Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կայացավ բնակբաշխման վերջին վիճակահանությունը

Հուլիս 30,2012 16:31

ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 հատ 2-սենյականոց և 6 հատ 3–սենյականոց բնակարնների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում:

Դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:

Այսպիսով Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընանիքի էլ ընթացիք տարում :

Ներկայացնում ենք հուլիսի 27-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական տեսագրությունը: 

«Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031