Օրվա լրահոսը
Անշարժ գույքն ավելի է էժանացել
Հայաստանում անշարժ գույքը շարունակում է էժանանալ։ Ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանի բազմաբնակարան շենքերում մեկ քմ-ի միջին գինը նվազել է 5.4 տոկոսով։ Եթե երեւանյան բնակարանների մեկ քմ-ի միջին գինն անցած տարվա հոկտեմբերին 681 դոլար էր, ապա այս տարվա հոկտեմբերին՝ 644 դոլար է կազմել։ Նվազել է նաեւ առանձնատների գները։ Դրանց
Р-Спорт. «Կարպին. Յուրա Մովսիսյանի հետ «Սպարտակ»-ը բանակցություններ չի վարում»
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ չի վարում «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Այս մասին «Ռ-սպորտ» պարբերականին է հայտնել «Սպարտակ» -ի գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները տարածել էին, որ «Սպարտակ»-ը ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: «Ռ-սպորտ»-ի հարցին, թե ինչ փուլում են գտնվում ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցությունները, գլխավոր տնօրենը պատասխանել է` «ոչ
Սամբոյի աշխարհի գավաթի համար կմրցեն ուսանող մարզիկները
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվելու է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջև: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն, 57 կգ քաշային Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ.
Զգուշացեք, այսօր նոյեմբերի 29-ն է
Նոյեմբերի 29-ն այն օրն է, երբ խորհրդային կարմիր բանակը մտավ Հայաստանի անկախ Առաջին հանրապետություն և հաստատեց խորհրդային կարգեր, որից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ գոյություն ուներ որպես ԽՍՀՄ հանրապետություններից մեկը: Յոթ տասնամյակ անց Հայաստանը ստացավ իր անկախությունը վերագտնելու հնարավորություն, այդ հնարավորությունը փորձեց օգտագործել պատերազմին զուգահեռ, հաղթեց պատերազմում, բայց պարտվեց անկախության համար խաղաղ պայքարում: Պարտվեց ինքն իրեն
Ժոզե Բառոզու. «ԵՄ-ն ակնկալում է, որ ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին»
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին Ժոզե Մանուել Բառոզու Եվրոպական հանձնաժողովի նախագահը նոյեմբերի 30-ին կժամանի Երեւան` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության համաժողովին մասնակցելու համար: Այցի նախօրեին նա Մեդիամաքս-ին հարցազրույց է տվել: – Հայ պաշտոնյաներն ասում են, որ 2012 թվականի ընթացքում Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Դուք կիսո՞ւմ եք այդ
Հրանտ Բագրատյան. Ոտքից գլուխ սխալ է
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հաշվարկներով, 2011 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը 40 տոկոսից անցնում է: «3 տարվա ընթացքում 23 տոկոսից հասել է 35, 8 տոկոսի, 4-րդ տարում 0,8 տոկոսով իբր լավացել է: Ոչ մի դրական տեղաշարժ չկա. Վերջին 3-4 տարվա ընթացքում անկում է գրանցվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Բագրատյանը: Անդրադառնալով ՀԲ-ի հրապարակած ցուցանիշին, որ 2004-
Յուրա Մովսիսյանի հեռանալը «Կրասնոդարից» սարերի ետեւում չէ
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է այն տեղեկությունը, թե ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է թիմից հեռանալուն: «Իրոք, նրանով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, որոնց թվում նաեւ «Սպարտակն» է: Բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ թե Յուրան որտե՞ղ կհայտնվի, առայժմ դժվար է ասել: Նա ցանկանում է խաղալ ակումբներում,
Այրվել է տնակ
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Եղվարդի Զ.Անդրանիկ թաղամասի 5-րդ փողոցի 19 հասցեում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.04-ին: Ամբողջությամբ այրվել են Ղալեկչյանին պատկանող վագոն տնակի գույքը, փայտյա երեսպատումը` 30 քմ մակերեսով և կից շինության ծածկը` 15 քմ: ԱԻՆ
