեւնույն է` գեղեցիկ են:   Արթուր Հարությունյան՝ (mynews.am)

Հայ ծանրորդներն այսօր մեկնեցին Էյլաթ

Ծանրամարտի Հայաստանի 20 եւ 23 տարեկանների երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Իսրայել` մասնակցելու Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի այդ տարիքային խմբերի տղաների եւ աղջիկների առաջնություններին: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով կազմակերպված հավաքում ընդգրկվել էին տասը 20 տարեկան տղաներ, ինը 23 տարեկաններ եւ մեկական աղջիկ: Սակայն նրանցից մարզիչներն ընտրել են հետեւյալ ծանրորդներին: 20 տարեկան տղաներ: Վլադիկ Կարապետյան` 69 կգ,

Մահացած երիտասարդի հայրը բողոքարկում է գնդապետի դատավճիռը

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ  Թաթուլ Ենգիբարյանը, ում 20-ամյա  որդին զոհվել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի գործողությունների հետեւանքով, վերջինիս նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չափից դուրս մեղմ է համարում  եւ մտադիր է բողոքարկել  այն: Այդ մասին  «Առավոտի» թղթակցին  հայտնեց Թաթուլ Ենգիբարյանը: Նրա խոսքերով՝ ինքը  վերաքննիչ բողոք կազմելու համար  օգտվում

«Քթի քեզ էս կյանքում». Արտահայտությունները, որոնք նյարդայնացնում են աղջիկներին

Կանայք 2 անգամ ավելի շատ են խոսում, քան տղամարդիկ: Շատախոսությունը դրսևորվում է մանկուց. աղջիկները տղաներից շուտ են սկսում խոսել: Սակայն նրանք հոժար են նաև լսելու լավ զրուցակից տղամարդկանց: Վերջիններս հաճախ թույլ են տալիս այնպիսի արտահայություններ, որոնք նյարդայնացնում են կանանց: Թե հատկապես ո՞ր արտահայտություններն են նյարդայնացնում ու վանում նրանց, փորձեցինք ճշտել մեր անցկացրած հարցման ընթացքում, որին

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թուրքմենստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Հենց նոր ավարտվեց Թուրքմենստանի նախագահի հետ մեր հանդիպումը, և ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել կայացած բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Շատ որոշակի, դրական և առարկայական զրույց կայացավ, որի ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ տարբեր հարցեր, դիտարկեցինք մեր համագործակցության հեռանկարները: Իհարկե, զգալի ժամանակ հատկացրինք առևտրատնտեսական և հումանիտար հարաբերություններին, մեր երկրներում առկա ներդրումային մթնոլորտին: Խոսեցինք այն մասին, թե ինչպես

HRW. Սիրիացի ապստամբները օգտագործում են երեխաներին

Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր մեղադրել է Սիրիայի ընդդիմությանը երեխաներին կառավարական ուժերի դեմ մարտերում օգտագործելու համար։ «14 տարեկան երեխաները օգտագործվում են առնվազն երեք ընդդիմադիր բրիգադներում` տեղափոխելով զենք եւ ռազմամթերք, գործելով որպես ժամապահներ։ 16 տարեկան պատանիները զենք են կրում եւ մասնակցում կառավարական ուժերի դեմ մարտական գործողություններին», – France Press լրատվական գործակալության

ՀԱԿ դիմումը Սահմանադրական դատարանին

«Հայ Ազգային Կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար: Ստորև ներկայացվում է այդ փաստաթուղթը:   ՀՀ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ  ԴԱՏԱՐԱՆԻՆ ԴԻՄՈՒՄ   ՀՀ Սահմանադրական դատարանին ենք դիմում`   ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով» 100-րդ հոդվածի 1-ին մասով» 101-րդ հոդվածի 3-րդ մասով  եւ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ Օրենքի 25-րդ հոդվածով Գործերի դատավարական նախապատմությունը և փաստերի շարադրանքը.

