Օրվա լրահոսը

Ապօրինի գիշերային ակումբ՝ Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի  օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մի շարք  «գործարարների»: Այսպես, պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետ է գործել  Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Իսկ մյուս դեպքում ապօրինի գործարարությամբ զբաղվելու համար որպես  հարմար

Ռուսաստանում զրպարտությունը դարձյալ քրեորեն պատժելի արարք է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 30-ին ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով, մասնավորապես, զրպարտությունը կրկին համարվում է քրեորեն պատժելի արարք: Այս մասին հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեռևս քննարկման փուլում այս փոփոխությունն արժանացել էր մի շարք լրագրողական միավորումների ներկայացուցիչների բացասական արձագանքին: Ընդդիմախոսների համոզմամբ, զրպարտությունը կրկին քրեորեն պատժելի արարքների

Դաժան մարտերը Հալեպում շարունակվում են

Կառավարական զորքերի եւ ապստամբական ուժերի միջեւ չդադարող մարտերի ֆոնին Հալեպի բնակչությունը շարունակում է լքել քաղաքը: ՄԱԿ-ի տվյալներով` միայն վերջին երկու օրերին քաղաքը լքել է 200 հազար մարդ, ինչը կազմում է Հալեպի բնակչության շուրջ 10 տոկոսը:  ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել  Հալեպ հումանիտար բեռների առաքման համար: Չնայած

Գյումրիում կայացավ բնակբաշխման վերջին վիճակահանությունը

ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 հատ 2-սենյականոց և 6 հատ 3–սենյականոց բնակարնների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում: Դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն

Քթի վիրահատության են գնում Անջելինա Ջոլիի նկարը ձեռքներին

 Հոլիվուդյան դերասանուհու քթի ձեւն ամենապահանջվածն է քթի վիրահատություն անել ցանկացող հայ աղջիկների համար: Անկախ նրանից, իրենց դիմագծերին կսազի, թե ոչ Ջոլիի քթի նման քիթը, բայց մեր աղջիկները պլաստիկ վիրաբույժին ստիպում են հենց այդպիսի քիթ ստանալ: Այսօր, «Ելակետ» մամուլի ակումբում, պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանն ասաց, որ բարձր ռուսական քթի պահանջարկն էլ է մեծ. «Մենք ասում ենք,

ՀՅԴ-ն ու «ժառանգությունը» դեռ չգիտեն ում առաջադրել

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ինչպե՞ս է «Ժառանգությունը» մասնակցելու եւ ո՞ր համայնքներում է առաջադրելու` պատասխանեց. «Վերջնական որոշում առայժմ չունենք: Այդ հարցը քննարկումների փուլում է գտնվում»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը նույնպես ասաց, որ իրենք էլ դեռ այդ հարցը քննարկում են. «Ընթացքի մեջ է:

ՀՅԴ ներկայացուցիչ. «Մեր թեկնածուի առավելությունը՝ մեր ընկերն է »

«Մենք ընտրապայքարի ենք գնում մինչեւ վերջ, ավելի տրամադրված ու վճռական ենք մասնակցելու»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ-ն այսօր հրապարակել է Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուի՝ Հովսեփ Սիմոնյանի անունը: Թե գյումրեցիները ինչ տրամադրվածություն ունեն ՀՅԴ թեկնածուի նկատմամբ, Դաշնակցությունը ուսումնասիրություններ կամ հարցումներ չի անցկացրել. «Ձայների քանակը որոշում

Ավերածություններ` Նոր Աստղաբերդում

Երեկ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքի Աջաբաջ գյուղում, մինչեւ երեկոյան 21:30 տեղացած ուժեղ անձրեւի, կարկուտի ու սելավի հետեւանքով բավականին ավերածություններ են եղել: Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանի խոսքով` գյուղում երեկ իսկական ջրհեղեղ էր, գյուղի գետը դուրս էր եկել ափերից, ողողել ճանապարհները, փողոցները, ավերածություններ արել գյուղում: Կարկուտից ու ուժեղ անձրեւից վնասվել են գյուղի