Ինչու չի նվազում աղքատության մակարդակը
Թեեւ բյուջետային միջոցների ամենամեծ բաժինը վերջին տարիներին ուղղված է եղել սոցիալական ոլորտ, այնուհանդերձ աղքատությունը երկրում ոչ միայն չի նվազել, այլեւ կտրուկ խորացել է Աղքատության ընդլայնմանը նպաստել է ոչ միայն տնտեսական վիճակի վատացումը, այլեւ եկամուտների անհամաչափ բաշխումը, սոցիալական բեւեռացվածության խորացումը։ Եթե տնտեսական վիճակի վատացումն ինչ-որ առումով պայմանավորված էր նաեւ օբյեկտիվ դրսեւորումներով, ապա նույնը չի կարելի ասել
Ո՞նց է ապրում ժողովուրդն Արցախում. երկու իրարից տարբեր տեսակետներ
Ամենակարեւորը` Արցախում ծայրաստիճան աղքատ, սոված մարդ չկա` միանշանակ, քանի որ ամեն մարդու համար կա աշխատանք: Սա Արցախի վարչապետ Արա Հարությունյանի համոզմունքն է. «Իհարկե, շատերի համար եղած աշխատանքը բավարար չէ, եւ դա է շարժիչ ուժը, զարգացումը, դրա համար ունենք բազմաթիվ ուղղություններով որակյալ աշխատուժի կարիք»: Միաժամանակ զբաղվածների ստացված վաստակը չի բավարարում կենցաղային բոլոր խնդիրները լուծելուն: Միջին թոշակը 31 հազար
Թունավորում շմոլ գազից
Նոյեմբերի 27-ին, ժամը 06.55-ի սահմաններում շմոլ գազի թունավորմամբ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 15 տան բնակիչներ, 1972 թ. ծնված Մ. Ստեփանյանը, 2011 թ. ծնված Կ. Խաչատրյանը, 1994 թ. ծնված Ջ. Խաչատրյանը և 1996 թ. ծնված Լ. Խաչատրյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: ԱԻՆ
«Չի կարելի ապրել ընտրությունից ընտրություն»
Ասում է գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը – Ի՞նչ սցենարի մեջ, այսպես ասած՝ կտեղավորեք մեր իրականությունը: – Վերջին 15-17 տարիներին քաղաքական դաշտը գրավել են կուսակցություններ, որոնք չունեն այն հեղինակությունը, կշիռը, և չեն ստացել այն ձայները, որոնք համապատասխանեին իրենց զբաղեցրած դիրքերին: Եվ հակառակը՝ կենսագրություն ունեցող կուսակցությունները՝ իրենց տասնյակ ու հարյուր-հազարավոր հետևորդներով ու համակիրներով, մնացել են ձեռնունայն: Ստեղծվել են
Թեեւ ՀԱԿ հիմնադիր կուսակցություններից ենք, սակայն ավելի քան երկու տարի է՝ մեզ չի հետաքրքրում նրա վարկանիշը. Միքայել Հայրապետյան
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը համաձայնել է պատասխանել NEWS.am-ի մի քանի հարցերին: Որպես ՀԱԿ մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար` ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ մասնակցությունը նախագահական ընտրություններին: Պատկերացնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ: Ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հավանականությանը: Ցանկացած քաղաքական համագործակցության վերաբերում եմ դրականորեն, իսկ որեւէ
Վլադիմիր Գասպարյանին էին միայն ուզում տեսնել (տեսանյութ)
Մեկ տասնյակից ավելի քաղաքացի այսօր ոստիկանություն էր եկել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանդիպելու: Յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա ժամը 16-18-ն ընկած ժամանակահատվածը ընդունելության ժամ է Վլադիմիր Գասպարյանի հետ։ Քաղաքացիները իրենց սեփականության իրավունքի վերականգնման համար տարբեր պետական ատյաններ դիմելուց հետո՝ որոշել են իրենց խնդիրները ներկայացնել Վլադիմիր Գասպարյանին։ Մանրամասները կարդացեք այստեղ:
ՀՀԿ նիստում նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցներին չեն անդրադարձել
«Անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ բարեկամական կապերից չենք ողջունում որեւէ քաղաքական գործչի եւ քաղաքացու կողմից օրենքի խախտում կամ բարոյական նորմերի հետ հակասող խնդիրներ»,- անդրադառնալով Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Նահապետյանի ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջադեպին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ հավելեց՝ եթե կա հանցակազմ, ապա ինքը իրավական հարթության վրա գտնվող հարցերին գնահատականներ չի տալիս:
Գագիկ Ջհանգիրյանի ուշագրավ բացահայտումները՝ Մարտի 1-ի մասին
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Մարտի 1-ի դեպքերին առնչվող: Հիշեցնենք, որ հանձնաժողովում այսօր քննարկվում էր Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը՝ զոհերի ծնողների ներկայությամբ: Նա պատմեց, որ դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, ինչքան էլ տեսել ենք, որ դեպքի վայրը հաջորդ առավոտյան լվացվում, մաքրվում է,
AceShowbiz. «Քիմ Քարդաշյանի անունն ամենաշատն են որոնում»
Քիմ Քարդաշյանը 2012թ. ամենաճանաչված մարդն է, ըստ «Բինգ» որոնման համակարգի տվյալների: Գրում է «Էյս շոուբիզը»: Հայտնի որոնման համակարգը իր տվյալները հրապարակել է նոյեմբերի 27-ին, որտեղ նշված է ամենաշատ փնտրված անձանց անունները: 2010թ. Քիմը նույնպես ամենաշատ փնտրվածն է: Երկրորդ տեղում է Ջասթին Բիբերը: Կանադացի փոփ երգիչը 2011թ. առաջին տեղում էր ու երկրորդ հորիզոնականում էր թողել Քիմին:
Սամվել Մարտիրոսյան. «Համացանցի պայթյունային զարգացումը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ մարդիկ հայտնվեցին ցանցում` չիմանալով` դա ինչ է»
Մինչ Հայաստանն աննախադեպ քայլերով առաջ է ընթանում վիրտուալ աշխարհում, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է, որ համացանցն իր դրական կողմերով հանդերձ լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով. «Ինտերնետը Հայաստանի համար շատ դրական բաներ ունի` սկսած նրանից, որ մենք` որպես ֆիզիկապես շրջափակված երկիր, համացանցի շնորհիվ ստանում ենք հնարավորություն աշխարհի հետ ոչ միայն
Կրկին կկանգնենք նույն փակուղու առաջ
Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջարկին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում 10 անձանց սպանության եւ վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, եւ մեր հարցին, թե ի՞նչ նոր բան կարող է հանձնաժողովը բացահայտել նոր հանձնաժողովը, պատասխանեց․ «Այսօր հույս ունենալ, որ մեզ մոտ
Շարմազանով. «Մեր այլընտրանքային գործընկերները փայլեցին անձնական կարծիքների բազմությամբ» (Տեսանյութ)
«Նախագահական ընտրությունների հետ կապված ամեն ինչ շատ պարզ է: Անկախ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումից գտնում ենք, որ ամենաֆավորիտ թեկնածուն գործող նախագահն է»,- այսօր ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նորից կրկնեց, որ նախագահի այլ թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար. «Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, մշուշոտ եմ համարում,
Hürriyet Daily News. «Թուրք ուսուցիչների դեմ գործ չի հարուցվի ռաքիա խմելու համար»
Թուրքիայի իրավապահները մերժել են գործ հարուցել ուսուցիչների դեմ, որոնք Ֆեյսբուքում նկարներ են տեղադրել, որոնցում իրենք ռաքիա են խմում (ոգելից խմիչք) 2,5 տարի առաջ իրենց ընտանիքների հետ պիկնիկի ժամանակ: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: «Հյուրիեթ»-ը գրում է, որ «Իսլամիստ» թուրքական թերթը, որը հայտնի է սադրիչ և սխալ տեղեկատվություն տարածելով, վերջերս ուսուցիչների մասին նյութ էր պատրաստել
Սամվել Նիկոյան. «Անթույլատրելի է խանդել Գեւորիկին»
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի համար, ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից «Մարտի 1-ի» բացահայտման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը ավելի շատ նախընտրական քայլ անելու նպատակ ունի: «Սպասելի էր, որ նախընտրական ժամանակահատվածում նորից այս հարցը կբարձրացնեն, 5 տարի առաջ էլ , մեկ տարի առաջ էլ պարզ էր, հնարավոր է հետագայում եւս: Սա ընտրություններից առաջ քաղաքական քայլ է