ԲՀԿ որոշումը` դեկտեմբերի սկզբին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափի մասին կհայտնի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: CIVILNET

Վարդան Հարությունյան. «Իսկ ոստիկանապետին դատելը նշանակում է, որ օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում դեռ հինգ տարի առաջ խոստացել էր. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջև»: Aravot.am-ի հետ զրույցում մի շարք իրավապաշտպաններ պնդեցին, որ այս իմաստով ՀՀ նախագահի խոստումը լիովին չի կատարվել: «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Մեծ քայլեր են ձեռնարկվել, որ ճիշտ

Տարոն Սողոմոնյանն ադրբեջանցիներին առաջին կորուստը պատճառեց

  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօրվանից սկսվեցին ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մենամարտերը: Առաջինն իրենց հարաբերություններն էին պարզում մինչեւ 56 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Տարոն Սողոմոնյանը: Վիճակահանությունը հենց մեկնարկում հայ բռնցքամարտիկի դեմ դուրս էր բերել ադրբեջանցի Նասրադդին Մամմադովին: Հայ բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում էլ բացահայտ առավելություն ցույց տվեց եւ ի վերջո 18:12

Փաստաբան. Դատախազությունը բանսարկությամբ է զբաղված

Աղմկահարույց «Մատաղիսի գործով» փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհում է, որ դատախազությունը ոչինչ չի անում բացահայտելու 8,5 տարի առաջ Մատաղիսում երկու զինծառայողի սպանության իրական մեղավորներին: «Դատախազությունը փոխանակ իր դերում լինի ու փորձի իրականությունը պարզել եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկել, փորձում է գործը կոնկրետ մարդկանց վրա բարդել: Արդեն 8,5 տարի է երեք նախկին զինծառայողներ են մեղադրվում, որոնց անմեղությունն

«Վախենանք գետնանուշն ու հնդկաձավարն էլ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի ճակնդեղի օրն ընկնի»

Նախորդ շաբաթ Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսարանի պաշտոնական բացման ժամանակ նորանշանակ հյուպատոս Սոս Սահակյանը, որը նաև ճանաչված գործարար է, տեղեկացրեց, թե ուկրաինական կողմի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Շիրակի դաշտավայրում գետնանուշի և հնդկաձավարի արտադրություն ծավալելու: Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի ամենաբերրի հողատարածքներ ունեցող գյուղի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հնարավոր այս

«Կին» միջազգային կինոփառատոնը կբարձրաձայնի կանանց խնդիրները

«Կին» միջազգային IX կինոփառատոնը կանցկացվի դեկտեմբերի 3-7-ը: Aravot.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը նշեց, որ փառատոնը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ եւ կինոյի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները. «Փառատոնն իր տեսակով միակն է Հայաստանում եւ տարածաշրջանում: Ժամանակին, երբ կանանց խնդիրների վերաբերյալ ֆիլմեր էի պատրաստում, կարծիքներ էի լսում, թե առավել լուրջ թեմաներ կան: Այս

Քաղաքական կոնսուլտացիաները մտնում են երկրորդ փուլ՝ նախագահների թեկնածուների հստակեցում

«Մենք արդեն պայմանավորվում ենք երկրորդ փուլի մասին»,- այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների՝ ներքաղաքական իրավիճակին եւ քաղաքական կոնսուլտացիաներին վերաբերող հարցերին, ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ խոստանալով պայմանավորվածության առկայության դեպքում իրազեկել լրագրողներին: Հարցին՝ ի՞նչ է նշանակում «երկրորդ փուլ», խոսքը նախագահի թեկնածուի հարցի քննարկման մասի՞ն է, Զուրաբյանն ասաց. «Կարծես, ենթատեքստից կարելի է հասկանալ, որ խոսքը արդեն դրա մասին

Ռեժիսոր Արմեն Գասպարյանին պատասխանում է նաեւ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվան

Անդրադառնալով երեկվա մի շարք լրատվական աղբյուրներով լուսաբանված ասուլիսին, որտեղ ռեժիսոր Արմեն Գասպարյանը փորձում է «Հայկական հացը» ֆիլմի նկարահանումների ընթացքում սեփական անհաջողությունները բարդել մոսկվաբնակ բարերար Վարդգես Արծրունու և թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հարաբերությունների, ինչպես նաև Սանկտ-Պետերբուգի հոգևոր հովիվ Տ.Սարգիս քհն. Չոփուրյանի վրա, ցանկանում ենք տեղեկացնել, որ արված հայտարարություններն անհիմն են, զրպարտիչ և ստահոդ: Ֆիլմը ներկայացված է