Գազալցակայանի մոտ հրդեհը մարվել է

ԱԻՆ տեղեկացմամբ, այսօր՝ ժամը 15.07-ին, Երևանի Դավթաշեն վարչական  շրջանի 2-րդ թաղասում՝ գազալցակայանի մոտ այրվում է  Ս. Հովհաննիսյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի 30 SO 246 պետհամարանիշի  ավտոմեքենայի շարժիչը: Դեպքի վայր են  մեկնել  2 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Ամենաէժան գարեջուրը՝ 45 սենթ

Բոլոր երկրներում կան էժան ու թանկ գարեջրի տեսակներ, բայց պարզվում է՝ առանձնացվել են երկրներ, որոնց հատուկ են գարեջրի ամենալավ ու ամենաէժան տեսակները: Այսպիսով, աշխարհի ամենաէժան գարեջուրը վաճառվում է Տաջիկստանում, մեկ գավաթն արժե 45 սենթ, ապա Պանաման է՝ 49 սենթ: Իսկ ամենաթանկ գարեջուրը վաճառվում է Գրենլանդիայում, որտեղ էլ մեկ բաժակ գարեջրի համար հարկավոր է վճարել 11,52

Ոստիկանապետի օգնականը հացադուլավորին սպառնացել է. «Նենց չանես, քո համար վատ լինի»

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իր անչափահաս երեխաների՝12-ամյա Գայանեի և 10-ամյա Կարինեի հետ այսօր առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել եւ ՀՀ ոստիկանության շենքի մոտից չի հեռանա այնքան ժամանակ, մինչեւ իր հասանելիք 2.5 միլիոն դրամը չվճարեն: Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանը պատմեց, որ 2002 թվականից աշխատել է Ոստիկանության պետական պարեկային պահպանության վաշտում եւ իր արտաժամյա աշխատանքի հավելավճարները

Բրազիլուհիներն առանց վարտիքի են ամուսնանում

Բրազիլիայում առաջարկվել է ընդունել մի օրենք, ըստ որի, հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն պարտադիր պետք է ներքնազգեստ կրի: Բանն այն է, որ մինչեւ վերջերս, եկեղեցում պսակվող բրազիլացի հարսնացուները պսակի արարողության էին ներկայանում առանց վարտիքի, ինչը պարզորոշ երեւում էր հարսանեկան թափանցիկ զգեստի տակից: 10 տարի առաջ ծագած հավատալիքի համաձայն՝ առանց վարտիք ամուսնացող հարսնացուին ընտանեկան երջանկություն է սպասվում:

Գինու փառատոնը՝ 51-րդ անգամ (Ֆոտոշարք)

  Ամեն տարի օգոստոսի 30-ին Կիպրոսում տոն է. Լիմասոլում նշվում է գինու փառատոնը, որն անցյալ տարի նշեց իր 50 ամյակը: Շուրջ 10 օր տեւող փառատոնի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում, համերգների, շքերթների, մրցույթների, ցուցահանդեսների եւ համտեսների տեսքով: Իսկ այս տարի գինու փառատոնին հաջորդելու է խոհարարական փառատոնը, որտեղ կներկայացվեն Լիմասոլի ռեստորանների ուտեստները ոչ միայն ազգային,

«Ինքնասպանությունների կանխարգելման հարցում լայնամասշտաբ պետական ծրագրերի կարիք կա». Հրանտ Ավանեսյան

Այսօր ինքնասպանություն թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ-Քիշնեւ տեսակամուրջի ընթացքում մասնագետները քննարկեցին խնդիրը, ներկայացրեցին վիճակագրական տվյալներ, նշվեցին նաեւ ինքնասպանություն կատարած անչափահասների տարբերությունները՝ ըստ ազգային առանձնահատկությունների: Ռուսաստանը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում անչափահասների շրջանում տեղ գտած ինքնասպանությունների թվով՝ ամեն տարի ինքնասպանություն են գործում ավելի քան 200 երեխաներ եւ 1,5 հազար դեռահասներ։ Ռուսաստանն ինքնասպանությունների բարձր մակարդակով ԱՊՀ միակ երկիրը չէ։ Նշվեց,