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի համար բարոյական պատասխանատվություն եւ իր մեղքի բաժինն ունի, բա ո՞նց»
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում վստահեցրեց, որ ինքը կողմ է ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու: Ուստի Aravot.am-ի դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի համար հավասարապես մեղավոր էր համարում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չհավատաց. «Զարուհի, դու ըտենց բա՞ն ես ասել, ես այդպիսի բան չգիտեմ»: Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, մեզ հետ
Լեւոն Զուրաբյանը «հիմարություն» որակեց տեղեկությունները, թե Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գաղտնի բանակցում են
Aravot.am-ի որոշ աղբյուրներ տեղեկացնում էին, որ միջնորդավորված գաղտնի բանակցություններ են ընթանում Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Ըստ այդ աղբյուրների` միջնորդավորված հանդիպումներում Լ․ Տեր-Պետրոսյանի եւ Ռ․ Քոչարյանի բանագնացներն են Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Մենք փորձեցինք ճշտել տեղեկությունը Լեւոն Զուրաբյանից: Նա ի
Ինտրիգ չի եղել
Այսօր առավոտից էլեկտրոնային լրատվամիջոցները զանազան կանխատեսումներ էին անում երեկոյան կայանալիք ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի վերաբերյալ, այն համատեքստում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ եղող ուժերը պահանջելու են Լեւոն Տեր-Պետրոսյանից` անհապաղ հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, այլապես իրենք հայտարարելու են, որ լքում են ՀԱԿ-ը: Լրատվամիջոցների սպասումները, սակայն, չարդարացան: Ընդամենը կես ժամ տեւած ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության
The Sun. ԱՄՆ քաղաքացի դառնալը հայի երկրորդ ծնունդն է
Կալիֆորնիայի մոտ 8 100 բնակիչ երեքշաբթի օրը դարձան ԱՄՆ լիիրավ քաղաքացի Գրում է «Սան» թերթը ու նաև անդրադառնում այդ օրը ԱՄՆ քաղաքացի դարձած հայերին: Լոս Անջելեսի Վան Նույս շրջանի բնակիչ Ռաֆիկ Սարգսյանն ասել է, որ ուրախ է ժողովրդավար պետության քաղաքացի դառնալու համար և որ այսպիսով կատարվեց նրա երազանքը: Իր ընկերոջ` Գևորգ Մամյանի օգնությամբ, որը թարգմանում
Ուսանողական ճաշարանում ոչ ուսանողական գներ (տեսանյութ)
300 դրամ. սա է նվազագույն գումարը, որով Երևանի պետական համալսարանի ուսանողը կարող է ճաշարանում մեկ անգամ սնվել: Ուսանողները պնդում են, որ հաշվի չի առնվում ուսանողի գրպանի պարունակությունը: ԵՊՀ աշխաատակազմի ղեկավար Ալիկ Ղազարյանը վստահեցնում է՝ իրենք, ուսանողների դժգոհությունները հաշվի առնելով, որոշակի աշխատանք արդեն տարել են: Մանրամասները կարդացեք այստեղ:
Ամերիկուհին ընդհանրապես ցավ չի զգում
ԱՄՆ-ի Փաթթերսոն քաղաքում բնակվում է 13-ամյա Էշլի Բլոքերը, ով օժտված է արտասովոր ունակությամբ: Աղջիկը բացարձակապես չի զգում ոչ մի ցավ: Ծնողները Էշլիի տարօրինակ հատկության մասին իմացել են, երբ վերջինս, կոտրելով ոտքի կոճը, շարունակել է այդ վիճակով 2 օր շարունակ ազատ շարժվել: Հետաքրքրական է նաև այն, որ Էշլին ծնվելու ժամանակ ոչ մի ձայն չի հանել: 13-ամյա աղջկան
Զարուհի Փոստանջյանը Լեւոն Զուրաբյանին հիշեցնում է, թե ինչ խնդրով է ՀԱԿ-ը ժամանակին դիմել «Ժառանգությանը»
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժոովում քննարկվեց ՀԱԿ-ի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու: Առաջարկներից մեկն այն էր, որ ընտրական հանձնաժողովներում կուսակցությունները չունենան ներկայացուցիչներ, ինչի հետ չհամաձայնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հիշեցրեց. «Ի դեպ, ասեմ, դուք բազմիցս դիմել եք «Ժառանգություն» կուսակցությանը, որպեսզի նա ձեզ տրամադրի հանձնաժողովի անդամների իր տեղերը, որպեսզի դուք ինքներդ վերահսկեք: Այս դեպքում


















