ԱՀԿ մասնագետ. Հայաստանում հղիներին չափից շատ են հետազոտում ու չափից շատ դեղորայք են նշանակում

Հայաստանի որոշ բժշկական օղակներում հղիներին կամ չափից շատ են հետազոտում, չափից շատ դեղորայքներ են նշանակում, կամ էլ անհրաժեշտ դեղորայքները ճիշտ քանակությամբ չեն տալիս: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդատու Օլեգ Շվաբսկին: ԱՀԿ մասնագետները մի քանի համայնքների առաջնային բուժօղակներում ուսումնասիրություններ են կատարել` պարզելու թե ինչ իրավիճակ է մեզ մոտ պոլիկլինիկաներում, հատկապես հղիներին մատուցվող

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստում

Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց խոր արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերություններն ու երկու երկրների դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա խարսխված ռազմավարական գործընկերությունը:

Լեւոն Զուրաբյան. «Սա մի նախաձեռնություն է, որին դժվար է չմիանալ»

Պետաիրավական հանձնաժողովի երեկվա քննարկումը հերթական ապացույցն էր, որ անգամ խախտելով տրամաբանության բոլոր կանոնները, իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ԱԺ լիագումար նիստում ընտրական օրենսգրքի փոփոխություններ չլինեն: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա գնահատականներով, իշխանությունը դիմադրում է ոչ միայն բուն փոփոխություններին, այլ նաեւ այդ առիթով քննարկումներին: «Անգամ գնացին Սահմանադրության ոտնահարմանը»,- վերջին

Վարդան Արամյան. « Ընդունելի չէ, երբ ասում են համակարգն ամբողջությամբ հիմարություն է» (Տեսանյութ)

«Ընդդիմադիր գործընկերները կկատարեն արժեքավոր առաջարկություն, բայց այն պետք է լինի ոչ թե քննադատաբար եւ գլոբալ, այլ` կոնկրետ մասնագիտական, որպեսզի մենք կարողանանք իմանալ` ինչ է անհրաժեշտ շտկել: Ընդունելի չէ, երբ ասում են համակարգն ամբողջությամբ հիմարություն է, անընդունելի է: Մենք այդ համակարգի վրա ութ տարի աշխատել ենք»,-այսօր «Հայացք» ակումբում արձագանքելով ընդդիմադիր գործիչների քննադատություններին` ուղղված կենսաթոշակային բարեփոխումների փաթեթին,

Ագրարային համալսարանի ուսանողները բողոքում են կոռուպցիայից, պրոռեկտորը չի հերքում երեւույթի առկայությունը

«Առավոտ երիտասարդականն» այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր: Հետաքրքրվում էր բուհի ներսում ուսանողներին անհանգստացնող խնդիրներից: Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մի քանի ուսանողներ, ովքեր չցանկացան ներկայանալ,  բողոքեցին դասախոսներից: Ասացին, որ նրանք լավ պատրաստված, սովորած ուսանողին գնահատական չեն նշանակում, այնքան են «տանում -բերում», որ վերջում ուսանողները փող են տալիս գնահատականը ստանալու համար: «Մեզ հետ անձամբ նման դեպք եղել

20 տարուց մեծ ամուսին մի ընտրեք

Ամուր ընտանիք ունենալու համար տղամարդը պետք է առնվազն 5 տարի մեծ լինի կնոջից, առավելագույնը` 20 տարի: Այսօր «Արմատ» ակումբում այսպիսի խորհուրդ տվեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Կնոջ մեծ լինելը տղամարդուց, հոգեբանի համոզմամբ, մի օր բաժանության կբերի: Խոսելով ամուսնալուծությունների հիմնական պատճառներից, հոգեբանը նշեց, որ, որպես կանոն, բաժանվում են տարբեր մասնագիտություններ ունեցող զույգերը, իսկ ավելի կայուն լինում է

404.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 29-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031