Լրահոս
Օրվա լրահոսը

Քթի վիրահատության են գնում Անջելինա Ջոլիի նկարը ձեռքներին

Հուլիս 30,2012 16:28

 Հոլիվուդյան դերասանուհու քթի ձեւն ամենապահանջվածն է քթի վիրահատություն անել ցանկացող հայ աղջիկների համար: Անկախ նրանից, իրենց դիմագծերին կսազի, թե ոչ Ջոլիի քթի նման քիթը, բայց մեր աղջիկները պլաստիկ վիրաբույժին ստիպում են հենց այդպիսի քիթ ստանալ: Այսօր, «Ելակետ» մամուլի ակումբում, պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանն ասաց, որ բարձր ռուսական քթի պահանջարկն էլ է մեծ. «Մենք ասում ենք, որ այդպիսի քիթ չի սազի հայ աղջկա դիմագծերին եւ խորհուրդ տալիս ուղիղ քիթը»:

Վիրահատվելուց հետո էլ հայկական քթից չես փախչի: Բժշկի ներկայացմամբ, միեւնույն է՝ գենն իրենն անելու է եւ սերունդը ծնվելու է հայկական քթով: Ցավոք, մենք չենք փոխում գենը, այլ ընդամենը թիքն ենք վիրահատում, ու գենն իր գործն անում է»:

Կարեն Դանիելյանի տվյալներով, պլաստիկ վիրահատություններից ամենաշատը քթի վիրահատությունն է կատարվում Հայաստանում: Երկրորդ տեղում ականջախեցիների վիրահատությունն է, ապա` կրծքերի ու որովայնի առաջնային պատի: Կանայք մեզ մոտ իրենց կուծքը ե’ւ մեծացնում են, ե’ւ փոքրացնում: Վիրահատվողներից 80 %-ը կանայք են, 20 %-ը` տղամարդիկ:

Պլաստիկ վիրաբուժության հետեւանքով խնդիրներ առաջանում են. բժշկի խոսքերով, պատահում է, որ կրկին վիրահատում են:

Խորհրդային տարիներին քթի վիրահատությունը թույլատրելի էր 18-20 տարեկանից, սակայն ամերիկյան եւ եվրոպական բժշկությունը տարիքային շեմը սահմանել է աղջիկներինը` 15 տարեկանից, տղաներինը` 16-ից:

Կարեն Դանիելյանի հավաստմամբ, պլաստիկ վիրահատությունները մեզ մոտ ավելի էժան են, քան Ռուսաստանում:

Պլաստիկ վրաբույժները չեն վիրահատում այն մարդկանց, որոնց ընդհանուր առողջական վիճակը լավ չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031