Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, պետական ծառայությունների օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն աննպատակահարմար է

Հուլիս 17,2012 12:04

Կառավարության հուլիսի 19-ի նիստում նախատեսվում է փոփոխություն կատարել 2011 թ. դեկտեմբերի 22-ի որոշման մեջ: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջո­ցա­ռումների ծրագրի հավելվածի այն կետը, համաձայն որի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մինչև 2012թ. մարտի 1-ը կառավարություն պետք է ներկայացներ պետական ծառայությունների օմբուդսմենի ստեղծման հայեցակարգը: Նպատակը պետության կողմից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացած խնդիրների արագ և անկողմնակալ լուծումն էր:

Որոշման նախագծի հեղինակ ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորմամբ, նշված ինստիտուտն առաջարկվում է հանել պետական ծառայությունների օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման աննպատակահարմարության պատճառով:

Հիշյալ փոփոխության ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը, ըստ հեղինակների, այն է, որ պետական ծառայությունների օմբուդսմենի ստեղծման հայեցակարգի մշակման պահանջը կվերանա:

 «Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031