Ֆրանսիան կփորձի Սիրիայի վերաբերյալ նոր բանաձև ներկայացնել ՄԱԿ-ում

Ֆրանսիա արտգործնախարարը «դահիճ» է անվանել Բաշար ալ-Ասադին Ֆրանսիան կվերսկսի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի միջոցով Սիրիայում ծավալված ճգնաժամին լուծում տալու ջանքերը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը նախատեսում է հանդես գալ Անվտանգության խորհրդի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ: Հանդիպումը, ըստ Ֆաբիուսի, կարող է անցկացվել նախարարների խորհրդի մակարդակով մինչև այս շաբաթվա վերջը: Ֆրանսիային

ՀՅԴ-ն հաստատեց Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին

ՀՅԴ-ն այսօր հաստատել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի անունը . Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանին են սատարելու: Պարոն Սիմոնյանը վստահ է, որ իր ապրած կյանքով, իր գործունեությամբ ինչ-որ բան թողել է Գյումրիում, ինչի համար ազգաբնակչությունը իրեն կնախընտրի, կքվեարկի հենց իր օգտին. «Ես մի շարք պաշտոններում եմ աշխատել, Գյումրու ազգաբնակչությունը տեսել է, կուսակցական աշխատանքներ եմ

Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր և խորհրդարանի անդամ Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ սույն թվականի hուլիսի 23-ին կայացրած որոշումը: Այդ որոշումով դատարանը հրաժարվել էր բավարարել Վարդան Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012 թ. մայիսի 25-ին քրեական գործ

Արծրունին դիմել է Վերաքննիչ դատարան

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին դիմել է Վերաքննիչ դատարան։ Պաշտպանը բողոքարկում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 12-ի վճիռը, որով Արծրունու պատժաչափը՝ ցմահ ազատազրկումը, մնաց նույնը։ Պաշտպանը կարծում է, որ Արսեն Արծրունին պետք է ազատ արձակվի, քանի որ 2011 թ. մայիսին «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությունից հետո հանվել է

«Եթե կարող եք, քվեարկեք իմ օգտին, եթե ոչ, ուրախացեք, որ ողջ ենք».«Նոր ալիք» երգի մրցույթի հաղթողը սոցիալական ցանցում կոչ է արել քվեարկել իր օգտին

Յուրմալայում ավարտվեց հերթական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը: Այս տարվա հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը` Նիլուն: Նա ստացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակն ու 50 հազար եվրո դրամական պարգևը: Երկրորդ տեղում Իտալիայի ներկայացուցիչն է` Կոնստանցո Դել Պինտոն: Նա  արժանացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակի, և 30 հազար եվրո դրամական պարգևի: Երրորդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ

Խոսրովի արգելոց օլիգարխների մուտքն ու ելքը ակտիվացել է

Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք երեկ Խոսրովի արգելոցում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում գրանցվեցի՞ն խոչընդոտներ և արդյոք արդեն արձագանքներ կա՞ն: Մ. Սուխուդյանը պատասխանեց. «Խոչընդոտներ չեղան, սակայն Խոսրովի արգելոցում կիսակառույցի տերերը հետքեր էին թողել, օրինակ՝ նոր կերած ձմերուկի կեղևներ, սակայն պահակներն անհետացել էին»: Մ. Սուխուդյանը նշեց, որ իրենք շարունակելու են հիշեցնել կառավարությանը և հանրությանը,

ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոսը հրաժարական չի տվել

Եթե  Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գլխավոր հյուպատոսը հրաժարական տված լիներ  եւ անցներ ընդդիմության կողմը, ապա Վիեննայի հռչակագրի համաձայն՝ Սիրիայի դեսպանատունը պետք է դիմում ուղարկեր ՀՀ ԱԳՆ՝ հաստատելով, որ նրա գործունեությունը՝ հետեւաբար նաեւ անձեռնմխելիությունը կասեցված է: Սակայն ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հաղորդմամբ՝ ԱԳՆ նման դիմում դեռ չի ստացել: Ինչ վերաբերվում է տարածված լուրերին,  ՀՀ-ում Սիրիայի

Կաշվե Ferrari F430

It trend.am

Դատախազությունը մշակել է բարեփոխումների նոր հայեցակարգ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոնալդ Մանգումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով  համագործակցությունը հատկապես   դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում: Ներկայացնելով Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումների նախորդ փուլերը՝ Ա.Հովսեփյանը  նկատել է, որ ուսումնասիրվել են արդյունքները, արձանագրված բացթողումներն ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ միջազգային փորձը, որի

ԵԱԶԲ փորձագետներ. Մետաղների գների անկման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից

Մետաղների գների կայուն նվազման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից:   Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման եզրակացություն է տեղ գտել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից թողարկված եռամսյակային «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում: «Հայաստանում ՀՆԱ աճը պահպանել է անցյալ տարվա երկրորդ կեսին ձեւավորված դինամիկան. այն 4,9%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ընդ որում, արդյունաբերությունը կարեւորագույն շարժիչ

Սիլվա Հակոբյանի «Մռութիկ» երգը

Սիլվա Հակոբյանն իր երկրպագուներին երկար սպասեցնել չտվեց: Արդեն Youtube-ում է նրա՝ «Մռութիկ» երգը: Այն Սիլվայի «Ուշացել եմ» ալբոմից է, երգի հեղինակը Մանե Հակոբյանն է: Youtube-ում այն տեղադրվել է հուլիսի 28-ին, մինչ այսօր ունի 700-ից ավելի դիտում և զարմանալիորեն չկա ոչ մի մեկնաբանություն, փոխարենը Bravo.am-ում տեղադրված տարբերակն ունի արդեն 6400-ից ավելի դիտում, և մի շարք մեկնաբանություններ,

Մայրաքաղաքում այսօր նկարազարդված է 76 կամարանցում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում այսօր նկարազարդված է76 կամարանցում, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում: Ձևավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, և մինչև տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստան դարձած կարիքավոր սիրիահայ հայրենակիցներին աջակցություն տրամադրելու մասին

Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ, Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ

Ալլա Հովհաննիսյանը մտադիր է որդու սպանության հարցով դիմել ԵԽԽՎ

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, պատրաստվում է իր որդու սպանության հարցով դիմել ԵԽԽՎ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ալլա Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը նման որոշում է կայացրել Հատուկ քննչական ծառայությունից իր նամակի պատասխանն ստանալուց հետո: «Նամակը, որն ստացել ենք Հատուկ քննչական ծառայությունից, շատ անհեթեթ պատասխան է, որը ցույց է տալիս, որ ոչ մի

Լեւոն Թոքմաջյանը՝ Եղեռնի թեմայից խուսափելու մասին. Վախենալու բան չունեի, ուղղակի անգլերեն չգիտեի

Facebook-ում երեկվանից ակտիվ քննարկում է ծավալվել այն մասին, որ անվանի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը երեկ «Երկիր մեդիայի» եթերում խոսելով  միջազգային սիմպոզիումին ներկայացված իր քանդակից՝ ասել է, թե այն Եղեռնի թեմայով էր, բայց քանի որ կողքին թուրք քանդակագործ էր ստեղծագործում, հարաբերությունները չփչացնելու համար իր քանդակը «Գաղթից» անվանափոխել է «Արհավիրքի»: Aravot.am-ն այս առիթով մեկնաբանություն խնդրեց արվեստագետից: Նա նշեց,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031